User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Ակումբը սոց. ցանց է դարձել

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    One Way ջան, բայց ինչու՞ ես ուզում, որ ակումբը նմանվի քո իմացած ֆորումներին: Ես իմ կարճ կյանքի ընթացքում բավական մեծ թվով ֆորումներում եմ էղել, ոչ մեկն իրար նման չեն: Էն ա, մի հատը մի քանի օրից փակվելու ա, սաղի սրտից արյուն ա կաթում (իմ մտած առաջին ֆորումը): Էնտեղ էլ մարդիկ իրար անուններով գիտեին, շատ էլ որ միջազգային էր: Էնտեղ էլ էին հանդիպումներ կազմակերպվում, իրար ծնունդ շնորհավորում, բայց համ էլ քեզ պետք էղած թեմայով ինֆոն կարայիր գտնեիր: Ավելին ասեմ` կարող ա մտնեիր, ասեիր, էս ու էս երգերը որտեղից կարամ ճարեմ, մեկ էլ ֆորումի անդամներից մեկը քեզ փոստով ուղարկեր էդ բոլոր երգերը դիսկի վրա գրած: Կամ մի ուրիշ հայկական ֆորումում էլ քննարկումները եռալեզու էին, ու մեկ ա էլի սաղ իրար ճանաչում էին:

    Ախր ֆորումն իր ֆունկցիաներով շատ ավելի լայն հասկացություն ա, քան նիքերի տակ թաքնված լինելը, հարց տալ ու պատասխանի սպասելը: Իսկ էն, որ վերջին թեմաներից երկուսը ստեղծագործողի անկյունում են, արդեն լիքը դրական բան ա ասում ակումբի մասին: Ինչի քեզ համար ստեղծագործողի անկյունը բաժին չի՞:
    Որովհետև ֆորում ասելով ես հենց դա եմ պատկերացնում: Չգիտեմ դու ինչ ֆորումներ ես մտնում, ես ուր որ մտնում եմ, բոլորն էլ իրար նման են: Այսինքն, նվիրված են հարցերի ինչ-որ ենթաբազմության օբյեկտիվ քննարկմանը: Տարբերվում է միայն ենթաբազմությունը: Մի տեղ դա տարածաշրջանն է, մեկ այլ տեղ բնագավառը: Շնորհավորանք, հանդիպում ամենուրեք էլ կա, բայց դա պիտի լրացնի ֆորումի հիմնական ֆունկցիային: Իսկ ակումբում հանդիպումները, լուսանկարներն ու օրագրերը գլխավոր ֆունկցիան են դարձել: Էլի եմ ասում, դա ինքն իրենով վատ չէ: Պարզապես vbulletin-ը լավագույն հարթակը չէ դրա համար: Նույն գրական մրցումների համար հաստատ ավելի հարմար հարթակ կարելի է հորինել:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը

    Օբյեկտի՞վ քննարկում: Ո՞նց կարա օբյեկտիվ լինի քննարկումը, եթե մարդիկ իրանց սուբյեկտիվ կարծիքն են ասում այս կամ այն երևույթի մասին: Ֆորումները նաև համայնքներ են, ակումբն էլ էդ համայնքներից մեկն ա: Չեմ հասկանում` դու ինչի՞ց ես դժգոհ: Ի՞նչ առաջարկ ունես: Ակումբի անունը սոց. ցա՞նց սարքել, թե՞ ուղղվածությունը փոխել: Բայց ինչու՞ փոխել: Ախր յոթուկես տարի ա ակումբը սենց ա աշխատում, ու կարծես դա հեչ էլ վատ չի: Ակումբը ոնց որ թե ծառայում ա իրա առաքելությանը: Ինձ մի բան պետք ա լինում, գուգլում եմ, ակումբ ա բերում: Ի՞նչ վատ ա որ:

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.10.2013), Chuk (30.10.2013), Jarre (30.10.2013), keyboard (30.10.2013), Ուլուանա (30.10.2013)

  4. #3
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Օբյեկտի՞վ քննարկում: Ո՞նց կարա օբյեկտիվ լինի քննարկումը, եթե մարդիկ իրանց սուբյեկտիվ կարծիքն են ասում այս կամ այն երևույթի մասին: Ֆորումները նաև համայնքներ են, ակումբն էլ էդ համայնքներից մեկն ա: Չեմ հասկանում` դու ինչի՞ց ես դժգոհ: Ի՞նչ առաջարկ ունես: Ակումբի անունը սոց. ցա՞նց սարքել, թե՞ ուղղվածությունը փոխել: Բայց ինչու՞ փոխել: Ախր յոթուկես տարի ա ակումբը սենց ա աշխատում, ու կարծես դա հեչ էլ վատ չի: Ակումբը ոնց որ թե ծառայում ա իրա առաքելությանը: Ինձ մի բան պետք ա լինում, գուգլում եմ, ակումբ ա բերում: Ի՞նչ վատ ա որ:
    Օբյեկտիվ քննարկումն այն է, որ քննարկվում է օբյեկտը (կարծիքը կարող է և սուբյեկտիվ լինել): Անկախ նրանից թե ով է հարցրել ու ինչու է հարցրել: Ասենք, էսօր ես հարցրեցի, պատասխանեցիք, վաղը Պողոսը կգուգլի հարցը, կկարդա էդ թեման ու դրանից օգուտ կստանա: Երշիկի ու պրովայդերի մասին քննարկումները այդ առումով օբյեկտիվ քննարկումներ են: Շնորհավորանքներն ու ֆորումի անդամների լուսանկարները` ոչ:
    Այս պահին ակումբի գրառումների մեծամասնությունը հենց երկրորդ տիպի են: Այսինքն, օբյեկտիվ հետաքրքրություն չեն ներկայացնում:

  5. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում` դու ինչի՞ց ես դժգոհ: Ի՞նչ առաջարկ ունես: Ակումբի անունը սոց. ցա՞նց սարքել, թե՞ ուղղվածությունը փոխել: Բայց ինչու՞ փոխել: Ախր յոթուկես տարի ա ակումբը սենց ա աշխատում, ու կարծես դա հեչ էլ վատ չի: Ակումբը ոնց որ թե ծառայում ա իրա առաքելությանը: Ինձ մի բան պետք ա լինում, գուգլում եմ, ակումբ ա բերում: Ի՞նչ վատ ա որ:
    Կուզեի որ ֆորումում մասնակիցների քանակը էապես ավելի շատ լիներ: Այս պահին եթե մի օրում 100 հոգի է ակումբ մտնում, ես դրանից ավելի շատ մարդ ունեմ ֆեյսբուքում հայ ընկերներիս մեջ, ավելի շուտ իրենց կհարցնեմ: Եվ հակառակը կուզեի, որ մարդիկ ավելի շատ հարցեր տային ֆորումում: Հետո այդ հարցերը կգնային տվյալների բազա ու գուգլով կգտնվեին: Խոսքը, իհարկե, օբյեկտիվ հարցերի մասին է: Կոնկրետ օրինակ. ինչպես ստանալ ֆրանսիական վիզա Երևանում: Գուգլի, տես քանի գրառում կգտնես: Կաթիլ է ծովի մեջ, եթե հաշվի առնենք, թե օրական քանի հոգի է կանգնած դեսպանատան դռների առջև: Պարզապես մարդիկ անձամբ, հեռախոսով կամ սոց. ցանցերում են այդ մասին հարցնում, պատասխաններն էլ գնում-կորում են:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.10.2013), Jarre (30.10.2013), VisTolog (30.10.2013), Հայկօ (30.10.2013), Ուլուանա (30.10.2013)

  7. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուզեի որ ֆորումում մասնակիցների քանակը էապես ավելի շատ լիներ: Այս պահին եթե մի օրում 100 հոգի է ակումբ մտնում, ես դրանից ավելի շատ մարդ ունեմ ֆեյսբուքում հայ ընկերներիս մեջ, ավելի շուտ իրենց կհարցնեմ: Եվ հակառակը կուզեի, որ մարդիկ ավելի շատ հարցեր տային ֆորումում: Հետո այդ հարցերը կգնային տվյալների բազա ու գուգլով կգտնվեին: Խոսքը, իհարկե, օբյեկտիվ հարցերի մասին է: Կոնկրետ օրինակ. ինչպես ստանալ ֆրանսիական վիզա Երևանում: Գուգլի, տես քանի գրառում կգտնես: Կաթիլ է ծովի մեջ, եթե հաշվի առնենք, թե օրական քանի հոգի է կանգնած դեսպանատան դռների առջև: Պարզապես մարդիկ անձամբ, հեռախոսով կամ սոց. ցանցերում են այդ մասին հարցնում, պատասխաններն էլ գնում-կորում են:
    Ո՞վ չէր ուզի, որ ֆորումում մասնակիցների թիվն ավելի մեծ լիներ: Ինչ վերաբերում ա հարցեր տալուն, ֆորումները դրա համա՞ր են նախատեսված: Էդ գուգլելով գտնելն ընդամենը էդ ամեն ինչի, քննարկումների կողմնակի էֆեկտն ա: Չգիտեմ` մյուսների համար ոնց, բայց դա ինձ համար հավաստի ինֆորմացիա չի: Ուզում ես Ֆրանսիայի վիզա ստանալ, ավելի հեշտ ա դեսպանատան կայք մտնելը, քան ֆորումներում հարցեր բարձրացնելը, առավելևս, որ քո գտած գրառումը կարող ա լինի, ասենք, 2011 թվի, իսկ դրանից հետո ահագին բաներ փոխված լինեն: Ինձ համար մեկը վիքին ավելի հավաստի աղբյուր ա, քան ֆորումը: Ֆորումներն ընդամենը քննարկումների համար նախատեսված հարթակներ են, իսկ թե ինչ բնույթ կունենան էդ քննարկումները, լիքը տարբեր հանգամանքներից ա կախված:

    Օբյեկտիվ ինֆորմացիա ֆորումների մասին:
    Սուբյեկտիվ ինֆորմացիա ֆորումների մասին

    Տարբրությունը տեսա՞ր

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.10.2013), Jarre (30.10.2013), keyboard (30.10.2013), Աթեիստ (30.10.2013), Ուլուանա (30.10.2013)

  9. #6
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գուգլով կգտնեն ինֆորմացիան, կմտնեն ակումբ, կկարդան, ու իրանց ինֆորմացիան ստանալուց հետո կմոռանան ակումբի մասին: Դրա համար թեգեր են պետք, որ գրանցվեն, նոր կարդան կարևոր գրառումները, որովհետև գրանցվելուց հետո հավանականություն կա, որ կմնան ստեղ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (30.10.2013), Աթեիստ (30.10.2013), Նիկեա (30.10.2013)

  11. #7
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իմ կարծիքով ,ակումբը արդեն վաղուց Հայաստանում առաջատար ֆորումն է, ուր քննարկվում ու տեղեկություններ են հայտնում բազում թեմաների շուրջ, միակ խնդիրը քիչ հաճախելիությունն է: ակումբը մի մեծ արխիվ է, օրինակ ես ունեմ բանաստեղծություններ գրված5 տարի առաջ, որը իմ մոտ չեմ պահպանում, բայց միշտ այն կարող եմ գտնել ակումբում, յուրաքանչյուր հարցի պատասխան կա այս ֆորումում, ուրիշ հարց որ կարող է մի քիչ ուշանալ պատասխանը , վերը նշված քիչ հաճախելիության պատճառով, քանի որ4-5 տարի առաջ , եթե մի բան էիր հարցնում 5 րոպեից մի քանիսը միանգամից պատասխանում էին, հետո շատ խանգարեց ՖԲ-ն, օրինակ եթե մի ժամանակ ինձ համակարգչից մի հարց հուզեր ,կգրեի համապատասխան թեմայում, իսկ Աթեիստը կպատասխաներ, իսկ հիմա միանգամից , իրան ՖԲ-ով եմ գրում...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (30.10.2013)

  13. #8
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ չէր ուզի, որ ֆորումում մասնակիցների թիվն ավելի մեծ լիներ: Ինչ վերաբերում ա հարցեր տալուն, ֆորումները դրա համա՞ր են նախատեսված: Էդ գուգլելով գտնելն ընդամենը էդ ամեն ինչի, քննարկումների կողմնակի էֆեկտն ա: Չգիտեմ` մյուսների համար ոնց, բայց դա ինձ համար հավաստի ինֆորմացիա չի: Ուզում ես Ֆրանսիայի վիզա ստանալ, ավելի հեշտ ա դեսպանատան կայք մտնելը, քան ֆորումներում հարցեր բարձրացնելը, առավելևս, որ քո գտած գրառումը կարող ա լինի, ասենք, 2011 թվի, իսկ դրանից հետո ահագին բաներ փոխված լինեն: Ինձ համար մեկը վիքին ավելի հավաստի աղբյուր ա, քան ֆորումը: Ֆորումներն ընդամենը քննարկումների համար նախատեսված հարթակներ են, իսկ թե ինչ բնույթ կունենան էդ քննարկումները, լիքը տարբեր հանգամանքներից ա կախված:

    Օբյեկտիվ ինֆորմացիա ֆորումների մասին:
    Սուբյեկտիվ ինֆորմացիա ֆորումների մասին

    Տարբրությունը տեսա՞ր
    Լավ ասացիր` քննարկումների համար նախատեսված հարթակ: Հիմա բաց ակումբի վերջին թեմաներն ու տես, թե դրանցից քանիսն են քննարկում պարունակում: Օրագրերը, անեկդոտները, ձեր ստացած ամենահաջող կոմպլիմենտը ես քննարկում չեմ համարում:
    Ինչ վերաբերվում է վիզայի օրինակին, ապա դեսպանատան կայքի պարունակությունը իր նշանակությունն ունի, անձնական փորձը` իր: Նույնը վերաբերվում է լիքը ուրիշ հարցերի: Ինտերնետ պրովայդերների կայքերը նայես, բոլորը կասեն որ իրենք ամենալավն են, իսկ մարդկանց անձնական փորձը կարող է օգնել ընտրություն կատարել:

  14. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Բյուր, մի մոռացիր, որ հայալեզու ֆորումում ենք, հայերեն նյութեր դիր

    Հայերեն օբյեկտիվ ինֆորմացիա ֆորումների մասին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (30.10.2013), VisTolog (30.10.2013)

  16. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ասացիր` քննարկումների համար նախատեսված հարթակ: Հիմա բաց ակումբի վերջին թեմաներն ու տես, թե դրանցից քանիսն են քննարկում պարունակում: Օրագրերը, անեկդոտները, ձեր ստացած ամենահաջող կոմպլիմենտը ես քննարկում չեմ համարում:
    Ինչ վերաբերվում է վիզայի օրինակին, ապա դեսպանատան կայքի պարունակությունը իր նշանակությունն ունի, անձնական փորձը` իր: Նույնը վերաբերվում է լիքը ուրիշ հարցերի: Ինտերնետ պրովայդերների կայքերը նայես, բոլորը կասեն որ իրենք ամենալավն են, իսկ մարդկանց անձնական փորձը կարող է օգնել ընտրություն կատարել:
    Շատ ճիշտ ես անձնական փորձի պահով, բայց ես ինչ-որ Պողոսի անձնական փորձից ինֆորմացիա քաղել չեմ կարող: Ես ավելի շուտ կգտնեմ ծանոթ մարդու, որը նման փորձառություն ունեցել է, կզանգեմ, կհարցնեմ: Մի հատ էլ իրա ասածը (իրան շատ լավ իմանալով) կմաղեմ, նոր կստանամ էն, ինչ ինձ պետք ա: Իսկ ֆորումներում չգիտես տվյալ ինֆոն ով ա դրել, ինքը ինչացու ա: Ավելին` էդ անձնական փորձն էնքան տարբեր բաներ կարա լինի: Միակ ֆորումը, որից օգտվել եմ առանց գրանցվելու, էն էլ փոշմանել եմ, wordreference-ն ա էղել: Մարդիկ լեզվի մասին մի հարց էին տալիս, հազար հատ պատասխան ստանում, դե արի ու ճիշտը գտի: Կամ էլ ավելի լավ ա որևէ դասագիրք բաց, քո ուզած ինֆոն համակարգված, ոնց որ պետք ա գրած ա:

    Ասածս ինչ ա: Ֆորումների առաջնային նպատակն ինֆորմացիայի աղբյուրը չի:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (30.10.2013)

  18. #11
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ ճիշտ ես անձնական փորձի պահով, բայց ես ինչ-որ Պողոսի անձնական փորձից ինֆորմացիա քաղել չեմ կարող: Ես ավելի շուտ կգտնեմ ծանոթ մարդու, որը նման փորձառություն ունեցել է, կզանգեմ, կհարցնեմ: Մի հատ էլ իրա ասածը (իրան շատ լավ իմանալով) կմաղեմ, նոր կստանամ էն, ինչ ինձ պետք ա: Իսկ ֆորումներում չգիտես տվյալ ինֆոն ով ա դրել, ինքը ինչացու ա: Ավելին` էդ անձնական փորձն էնքան տարբեր բաներ կարա լինի: Միակ ֆորումը, որից օգտվել եմ առանց գրանցվելու, էն էլ փոշմանել եմ, wordreference-ն ա էղել: Մարդիկ լեզվի մասին մի հարց էին տալիս, հազար հատ պատասխան ստանում, դե արի ու ճիշտը գտի: Կամ էլ ավելի լավ ա որևէ դասագիրք բաց, քո ուզած ինֆոն համակարգված, ոնց որ պետք ա գրած ա:

    Ասածս ինչ ա: Ֆորումների առաջնային նպատակն ինֆորմացիայի աղբյուրը չի:
    Նայած ինչ կարգի փորձ ու ինչ Պողոս (մի բան է, երբ դա նրա առաջին գրառումն է, այլ բան եթե ֆորումում հազար հատ խելացի գրառում ունի):
    Բայց լավ, եթե ինֆորմացիայի աղբյուր չէ, ապա կոնկրետ դու ինչու՞մ ես տեսնում կոնկրետ akumb.am-ի նպատակը:
    Ես այսօրվա ակումբում սոց. ցանց եմ տեսնում: Ու իմ կարծիքով այն գոյատևում է զուտ իներցիայի հաշվին: Կյանքը պատմել, լուսանկարներով կիսվել, հանդիպումներ կազմակերպելը ֆեյսբուքում շատ ավելի հարմար է: Գրական մրցույթի համար էլ հաստատ ավելի հարմար հարթակ գոյություն ունի կամ կարելի է ստեղծել: vBulletin-ը քննարկումների համար է նախատեսված և akumb.am-ում օգտագործվում է ոչ ըստ նշանակության:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչու է երբեմնի ամենաակտիվ ֆորումը դարձել այսպիսի անհետաքրքիր վայր
    Հեղինակ՝ Avantegarde, բաժին` Ընթերցանության ակումբ
    Գրառումներ: 75
    Վերջինը: 27.11.2017, 21:50
  2. Շնորհավորանք Universe-ը պապա ա դարձել
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 28.02.2015, 09:54
  3. Մոնկը հայր է դարձել
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 24.11.2012, 21:24
  4. Պետրոսը և Պետրանին պապա և մամա են դարձել))))
    Հեղինակ՝ Kita, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 50
    Վերջինը: 21.07.2011, 09:46
  5. Vkontakte.ru - Սոցիալական ցանց
    Հեղինակ՝ Norton, բաժին` Վեբ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 02.03.2011, 17:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •