Ո՞վ չէր ուզի, որ ֆորումում մասնակիցների թիվն ավելի մեծ լիներ: Ինչ վերաբերում ա հարցեր տալուն, ֆորումները դրա համա՞ր են նախատեսված: Էդ գուգլելով գտնելն ընդամենը էդ ամեն ինչի, քննարկումների կողմնակի էֆեկտն ա: Չգիտեմ` մյուսների համար ոնց, բայց դա ինձ համար հավաստի ինֆորմացիա չի: Ուզում ես Ֆրանսիայի վիզա ստանալ, ավելի հեշտ ա դեսպանատան կայք մտնելը, քան ֆորումներում հարցեր բարձրացնելը, առավելևս, որ քո գտած գրառումը կարող ա լինի, ասենք, 2011 թվի, իսկ դրանից հետո ահագին բաներ փոխված լինեն: Ինձ համար մեկը վիքին ավելի հավաստի աղբյուր ա, քան ֆորումը: Ֆորումներն ընդամենը քննարկումների համար նախատեսված հարթակներ են, իսկ թե ինչ բնույթ կունենան էդ քննարկումները, լիքը տարբեր հանգամանքներից ա կախված:
Օբյեկտիվ ինֆորմացիա ֆորումների մասին:
Սուբյեկտիվ ինֆորմացիա ֆորումների մասին
Տարբրությունը տեսա՞ր
Էջանիշներ