Մի քիչ կասկածեցի, բացել այս թեման՝ թե՞ ոչ: Արդեն վաղուց է չեմ այցելել Ակումբ, կամ Հայաստան: Չգիտեմ հիմի արդեն կան ուրիշ ազգությամբ ոչ հայ ակումբցիներ, թե դեռևս մենակն եմ: Եթե արդեն կան նոր օտարերկրյա հայախոս «վիրտուալ ազգագրագետներ», իհարկե շատ հետաքրքիր կլիներ նրանց հետ հանդիպել:
Ինչևիցե, բացեցի այս թեման ուղղակի որովհետև ես հոկտեմբերի սկզբից նորից կգամ Հայաստա՜ն: Եթե բյուրոկրատական հարցերով խնդիր չի լինի, մինչև ամռանը կմնամ Երևանում:
Արդեն համարյա չորս տարի է, որ Հոլանդիայից կարճատև գնացի Հայաստան իմ մագիստրատուրայի համար, մի քանի ամսվա ընթացքում հետազոտելու ռաբիզի երևույթն ու հայրենասիրական երաժշտություն: Ամստերդամից տեղափոխվեցի, ու մի տարի է որ սկսեցի «թեկնածուական ատենախոսություն» (PhD) Հունգարիայում, Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական Համալսարանի սոցիոլոգիայի ու ազգագրության ֆակուլտետում: Իսկ որոշեցի նորից Հայաստանի մասին գրել՝ այս անգամ Հայաստանի ու սփյուռքի միջև մշակութային հարաբերությունների մասին:
Մի խոսքով, հուսով եմ, նորից ավելի հաճախ Ակումբում կլինեմ: Հայերենս հիմա սահուն վիճակից հեռու է, դե շատ կարևոր է պարապելն ինձ համար: Իսկ հույս ունեմ, նորից կհանդիպենք ակումցիներով Երևանում, սուրջ կամ գարեջուր խմենք, կեֆ անենք:![]()
Էջանիշներ