User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 70 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Օգնություն կրոնից տուժած անհատներին

  1. #61
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, էս գրառումն արել եմ բարձր ջերմությամբ ու հիմա էլ էդ պահից հեչ լավ չեմ, կրոնի տված վնասները շատ լավ տեսնում ու հասկանում եմ, ինչպես նաև կրոնի տված օգուտները, լիքը բարոյական նորմեր կան, որ պահպանվում են ոչ թե էթիկայի, օրենքների կամ արժեհամակարգի շնորհիվ, այլ՝ հենց կրոնի, էստեղ բարոյականություն ասելով տղամարդ կին հարաբերությունները նկատի չունեմ, էդ ուղղությամբ չտանես, լավ... բայց ինչ ասում եք ճիշտ ա, համաձայն եմ, քանի որ հիմա բանավիճելու ոչ ուժ, ոչ ուղեղ, ոչ էլ ցանկություն չունեմ...
    Ալֆա ջան, դե մի հատ ասպիրին խմի ու ինձ ասա թե էդ ի՞նչ բարոյական նորմեր ու արժեհամակարգ ա պահպանել որ չգիտենք… մի հատ ասա…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (29.10.2013), Աթեիստ (29.10.2013)

  3. #62
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    կրոնն ընդհանրապես հասարակական հարաբերությունները կարգավորող շատ լավ գործիք ա եղել, միշտ: Երբ հին մարդուն բացատրել են՝ կովդ մորթես, ուտես, հաջորդ տարի սոված կմնաս, կամ եթե մտնես ջուրը կոկորդիլոսը քեզ կուտի, չեն լսել, բայց երբ ասել ես, որ եթե կովդ ուտես, դու սրբապղծություն կանես ու մեծն նեղոսի պատիժը կթափվի քո ընտանիքի գլխին, էդ ժամանակ ենթարկվել են, էնպես որ կրոնը որպես էդպիսին արտակարգ լավ բան ա էն մարդկանց հետ աշխատելու համար, ովքեր փաստարկներն ականջի հետև են գցում, բայց կրոնը չպիտի վնասի, հենց սկսեց վնասել, ինքը դառնում ա ֆանատիզմ ու էդ առումով Ձայնալարի հետ համամիտ եմ, որ թեման ոչ թե կրոնից տուժածներին պիտի վերնագրվեր, այլ՝ կրոնական ֆանատիզմից տուժածներին...
    Ալֆա, ընդհակառակը կրոնը ոչնչացրել ա բարոյականությունը։ Ուզում ե՞ս փաստեր։ Տե՛ս։ Արի վերցնենք միայն քրիստոնեությունը իրա Աստվածաշնչով։
    * Չստելը բարոյական նորմ ա՞։ Վստահ եմ, որ կպատասխանես այո, որովհետև գրված է. «16Քո հարեւանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր» Ելք 20։16։ Հիմա արի նայենք, թե ոնց ա Աստվածաշունչը պահպանել էտ բարոյական նորմը.
    Էս մտքերը կարդալով, խնդրում եմ խորհիր, թե ի՞նչ արարքների պիտի մղվի էս հատվածները ուսումնասիրող ու դրանց հավատացող մարդը.

    Ծննդոց 12։10-13
    «10Երբ սով եղաւ երկրում, Աբրամն իջաւ Եգիպտոս, որ այնտեղ ապրի պանդխտութեան մէջ, քանի որ սովը սաստկացել էր երկրում։ 11Երբ Աբրամը մօտեցաւ Եգիպտոսին, իր կին Սարային ասաց. «Գիտեմ, որ դու գեղեցիկ կին ես։ 12Արդ, եթէ պատահի, որ եգիպտացիները տեսնեն քեզ եւ ասեն՝ սա նրա կինն է, ու սպանեն ինձ, իսկ քեզ ողջ թողնեն, 13կ՚ասես, թէ՝ նրա քոյրն եմ, որպէսզի քո շնորհիւ ես չտուժեմ եւ քո շնորհիւ կենդանի մնամ»։

    Յեսու 2։3-6
    «3Երիքովի թագաւորը մարդ ուղարկեց, որ Ռահաբին ասի. «Գիշերը քեզ մօտ եկած եւ տունդ մտած մարդկանց դո՛ւրս հանիր, որովհետեւ եկել են այս ամբողջ երկիրը լրտեսելու»։ 4Իսկ կինը վերցրեց այդ երկու մարդկանց, թաքցրեց, խօսեց նրանց հետ եւ ասաց. «Ինձ մօտ մարդիկ մտան, բայց ես չգիտէի, թէ որտեղից են։ 5Առաւօտեան աղջամուղջին, դարպասները փակուելու ժամանակ՝ այդ մարդիկ դուրս եկան, եւ չգիտեմ, թէ ո՛ւր գնացին։ Շուտ հետապնդեցէ՛ք նրանց, գուցէ հասնէք»։ 6Իսկ ինքը նրանց հանեց կտուրը եւ թաքցրեց վուշի խուրձերի տակ, որ դիզել էր կտուրի վրայ»։

    Էս մարդիկ նույնիսկ պարգևատրվեցին իրենց ստի համար
    Ու էս ամենը հեչ։ Հենց ինքը բարձրյալ սուրբը տե՛ս թե ոնց ա վարվում։

    3 Թագավորներ 22։23
    «23Եւ ահա Տէրը սուտ ոգի դրեց քո այդ բոլոր մարգարէների բերանում, եւ Տէրը չարիք է որոշել քեզ համար»։

    Երեմիա 4։10
    «10Ու ես ասում եմ. «Ո՛վ Տէր Աստուած, ուրեմն խաբելով խաբեցիր այդ ժողովրդին ու Երուսաղէմին, քանի որ ասացիր, թէ՝ «Խաղաղութիւն պիտի լինի ձեզ», մինչդեռ սուրը նրանց հոգուն դէմ է առել»։

    Իսկ ստեղ Աստված ուղղակի կայիֆավատա լինում ստելով մարդկանց ու իրա ստի արդյունքում մահանում են տասնյակ հազարավոր մարդիկ։
    Դատավորներ 20։18-26
    «18Վեր կացան գնացին Բեթէլ, եւ իսրայէլացիները հարցրին Աստծուն ու ասացին. «Բենիամինի ցեղի որդիների հետ պատերազմելու համար ո՞վ պիտի լինի մեր առաջնորդը»։ 19Տէրն ասաց. «Յուդան թող լինի առաջնորդը»։ Եւ իսրայէլացիներն առաւօտեան վեր կացան, բանակեցին Գաբաայի մօտ։ 20Իսրայէլացիները ելան Բենիամինի ցեղի դէմ պատերազմելու եւ Գաբաայի մօտ նրանց դէմ պատերազմելու համար ճակատ կազմեցին։ 21Բենիամինի ցեղի որդիները դուրս եկան քաղաքից, եւ այն օրը իսրայէլացիներից քսաներկու հազար մարդ սպանեցին եւ գետին տապալեցին։ 22Բայց Իսրայէլի մարդիկ դարձեալ զօրացան եւ նորից ճակատ կազմեցին պատերազմելու համար այն տեղում, որտեղ ճակատել էին առաջին օրը։ 23Իսրայէլացիները վեր կացան եւ մինչեւ երեկոյ լաց եղան Տիրոջ առաջ եւ Տիրոջը հարցրին ու ասացին. «Շարունակե՞նք պատերազմել մեր եղբօր՝ Բենիամինի ցեղի դէմ»։ Տէրն ասաց. «Դո՛ւրս եկէք նրանց դէմ»։ 24Եւ երկրորդ օրը իսրայէլացիները պատերազմի ելան Բենիամինի ցեղի որդիների դէմ։ 25Բենիամինն էլ ելաւ նրանց դէմ պատերազմելու երկրորդ օրը եւ ժողովրդից նորից ութ հազար մարդ սպանեց եւ գետին տապալեց։ Սրանք բոլորն էլ սուսերակիրներ էին։ 26Բոլոր իսրայէլացիները, ամբողջ ժողովուրդը վեր կացան եկան Բեթէլ, նստեցին լաց եղան Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը եւ փրկութեան ողջակէզներ մատուցեցին Տիրոջ առաջ»։

    Ու ես ստի հետ կապված կարամ լինքը այլ համարներ բերեմ։
    Հիմա դու ինձ ասա, Ալֆա։ Ո՞նց ա սա պապհանում բարոյականությունը։ Ո՞ւր ա ստեղ բարոյականություն։
    Մարդը կարդում ա ու մի տեղ գրած ա, որ սուտը մեղք ա, իսկ տասնյակ այլ պարագաներում հենց Աստված ա ստում, խրախուսում սուտը և դրդում ստի։ Հիմա ասա, բա սա ձեռառնոցի չի՞։ Սա հարձակում չի՞ բարոյականության վրա։ Սա հարձակում է բարոյականության դեմ, քանի որ ԴՐԴՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՍՏԵԼ՝ չստելու քողի տակ։

    Էս նույն խաբեբաների մեթոդն ա։ Որ իրանք առավոտից իրիկուն քարոզում են ինչ որ մի բանի դեմ ու հենց իրենք են դա անում ու մարդիկ ում ասես կասկածում են, բացի էտ քարոզողից, որովհետև իրանք ստեղծում են իմիջ, որ դա կյանքի ու մահու հարց ա իրանց համար, ու իրանք ավելի շուտ կմեռնեն, քան սուտ կխոսան։ Բայց իրականում իրանք անբարոյական ստախոսներ են։ Ու սա ես կրոնի ու կրոնականների մասին եմ ասում։

    * Սեռական բարոյականությունը, բարոյականություն ա՞։ Վստահ եմ, որ կպատասխանես այո՛, քանի որ Աստվածաշնչում հազարավոր համարներ կան բարոյականության էս տեսակի մասին։ Հիմա նայի, թե ոնց ա նույն Աստվածաշունչը խեղում էտ հասկացությունը։
    3 Թագավորներ 1։1-4
    «Դաւիթ արքան տարիքն առել, ծերացել էր. նրան զգեստներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում։ 2Նրա ծառաներն ասացին. «Թող մեր տէր արքայի համար մի կոյս աղջիկ գտնեն, որ նա կանգնի արքայի առջեւ եւ հոգ տանի նրան, նրա հետ պառկի, ու մեր տէր արքան տաքանայ»։ 3Մի գեղեցիկ աղջիկ որոնեցին Իսրայէլի ամբողջ տարածքում, գտան սոմնացի Աբիսակին ու նրան բերեցին արքայի մօտ։ 4Աղջիկը շատ գեղեցիկ էր, տաքացնում էր արքային ու ծառայում նրան»։

    Հա, բայց մոռացա ասեմ, որ բարոյականության այս անկյունաքարերից մեկը տենց էլ «չմերձեցաւ նրան»։ Բայց հիմա պատկերացրու, որ ես կամ դու նման բան անեինք ու վերջում ասեինք, որ չենք մերձեցել, Աստված մեզ ի՞նչ կաներ։ Հում-հում կուտեր, չէ՞։ Ու երևի էսօրվա հայ առաքելական եկեղեցու պոռնկությամբ զբաղվով տեր-տերները ու կաթոլիկ պեդոֆիլները հենց նման համարներով են արդարացում գտնում Աստծու առաջ։ Ու դա սա համարում ես բարոյականություն հահե՞լ։ Սա հարձակում է բարոյականության դեմ։

    Ու կարամ բերեմ տասնյակ աստվածաշնչյան համարներ, որտեղ Աստված դրդում է ազգամիջյան պատերազմների, կրոնական ատելության, ահաբեկչության, երեխաների և կանանց անօրինական սպանության..... Ու հիմա նայիր քրիստոնեությունը, նայիր նույն քո հայ առաքելական եկեղեցուն ու տե՛ս, որ իրանք տառ առ տառ հավատարմորեն կատարում են Աստծու ասածները։

    Աստվածաշնչի էջերում Աստված սպանում ա, իսկ Աստվածաշունչը խրախուսում ա ընդօրինակել Աստծուն։ Դա ուղղակի ահավոր ա։ Սա մարդկության ու բարոյականության ոչնչացում, Ալֆ։

    Հենց էս պատճառով ա, որ ես թեմայի վերնագիրը դրել եմ կրոնից տուժած, որովհետև անգամ ոչ ֆանատիկ մարդը վնասում ա իր մտածելակերպը երբ սկսում է մի քիչ լուրջ ընդունել Աստվածաշունչը։ Ու անգամ եթե ֆանատիկ չես, մեկ ա մտածելակերպդ փչանում ա։ Ու դա ուղղելը շատ դժվար ա երբեմն, որովհետև ձևավորվում ա մտածելակերպի շաբլոն։ Իսկ դա մարդկանց մեծամասնությունը ոչ նկատում ա, ոչ էլ առավել ևս հանում իր միջից։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (30.10.2013)

  5. #63
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ես ինքս միլիոն անգամ ասել եմ, թե ինչ ահավոր հասկասական բաներ կան Աստվածաշնչում ու հատկապես հին կտակարանում Ժառի բերած ղժժերի փաստերն ահավոր շատ են, բայց ի սկզբանե կրոնը (էդ թվում բազմաստվածությունը) եղել է գործիք, հիմա իմ ընկերուհին կացինով արձան ա քանդակում, որ շունչդ կտրվում ա հիացմունքից, մի ադրբեջանցի էլ դրանով քնած մարդ ա սպանում, էդտեղ կիրառողն ա մեղավոր, ոչ թե գործիքը: Ես դեռ նոր եմ թեման ուսումնասիրում, դրա համար ծանրակշիռ փաստարկներ բերել չեմ կարող, թեև ոչ էլ իրականում ուզում եմ, ես ուղղակի իմ կարծիքն եմ հայտնել, իսկ ձեզ իմ կարծիքը պարտադրել չեմ ուզում, ընդհակառակը, ավելի լավ, որ տարբեր եք մտածում, կկարողանամ ռեֆլեքսիա անել, կողքից նայել: Հիմա թեմայի վերնագիրը՝ կոնկրետ ես կրոնից հեռացել եմ, մեր եկեղեցասեր երիտասարդական միության ամենաակտիվ անդամներից էի, ուղղակի թողեցի, դուրս եկա, բայց չեմ հալածվել: Մեր մարզում հոգևորականներ կան, որ ինձ համար մեծատառով մարդ են ու ես իրենցով մինչև կյանքիս վերջ կհիանամ, եթե անգամ վաղը մոլլա դառնան, ես կրոնն ու մարդկանց չեմ նույնացնում, մեկ, ես դեռ ինքս էլ չգիտեմ հավատում եմ Աստծուն, թե ոչ, բայց որ ինչքան խելոքանում եմ, ինչքան բան եմ սովորում, էնքան ինչ-որ ահավոր բարդ տիեզերական ծրագիր եմ տեսնում, որ պատահականություններով չէր կարող գոյանալ, բայց կարող ա ավելի խելոքանամ, տեսնեմ լավ էլ կարող էր... Ամբողջ ասածս էն ա, որ ես կրոնը վատ բան չեմ համարում, կրոնի հողի վրա առաջացած մոլեռանդությունն եմ վատ բան համարում, քանի որ լիքը մարդիկ եմ ճանաչում, որ ամենավերջին սրիկան կլիենին, եթե իրականում հավատացյալ չլիենին ու կրոնական վախերն իրենց լիքը բաներից ետ չպահեին...

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.11.2013), Արամ (29.10.2013)

  7. #64
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆ ջան, կրոնն ու դանակը տարբեր բաներ են։ Դանակը կտրող գործիք ա, իսկ ի՞նչ ա կրոնը։ Կրոնը ստի վրա հիմնված գաղափարախոսություն է մարդկանց ղեկավարելու համար։ Հիմա կան մարդիկ որ մի քիչ մարդկային են դա անում և կան մարդիկ ովքեր կռիսավարի են դա անում։ Բայց կրոնը ինքն իր էությամբ սուտ ա ու հորինվածք։

    Իսկ ինչ վերաբերում ա «բարի» լինելուն, որովհետև կրոնավոր են, ապա ես դա բաժանում եմ երկու մասին.

    1) մարդիկ ովքեր կրոնի պատճառով բարոյական են, բայց որ կրոնը չլիներ հաճույքով կանեին էն ամենը ինչ չի կարելի։ Քո մեկնաբանության մեջ դու հաստատում ես իմ կրկնած միտքը՝ ԿՐՈՆԸ ՈՍՏԻԿԱՆ Է։
    2) մարդիկ ովքեր բարոյական են ՉՆԱՅԱԾ կրոնի ճնշումներին։ Էս տիպի մարդկանց մեջ մտնում են նրանք, ովքեր երբեք կրոնը վեր չեն դասում ՄԱՐԴՈՒՑ։ Սրանց մեջ մտնում են էն առաքելականները, ովքեր չնայած պրոպագանդային այլ կրոնի պատկանող հայի մեջ ՄԱՐԴ են տեսնում, ոչ թե ԱՂԱՆԴԱՎՈՐ։ Ալֆա, էտ կրոնի՞ շնորհիվ ա, որ իրանք տենց են։ Պատասխանը ակնհայտ ա՝ ոչ։ Էտ կրոնի ծնունդներն են Խաչիկ Ասրյանը, Գոռ Թամազյանը, փիղը, Ալթունյանը, ՄԵԼ-ը և նմանատիպ այլ երևույթներ։ Բայց կան մարդիկ ովքեր էնքան ուժեղ են, որ թույլ չեն տալիս ԿՐՈՆԻ ՎԱՏ ՄԹՆՈԼՈՐՏԸ ազդի իրանց վրա։

    Ու դու հարգում ես ոչ թե ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ այլ ՄԱՐԴՈՒՆ։ Որովհետև իրանք տենց են իրանց մարդկային տեսակի պատճառով, ոչ թե կրոնի։ Դրա համար ես նշում, որ դաժը մուսուլման դառնա մեկա կսիրես իրան։ Որովհետև ինքը տենց մարդ ա։ Ու կրոնը ավելի շատ խանգարող ա ստեղ, ոչ թե օգնող։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (29.10.2013), Աթեիստ (29.10.2013), Ուլուանա (30.10.2013)

  9. #65
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, ես ինքս միլիոն անգամ ասել եմ, թե ինչ ահավոր հասկասական բաներ կան Աստվածաշնչում ու հատկապես հին կտակարանում Ժառի բերած ղժժերի փաստերն ահավոր շատ են, բայց ի սկզբանե կրոնը (էդ թվում բազմաստվածությունը) եղել է գործիք, հիմա իմ ընկերուհին կացինով արձան ա քանդակում, որ շունչդ կտրվում ա հիացմունքից, մի ադրբեջանցի էլ դրանով քնած մարդ ա սպանում, էդտեղ կիրառողն ա մեղավոր, ոչ թե գործիքը: Ես դեռ նոր եմ թեման ուսումնասիրում, դրա համար ծանրակշիռ փաստարկներ բերել չեմ կարող, թեև ոչ էլ իրականում ուզում եմ, ես ուղղակի իմ կարծիքն եմ հայտնել, իսկ ձեզ իմ կարծիքը պարտադրել չեմ ուզում, ընդհակառակը, ավելի լավ, որ տարբեր եք մտածում, կկարողանամ ռեֆլեքսիա անել, կողքից նայել: Հիմա թեմայի վերնագիրը՝ կոնկրետ ես կրոնից հեռացել եմ, մեր եկեղեցասեր երիտասարդական միության ամենաակտիվ անդամներից էի, ուղղակի թողեցի, դուրս եկա, բայց չեմ հալածվել: Մեր մարզում հոգևորականներ կան, որ ինձ համար մեծատառով մարդ են ու ես իրենցով մինչև կյանքիս վերջ կհիանամ, եթե անգամ վաղը մոլլա դառնան, ես կրոնն ու մարդկանց չեմ նույնացնում, մեկ, ես դեռ ինքս էլ չգիտեմ հավատում եմ Աստծուն, թե ոչ, բայց որ ինչքան խելոքանում եմ, ինչքան բան եմ սովորում, էնքան ինչ-որ ահավոր բարդ տիեզերական ծրագիր եմ տեսնում, որ պատահականություններով չէր կարող գոյանալ, բայց կարող ա ավելի խելոքանամ, տեսնեմ լավ էլ կարող էր... Ամբողջ ասածս էն ա, որ ես կրոնը վատ բան չեմ համարում, կրոնի հողի վրա առաջացած մոլեռանդությունն եմ վատ բան համարում, քանի որ լիքը մարդիկ եմ ճանաչում, որ ամենավերջին սրիկան կլիենին, եթե իրականում հավատացյալ չլիենին ու կրոնական վախերն իրենց լիքը բաներից ետ չպահեին...
    Ալֆա ջան, դու բացարձակապես սխալ հիմքերի վրա ես գնահատում կրոնի դերը… դու տես ինչքան պատերազմենր ու անմարդկային սպանություններ ա եղել կրոնի պատճառով և հրահրմամբ և տես քանի՞ հանցագործ ա ուղղվել կրոնի պատճառով… ուղղվածներից մեկը իմ մորական տատի հարևան Եղիկն էր… հանցագործի մեկը որ կյանքի վերջում գտավ աստծուն… իսկ հանցագործություններից մեկն էլ 9/11-ը 5000 մարդ մահացավ… մնացածները չեմ ասում…

    իրականում դու շատ վատ բան ես ասում… դու մարդուն վատ արարք չանելու համար օգտագործում ես նրա տգիտությունը, այսինքն խաբում ես որ մի անտեսանելի պապիկ իրան կպատժի եթե չարություն անի… այսինքն դու հենվում ես մարդու տգիտության վրա դրանով խրախուսելով տգիտությունը… մինչդեռ կարելի էր մարդու ինտելեկտն ու բանականությունը բորբոքել զարգացնել… մարդու վատ հատկությունների վրա հիմնված լավ արարքը մնում ա վատ…

    ես թախանձագին խնդրել էի քեզնից՝ աղաչել էի որ ինձ բարոյականության մի օրինակ բերեիր որի կրողը կրոնն ա… դու համառորեն չբերեցիր… մի հատ էլ եմ խնդրում…

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (29.10.2013), Աթեիստ (29.10.2013), Ուլուանա (30.10.2013)

  11. #66
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալֆ ջան, կրոնն ու դանակը տարբեր բաներ են։ Դանակը կտրող գործիք ա, իսկ ի՞նչ ա կրոնը։ Կրոնը ստի վրա հիմնված գաղափարախոսություն է մարդկանց ղեկավարելու համար։ Հիմա կան մարդիկ որ մի քիչ մարդկային են դա անում և կան մարդիկ ովքեր կռիսավարի են դա անում։ Բայց կրոնը ինքն իր էությամբ սուտ ա ու հորինվածք։

    Իսկ ինչ վերաբերում ա «բարի» լինելուն, որովհետև կրոնավոր են, ապա ես դա բաժանում եմ երկու մասին.

    1) մարդիկ ովքեր կրոնի պատճառով բարոյական են, բայց որ կրոնը չլիներ հաճույքով կանեին էն ամենը ինչ չի կարելի։ Քո մեկնաբանության մեջ դու հաստատում ես իմ կրկնած միտքը՝ ԿՐՈՆԸ ՈՍՏԻԿԱՆ Է։
    2) մարդիկ ովքեր բարոյական են ՉՆԱՅԱԾ կրոնի ճնշումներին։ Էս տիպի մարդկանց մեջ մտնում են նրանք, ովքեր երբեք կրոնը վեր չեն դասում ՄԱՐԴՈՒՑ։ Սրանց մեջ մտնում են էն առաքելականները, ովքեր չնայած պրոպագանդային այլ կրոնի պատկանող հայի մեջ ՄԱՐԴ են տեսնում, ոչ թե ԱՂԱՆԴԱՎՈՐ։ Ալֆա, էտ կրոնի՞ շնորհիվ ա, որ իրանք տենց են։ Պատասխանը ակնհայտ ա՝ ոչ։ Էտ կրոնի ծնունդներն են Խաչիկ Ասրյանը, Գոռ Թամազյանը, փիղը, Ալթունյանը, ՄԵԼ-ը և նմանատիպ այլ երևույթներ։ Բայց կան մարդիկ ովքեր էնքան ուժեղ են, որ թույլ չեն տալիս ԿՐՈՆԻ ՎԱՏ ՄԹՆՈԼՈՐՏԸ ազդի իրանց վրա։

    Ու դու հարգում ես ոչ թե ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ այլ ՄԱՐԴՈՒՆ։ Որովհետև իրանք տենց են իրանց մարդկային տեսակի պատճառով, ոչ թե կրոնի։ Դրա համար ես նշում, որ դաժը մուսուլման դառնա մեկա կսիրես իրան։ Որովհետև ինքը տենց մարդ ա։ Ու կրոնը ավելի շատ խանգարող ա ստեղ, ոչ թե օգնող։
    անտեսանելի ապրանք են ծախում վրեդ… 2000 տարի ա ծախում են ու հլա պահանջարկը կա… ու վճարում են դրա համար…

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (29.10.2013), Աթեիստ (29.10.2013)

  13. #67
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրոք հավատացողն էն ա, որ բացի Աստվածաշնչից ուրիշ գիրք չի կարդում ու մենակ իրան համապատասխան խմբի մարդկանց հե՞տ ա շփվում

    Ես մահմեդականների հետ շփվել եմ ոչ մահմեդական պետություններում, մեջները հավատացյալներ էլ են եղել, աթեիստներ էլ ու բոլորն էլ ադեկվատ մարդիկ են եղել: Եթե շատ մահմեդական (բռնա)պետություններում մարդիկ թաքցնում են իրենց հայացքները դա դեռ չի նշանակում, որ բոլորը ֆանատիկ են:

    Ասողիկը ֆանատիկ չի, ասողիկը դեբիլիկ ա: Իմ չափանիշը ո՞րն ա:
    Իրոք հավատացյալն էն մարդն ա, որ սեփական կրոնին իրոք հավատում ա: Ներառյալ Ժառի երկրորդ գրառման միջի
    «Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք։» (Հովհաննեսի Երկրորդ նամակ 10 խոսք)
    կանոնն, օրինակ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (29.10.2013)

  15. #68
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրոք հավատացողն էն ա, որ բացի Աստվածաշնչից ուրիշ գիրք չի կարդում ու մենակ իրան համապատասխան խմբի մարդկանց հե՞տ ա շփվում

    Ես մահմեդականների հետ շփվել եմ ոչ մահմեդական պետություններում, մեջները հավատացյալներ էլ են եղել, աթեիստներ էլ ու բոլորն էլ ադեկվատ մարդիկ են եղել: Եթե շատ մահմեդական (բռնա)պետություններում մարդիկ թաքցնում են իրենց հայացքները դա դեռ չի նշանակում, որ բոլորը ֆանատիկ են:

    Ասողիկը ֆանատիկ չի, ասողիկը դեբիլիկ ա: Իմ չափանիշը ո՞րն ա:
    Անկախ ամեն ինչից, մահմեդականն, անկախ նրանից, թե որ պետության մեջ ա ապրում, մահվան վտանգի առաջ ա կանգնած, եթե իրա երեխան բացահայտ հավատից հրաժարվի: Կամ եթե տեսնի, կամ լսի, թե ոնց են Մոհամմադին ու Ալլահին վիրավորում ու վիրավորողին չսպանի, ու դրա մասին իմանան: Ես հաստատ մահմեդականների հետ ավելի շատ եմ շփվել, էլի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. #69
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրոնից, տուժած չէ, կրոնական ֆանատիզմից տուժած: Թեմայի վերնագիրը «անարդար ա»: Մոլորակի բնակչության մեծ մասը ինչ-որ կրոնի հետևորդ են ու դրանցից միայն փոքր տոկոս կազմող ֆանատիկներն են նման խնդիրների առաջ կանգնում: Կոնկրետ մեր իրականության մեջ ֆանատիզմը հատուկ ա աղանդներին կամ դրանցից մի քանիսին:

    Հա, ինչ էի ասում, տենց խոցելի վիճակում գտնվող մարդուն իմ կարծիքով պետք ա պարզապես զբաղացնել, ցրել մտքերը, քիչ-քիչ վերադարձնել բնականոն աշխարհիկ կյանք: Ու ոչ աթեիզմ ա պետք գլուխները մտցնել ոչ էլ որևէ հավատք, թող խելքը գլուխը հավաքի, հետո ինքն իրան գտնի:
    Շատ հետաբքրքիր բան ա ասում մեր վոկալ ախպերը… փաստորեն ֆանատն էն ա որ լրիվ հավատում ա ավետարանին ու բառ առ բառ կատարում ա, բայց ով որ ֆանատ չի, էնքան էլ չի հավատում, այսինքն պահպանակ ա օգտագործում, սեքսը հավեսի համար ա անում նաև, հայհոյում ա, արաղ ա խմում… մի խոսքով լուրջ չի ընդունում աստծո գորությունը… ծիպա fuck that ես իմ կայկֆին մեկ ա նայելու եմ… դե էտ եղավ կրո՞ն, տենց հավատացյալ ա՞ լինում… էդ մարվդիկ հավատացյալներ չեն, իրանց մոտ հավատքը սովորություն ա, տրադիցիայի պես բան, էդ մարդկանցից ոչ մեկն իրա հույսը աստծո վրա չի դնում… կրոնին հետևելը նշանակում ա քո դատողմություններն էդ պրիզմայի միջով են արվում…

  17. #70
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաբքրքիր բան ա ասում մեր վոկալ ախպերը… փաստորեն ֆանատն էն ա որ լրիվ հավատում ա ավետարանին ու բառ առ բառ կատարում ա, բայց ով որ ֆանատ չի, էնքան էլ չի հավատում, այսինքն պահպանակ ա օգտագործում, սեքսը հավեսի համար ա անում նաև, հայհոյում ա, արաղ ա խմում… մի խոսքով լուրջ չի ընդունում աստծո գորությունը… ծիպա fuck that ես իմ կայկֆին մեկ ա նայելու եմ… դե էտ եղավ կրո՞ն, տենց հավատացյալ ա՞ լինում… էդ մարվդիկ հավատացյալներ չեն, իրանց մոտ հավատքը սովորություն ա, տրադիցիայի պես բան, էդ մարդկանցից ոչ մեկն իրա հույսը աստծո վրա չի դնում… կրոնին հետևելը նշանակում ա քո դատողմություններն էդ պրիզմայի միջով են արվում…
    Ինքը հավատալուց էլ ա պահպանակով հավատում էլի
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օգնություն բլոգգերներին
    Հեղինակ՝ enna, բաժին` Վեբ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.04.2013, 22:06
  2. Օգնություն պարսկերեն սովորողներին
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.02.2011, 17:58
  3. Ժող, օգնություն է պետք
    Հեղինակ՝ impression, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 28.06.2010, 22:49
  4. Օգնություն մանկատներին
    Հեղինակ՝ BusinessMen, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 10
    Վերջինը: 19.03.2010, 22:56
  5. Օգնություն
    Հեղինակ՝ Armenoid, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 06.03.2008, 03:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •