Kuk-ի խոսքերից
Ժող, նորմալ ա, որ մարտի մեկի նման դեպքից հետո ամեն ինչ առաջվա պես չի կարա լինի: Եթե մարդիկ տեսնում են, որ իրանց հետ կանգնած, ոչ մի օրենք չխախտած, ոչ մեկի նկատմամբ ագրեսիա նույնիսկ չդրսևորած քաղաքացուն գնդակահարում են սաղի աչքի առաջ, ինքը կգնա տուն ու էլի դուրս չի գա: 100 հազարից հազարը էլի դուրս կգա, 2 հազարը, 5 հազարը, 20 հազարը, բայց էլի նույն 100 հազարը դուրս չի գա գոնե մյուս օրը կամ մի ամիս հետո, դրա համար տարիներ են պետք, որը կարար լիներ 2013-ը, երբ համ իրադարձություն կար, համ բավարար չափով ժամանակ էր անցել, որ մարդկանց կամ վախը պակասած լիներ, կամ էլ վիճակն էնքան վատացած լիներ, էնքան անարդարություն տեսած լինեին, որ նորից դուրս գային, պլյուս դրան ինչ որ չափով սերունդ փոխված լիներ, չնչին, բայց էական: 15 տարեկաններ, որոնք տեղեկացված են, քաղաքականացված են, դառել են 20 տարեկան էդ հինգ տարվա մեջ ու արդեն դուրս են գալիս փողոց: Բայց էս անգամ էլ լիդեր չկար:
Բայց մարտի մեկից հետո շատ դժվար էր նորից նույն թափը հավաքել, մարդու աչքը չի կարա չվախենա, երբ իրա դեմը ցրում են կողքինի ուղեղը: Նույնիսկ էդ պահին կարա չվախենա, շոկի մեջ լինի, ընդհակառակը՝ վրա գնա, հարձակվի, հատկապես զանգվածային իրադարձության դեպքում մասսայական փսիխոզ կլինի, բայց հաջորդ օրը ամենայն հավանականությամբ վախենալու ա նույն դերում հայտնվելուց:
Նենց որ, փորձը ցույց տվեց, որ շարժումը մարեց ոչ թե 2009-ին 10 կամ 11-ին, այլ հենց 2008-ի մարտի մեկին գնդակահարելով ոչնչացրին:
Էջանիշներ