Էս էլ հո քո համար էն մարդուկ-օգնուկը չի: Չգիտեմ դու ոնց, բայց ես Երևանում եմ ապրում, ու էլի չգիտեմ դու ոնց, բայց ես շատ լավ եմ հիշում ինչա եղել Մարտի 1-ի առավոտյան ու ամբողջ օրվա ընթացքում, ընդհուպ մինչև գիշեր: Ստեղ միակ մարդը, որ ոչ մի բան չգիտի ու դրա մասին փորձումա վիճել դա դու ես: Իսկ թե ինչի եմ համարում որ ոչ մի բան չգիտես, հենա ի լուր աշխարհի պարզ գրում ես: Եթե ուզում ես քո նկատմամբ լուրջ վերաբերմունք տեսնես, բարի եղիր դա արա առաջինը, ընդ որում քո իսկ նկատմամբ:
Վերջին խմբագրող՝ ministr: 03.04.2011, 17:50:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Chuk (03.04.2011), Mephistopheles (03.04.2011), Norton (04.04.2011), Sagittarius (03.04.2011), V!k (04.04.2011), Աթեիստ (03.04.2011), Հայկօ (03.04.2011), Ձայնալար (03.04.2011), Նետ (04.04.2011), Տրիբուն (04.04.2011)

Ապեր, ըսկ նկարը ֆոտոշոփ ա, հազար տոկոս: Լևոնը սենց աձյալ չունի տանը, որ վրեն քցի:
Բայց էն youtube-ի վիդեոները, որ դու ես դնում, մեկ էլ քո նման մի քանիսը, հաստատ սարքած չեն, օրիգնինալ են, քանի որ Լևոնենց տանը մի քսան հատ թուրքական դրոշ կա, ու սաղ օրը մուղամ են երգում տնեցիքով:
Armtechnology (06.04.2011), Kna (05.04.2011), Kuk (04.04.2011), Mephistopheles (04.04.2011), ministr (04.04.2011), Norton (04.04.2011), Աբելյան (04.04.2011), Աթեիստ (04.04.2011)
Տեր-Պետրոսյանի մեծ ասուլիսը
Ազատության հրապարակում ավարտվեց Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի յուրօրինակ ասուլիսը: Նա պատասխանեց մոտ 4 տասնյակ հարցի:
Առաջին հարցը եղել է մարտի 1-ի եւ 1996 թվականի համեմատության մասին:
«Համեմատությունը տեղին է միայն մեկ պարագայում, որ երկու ընտրություններն էլ տեղի են ունեցել ընտրություններից հետո բողոքի արդյունքում: Սրանով համեմատությունն ավարտվում է, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել մարտի 1-ին, աննախադեպ է հայոց պատմության անկախության այս քսան տարիներին», հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ըստ նրա, 1996 թվականի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանն այս հրապարակում հանրահավաք է արել, այն տարել դեպի Բաղրամյան փողոց, ԱԺ շենք, ու հայտարարել, որ եթե մտնեմ ԿԸՀ, որն այդ շենքում էր, ու քսան րոպե հետո դուրս չգամ, բոլորդ եկեք իմ հետեւից: Տեր-Պետրոսյանն ասել է, որ քսան րոպե անց ժողովուրդը, մոտ հինգ հազար մարդ, սկսեց բարձրանալ ԱԺ ճաղերը: Տեր -Պետրոսյանն ասել է, որ այդ ժամանակ ինքն ու իրավապահները իր նախագահական սենյակում էին եւ այդ օրվա անվտանգության միջոցառումների պատասխանատվությունը դրված էր ազգային անվտանգության նախարար Սերժիկ Սարգսյանի վրա:
«Անգամ իմ անձնական անվտանգության ծառայությունը դրված էր նրա հրամանի տակ: Ոչ Վանո Սիրադեղյանը, ոչ Վազգեն Սարգսյանը, ոչ Ռոման Ղազարյանը, այդ հարցում որեւէ իրավասություն չունեին եւ ենթարկվում էին Սերժիկ Սարգսյանին: Այդ պահին, երբ նրանք բարձրացան ճաղերը եւ ներխուժեցին ԱԺ շենք, Սերժ Սարգսյանը իմ գրասենյակում մոտեցավ ինձ եւ ասաց՝ շեֆ, պետք ա կրակել: Ասի ոչ մի դեպքում, սպասեք: Բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողները առեւանգել եւ լինչի դատաստանի են ենթարկել ԱԺ նախագահին եւ փոխնախագահին, Սերժ Սարգսյանը նորից կրկնեց, որ պետք է կրակել: Ես մի պահ մտածեցի եւ ասեցի միայն օդ: Կրակեցին օդ եւ տասը րոպե անց ժողովուրդը ցրվեց: Այդ օրը ոչ մի հրազենային վիրավոր չի եղել, հայտարարել է Տեր-Պետրոսյանը, ասելով, որ ովքեր համեմատում են դա մարտի 1-ի հետ, նրանք այս իշխանության փաստաբաններն են:
Տեր-Պետրոսյանին ուղղված երկրորդ հարցը եղել է այն, թե արդյոք նա իսկապես տեղյակ չի եղել եւ նույնիսկ դեմ է եղել Շուշիի ազատգրմանը:
Տեր-Պետրոսյանն ի պատասխան հայտարարել է, որ իրենից այդ թեմայով որեւէ մեկը չի կարող ռազմական գաղտնիք կորզել, որ ինքը հրապարակավ ռազմական գաղտնիք հայտնի: Նա ասել է, որ ինքն այդ բանը չի անի եւ Ղարաբաղի պատերազմի մասին ոչինչ չի խոսի, քանի դեռ Ղարաբաղի հարցը վերջնականապես չի լուծվել:
Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե խոսք կա, որ հաղթանակը հազար հայր ունի, իսկ պարտությունը որբ է: Ինչ ուզում են ասեն, նշել է Տեր-Պետրոսյանը, ասելով, որ կարեւորը այն է, որ Ղարաբաղը ազատագրված է, Շուշին ազատագրված է, Քելբաջարը ազատագրված է:
Տեր-Պետրոսյանին ուղղված երրորդ հարցը այն է, թե ինչ է մտածում Հայ առաքելական եկեղեցու վերջին շրջանի գործունեության մասին եւ արդյոք համարում է, որ եկեղեցին ունի ռեֆորմի կարիք:
Տեր-Պետրոսյանը ասել է, որ նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է եկեղեցին: Ըստ նրա, եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից, եւ արեւմտյան զարգացման գաղտնիքը այն է, որ պետությունը տարանջատեցին եկեղեցուց:
«Ինձ համար սկզբունքայինը սա է: Այսօր էլ ամենաիդելականը պետք է լինի այն, որ եկեղեցին բացարձակապես անջատ պետք է լինի պետությունից: Դժբախտաբար այսօր մի քիչ իրավիճակն այլ է: Ես եկեղեցուն կապված մարդ եմ եղել, վեց տարի դասավանդել եմ ճեմարանում, նաեւ այսօրվա Կաթողիկոսի գործընկերն եմ եղել, աշխատել եմ Էջմիածին հանդեսի
խմբագրությունում: Ինձ համար սա հարազատ թեմա է: Բայց եթե եկեղեցին ռեֆորմների կարիք ունի, ապա դա ոչ մեկի գործը չէ, դա միայն եկեղեցու գործն է՝ ունի ռեֆորմ անելու կարիք, թե չունի», ասել է Տեր-Պետրոսյանը, նշելով, որ որեւէ այլ մարդ կամ կառույց չպետք է խառնվի եկեղեցու այդ հարցին:
Տեր-Պետրոսյանին ուղղված հաջորդ հարցը այն է, որ եթե երկխոսությունը չի ստացվել, որն է այն շարունակելու իր նպատակը:
Տեր-Պետրոսյանն ասել է, որ իրենք ի սկզբանե գիտեին, որ եթե Կոնգրեսը ուժ կամ քաղաքական գործոն չլիներ, իշխանությունը իրենց հետ հաշվի չէր նստի: Տեր-Պետրոսյանն ասում է, որ այդպես է ցանկացած բանակցության մեջ եւ եթե դու քեզանից բան չներկայացնես, քեզ հետ ոչ ոք հաշվի չի նստի:
«Եթե մեր թիկունքում մարդ չկա, ժողովուրդ չկա, ժողովրդի ճնշումը չկա, ոչ միայն Սերժ Սարգսյանը, ոչ ոք մեզ հետ, ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաեւ ասենք Րաֆֆի Հովհաննիսյանը, էլ չգիտեմ ով կա այնտեղ, Վարդան Օսկանյանը, ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստի: Մենք մեզանից գործոն ենք ներկայացնում միայն ժողովրդով: Առանց ձեզ մենք ոչինչ ենք», հայտարարել է Տեր-Պետրոսյանը:
Նրան հարցրել են նաեւ այն մասին, թե իր ժամանակ էլ եղել են քաղբանտարկյալներ ի դեմս ՀՅԴ գործիչների:
Տեր-Պետրոսյանը ասում է, թե նկատի ունեն Դրոյի գործը եւ Երեսունմեկի գործը, «Ուրեմն ինչ էր բացվել: Բացվել էր մի նարկոտիկների գործ, Բեյրութից Երեւան տեղափոխվող, մենք ստացել էինք ինֆորմացիա, եւ Ռուսաստանի հետ, Ռուսաստանի անվտանգության ուժերի հետ համատեղ գործողությամբ մենք կարողացանք բացահայտել այդ գործը», ասում է տեր-Պետրոսյանը, նշելով, որ դա բացահայտելուց հետո հայտնաբերվել է, որ այստեղ գործում է մի մեծ ահաբեկչական խումբ:
«Մենք այն ժամանակ չգիտեինք էլ, որ նրանք դաշնակցականներ էին», ասում է Տեր-Պետրոսյանը: Ըստ նրա, եթե նրանք քաղբանտարկյալ են, ապա ինչպես է ստացվում, որ այդ գործով դատապարտված երկու մարդ մինչեւ այսօր բանտում է: Տեր-Պետրոսյանն ասում է, որ նրանք իր իշխանության օրոք բանտում են երեք տարի, իսկ Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք արդեն տասնչորս տարի: Տեր-Պետրոսյանը հարցնում է, որ եթե նրանք անարդար էին դատվել, ապա ինչու Դաշնակցությունը չի ազատում նրանց հիմա բանտից:
Լեւոն Տեր-Պետրոսյանին հարց է ուղղվել, թե ինչպիսին է Սահմանադրական կարգի նրա պատկերացումը, հատկապես քաղաքացիական, քաղաքական եւ տնտեսական ազատությունների տեսանկյունից:
Տեր-Պետրոսյանն ասել է, որ ինքն ընդհանուր առմամբ մոտ երկու տասնյակ տարի սովորել է, հետո քառասուն տարի էլ կենսափորձով է սովորել եւ այդ ընթացքում դա ամենահեշտ հարցն է, որ իրեն տրվել է:
«Սահմանադրական կարգ նշանակում է այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ, ուրիշ ոչինչ,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: - Ես այդ հարց տվողին կխնդրեմ ուշադիր ծայրից ծայր կարդալ Սահմանադրությունը, ուրիշ պատասխան չունեմ», ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանին հարցրել են Ջավախքի հարցի մասին, Կոնգրեսի պատկերացումները այդ մասին:
Նա ասել է, որ այդ հարցը լավ հարց է, որը միշտ ուղեկցել է մեզ անկախության ընթացքում: Տեր-Պետրոսյանն ասել է , որ Ջավախքում կան խնդիրներ, սոցիալական,կրթական, որոնց կապակցությամբ քաղաքացիական նորմալ պահանջներ են բարձրացվում, ոչ քաղաքական, որոնք պետք է լուծվեն:
Տեր-Պետրոսյանը վստահ է, որ Վրաստանը մեզանից ավելի առաջադեմ ճանապարհի վրա գտնվող պետություն է եւ ինքը վստահ է, որ այդ հարցերը կլուծվեն:
Տեր-Պետրոսյանը բերել է Սահակաշվիլու կողմից եկեղեցիների իրավական կարգավիճակի խնդրի լուծման օրինակը: Տեր-Պետրոսյանն ասել է, որ ավելի ծանր էր 90-աններին, երբ Վրաստանում քաոս էր: Բայց նա համարում է, որ այդ ժամանակ վիճակի ծանրությունը ամենեւին ազգային խտրականության հետեւանք չէր, այլ պարզապես ամբողջ Վրաստանն էր շատ ծանր վիճակում:
«Մի բան էլ պետք է ասեմ: Ի պատիվ եւ Հայաստանի, եւ Վրաստանի բոլոր իշխանությունների, այս հարցում բոլոր նախագահներն էլ ըստ էության շատ ճիշտ են գործել, թույլ չեն տվել, որ այս սոցիալական, քաղաքացիական դժգոհությունները վերածվեն քաղաքական խնդրի», ասել է Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանը հույս է հայտնել, որ այսուհետեւ էլ Հայաստանի ու Վրաստանի միջեւ այդ նրբազգացությունը չի փոխվի եւ լուրջ տարաձայնություն եւ լարվածություն երբեք չի առաջանա:
«Ես հավատում եմ, որ սրանք եղբայր ժողովուրդներ են», հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ասելով, որ երեք հազար տարի ապրել են իրար կողքի եւ ոչ մի պատերազմ չի եղել, բացառությամբ 1920 թվականի, երբ երկու երկրում էլ ձեւավորվել են ծայրահեղ ազգայնական ռեժիմներ ու առաջացրել այդ պատերազմը: Տեր-Պետրոսյանն ասել է, որ հույս ունի, որ երբեք վրաց զինվորի ոտքը չի կոխի Հայաստանի հողը, իսկ հայ զինվորի ոտքն էլ չի կոխի Վրաստանի հողը:
Տեր-Պետրոսյանին հարցրել են, թե ինչու չի խոսում իր պաշտոնավարման ընթացքում թույլ տված սխալների մասին: Մասնավորապես ատոմակայանի փակման եւ կադրային քաղաքականության մասին:
Տեր-Պետրոսյանն ասել է, որ ատոմակայանի փակման մասին մեղադրանքը դարի սուտն է, քանի որ 1989 թվականի հունվարին, երբ փակվել է ատոմակայանը, իրենք՝ Ղարաբաղ կոմիտեի անդամները, Մոսկվայում բանտում էին:
«Ատոմականաը փակվել է ԽՍՀՄ ամենաբարձր ատյանների որոշմամբ, անձամբ Հայաստան է եկել Մինիստրների խորհրդի նախագահ Ռիժկովը, այն ժամանակ Կենտկոմի առաջին քարտուղարը Սուրեն Հարությունյանն էր, մինիստրների խորհրդի նախագահը Ֆադեյ Սարգսյանն էր, ահա այս երեքով որոշել են փակել ատոմակայանը», ասել է Տեր-Պետրոսյանը:
Նա ասում է, որ ինքը չի մեղադրում այդ մարդկանց, որովհետեւ այն աղտեից հետո, եր տեսավ Հայաստանը երկրաշարժի ժամանակ, որեւէ բանական կառավարություն չէր կարող այլ որոշում կայացնել, մանավանդ երբ պարզվեց, որ ատոմակայանը սեյսմիկ գոտում է:
Տեր-Պետրոսյանն ասել է, որ իրենք էլ որոշում կայացրին բացել, որովհետեւ Հայաստանը բացարձակ բլոկադայի մեջ էր եւ տեսնելով, որ այլ լուծում չկա, 1992 թվականից որոշում կայացրին աշխատել ատոմակայանը բացելու ուղղությամբ:
Տեր-Պետրոսյանը նշել է, որ ինքը այդ հարցում գնահատում է Բագրատյանի ջանքը եւ համառությունը, որ կարողացավ անցկացնել այդ որոշումը: Տեր-Պետրոսյանի խոսքով, կար մեծ դիմադրություն եւ վերջում էլ ինքը բոցաշունչ մի ելույթ է ունեցել, որ որոշումը անցնի խորհրդարանում:
Եթե այսօր Հայաստանը կա, ապա դա 90-անների սկզբի բարեփոխումների արդյունքն է, հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանին հարցրել են, թե ինչպես է պայքարելու մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ:
Նա ասել է, որ այստեղ էլ հեծանիվ հնարելու կարիք չկա՝ կա օրենք, կա Սահմանադրություն, եւ եթե դրանք պահպանում ես, ապա կոռուպցիան եւ մենաշնորհները վերանում են: Բայց, նա նշել է, որ բնականաբար այդ ամենը կատարում են մարդիկ:
Սակայն, ըստ Տեր-Պետրոսյանի, այստեղ էլ կան չգրված օրենքներ. եթե մի որեւէ հիմնարկի պետ կաշառք չի վերցնում, մաքուր է, գող չէ, այդ հիմնարկում միայն դրա հիման վրա այդ կաշառակերությունն ու կոռուպցիան հիսուն տոկոսով միանգամից վերանում է: Ըստ Տեր-Պետրոսյանի, եթե այդ հիմնարկում բանի պետերից մեկն էլ մաքուր է, այդ բաժնում էլ հիսուն տոկոսով վերանում է կոռուպցիան:
«Չի կարող արմատախիլ արվել, մոռացեք այդ բանը: Բայց կա կոռուպցիա էլ, կոռուիպցիա էլ», ասել է Տեր-Պետրոսյանը, ասելով, թե ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում էլ ամեն տարի խոշոր կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվում, բայց այդ ամենը առանձին դեպքեր են, ոչ սիստեմատիկ:
Հայաստանի կոռուպցիան, ըստ նրա, սիստեմատիկ բնույթ է կրում եւ որեւէ մի բարեխիղճ պաշտոնյա չի աշխատում, եթե կաշառակեր չլինի: Ըստ Տեր-Պետրոսյանի, օրենքներն էլ անգամ ընդունվում են այդ կոռուպցիոն հնարավորություններն ընդլայնելու համար:
«Վերացրեք այդ 76 ձեռնարկատեր պատգամավորներին, հեռացրեք խորհրդարանից, եւ արդեն մեծ գործ կլինի կոռուպցիայի հաղթահարման գործում', ասել է Տեր-Պետրոսյանը:
Նա հայտարարել է, որ այս սիտեմատիկ կոռուպցիայի արմատավորման դեպքում չի նախանձում հաջորդ իշխանությանը, լինեն իրենք, թե այլք, քանի որ այնպիսի մի արատավոր համակարգ է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ժամանակ է պահանջելու:
Բայց ճիշտ կադրային քաղաքականությունը, ըստ Տեր-Պետրոսյանի, հիսուն տոկոսով կնվազեցնի այդ երեւույթը: Ըստ Տեր-Պետրոսյանի, կոռուպցիայի հաղթահարման համար կարեւոր է նաեւ երկրում ազատ ընդդիմության եւ ազատ մամուլի, ազատ հեռուստատեսության առկայությունը: Տվեք մեզ հեռուստատեսություն, եւ երկու օրում այս հանցագործների 90 տոկոսը բանտում կհայտնվի, հայտարարել է Կոնգրեսի առաջնորդը:
Նա նշել է, որ այսօրվա հեռուստատեսությունը կոռուպցիայի պաշտպանության հիմնական ճակատն ու ֆորպոստն են:
Տեր-Պետրոսյանը հայտարարել է նաեւ, որ կոռուպցիայի հաղթահարման համար պարտադիր է անկախ խորհրդարանի գոյությունը, որը պետք է լինի գործադիր կառույցի մրցակիցը, նրան «հսկող շունը», անգլերեն տերմինաբանությունից թարգմանել է Տեր-Պետրոսյանը: Նա միաժամանակ նշել է նաեւ անկախ դատական համակարգի առկայության կարեւորությունը, ասելով, որ ներկայիս դատական համակարգի նման կախված չի եղել անգամ խորհրդային դատական համակարգը:
«Սա ցեղախմբերին հատուկ դատարաններ են, ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրանք բոլորը գործում են ցեղապետի, իսկ ցեղապետը գիտեք ով է, ցեղապետի մահակի տակ», հայտարարել է Տեր-Պետրոսյանը:
Ինչպես եք գնահատում Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, մասնավորապես Պուտինի վերադարձը եւ նրանց ազդեցությոևւնը Հայաստանի վրա:
«Գիտեք ինչ, ես ինձ Ռուսաստանի էքսպերտ, փորձագետ համարել եմ մինչեւ 1998 թվականը, երբ սերտորեն համագործակցում էինք Ելցինի հետ: Ես այն ժամանակ հավասար չափով տիրապետում էի թե Հայաստանի, թե Ռուսաստանի իրավիճակները, հավասարաչափ գնահատել թե Հայաստանի, թե Ռուսաստանի իրադարձությունները», ասել է Տեր-Պետրոսյանը:
Նա հայտարարել է, թե քանի որ անցել է տասնհինգ տարի եւ ինքը տեղեկացված չէ, կոռեկտ չի համարում անդրադառնալ Ռուսաստանի ներքին հարցերին:
Տեր-Պետրոսյանն ասել է, թե մի հանգամանք կա, որ խոսակցության առիթ է տալիս, որ Ռուսաստանում տեղի ունեցած փոխատեղումը կարող է պրոյեկցվել Հայաստանի վրա:
Տեր-Պետրոսյանն ասել է, թե խոսքը Քոչարյանի մասին է, բայց իրենք լուսնի վրա չեն ապրում, իրենք էլ Մոսկվայում կապեր ունեն եւ շատ լավ գիտեն, որ Քոչարյանի մոսկովյան հենարանների մասին այդ խոսակցությունները, որ Քոչարյանն ինքն էլ տարածում է, փուչ են:
Տեր-Պետրոսյանն ասում է, որ Քոչարյանը երեք տարի է ապարդյուն չափչփում է Մոսկվայի դռները: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությանը, ապա Տեր-Պետրոսյանի խոսքով, դրանք այնքան կայացած են ու խորացած, որ Ռուսաստանում տեղի ունեցած փոփոխությունը դրանց վրա չի ազդի:
Տեր-Պետրոսյանին հարցրել են, թե ինչ գրքեր է կարդացել վերջին անգամ:
Նա Քոչարյանին ակնարկով ասել է, որ ինքը Ժյուլ Վեռնը կարդացել է տասնմեկ տարեկանում: Նա ասել է, որ ինքը կարդում է թե փիլիսոփայական, թե քաղաքական, թե նաեւ գեղարվեստական գրքեր:
«Աշխատել եմ լրացնել այն բացերը, որ նախագահ եղած ժամանակ չեմ հասցրել ընթերցել», ասել է Տեր-Պետրոսյանը:
Նրան հարցրել են նաեւ, թե ինչ ֆուտբոլային ակումբի է երկրպագում:
Մի անգամ ասել եմ, բայց ձեզանից շատերը չեն նշել: Հայաստանում ֆուտբոլի պաշտոնական մրցամարտ էր Իսպանիայի եւ Հայաստանի հավաքականի միջեւ: Ուրեմն, մենք նստած ենք, դիտում ենք այդ խաղը: Ընդմիջման ժամանակ մեզ Հայաստանի հավաքականի մարզիչը խնդրեց, որ իջնենք հանդերձարան, ողջունենք իսպանական թիմի ղեկավարությանը: Իջանք նրանց ողջունելու, ողջունեցինք, բայց նրանց շուրջ լիքը լրագրողներ կային, իսպանացի, հայ եւ այլն: Իսպանացի լրագրողներից նմեկը մոտեցավ ինձ եւ հարցրեց, թե պարոն նախագահ, ձեր կարծիքով ինչպես կավարտվի այս խաղը: Ընդմիջում էր, զրո-զրո էր հաշիվը, ես անմիջապես ասեցի Հայաստանը հաղթելու է հինգ-զրո: Լրագրողը զարմացավ, բայց ես ասեցի ոչինչ, եթե Հայաստանը պարտվի, կգնաք եւ ձեր թերթում կգրեք, որ Հայաստանի նախագահը ֆուտբոլից բան չի հասկանում», պատմել է Տեր-Պետրոսյանը, ասելով, որ ինքը սիրում է ֆուտբոլ, բայց որակյալ ֆուտբոլ: Տեր-Պետրոսյանն ն ասել է, որ Մանչեսթեր Յունայթեդ է նայում, Լիվերփուլ, Բարսելոնա, Ռեալ, ժամանակին Արսենալն էի երկրագում, բայց Անրիի դուրս գալուց հետո ոչ: Բայց, այս բոլորի մեջ Բար-սե-լո-նա, Բար-սե-լո-նա, հայտարարել է Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանին հարցրել են, թե ինչու հրապարակում չեն Ժիրայր Սեֆիլյանը,Արարատ Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալիկ Արզումանյանը:
Տեր-Պետրոսյանն ասել է, որ ինքը կոռեկտ չի համարում եւ չի ուզում իր ընկերների մասին խոսել: Ըստ նրա, միգուցե նրանք խռովել են իրենից, կամ Լեւոն Զուրաբյանից: Ըստ Տեր-Պետրոսյանի, նորմալ է, մարդիկ հոգնում են, չեն համբերում եւ այլն: Բայց այստեղ հավաքվել է ժողովուրդը, ուրեմն նրանք ինձանից չէ, ժողովրդից են խռովել, հայտարարել է Տեր-Պետրոսյանն ու ասել, թե ոչ ոք իրավունք չունի խռովելու ժողովրդից:
Տեր-Պետրոսյանին հարցրել են, թե արդյոք չի մեկուսանա ժողոբվրդից, երբ դառնա նախագահ:
Նա հայտարարել է, որ բոլոր երկրներում էլ նախագահները մեկուսանում են ժողովրդից, որովհետեւ անվտանգության հարց կա, որը կապված է երկրի ճակատագրի հետ: Նա ասել է, որ օրինակ ԱՄՆ-ում Քենեդու սպանության հոգեբանական ազդեցությունը մինչ այժմ չի հաղթահարվել: Սակայն, ըստ Տեր-Պետրոսյանի, ձեւեր կան, կարելի է շփվել հասարակության հետ հեռուստատեսությամբ, կամ միջոցառումների ժամանակ մոտենան առաջին շարքերին եւ շփվեն:
«Ցավում եմ, բայց այդպես է, այլ տարբերակ չկա», ասում է Տեր-Պետրոսյանը, նշելով սակայն, որը այդ ամենը վերաբերում է նախագահներին, վարչապետերին կամ գլխավոր դատախազներին, իսկ նախարարները եւ քաղաքապետերը պետք է ազատ շփվեն ժողովրդի հետ: Տեր-Պետրոսյանը բերել է նաեւ Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Պալմեի օրինակը, ով կնոջ հետ առանց թիկնազորի կինո էր գնացել եւ կինոթատրոնի մոտ էլ նրան սպանեցին:
Տեր-Պետրոսյանին հարցրել են, թե արդյոք Սարկոզիի այցի ժամանակ էլ ցույցերը շարունակվելու են:
Նա պատասխանել է, որ ինքը կարծում է, թե Սարկոզին կուրախանա, եթե տեսնի այդ ցույցերը, քանի որ դա կհամարի Ֆրանսիական մեծ հեղափոխության հետեւանքներից մեկը:
Գերմանիայի դեսպանի վերջին հայտարարության մասին են հարցրել, որ վերաբերել էր նրա նախագահության շրջանին:
Տեր-Պետրոսյանն ասել է, որ դեսպանը թույլ է տվել էթիկետի խախտում: Ինքն ասել է, որ չի մեկնաբանի դեսպանի հայտարարությունները: Տեր-Պետրոսյանն ասել է, որ այսօր կեսօրին դեսպանը հրապարակում մոտեցել է իրեն, տասը րոպե զրուցել են դեսպանի հետ, եւ ինքը այդ մասին լրագրողներին փոխանցել է Վլադիմիր Կարապետյանի միջոցով, որ կասես հետեւյալը՝ կար խորհրդային մի շատ լավ հաղորդագրություն, հանդիպումը անցավ ջերմ եւ բարեկամական մթնոլորտում:
Տեր-Պետրոսյանին հարցրել են, թե ժողովրդի որ մասն է իր հանդեպ ատելությամբ լցված եւ ինչ կասի ինքն այդ մարդկանց:
Տեր-Պետրոսյանն ասել է, որ ինքը չգիտե մի երկրի, որի հասարակության մի մասը չի ատում իր նախագահին: Դա է դեմոկրատիան եւ չի ուզում ունենալ մի երկիր, որտեղ ժողովրդի 99 տոկոսը սիրի եւ պաշտի նախագահին: Նա օրինակ է բերել Իրաքն ու Սադդամ Հուսեյնին, երբ ԱՄՆ Իրաք մտնելուց հետո պարզվեց, որ բոլորը ատում են Սադդամ Հուսեյնին: Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ չի լինելու համատարած պաշտամունք: «Մոռացեք»: Նա բերել է Ռուզվելտի օրինակը, նշելով, որ նա ԱՄՆ պատմության ամենափառապանծ նախագահներից մեկն է եղել, մինչդեռ նրա մասին գրվել են վատ գրքեր եւ նրան նույնիսկ դավաճան են որակել Արեւելյան Եվրոպան, որ Յալթայի կոնֆերանսում զիջել է Ռուսաստանին: «Դա կարող է չլինել միայն մի պարագայում, եթե չկա դեմոկրատիա», ասում է Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանին հարցրել են, թե որն է իր կյանքում թույլ տված ամենամեծ սխալը:
Նա կատակով հիշել է Հոբին, ով ասել է, թե անիծվի այն օրը, երբ ես ծնվեցի: «Տո անիծվի այն օրը, երբ ես քաղաքականություն մտա», հայտարարել է Տեր-Պետրոսյանը: Նա ասել է, թե այդուհանդերձ շատ հանճարեղ մարդիկ ստիպված են եղել թողնել իրենց բավականություն պատճառող զբաղմունքը եւ անել այլ բան: Նա ասել է, որ իրեն բավականություն է պատճառում գիտությամբ զբաղվելը, երաժշտություն լսելը. «Սակայն գալիս է մի պահ, երբ անձնապաստան չպետք է լինես եւ պետք է զբաղվես հանրության շահերով», ասել է եւոն Տեր-Պետրոսյանը, առաջարկելով երազել այն ժամանակները, երբ ամեն մեկը կրկին կարող է զբաղվել իր սիրած գործով:
Տեր-Պետրոսյանին հարցրել են քաղաքական գործիչների բանակում ծառայելու մասին: Մասնավորապես հարցրել են իր որդու չծառայելու մասին:
Տեր-Պետրոսյանն ասել է, որ իր որդին առաջինից մինչեւ վերջին օրը ծառայել է բանակում եւ հարցնողները կարող են այդ մասին տեղեկանք վերցնել պաշտպանության նախարարությունից: Իսկ ինչ վերաբերում է երիտասարդ քաղաքական գործիչներին, ապա նրանք թող ամեն մեկն իր խղճի առաջ պատասխան տան, հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանն անդրադառնալով գույք պարտքի դիմաց ծրագրին, նշել է, որ այդ հարյուր միլիոն պարտքը չնչին բան էր, որը հնարավոր էր բանակցության միջոցով լուծել:
Ինչ վերաբերում է ձեռնարկություններին, որ տրվեցին պարտքի դիմաց, ապա Տեր-Պետրոսյանը դա ապաշնորհության հետեւանք է համարում: «Պուտինն ինքն է հայտարարել, որ Քոչարյանն է եղել այդ գործարքի նախաձեռնողը», հայտարարել է Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանին հարցրել են իր պայքարի շրջանակում կանանց նվազ լինելու մասին:
«Համաձայն եմ, քիչ են, բայց ինչ կանայք են՝ Լյուդմիլա Սարգսյան, Մանուշակ Պետրոսյան, Կարինե Խոդիկյան», ասել է Տեր-Պետրոսյանը: Նա ասել է, որ իր համար դա կարեւոր խնդիր է, բայց դա այն տեղը չէ, որտեղ պետք է կանանց մասնակցության քվոտաներ սահմանել: Դա վիրավորական է կանանց համար, ասել է Տեր-Պետրոսյանը:
Մամուլի այդ հրապարակային ասուլիսը ավարտվել է: Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ մոտ հինգհարյուր հարցից ընդամենը 39-ին է պատասխանել: «Չմտածեք, որ փախչում եմ հարցերից: Ուղղակի ֆիզիկական հնարավորություն չկա: Բայց, եթե այս ժանրը ձեզ դուր է գալիս եւ եթե հնարավորություն լինի այսպիսի անմիջական զրույց անելու, ոչ թե հռետորաբանությամբ զբաղվելու, ես պատրաստ եմ, նայած թե ինչքան ենք մենք այստեղ նստելու», հայտարարել է Տեր-Պետրոսյանը:
Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարել է, որ հարցեր կան ուղղված Կոնգրեսի կենտրոնական գրասենյակին, որոնց պատասխանները իրենք կհրապարակեն տարբեր ֆորմատներով:
Lragir.am Նորություների կայքից.
http://www.lragir.am/armsrc/country54069.html
Տեղադրված է. 19:32:36 - 03/10/2011
Սա էն "հանճարը" չի՞, որ ասում ա` տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը իրար հակասում են
Տեսնես ո՞վ ա քաղաքական մեկնաբան սարքել իրեն, ու ինչ-որ մեկը իր կարծիքը կարևորու՞մ է, որ մի հատ էլ մեսիջ է ուղարկել առաջին նախագահին:
http://www.slaq.am/arm/news/57697/Առաջին նախագահը վարկաբեկում է նախագահի ինստիտուտը
24.04.12 - 11:35
«Ես ուզում եմ խնդրել առաջին նախագահին, որպեսզի նա դուրս գա քաղաքական դաշտից, քանի որ որքան երկար է մնում քաղաքականության մեջ, այդքան ավելի հիմնովին նա վարկաբեկում է առաջին նախագահի ինստիտուտը»,-այսպես մեկնաբանեց երկու օր առաջ տեղի ունեցած` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի Գառնիի ելույթը քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Գառնիում անցկացված նախընտրական հանդիպման ժամանակ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է. «Եթե ցանկանում եք Հայաստանը վերածել թուրքերի համար արոտավայրի, ընտրե՜ք Սերժ Սարգսյանին»:
«Չեմ կարծում, որ ՀՀ առաջին նախագահը իրավունք ունի նման հայտարարություններով հանդես գա: Ինքը պետք է հաշվի առնի մի հանգամանք, որ լինելով հանրապետության առաջին նախագահ, քննադատելով իրեն հաջորդած մյուս երկու նախագահներին, ինքը պետք է լինի կոռեկտ, որովհետև ունենալով նման ստատուս, որը առաջին նախագահի ստատուսն է` պետք է պահպանի այն, որպեսզի հաջորդ սերունդները ևս գնահատեն, սիրեն և հարգեն այդ ինստիտուտը: Ես ցավում եմ, որ առաջին նախագահը չի գիտակցում դա և իր հայտարարություններով և գործողություններով վարկաբեկում է նախագահի ինստիտուտը:
Կարծում եմ, որ իր իշխանության տարիներին թույլ տված սխալները և այն բազմաթիվ պրոբլեմներն ու խնդիրները, որոնց միջով անցել է մեր քաղաքացին, այդ ժամանակահատվածում նախագահած մարդուն իրավունք չեն վերապահում քննադատելու և գնահատականներ տալու այսօրվա իշխանություններին: Ես, որպես երիտասարդ քաղաքացի, անկեղծորեն խնդրում եմ իրեն հեռանալ քաղաքական դաշտից»,-իր խոսքում նշեց Մենուա Հարությունյանը:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Տեսաք ինչ եղավ ...
Լևոնը բիձացավ միանգամից հենց սերժը ասեց բիձացի բիձացավ տենց բան ովէր տեսել?
հիմա գոնե հանգիստ կտողեք բիձուն չե?
Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/
Ինձ թվում է` զարմանալի ոչինչ չկար: Մարդը այնքան խելք ուներ, որ չառաջադրվեց` քաջ իմանալով, որ շանսերը մեծ չեն: Կարևորը որ մյուսների (մշտապես առաջադրվողների) նման ծաղրածու չդարձավ, իրեն ծանր պահեց:
Իսկ ընդհանուր առմամբ Լևոն Տեր-Պետրոսյանը իր չառաջադրմամբ բացառեց մրցակցային դաշտը` նախագահական ընտրությունների ընթացքում, ու մի լավ կոտրեց ընտրակաշառք փափագող սրտերը:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Mephistopheles (26.12.2012), Արէա (26.12.2012), քաղաքացի (26.12.2012)
keyboard (26.12.2012), One_Way_Ticket (02.01.2013)
http://168.am/2012/12/28/158662.html
երբ քո ետևից մարդիկ են գնում, դու պարտավոր ես լուծել այն հարցը, որ քեզ հավատացողները չվհատվեն, չկոտրվեն, չկորեն: Սա շատ կարևոր խնդիր է, երևի թե ամենակարևորն այն խնդիրների մեջ, որը լուծում է քաղաքական գործիչը: Անգամ եթե քաղաքական հանգամանքներն այնպիսին են, որ ինքն իր կանխանշած ճանապարհը չի կարողանում ինչ-ինչ պատճառներով շարունակել, պարտավոր է այդ մի հարցը լուծել: Ուրեմն առաջնայինը սա է. եթե հրաժարվում ես մի ճանապարհից, որը մինչ այդ նշել ես, պարտավոր ես այնպիսի լուծում գտնել, որ քեզ հետևող մարդիկ չվհատվեն:
keyboard (29.12.2012)
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվեր, կլեգիտիմացնե՞ր Սերժ Սարգսյանի ռեժիմը
http://www.1in.am/arm/press_parmenia_146046.html

Մեֆ, հերիք ա Լևոնով բռնաբարես սաղիս
Լևոնը գերագույն անտաղանդն ա հայ ազգի: Ավելի անտաղանդ քաղաքական գործիչ չի եղել մեր պատմության մեջ: Մարդը ինչ արել ա վերջում սխալ ա դուրս եկել: Լևոնը քաղաքական տհասության մարմնավորումն ա: Դրա համար էլ հիմա մնացել ա մի քանի իրանից բեթար անտաղանդի հույսին: Մարդը վերջին հինգ տարում, ժողովուդրը ջհանդամին, հաջողացրեց իրանից վանի տակը մնացած մի քանի խելոք դեմքերին ու մնաց Լյուդմիլայի, Զուրաբյանի ու Մանուկյանի հույսին:
Ապեր, ինքը իրոք տրագիկ դեմք ա, քանի որ խելոք ա, կիրթ ա, ու հասկայական խարիզմա ունի: Բայց անտաղանդ ա էնքանով, որ նույնիսկ իրա ունեցած ակտիվները կարացավ սենց փոզմիշ անի: Ու միշտ դրանով ա զբաղված եղել, դրա համար էլ 98 թվին գյոզալ երկիրը թողեց տականքներին, թռավ ու մնաց մենակ: Ու հիմա էլ նույն բանը:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ