Հայաստանում կա՞ կազմակերպություն կամ ինչ որ կառույց, որի նպատակն է օգնել կրոնից տուժած անհատներին։
Մեֆ ջան, Ակումբը կա ու սա հրաշալի տեղ ա, որտեղ մարդ կարա լիքը գաղափարների հետ ծանոթանա, պադդերժկա ստանա, ինքնապահպանման բնազդը ավելի ուժեղացնիև այլն։ Ես դա ընդունում եմ։
Բայց կան մարդիկ, որոնց պրոֆեսիոնալ օգնություն ա պետք։ Ու ավելի շատ էտ օգնությունը ոչ թե հոգեբանական ա, այլ գաղափարական։ Էտ մարդիկ տարիների ընթացքում իրանց ուղեղում ստեղծել են մի աշխարհ, արժեքային համակարգ, որը կրոնից հետո դուրս գալուց սաղ կյանքում որպես բագաժ մնում ա հետդ։ Ոչ թե հիշողությանդ մեջ, այլ մտածելակերպիդ հետ։ Մարդիկ թողնում են կրոնը, բայց մինչև մահ մնում են հավատացյալ, անգամ եթե համոզված են, որ աթեիստ են, կամ որ կրոնի ազդեցությունից դուրս են եկել։ Ու տենց մարդկանց կարելի է օգնել։
Ես էտ հարցը տվեցի, որովհետև Հայաստանում կա Ամարյանը իրա աղանդից տուժածների վերականգնողական կենտրոնով, էտ երիտասարդների լիգան և այլն։ Բայց դրանք իրականում նույն կրոնն ա։ Իրանք մարդկանց ավելի վնաս են հասցնու։ Որովհետև իրանց ՆՊԱՏԱԿԸ ՈՉ ԹԵ ՄԱՐԴՆ Ա, ԱՅԼ ԿՐՈՆԸ։ Տվյալ դեպքում ՀԱԵ-ն։ Իրանք թքած ունեն մարդու վրա, իրանց պետք ա հերթական հիմքը ու առիթը մյուս կրոնների վրա ցեխ շպրտելու համար։ Ու էս առումով իրանք անբարոյական են իմ համար։ Պարզապես պոռնիկներ։ Էն բարեգործների պես, որ մի հատ հաց են նվեր առնում սովից մեռնող ընտանիքի համար ու մի շաբաթ հեռուստացույցի էկրաններում իրանց էտ «բարեգործությունն են» ցույց տալիս։
Իսկ մարդիկ ովքեր կրոնից դուրս են գալիս, բայց չեն կարողանում ձերբազատվել կրոնի ազդեցությունից, կարիք ունեն պրոֆեսոնալների օգնության, որոնց նպատակն ա ՄԱՐԴԸ, ոչ թե մի այլ կրոն։ Այ տենց մարդիկ կօգնեն։ Ու ես ԱՄՆ-ում ու եվրոպայում գտել եմ մի քանի կազմակերպություններ, որոնք բաղկացած են աթեիստ մասնագետներից։ Կապնվել եմ մի քանի մարդկանց հետ, ովքեր դիմել են իրանց օգնությանը ու արդյունքները ինձ շատ տպավորել են։
Ուղղակի շատ կուզենամ Հայաստանում էլ նման կազմակերպություն լինի։ Որի նպատակը ոչ թե կրոնը կլինի՝ ՀԱԵ-ն, այլ ՄԱՐԴԸ։ Որոնք կօգնեն մարդուն, ոչ թե կօգտագործեն իրանց նպատակին հասնելու համար։
Տենց հույ կա՞, որ Հայաստանում նման բան հնարավոր ա հիմնվի։
Mephistopheles (27.10.2013), Աթեիստ (27.10.2013), Ուլուանա (27.10.2013)
Ժառ ջան, ներկա պայմաններում, Հայաստանում նման բան իմ կարծիքով հնարավոր չի, որովհետև նախ եկեղեցին դե ֆակտո անջատված չի պետությունից և երկրորդ հասարակության մեջ դեռ կրոնն ունի հասարակական նշանակություն… անգամ մարդիկ որոնք չեն հավատում միևնույնն ա եկեղեցու հետ ոչ միայն առնչվում են այլև պահպանում են քրիստոնեությունը/կրոնը որպես որպես ինքնություն հանդիսացող գաղափարը…
…դրան էլ գումարած կրթությունն առայժմ էն մակարդակին չի որ մարդու միջից կրոնի գաղափարը դուրս մղի…
սա բավականին բարդ խնդիր ա ու դրան էլ որ գումարում ես իշխանությունների ու եկեղեցու ծայրահեղ կոռումպացված լինելը, հավանականությունը որ նման կազմակերպություն հնարավոր ա ստեղծել, հավասարվում ա 0.00000000000001-ի…
ես ինչու նշեցի Ակումբը, որովհետև ստեղ կա դիսկուսիա, քննարկումներ, բանավեճեր ու դա առողջ ա, մինչդեռ ռեալում դա գոյապայքար ա, քեզ ձգտում են ոչնչացնել…
Ակումբը կարա դառնա էն հիմքը որ մարդիկ շատանան ու դուրս գան ռեալ… էդ կողմից ակումբային հանդիպումներն ինչքան շատ լինի էնքան լավ…
Կրոնից, տուժած չէ, կրոնական ֆանատիզմից տուժած: Թեմայի վերնագիրը «անարդար ա»: Մոլորակի բնակչության մեծ մասը ինչ-որ կրոնի հետևորդ են ու դրանցից միայն փոքր տոկոս կազմող ֆանատիկներն են նման խնդիրների առաջ կանգնում: Կոնկրետ մեր իրականության մեջ ֆանատիզմը հատուկ ա աղանդներին կամ դրանցից մի քանիսին:
Հա, ինչ էի ասում, տենց խոցելի վիճակում գտնվող մարդուն իմ կարծիքով պետք ա պարզապես զբաղացնել, ցրել մտքերը, քիչ-քիչ վերադարձնել բնականոն աշխարհիկ կյանք: Ու ոչ աթեիզմ ա պետք գլուխները մտցնել ոչ էլ որևէ հավատք, թող խելքը գլուխը հավաքի, հետո ինքն իրան գտնի:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Դու հենց նոր սեփական կրոնին իրոք հավատացող բոլոր մարդկանց ֆանատիկ անվանեցիր:
Ցանկացած մահմեդական թող իրեն աթեիստ հայտարարի, ու նայիր համայնքի ռեակցիային: Թե՞ բոլոր մահմեդականները ֆանատիկ են:
Ու առաքելական եկեղեցուն, եթե քո չափանիշով նայենք, ընդ որում՝ ավելի մեծ չափով: Ինչպես նաև թեոսոֆիային, էլի նույն չափանիշով, եզդիներին, մահմեդականներին ու ում ասես: Ասողիկը վկա:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
կրոնն ընդհանրապես հասարակական հարաբերությունները կարգավորող շատ լավ գործիք ա եղել, միշտ: Երբ հին մարդուն բացատրել են՝ կովդ մորթես, ուտես, հաջորդ տարի սոված կմնաս, կամ եթե մտնես ջուրը կոկորդիլոսը քեզ կուտի, չեն լսել, բայց երբ ասել ես, որ եթե կովդ ուտես, դու սրբապղծություն կանես ու մեծն նեղոսի պատիժը կթափվի քո ընտանիքի գլխին, էդ ժամանակ ենթարկվել են, էնպես որ կրոնը որպես էդպիսին արտակարգ լավ բան ա էն մարդկանց հետ աշխատելու համար, ովքեր փաստարկներն ականջի հետև են գցում, բայց կրոնը չպիտի վնասի, հենց սկսեց վնասել, ինքը դառնում ա ֆանատիզմ ու էդ առումով Ձայնալարի հետ համամիտ եմ, որ թեման ոչ թե կրոնից տուժածներին պիտի վերնագրվեր, այլ՝ կրոնական ֆանատիզմից տուժածներին...
Ալլահինչքան պրիմիտիվ ես դու ամեն ինչ պատկերացնում:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Արամ (28.10.2013)
Իրոք հավատացողն էն ա, որ բացի Աստվածաշնչից ուրիշ գիրք չի կարդում ու մենակ իրան համապատասխան խմբի մարդկանց հե՞տ ա շփվում
Ես մահմեդականների հետ շփվել եմ ոչ մահմեդական պետություններում, մեջները հավատացյալներ էլ են եղել, աթեիստներ էլ ու բոլորն էլ ադեկվատ մարդիկ են եղել: Եթե շատ մահմեդական (բռնա)պետություններում մարդիկ թաքցնում են իրենց հայացքները դա դեռ չի նշանակում, որ բոլորը ֆանատիկ են:
Ասողիկը ֆանատիկ չի, ասողիկը դեբիլիկ ա: Իմ չափանիշը ո՞րն ա:
իսկականի՞ց… կրոնը մարդկանց մեջ գոյություն չունեցող տարբերություն ա դնում… արհեստականորեն… ու եթե քո ասած կովերից ու կոկոդիլոսներից որ մի քիչ էն կողմ գնաս, կտեսնես որ ամբողջ հասարակական պրոբլոմների ու պատերազմների հիմքը կրոնական հողի վրա ա եղել… կրոնն ակտիվ օգտագործվել ա մարդկանց պատերազմի մղելու ու մեկը մեկւն մորթելու համար…
Մեֆ, էս գրառումն արել եմ բարձր ջերմությամբ ու հիմա էլ էդ պահից հեչ լավ չեմ, կրոնի տված վնասները շատ լավ տեսնում ու հասկանում եմ, ինչպես նաև կրոնի տված օգուտները, լիքը բարոյական նորմեր կան, որ պահպանվում են ոչ թե էթիկայի, օրենքների կամ արժեհամակարգի շնորհիվ, այլ՝ հենց կրոնի, էստեղ բարոյականություն ասելով տղամարդ կին հարաբերությունները նկատի չունեմ, էդ ուղղությամբ չտանես, լավ... բայց ինչ ասում եք ճիշտ ա, համաձայն եմ, քանի որ հիմա բանավիճելու ոչ ուժ, ոչ ուղեղ, ոչ էլ ցանկություն չունեմ...
E-la Via (29.10.2013)
Mephistopheles (29.10.2013)
Ձայնալար ջան, գիտե՞ս ինչի եմ գրել կրոնից տուժած։
Որովհետև ես կարծում եմ, որ կրոնը իր ցանկացած դրսևորումով վնասում ա մարդու ուղեղը։
Օրինակ.
* ոչնչացնում ա անալիտիկ մտածելակերպը
* մարդկանց մեջ արմատավորում ա արիստոտելյան աշխարահայացքը ըստ որի ամեն ինչ բաժանվում ա լավի վատի, սևի սպիտակի, չարի բարու
* առաջացնում է մարդկանց մեջ իմունիտետ կասկածների ու հարցերի հանդեպ
* ստիպում ա կատարել արարքներ, որոնց իմաստը չես հասկանում։ Վառ օրինակ նույն կրոնական ծագում ունեցող տոները։ Էնքան են արմատավորված, որ անգամ աթեիստ մարդն ա դրանք տոնում։ Իսկ դա անմջիականորեն կրոնի ազդեցություն ա, որովհետև ծագումը կրոնականն ա, հիմնել ա կրոնը
Եվ այլ կետեր։ Գիտեմ, որ մանավանդ վերջին նշածս կետը էնքան էլ միանշանակ չի ու կարելի ա լիքը քննադատել, բայց կարծում եմ, որ ընդհանուր միտքս պարզ էր։ Դրա համար եմ գրել կրոնից ու ոչ թե կրոնական ֆանատիզմ և այլն։
Աթեիստ (29.10.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ