User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրասիական միությանը

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական, դա մեր փրկության միակ տարբերակն է

    6 15.38%
  • Բացասական, մեր միակ ուղին Եվրամիությունն է

    31 79.49%
  • Չեզոք (ինձ մեկ է, լրիվ մեկ է, ես արդեն լքել եմ Հայաստանը, և ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ)

    2 5.13%
Էջ 16 34-ից ԱռաջինԱռաջին ... 612131415161718192026 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 506 հատից

Թեմա: Եվրասիական միություն

  1. #226
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    ջան, այստեղ պատասխանեմ :
    Դու միշտ այդպես չես ասել, միայն վերջին ժամանակներն ես այսպես արտահայտվում: Ու հետաքրքիր է, թե ինչու ես փոխել վերաբերմունքդ: Եթե ամերիկացիները քեզ ինչ-որ հարցում խաբել են, վնաս են տվել, օրինակ, դա կարող էին անել նաև ռուսները:
    ճիշտն ասած քո հարցադրումից չի երևում , որ իրականում դա քեզ հետաքրիքր է:Ավելին, երևում է այնպես , որ ուղղակի ուզում ես շեշտել, որ ես փոխել եմ իմ վերաբերմունքը:
    եթե իսկապե՞ս քեզ դա հետաքրիքր է զուտ ինֆորևմացիոն տեսակետից, ապա կպատասխանեմ:

  2. #227
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    /սովետական/ Ռուսաստանը փրկեց Հայաստանը անխուսափելի թվացող կործանումից խոսքը - Զանգեզուրի մասին ա: Ռուսաստանը Նախիջևանին ու Ղարաբաղին տվեց ինքանավարություն, այն դեպքում երբ նրանք փաստացի թուրքական հողեր էին դարձել:
    ....
    Օրհնվի՜ ռուսի սապոգը, որ կոխեց Հայաստանը։

    Ապեր Նժդեհի մասին հեչ լսած կա՞ս։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    anahit96 (08.09.2013)

  4. #228
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրհնվի՜ ռուսի սապոգը, որ կոխեց Հայաստանը։

    Ապեր Նժդեհի մասին հեչ լսած կա՞ս։
    չէ, օրհնվի գերմանա-թուրքական յաթաղանը

    ապեր, լսած կաս՞ որ Նժդեհը ռուսական բանակի գեներալ ա
    ու լսած կաս՞ որ Նժդեհը խաղաղ ու գոհունակորեն Զանգեզուրը հանձնեց ռուսական/սովետական/ բանակին
    Վերջին խմբագրող՝ dvgray: 06.09.2013, 01:19:

  5. #229
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ, օրհնվի գերմանա-թուրքական յաթաղանը

    ապեր, լսած կաս՞ որ Նժդեհը ռուսական բանակի գեներալ ա
    ու լսած կաս՞ որ Նժդեհը խաղաղ ու գոհունակորեն Զանգեզուրը հանձնեց ռուսական/սովետական/ բանակին
    Այ որ ասես, էդ սովետական բանակին ոնց էր կզցնում ու ինչ պայմանով հանձնեց 5 կնշանակեմ։

  6. #230
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նրանք, ովքեր կզիջեն ազատությունը անվտանգությանը, արժանի չեն ոչ ազատության ու ոչ էլ անվտանգության
    Բենջամին Ֆրանկլին
    Պարզվեց, որ մենք էս մի հարցանի խնդիրն ունակ չենք լուծելու տոչնի այ էս նկարի տուպոյի պեսdvoechnik.jpg :

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (06.09.2013), Ձայնալար (06.09.2013), Ներսես_AM (06.09.2013), Տրիբուն (06.09.2013)

  8. #231
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Էհ, Տրիբուն ջան, տրամադրությունս այնպես էր ընկել, ու միայն իմը չէ: Ես սկսել էի անհանգստանալ մեկ-երկու օր առաջ, երբ կարդացի, որ ռուսները Հայաստան են բերում /կամ արդեն բերել են Իսքանդեր-Մ, Տորնադո զենքերը. հասարակ խաղալիքներ չեն: Ու շատերը դա մեկնաբանում են որպես Թուրքիայի տարածքում տեղակայված Պետրիոտ համակարգին հակակշիռ: Բայց որ այսպիսի շոու կսարքի Պուտինը, դա չէր սպասվում, որովհետև շատ բաներ հայտնի չէին: Մի բան պարզ է. մենք պատրաստ չէինք դա լսել, դրա համար էլ արձագանքը համարժեք կտրուկ էր: Մեկ այլ բան էլ է պարզ, մենք մոտ ենք կորցնելու արդեն իսկ իր ավանդույթները, նորմերը ձևավորած միության հետ տնտեսական դաշտ ձևավորելու հնարավորությունը, և մոտ ենք ույղուր-մոնղոլների հետ անորոշ ապագայով ինչ-որ միության մաս կազմելուն:
    Ես ինչ-որ կասկածում եմ, որ Հայաստանը դրանցից ստացել ա: Սաղ դրա մասին լսել են, բայց ոչ մեկը չի տեսել: Այնպես ինչպես դրանցից այդպես էլ չեն տեսնի Ռուսաստանի դաշնակից սիրացիները:

    Россия приостановила поставку Сирии деталей С-300

    Путин: Россия приостановила поставку С-300 в Сирию

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու այսպես թյուրք-ույղուրական ցեղերի հետ մածուն ու ոչխարի բուրդ կառնենք-կծախենք:
    Արդեն սկսել ենք:

    Սյունիքի նորակառույց սպանդանոցը օծել է Իրանից հատուկ ժամանած մոլլան

    Ու, վահթեմ ամեն ինչ շատ ավելի վատ ա, քան ուղղակի վատ ա: Սերժը Պուտինից Ղարաբաղի անվտանգության ոչ մի երաշխքի էլ չի ստացել: Ստացել ա ընդամենը իրա իշխանության հավերժ պահպանման ու ախպոր բիզնեսների անվտանգության երաշխիք: Էն որ հետ գալուց հետո մի անգամից սահմանդրական փոփոխությունների հանձնաժողով ա ստեղծում, նրա համար ա, որ սադհամանադրությունը համապատասխանեցնեի մաքսային միության երկու անդամների՝ եղբայր Ղազախստանի ու Բելոռուսի սահմանադրություններին, որոնցով նախագահի 2 անգամ ընտրվելու սահմանփակում չկա: Արդեն մանրից ասում են, որ հավայի հույսեր չունենանք:

    Խորհրդարանական համակարգին անցնելու հարց իշխանության օրակարգում չկա

    Սահմանադրության Հոդված 12-ն էլ փոխելու են ու գրեն « Հայաստանի Հանրապետության պետական լեզուն ռուսերենն է, իսկ հայերենը համարվում է կենցաղային հաղորդակցության միջոց»: Կամ էլ, սենց մի բան: Կարճ ասած, հարյուր տոկոսով ռուսերեն մտնելու յամեր սահմանդրությամ մեջ, որպես ինչ-որ կարգ ունեցող լեզու, որ Սեռժի ռուսկայազիչնի թռնիկների իռավունքները սախռանյատ առվեն:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (06.09.2013), Sagittarius (06.09.2013), Աթեիստ (06.09.2013), Ներսես_AM (06.09.2013)

  10. #232
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    կրկին հավաստում ես իմ այն պնդումենրը, որ ժողովրդական ֆոլկլորի մակարդակ ա մոտդ, ու բացառձակ տեղյակ չես ոչ կազախներից ոչ ուզբեկներից , անգամ ոչ էլ մոնղոլներից:
    աչքներտ կուրացել ա եվրապական շողշողուն կանֆետի թղթից, որի տակ դատարկություն ա...

    Դու երբևէ կյանքւոմ մի կազախ գոնե տեսած կաս՞ բնական վիճակում:
    Դվ, ախր ի՞նչ կոնֆետի թուղթ էէէ: Ես Գրանդ Քենդի եմ սիրում
    Հա, կազախ էլ եմ տեսել, ադրբեջանցի էլ, թուրք էլ, քուրդ էլ... իրենց ամենազարգացած մասսայի ներկայացուցիչներ, որոնք անգամ չէին ձգում ինչ-որ եվրոպացու կրթության, վարվելակերպի... (դե կլինեն բացառություններ ամեն տեղ), էլ չասենք, որ նույն ղազախները, թուրքմենները, ադրբեջանցիները Եվրոպայում են կրթություն ստանում: Ինչպե՞ս կարող է ասիական միությունը բարձր համարվել եվրոպականից, երբ ասիականը իր ապագա լիդերներին ուղարկում է Եվրոպա` կրթություն ստանալու: Դա ինչ-որ բան չի՞ ասում :

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ճիշտն ասած քո հարցադրումից չի երևում , որ իրականում դա քեզ հետաքրիքր է:Ավելին, երևում է այնպես , որ ուղղակի ուզում ես շեշտել, որ ես փոխել եմ իմ վերաբերմունքը:
    եթե իսկապե՞ս քեզ դա հետաքրիքր է զուտ ինֆորևմացիոն տեսակետից, ապա կպատասխանեմ:
    Ես ինձ իրավունք չվերապահեցի ուղիղ հարց տալ, որովհետև շատ հանգիստ կարող էիր պատասխանել` "քե՞զ ինչ": Բայց եթե գաղտնիք չէ, խնդրում եմ պատասխանիր: Դա գրեթե նույնն է, թե մի օր էլ Արտգեոն գա և հայտարարի, թե` "Ռուսաստանի հետ համագործակցությունը մեր միակ փրկությունն է, Եվրոպան մեր գերեզմանն է": Քո վերաբերմունքի ու տեսակետի կտրուկ փոփոխությունը ինձ իրոք հետաքրքիր է:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 09.09.2013, 01:50:

  11. #233
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  12. #234
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼՏՊ ելույթը ամփոփ. «ընեց արեք, որ կոնկրետ մեզ բան ասող չլինի, թե չէ երկրի մերն էլ ընդեղ»:

    Բացարձակ անսկզբունքային, անողնաշար ներկայացում:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ձայնալար (10.09.2013), Վիշապ (09.09.2013)

  14. #235
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://www.tert.am/am/news/2013/09/10/samvel-farmanyan/

    Ի՞նչ ա բլթցնում էս հիմարը: Գլազեվը շատ էլ ճիշտ ա ասել, Հայաստանը Կալինինգրադի մարզի կարգավիճակ ա ստանում: Կամ ավելի վատ, Կարաչաեվոչերկեսիայի: Սերժն էլ Ռամզան Կադիրովի կարգավիճակ ա ստանում: Երևանի ու Գռոզնիի իրար շատ նման անոռուգլուխ շինարարությունն էլ մեզ փեշքեշ:

  15. #236
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼՏՊ ելույթը ամփոփ. «ընեց արեք, որ կոնկրետ մեզ բան ասող չլինի, թե չէ երկրի մերն էլ ընդեղ»:

    Բացարձակ անսկզբունքային, անողնաշար ներկայացում:
    տենց չի ընգեր… մարդը կոնկրետ բաներ ա ասել… արի կլինի ողնաշարից չխոսենք, էլի… please

  16. #237
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եվրասիական միություն

    http://www.tert.am/am/news/2013/09/10/serj-sargsyan/

    Ողբամ մեզ, Սերժը լրիվ մտնում Ռուսաստանի գուբեռնատրի դերի մեջ:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (11.09.2013), Աթեիստ (10.09.2013)

  18. #238
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.tert.am/am/news/2013/09/10/serj-sargsyan/

    Ողբամ մեզ, Սերժը լրիվ մտնում Ռուսաստանի գուբեռնատրի դերի մեջ:
    Էսի են Սոբյանին չի՞ որ մի երկու ամիս առաջ (էն Հրաչյա Հարությունյանի դեպքերից հետո) ասում էր, որ խախտում կատարած բոլոր արտասահմանցիներին պետք է «սիկտիր» անել երկրից անմիջապես:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (11.09.2013)

  20. #239
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏԱԼԻՍ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ»

    Հարցազրույցըՙ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

    Ինտեգրման գործընթացների ուսումնասիրության խմբի ղեկավար Աշոտ Թավադյանը ներկայացնում է մանրամասները

    Հայաստանիՙ Մաքսային միության մեջ ընդգրկվելու որոշումը տարատեսակ գնահատականների տեղիք տվեց, որոնք հիմնականում քաղաքական էին կամ քաղաքականացված: Տնտեսական առումով ի՞նչ նշանակություն կարող է ունենալ մեր միանալը Մաքսային միությանը եւ ի՞նչ նշանակություն` ԵՄ հետ ասոցիացաման պայմանագիրը: Այս հարցերի շուրջն է մեր բացառիկ հարցազրույցը վերոնշյալ գործընթացներից ամենատեղեկացված անձնավորության` Եվրասիական բանկի առաջարկով Մաքսային միության եւ ԵՄ հետ Հայաստանի ինտեգրացիոն գործընթացները գնահատող խմբի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի հետ:

    - Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի հայտարարությունը հիմնականում դիտարկվում է ավելի շուտ որպես քաղաքական քայլ: Կարո՞ղ եք ասել, ի՞նչ տնտեսական հիմքեր ունի այն:

    - Մոտ 4 ամիս առաջ Եվրասիական բանկի առաջարկով սկսեցինք հաշվարկել ե՛ւ Մաքսային միության միանալու, ե՛ւ Եվրոմիության հետ ասոցիացման պայմանագրի զուտ տնտեսական օգուտը եւ տնտեսական անվտանգության խնդիրը: Աշխատանքներն ավարտվել են օգոստոսի 18-ին, գնահատականներն ուղարկվել են Եվրասիական բանկ եւ այնտեղ հավանության արժանացել: Առաջին համեմատությունն այն էր, որ Մաքսային միությանը միանալու դեպքում, տնտեսության ներկա կացության պայմաններում, կարճաժամկետ հեռանկարում մենք կունենանք հավելյալ 4 տոկոս համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճ, իսկ Եվրոմիության հետ ասոցիացման պայմանագրի դեպքում` 2,3 տոկոս աճ: Հստակեցնեմ, թե ինչ ասել է 4 տոկոս հավելյալ տնտեսական աճ: Եթե մենք կնքում ենք պայմանագիր Մաքսային միությանը միանալու մասին, այն սկսում է գործել, եւ դրա շնորհիվ տնտեսության մեջ առանց հավելյալ քայլերի, ներկա վիճակը պահպանելով, 2 տարի հետո տարեկան ունենում ենք լրացուցիչ 4 տոկոս տնտեսական աճ:

    Իհարկե, հաշվի առնելով մեր առաջարկությունները, որոնք, ի դեպ, հնչեցին Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների միասնական հայտարարության ժամանակ:

    - Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը նաեւ մեկնաբանվում է որպես անսպասելի քայլ: Դա իրո՞ք այդպես էր:

    - Այդ հայտարարությունը սպասելի էր ոչ միայն այն բանի համար, որ արվել էին հաշվարկներ, այլեւ որ մենք ունենք պայմանագիր ԱՊՀ երկրների միջեւ ազատ տնտեսական գոտու մասին, ստորագրված Հայաստանի վարչապետի կողմից 2011-ի հոկտեմբերի 18-ին: Բացի Հայաստանիցՙ այն ստորագրել են նաեւ Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը եւ Մոլդովան: Հետագայում այդ պայմանագիրը 2012-ի սեպտեմբերի 11-ին վավերացվել է Ազգային ժողովի կողմից` 97 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ ձայներով: Մաքսային միությունը այս փաստաթղթի տրամաբանական շարունակությունն է: Եվրոմիության հետ ասոցիացման պայմանագրի բանակցությունների ժամանակ դա անշուշտ հաշվի պետք է առնվեր: Բնական է, որ եթե մի միության մեջ ես, մեկ այլ միության հետ բանակցությունների ժամանակ կարող են առաջանալ հակասություններ:

    - Պրն Թավադյան, հիմնական հարցերից մեկն էլ այն է, որ մենք ինչպե՞ս կարող ենք միանալ Մաքսային միությանը, եթե նրա մյուս անդամների հետ չունենք ընդհանուր սահմաններ:

    - Մենք ընդգծել ենք, որ այդ միության մեջ մեր գործընկերները դա պետք է հաշվի առնեն եւ փոխհատուցեն: Այսինքն, սահմանների բացակայության ժամանակ դրա հետ կապված հավելյալ ծախսերի փոխհատուցում, օրինակ` էներգակիրներ (գազ, դիզվառելիք, միջուկային վառելիք) մեր երկիր ներմուծելիս:

    - Ի՞նչ հիմնական տնտեսական գործոններով են տարբերվում Մաքսային միությանը միանալը եւ Եվրոմիության հետ ասոցիացման համաձայնագիրը:

    - Դրանք լրիվ տարբեր բնույթի համաձայնագրեր են: Մաքսային միությանը միանալը նշանակում է երեք առանցքային առավելություններ` տնտեսական անվտանգություն, ուղղակի ներդրումներ եւ զբաղվածության աճ: Տնտեսական անվտանգության պայմանագիրը նշանակում է, որ ներքին եւ արտաքին գների տարբերությունը հասցվելու է նվազագույնի: Այսինքն, առաջին փուլում գազի գինը կիջնի մոտ 30 տոկոսով մաքսավճարի դուրս գալու շնորհիվ եւ միայն գազի գնի մեջ նույն երկարաժամկետ, ասենք 5 տարվա ընթացքում կունենանք 750 մլն դոլարի (տարեկան 150 մլն դոլար) օգուտ: 30 տոկոսով կնվազի նա- Ռուսաստանից ներկրվող նավթամթերքների գինը: Մոտ 500 մլն դոլար կներդրվի Իրան-Հայաստանի երկաթուղու կառուցման համար, քանի որ դա ռազմավարական նշանակություն ունեցող նախագիծ է: 100 մլն դոլար հյուսիս-հարավ ճանապարհի համար Եվրասիական բանկի կողմից: Ներդրումներ են նախատեսվում նաեւ նավթամթերքների տեղափոխման, ատոմակայանի գործունեության եւ նոր ատոմակայանի կառուցման, «Նաիրիտի» վերազինման ու գործարկման համար: Եվս մեկ հանգամանք` մեր կազմակերպությունները մուտք կունենան Մաքսային միության մեջ մտնող երկրների պետական պատվերների շուկա: Պարզ է, որ, ասենք, նոր ատոմակայանի կամ Իրանի հետ երկաթուղու կառուցման աջակցություն Եվրոմիությունից չի լինելու:

    Սրանք համեմատենք Եվրոմիության հետ ասոցիացման պայմանագրով երկարաժամկետ առումով նախատեսվող 2,3 տոկոս տնտեսական աճի հետ, որը գումարային առումով նշանակում է մոտ 150 մլն դոլարի ավելացում: Ընդ որում, դա իրենց կողմից համարվել է ռիսկային:

    Հայկական սփյուռքի գործոնը: Ռուսաստանում 2,2 մլն հայ է ապրում, Եվրոմիության երկրներում` 900 հազար: Ռուսաստանում ապրող հայերից 800 հազարը գրանցված են միգրացիոն ծառայություններում, որոնց համար նման պայմանագրերի կնքումը բերում է այնտեղ աշխատողների վիճակի բարելավմանը` վարչական, աշխատանքի ընդունվելու եւ մնացած բոլոր առումներով: Դա նաեւ պետք է բերի դրամական փոխանցումների տարեկան 3 տոկոս աճին, ինչն էլ իր հերթին կնպաստի ՀՆԱ-ի աճի տեմպի ավելացմանը: Այսպիսով, ըստ մեր հաշվարկների, եթե ներդրումների ամբողջ փաթեթը իրագործվի, ապա դա կտա եւս 4 տոկոս հավելաճ: Դա նշանակում է, որ մաքսային պայմանագիրը կյանքի կոչելուց 2 տարի հետո, մեր ՀՆԱ-ում կունենանք միջին տարեկան 400 մլն դոլարի լրացուցիչ աճ:


    - Որքանո՞վ է իրատեսական, որ Ձեր վկայակոչած խոշոր ներդրումները կիրականան:

    - Դա նշվում է երկու երկրների նախագահների հայտարարության մեջ, որն արվել է հենց այս ծրագրերի իրագործումը նկատի ունենալով:

    - ԵՄ հետ ասոցիացման պայմանագիրն, այնուամենայնիվ, մշակվել է, եւ արդյո՞ք այդքան լուրջ խոչընդոտներ կան, որոնք թույլ չեն տալիս նաեւ այս համակարգում Հայաստանի ընդգրկվելը:

    - Նախ ես կցանկանայի ներկայացնել այն ռիսկերը, որոնք կարող են վտանգել ԵՄ հետ մեր ասոցիացմանը, որոնք նշել են հենց այդ պայմանագրի փորձագետները եւ որոնց մասին չի բարձրաձայնվում: Առաջինը` Թուրքիայի հետ փակ սահմանն է: Երկրորդը կոռուպցիան է, որն, իհարկե, ներքին խնդիր է: Երրորդ վտանգը մեր երկրի տնտեսության չափանզանց մեծ կախվածությունն է հումքի արտահանումից: Չորրորդ վտանգը «ուղեղների» արտահոսքն է: Ես կավելացնեի եւս մեկը` ապրանքների, ծառայությունների եւ կապիտալի ազատ տեղաշարժ` առանց մարդկանց ազատ տեղաշարժի, որը չի ենթադրվում այդ պայմանագրում: Ակնհայտ է, որ առանց մարդկանց ազատ տեղաշարժի չի կարող լիարժեքորեն իրագործվել այլ գարծոնների ազատ տեղաշարժը:


    Ինչ վերաբերում է ԵՄ հետ մեր ասոցիացմանը, ապա ես համոզված կարող եմ ասել, որ Մաքսային միության հետ պայմանագիրը, որի արդյունքում մենք կունենանք ավելի կայուն եւ անվտանգ տնտեսություն, հնարավորություն կտա հետագայում ավելի բարենպաստ պայմաններով կնքելու ասոցիացման պայմանագիր ԵՄ հետ: Ներկայումս մենք կարող ենք ԵՄ-ի հետ պայմանագրեր կնքել առանձին ոլորտների վերաբերյալ: Օրինակ` մարդկանց ազատ տեղաշարժի կամ գունավոր մետաղների խտանյութի վաճառքի հետ կապված մաքսային խնդիրների առնչությամբ: Նմանատիպ պայմանագրեր Եվրոմիությունն ունի ԵՄ անդամ չհանդիսացող տարբեր երկրների հետ:

    - Մեր հարեւանների` Վրաստանի եւ Իրանի հետ մաքսային խնդիրներ կունենա՞նք Մաքսային միության մեջ մտնելու դեպքում:

    - Մենք Վրաստանի հետ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք եւ որեւէ խնդիր չեմ տեսնում: Վրաստանն ինչո՞ւ պետք է դժվարություններ ստեղծի, այն դեպքում, երբ Հայաստանի, նաեւ Պարսկաստանի շուկան իրենց համար շահավետ է, առավել եւս անհամեմատ մեծ` Ռուսաստանի եւ ԱՊՀ շուկան: Իրանի դեպքում նույնպես որեւէ բարդություն չեմ տեսնում:

    - Հնարավո՞ր է, որ հետագայում Մաքսային միությունում միասնական դրամական միավոր լինի ազգային արժույթների փոխարեն:

    - Նման բան նախատեսված չէ: Սա զուտ տնտեսական միություն է, ներդրումների եւ տնտեսական անվտանգության համաձայնագիր:
    http://www.azg.am/AM/2013091101
    թե չէ օդի մեջ փստցնում են եվրոգոմիկա լիբեռաստները :

  21. #240
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    թե չէ օդի մեջ փստցնում են եվրոգոմիկա լիբեռաստները :
    հա… տաջիկստանն ա ներդրում անելու, ուզբեկիստանը, ղազախստանը մեկ էլ յեսիմով…

    Բորատն ա ներդրում անելու…

Էջ 16 34-ից ԱռաջինԱռաջին ... 612131415161718192026 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 1 Հայ առաջադեմ ուսանողական միություն
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.04.2009, 17:50

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •