User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրասիական միությանը

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական, դա մեր փրկության միակ տարբերակն է

    6 15.38%
  • Բացասական, մեր միակ ուղին Եվրամիությունն է

    31 79.49%
  • Չեզոք (ինձ մեկ է, լրիվ մեկ է, ես արդեն լքել եմ Հայաստանը, և ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ)

    2 5.13%
Էջ 13 34-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 506 հատից

Թեմա: Եվրասիական միություն

  1. #181
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    բա քո "նորությունը" ինքնասպան եղած ուսանողի մասին ինչ կապ ուներ…
    էն կապ ունի, որ Հայստանում մարդիկ իրանց վիրտուալ աշխարհից դուրս գան, ու տենան թե իրականում ինչ ա կատարվում Եվրոպայում:
    սա մի դրվագ ա, թե ոնց են վերաբերվում իրանց ջահլներին: ոնց են կզցնում ու ստրկացնում...
    իսկ մերոնց ընդանրապես ստիպում են սեռն ու անունը փոխել...

  2. #182
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    էն կապ ունի, որ Հայստանում մարդիկ իրանց վիրտուալ աշխարհից դուրս գան, ու տենան թե իրականում ինչ ա կատարվում Եվրոպայում:
    սա մի դրվագ ա, թե ոնց են վերաբերվում իրանց ջահլներին: ոնց են կզցնում ու ստրկացնում...
    իսկ մերոնց ընդանրապես ստիպում են սեռն ու անունը փոխել...
    Ապեր, էտի դատարկ բան ես ասում… դու ամերիկյան քոլեջ կամ համալսարան տեսած կա՞ս կյանքումդ… ես սովորել եմ… ամբողջ աշխարհից են մարդիկ գնում արևմուտք ուսում ստանալու, օքե՞յ… էս ֆորումի Րուբին էլ ա գնացել ամերիկա սովորելու… վրեդ կխնդա տենա սենց բաներ ես գրում…
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 04.09.2013, 21:06:

  3. #183
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,465
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե կարաս, դիր:
    գնացեք ձեր շիշ հավքողներին նկարեք ու դրեք ստեղ, որ սաղ օրը նարկոտիկի փող են մուրում, իսկ եթե չես տալի, ձեռի շիշը շպրտում են երեխուտ վրա

    չնայած ինչ ասեմ, դուք ձեզ համոզել եք որ մարդասիրական երկրում եք ապրում
    .
    ու կարող ա ասեք, որ breaking bad -ի դեպքերը Տաջիկստանում են կատարվում.
    http://www.avesta.tj/sociaty/11747-v...doedaniya.html

    http://tajikta.tj/?q=ru/news/23

    Հ.Գ. քո համար։ Չեմ կարծում, որ մնացածները սրա կարիքն ունեն։ Եթե էլի լինկերի կարիք ունենաս, ասա կդնեմ։ Կամ էլ ինքդ մի ալարի, գուգլով լիկբեզ արա քեզ։
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 04.09.2013, 21:07:
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (01.09.2013), Տրիբուն (02.09.2013)

  5. #184
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    էն կապ ունի, որ Հայստանում մարդիկ իրանց վիրտուալ աշխարհից դուրս գան, ու տենան թե իրականում ինչ ա կատարվում Եվրոպայում:
    սա մի դրվագ ա, թե ոնց են վերաբերվում իրանց ջահլներին: ոնց են կզցնում ու ստրկացնում...
    մի հատ էլ

    Դիվիգրեյ, ես անհամբեր սպասում եմ, թե երբ ես հայտարերելու, որ էս ամենը թաքնված տեսախցիկ ա: Թե չէ եթե դու էս ամենը լուրջ ես ասում... տխուր ա, շատ տխուր...
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (01.09.2013), Sagittarius (02.09.2013), Ներսես_AM (02.09.2013), Տրիբուն (02.09.2013)

  7. #185
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծիքդ գերհզոր էր, գերհագեցած ու եզակի, Աստղ ջան:
    Կարող է Իսրայելում պատանդ ես, տեղյակ չենք՞
    Ես հասկանում եմ, որ առաջին հայացքից ծիծաղելի է գրառումս, որը հիմնավորելու համար ինձ այս թեմայի մի քանի էջն էլ բավական չեն լինի. ամեն խնդրի շուրջ կարելի է գիտական աշխատություն գրել:
    Ես պատանդ չեմ, այն էլ` Իսրայելում, բայց գոնե մեր տարածաշրջանի խնդիրները կարելի է ասել, որ պատկերացնում եմ: Քսան րոպե առաջ Ալ Ջազիրան հայտնեց, որ Արաբական լիգան այսօր կոչ է արել աջակցել ԱՄՆ-ին` Սիրիային հարվածելու հարցում: Եվ ու՞մ գլխավորությամբ է նման կոչ արվում` սաուդների : Շղթայի մնացած օղակները իրար միացնելն էլ ձեզ եմ թողնում:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    այսի՞նքը, Աստղ, դու համաաձայն ես հանդուրժել գեյերին իրանց ամուսնությամբ ու երեխաների որդեգրումով ինչ ա մի քան ոսկոռ են քցելու մեր առաջ՞՞՞՞

    խելքի եկեք, եվրոպան ինքը վարի ա գնում, դու գոնե վստահ եմ որ էնքան հասկացողություն ունես, որ տեսնես թե ինչ ա կատարվում Իսպանիա ու Հունաստան:

    սենց դիշովի պրապագանդա տարածելուց առաջ կարդա. դիտիր, լսիր, թե ինչ ա կատարվում իրանց մոտ... իրանց դիշովի էմիսարներին զոհ մի գնա, ափսոս է քո մարդկային մեծ պոտենցիալը
    ԴՎ, նախ` ես երբեք չեմ կարող կողմ լինել գեյերի կողմից երեխա որդեգրելուն: Եթե հարևան թեմայում չեմ արտահայտել իմ բացասական կարծիքը, դա չի նշանակում, որ ես կողմնակից եմ, դա նշանակում է, որ ես հավես չունեմ իրեն "գերզարգացած" համարող մեկին ապացուցեմ, որ այդ երևույթներին կողմնակից լինելը չի նշանակում լինել զարգացած կամ գիտակից: Ու դրանք քարոզելը ընդհանրապես ես չեմ ընդունում: Վաղվանից էլ դասի եմ, հայտնի չէ` նույնիսկ այս թեմայում գրել կկարողանա՞մ, թե՞ նորից միայն սպորտի բաժնով կսահմանափակվեմ: ԵՄ-ի ներսում ընթացող գործընթացներից տեղյակ եմ, Բրյուսելում ընթացող "առևտրից" էլ: Ես իդեալիստ չեմ, ու այդ պատճառով էլ գտնում եմ, որ այս պահին չկա այլընտրանք, նորից եմ ասում` մենք ընդհանուր սահման չունենք ՌԴ-ի կամ Մաքսային միության հետ: Տարբերությունը չե՞ք զգում: Ընդ որում, այս պահին բարձր մակարդակներում որևէ խոսակցություն չկա այն մասին, թե ՌԴ-ի կամ Ղազախստանի հետ մեր երկկողմ պայմանագրերը դենոնսացիայի են ենթարկվելու: Ես բոլորի մտավախություններն էլ հասկանում եմ, հանրաքվե պահանջողներին էլ: Բայց մի հատ էլ ընդ որում, Ռուսաստանի ձեռքին են գտնվում մեր գործարաններից շատերը, ինչու՞ չեն աշխատացնում, այդ աստիճանի իրենց համար միևնու՞յն է դաշնակիցը: ԴՎ, դու "ընտանիք" արժեքի մասին ես խոսում, բայց այդ "ընտանիք" արժեքը պահել է պետք ոչ միայն գաղափարապես, այլև` նյութապես, որը, սակայն, ՌԴ-ի հետ սերտ տնտեսական համագործակցության պայմաններում չի ստացվում:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (02.09.2013)

  9. #186
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    ԴՎ, դու "ընտանիք" արժեքի մասին ես խոսում, բայց այդ "ընտանիք" արժեքը պահել է պետք ոչ միայն գաղափարապես, այլև` նյութապես, որը, սակայն, ՌԴ-ի հետ սերտ տնտեսական համագործակցության պայմաններում չի ստացվում:
    Աստղ ջան ,էտ ընտանիքը պահելու համար 12 միլիոն մարդ ունենք աշխարհում:
    իսկ օտարները ինչքան քիչ մեզ "պահեն" էտքան մեր օգուտն ա:
    ես օրհնում եմ հենց ռուսներին, որ մեզ չեմ "պահում": որ իրանք էնքան հարուստ են, որ մեզ թալանելու կարքի չունեն:
    իսկ եվրոնմկմները մեր ամեն մի ցորնի հատիկը հաշվել են վաղուց:

  10. #187
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ. ո՛չ Ռուսաստան, ո՛չ ԱՄՆ, ո՛չ Չինաստան, ո՛չ էլ Տանզանիա, միայն Եվրոպա. ու ստեղ ավելի շատ նկատի ունեմ ոչ թե տնտեսական-քաղաքական ինտեգրացիան, այլ Եվրոպական մոդելը ընդհանուր առմամբ: Հայաստանը կարա պուճուր, կոկիկ եվրոպական երկիր դառնա, փոքր միջին չծանրաբեռված քաղաքներով, կանաչ հրաշք բնությունով, էկոլոգիապես մաքուր, ձմեռային-ամառային տուրիզմով, ամառվա լավ եղանակներին մշակույթային փառատոններով, առանց նավթի ու խոշոր պետությունների աշխարհաքաղաքական «ռազբորկեքին» խառնվելու, մեր կայֆերով: Որ խելք խելքի տանք, Հայաստանը ծիծիկ երկիր կդառնա: I have a dream!

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Brian_Boru (05.09.2013), Mephistopheles (02.09.2013), Արէա (02.09.2013), մարդագայլուկ (02.09.2013), Ռուֆուս (02.09.2013), Տրիբուն (02.09.2013)

  12. #188
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան, Սև նախագահի օրոք Ամերիկան հայտնվել է գորբաչև- սովետի 86 -ի կողմերը: հանրապետականները բոյկոտ են հայտարարել իր բոլոր քայլերին, երկիրը տետանուսի մեջ է, երևի դու էլ տեղյակ ես:
    խանութներում ամերիկայն ապրանք չկա, որպես տնտեսություն են հաշվում մոտ 20 տոկոս կազմող բժշկությունը, հետո առևտուրը, այլ սերվիսները: Մասնագետ կոչվածը տեղը զիջել է փող սարքողին:
    Էս վիճակում եղող երկիրը ոչ մի շանս չունի դրսում հարց լուծելու: Իրաք էլ որ մտան, հաշված էր որ ըսնեց-ըսենց ենք անելու ու լոխ լավ ա ըլնելու: իսկ արդյունքում գործը հասել է միայն փող ուտելուն ու լրիվ աբսուրդների: լուրջ աղբյուրներից պատմել են օրինակ, որ մի քաղաք տարել են միայն 100, մի այլ քաղաք միայն 50 ու այլ էլ 20 դոլարանոցներ: ու ժամանակ է եղել, որ սդաչի չլինելու պատճառով ռազմական բազաներում մի բաժակ կոֆեն էտ քաղաքներում եղել է 100, 50 ու 20 : Սկզբում իրաքցիք շատ էլ ուրախ են եղել ամերիկացիների գալուն: բայց էսպիսի բաների իհայտ գալուց ու ամերիկացիների յանկիություն անելուց հետո, վիճակը կամաց-կամաց լարվել է ու տեսար ոնց վերջացավ:
    Բիձա ջան, ես ամերիկյան տնտեսության վիճակը ահագին լավ պատկերացնում եմ ու հասկանում եմ ինչ ես ասում: Բայց մեկա, ԱՄՆ մնում ա ամենամեծ տնտեսությունը, ամենահզոր ռազմական ուժը, իսկ դոլարն էլ մնում ա որպես աշխարհի բոլոր երկրների հիմնական ռեզերվային արժույթ: Մի հատ հարց տանք էլի ինքներս մեզ, եթե մենք հասկանում ենք, որ ԱՄՆ տենց վատ վիճակում ա, ու հեսա տրաքելու ա, էտ հզոր Ռուսաստանը, Չինաստանը, Ճապոնիան, կամ նույն Իրանը, ոնց ա որ դա չեն հասկանում ու ինչի՞ ն իրանց ռեզերվները պահում դոլարով: Հա խոսում ու խոսում են, որ հեսա վերադառնալու են ոսկուն, կամ ռուբլին ու յուանը դառնալու են միջազգային հաշվարկների համար կիրառվող արժույթ, կամ հեսա ռեզերեվները մենակ պահելու են ռուբլիով կամ յուանով, բայց չէ, մեկա կպած են մնում դոլարին: Եթե դոլարը վերջին 20 տարում մի քիչ դիրքերը զիջել ա, ապա մենակ Եվրոյին, ուրիշ ոչ մեկի:

    Հետո, ԱՄՆ առաջին անգամ չի որ կրիզիսի մեջ ա: Ամեն կրիզիսից հետո ԱՄՆ տնտեսությունը դուրս ա եկել վերակառուցված ու ավելի հզորացած: Հիշի 20-30 ականների Մեծ դեպրեսիան: Դրանից հաջող դուրս գալուց հետո ԱՄՆ դառավ աշխարհի ամենահզոր տնտեսությունը, ու եվրոպային աբգոն արեց: Ես ԱՄՆ չեմ իդեալականացնում, բայց ԱՄՆ-ին դուրս գրելը դեռ շատ ու շատ շուտ ա: Վերջին ծանր կրիզիսը 70-ականներին ա եղել, ու էլի դրանից հետո ԱՄՆ դուրս եկավ փիս ուժեղացած: Ոնց որ բոլոր կայսրությունները, մի օր էլ ԱՄՆ շարքից դուրս կգա, բայց դրան դեռ լիքը լիքը ժամանակ կա, ու ես ու դու դա չենք տեսնելու, մեր երեխեքն էլ դա չեն տեսնելու, վայթեմ մեր թոռներն էլ դա չեն տեսնելու:

    Հիմա, ֆիզիկապես գաղութացնելու ու հսկողության տակ երկրներ ու տարածքներ պահելու պատմություն ու տրադիցիա ԱՄՆ չունի: ԱՄՆ երբեք գաղութատեր չի եղել իրա պատմության մեջ: Նույնիսկ Հոլանդիան ու Պոռտուգալիան կարան ավելի լավ երկիր գաղութացնեն ու պահեն, քան ԱՄՆ: ԱՄՆ նոր ա սկսում գաղութացնող երկիր դառնալ, ու լիքը բան ունի սովորելու ԱՆգլիայից ու Ֆրանսիայից: Դրա համար էլ ասում էի, որ ԱՄՆ կարա Սիրիայում ու մերձավոր արևելքում հսկողություն սահմանի, մենակ եթե եվրոպական էտ երկրներից մեկն ու մեկը իրա հետ լինի:

    Լավ հիշացրիր Իրաքը - Իրաքի ամենածանր մասը պատերազմի սկսզբին շիաներով բնակեցված Բասրան էր, որը պիտի գրավեին անգլիացիները, իսկ մնացածը պիտի գրավեին ամերիկացիները: Պատերազմից հետո համեմատաբար ամենհանգիս ռեգիոնը անգլիացիները հսկողության տակ գտնվող Բասրան էր, իսկ ամենաբառդալը ամերիկացիները հսկած Բաղդադը, Քիրքուքը ու մնացածը:

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ամերիկացիք մտան, իմ կարծիքով հաստատ ռեգիոնալ պատերազմ է սկսելու ու դա քյասար մեր գլխին է ջարդվելու, որովհետև ամենաթույլից են պլոկելու, իսկ թույլն էլ մենք ենք:
    Ես էլ եմ վախենում դրանից, բայց ես էտքան վստահ չեմ: Ռեգիոնալ պատերազմը սաղին վնաս ա ու ոչ մեկին պետք չի, ու ռեգիոնում չկա մի ուժ, որը իրա վրա էնքան վստահ ա, որ հաղթելույա, որ առանց խղճի խայթի սկսի էտ պատերազմը: Ռեգիոնում միջուկային զենք կա, ու եթե նման բան սկսվի, վերջը կարող ա փիս վատ լինի: Իմ կարխիքով, Սիրիան դեռ շատ ա ջուր քաշելու, ու խառնվելույա փիս նաև Լիբանանը:

    Եթե ռեգիոնը մնաց ինքը իրա հույսով, կարող ա Իրանը կամ Թուրքիան կամ դրանց նման մեկը շիզոֆռենիկություն անի ու ռեգիոնալացնի պատերազմը: Դրա համար էլ պետք ա, որ ռեգիոնը դրիսց կառավարվի ու հսկվի: Մի հատ հետաքրքիր փաստի վրա ուշադրություն դարձրա - Վերջին 600 տարում մերձավոր արևելքը երկու ժամանակաշրջան ա ունեցել, երբ խաղաղ ա եղել ու իրար չեն կերել, առաջինը երբ Օսմաններն էին իշխում, երկրորդը, երբ Օսմաններից հետո ֆրանսիացիներն ու անգլիացիներն էին իշխում: Օղորմածիկ տատուս որ կարանայինք հարցնեինք, կհաստատեր, որ Սիրայի լավագույն օրերը ֆրանսիական գաղութացման ժամանակներն են եղել:

  13. #189
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

    Տրիբունն ջան, դու տնտեսագետ ես ու նաև աշխարհի ամեն ինչից քաջատեղյակ: Քո մասնագիտականով քո հետ վիճելը հիմարություն կլինի: Հաշվիր որ հետագա իմ փաստարկներ զուտ քո կարծիքն իմանալու համար են:
    իմ իմացածով համաշխարհային վալյուտային ներկայացվող առաջին պահանջը վստահությունն է նրա տիրոջ հանդեպ: Այսինքն ոչ թե ինքնին փողի, այլ փողի տիրոջ հանդեպ: Սա պետք է որ ընդունված կարգ լինի /չգիտեմ, մի գուցե տնտեսագիտորեն սխալ եմ/: Այդ վստահությունը տարբեր ժամանակներում տարբեր հիմքեր է ունեցել: մի ժամանակ դա միայն տիրոջ ոսկին էր, հետո բազմապարամետր դարձավ, ուր ոսկին միայն կրիտիկական պահերին սկսեց դեր խաղալ:
    Ներկա դարում, երբ ամերիկյան դոլարի ֆիզիկական ծավալները որևէ կերպ չեն համապատասխանում ոչ ոսկուն, ոչ ամերիկյան արտադրանքին, ոչ էլ քաղաքական վստահությանը, աշխարհի ֆինանսական պրոցեսներն իմ կարծիքով զուտ դինամիկ իներցիայի հաշվին են ինչ որ կայունություն ցուցաբերում:
    Էն, որ համեմատություն էի բերել սովետի ու ներկա ամերիկայի միջև պատահական չէր: սովետի օրոք մի կիլո պոմիդորը Հայաստանում էլ էր 10 կոպեկ ու Նորիլսկում էլ 10, -դա շուկայական չէր, աբսուրդ էր: Իսկ հիմա էլ դրա հակառակն է ամերիկայում:
    բժշկի աշտարավարձը իր արտասնած մեկ բառի համար 3,5 դոլար է, նեյրոխիրուրգի մեկ ժամը մոտ $10,000: CEO- ն իր աշխատողից շատ է ստանում 400 անգամ: Իսկ ԱՄՆ նախագահը, որի մի կոճակի սեղմումով երկիր կարող է վերանալ- ժամում աշխատում է ընդամենը $200:
    Սովետի վերացման մեջ ահռելի տեղ ուներ փողի անտեսումը: Իհարկե ներկա դարում փողը մի քիչ ավելի բարդացել է, բայց էս եղած աննորմալ շեղումներով ստացվում է, որ ամերիկացիք էլ են արդեն անտեսում փողը:
    Մեծ փողերի ոլորտում ոչ մի կապ չկա փողի ու իր հետևում եղած ոչ ֆինանսական պարամետրերի մեջ: օրինակ ժամը $ 4- 7 ով լիքը մարդ են աշխատեցնում օրեկան նույնիսկ 14-15 ժամ, բայց փողատերերի դեպքում փողը ոչ թե աշխատելու շնորհիվ է գալիս, այլ սարքելու շնորհիվ /making money/.
    դեռ 10 տարի առաջ դա մարսվող էր: 2008-ի կրիզիսից հետո, երբ փողը տպեցին ու նվիրեցին բանկերին, շատ բան փոխվեց: պարզվեց որ փողը ոչ մի կերպ չի աշխատվում ու կապ չունի ոչ աշխատանքի, ու ոչ էլ ապրանքի հետ, ուղղակի օդից են սարքում:
    Ինչի հաշվին է սա ապահովվում՞: Իմ կարծիքով միայն ու միայն դոլարի հանդեպ հին վստահության: Եթե ռուսները կամ չինացիք տրիլիոններ տպեն ու տան իրենց բանկերին, երկրորդ օրը ռուբլու ու յուանի վրա թքող չի լինի: իսկ ամերիկացիք տպեցին ու հեչ: ոնց կոկա-կոլան 1,25 էր, էնպես էլ 1,25 մնաց: սա անհնար բան է- ֆանտազիա է:
    Ասածս էն է, որ էս իներցիան, էս վստահությունը շարունակելու համար ամերիկան պետք է կողմնակի պրոցեսներով շեղի աշխարհի ուշադրությունը դոլարի վիճակից, ու շեղում է՝ սրան նրան ռմբակոծելով ու արդեն ոչ թե վստահությունն է փողի հիմքը, այլ վախը:
    Նախորդ պատմությունները, թե ամերիկան ոնց դուրս եկավ նախորդ կրիզիսներից հիմա չեն աշխատում: ինքը էս անգամ դուրս չի եկել, շղարշել է վիճակը:
    հիմա ներսում մեծ կռիվը հենց դա է: հանրապետականներն ասում են խնայենք, իշխանություններն ասում են, հակառակը - ծախսենք, /որ իներցիայից չընկնեն/: Իսկ երկուսն էլ իրար ձեռք-ձեքի ասում են բամբիտ անենք:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 03.09.2013, 16:10:

  14. #190
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ չգիտի հիմա ուրախանա, թե լացի...

    Армения намерена вступить в Таможенный союз
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. #191
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եվրասիական միություն

    Ռուսական շովինիզմ ու շանտաժ, հայկական պոռնկություն

    http://www.tert.am/am/news/2013/09/0...rgsyan-moscow/
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 03.09.2013, 18:43:

  16. #192
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,465
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեղք ենք մենք։ Մի հատ Սերժ որոշում ա, թե ինչ կուրսով պիտի գնա Հայաստանը։ Բայց որ ուզենար դեմոկրատիա խաղալ, սկզբունքորեն ու՞մ հետ պիտի խորհրդակցեր, ով կա՞ որ…
    Si vis pacem, para bellum

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (03.09.2013), Տրիբուն (03.09.2013)

  18. #193
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ չգիտի հիմա ուրախանա, թե լացի...

    Армения намерена вступить в Таможенный союз

    ես միշտ էլ ասել եմ, որ Սերժը ամենաիմաստուն ղեկավար ա, որ մենք երբևէ ունեցել ենք:
    Աստղ ջան ,Պապ թագավորի մասին ես քիչ բան գիտեմ օբեկտիվորեն, քանի որ իրա ժամանակներից մեզ համարյա թե ոչինչ չի հասել ռեալ, բայց ինչ որ անում ա Սերժը մեր ազգի համար, դա ա պետք տեսնել ու գնահատել
    մնաց մեր օրենսդրությունը նույնացնենք հատակապես ազի բարոյական կերտվածքի պաշպանության դաշտում: ոնց որ ռուսներն են անում

  19. #194
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը

    ես միշտ էլ ասել եմ, որ Սերժը ամենաիմաստուն ղեկավար ա, որ մենք երբևէ ունեցել ենք:
    Աստղ ջան ,Պապ թագավորի մասին ես քիչ բան գիտեմ օբեկտիվորեն, քանի որ իրա ժամանակներից մեզ համարյա թե ոչինչ չի հասել ռեալ, բայց ինչ որ անում ա Սերժը մեր ազգի համար, դա ա պետք տեսնել ու գնահատել
    մնաց մեր օրենսդրությունը նույնացնենք հատակապես ազի բարոյական կերտվածքի պաշպանության դաշտում: ոնց որ ռուսներն են անում
    Պյու զա Պուծինա, ի զա Կարլսոնա:
    էն չորրորդ սմայլիկը պաշտոնապես մենք դարձանք:

    A long time ago, in a galaxy far, far away...

  20. #195
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (03.09.2013)

Էջ 13 34-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 1 Հայ առաջադեմ ուսանողական միություն
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.04.2009, 17:50

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •