User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրասիական միությանը

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական, դա մեր փրկության միակ տարբերակն է

    6 15.38%
  • Բացասական, մեր միակ ուղին Եվրամիությունն է

    31 79.49%
  • Չեզոք (ինձ մեկ է, լրիվ մեկ է, ես արդեն լքել եմ Հայաստանը, և ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ)

    2 5.13%
Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 506 հատից

Թեմա: Եվրասիական միություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ուշադրություն Եվրասիական միություն

    Տարօրինակ է, որ այս կազմակերպության մասին թեմա չկա Ակումբում։ Մինչդեռ թեման գնալով ավելի ու ավելի կարևոր է դառնում: Ու չնայած տարբեր թեմաներում այս միության հարցը շոշափվել է, կարծում եմ, այն կարիք ունի առանձին թեմայի:

    Եվրասիական միությունը (ЕврАзЭс) փաստացի Պուտինի կողմից «ստեղծված» - վերակենդանացված կազմակերպություն է, որին այս պահի դրությամբ անդամակցում են 5 երկիր՝ Բելառուս, Ղազախստան, Ղրղստան, Ռուսաստան, Տաջիկստան, իսկ լիարժեք ինտեգրված են ընդամենը 3-ը՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան։ Այս երեք երկրները միասնական, ընդհանուր տնտեսական և մաքսային տարածքում են միավորված։

    Հայաստանը, Մոլդովան և Ուկրայինան դիտորդի դերում են, սակայն Ռուսաստանը ամեն կերպ ձգտում է նրանց ևս դարձնել մաքսային-տնտեսական միության անդամ։

    Կա կարծիք, որ Հայաստանի «կոմպլեմենտար» քաղաքականությունը այլևս անհնար է և նա պիտի որոշում կայացնի, ընտրելով կամ Եվրամիությունը կամ Եվրասիական միությունը։ Մի խոսքով, երկու նապաստակի հետևից գնալ չի ստացվի, հենց այդ պատճառով հարցման մեջ այս տարբերակը չեմ ավելացնում։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (08.09.2013), Brian_Boru (05.09.2013), Lílium (28.07.2013), Tig (26.06.2013), Տրիբուն (26.06.2013)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բացասական, բայց չեմ համարում, որ մեր միակ ուղին Եվրամիությունն է: Հիմա ի՞նչ քվեարկեմ:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (28.07.2013), Rhayader (03.10.2013), StrangeLittleGirl (26.06.2013), Tig (26.06.2013), Աթեիստ (26.06.2013), Արէա (26.06.2013), Ափրիկյան (01.06.2014), Ուլուանա (22.11.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի դեռ Հայաստանը կառավարում են նման արժեհամակարգ ունեցող մարդիկ, ուր էլ գնանք կամ չգնանք, միևնույն է Հայաստանի համար բացասական է լինելու արդյունքը:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (28.07.2013), Արէա (26.06.2013)

  7. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացասական, բայց չեմ համարում, որ մեր միակ ուղին Եվրամիությունն է: Հիմա ի՞նչ քվեարկեմ:
    Տակը մնում ա «կոմպլեմենտարը», որը էս դեպքում արդեն չի գործում։ Թե՞ ուրիշ տարբերակ կա։

    Հ.Գ. Մերսի, ուղղեցի

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (26.06.2013)

  9. #5
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվրոմիություն ուզում ենք, բայց մեզ ընդունող չկա: Եվրազես չենք ուզում, բայց մեզ զոռով ուզում են ճխտել: Ինձ թվում ա, էսքանից արդեն պարզ ա, որ մեր ուղին Եվրոմիությունն ա, քանի որ ԵՄ ամեն սթից եկիր չեն ընդունում:

    Էս վերջերս շատացել են, ինչ-որ գեղամյանակերպները, որոնք ամեն կերպ ուզում են համոզել, որ Եվրազես մտնելն օգտակար ա, քանի որ գազի գին, առևտուր, միգրանտներ և այլն: Մի բան որ Գեղամյանն ու իրա նմաններն են ուզում, հաստատ լավ բան չի լինի:

    Ու ստեղ հարցը կապված չի գազի կամ մի ուրիշ բանի գնի հետ: Հարցը կապված ա էն արժեհամակարգի հետ, որին պիտի երկիրն ու ժողովուրդը ձգտի: Եթե մենք ազգովի ուզում ենք տոտոլիտար, կիսակրիմինալ, ոտից գլուխ կոռումպացված ու թալանչի համակագի մաս կազմենք, որտեղ սովորական մարդու կյանքը կոպեկի արժեք չունի, ապա խնդրեմ համացեք Եվրազես՝ գյոզալ երկրների հետ նույն շարքում (Տաջիկստան, Ղազախստան, Ղրղզստան, Բելոռուս .... ): Եթե չենք ուզում էս ամեն ինչը, ուրեմն խնդրեմ ձգտեք Եվրոմիություն, նույնիսկ եթե էտ ձգտումը իրագործվելու է մի հիսուն տարի հետո: Կարևորն էն ա, որ դրան ձգտելով դու ինքդ փորձում ես քեզ համապատասխանեցնել դրան:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Brian_Boru (05.09.2013), keyboard (26.06.2013), Mephistopheles (27.06.2013), StrangeLittleGirl (26.06.2013), Աթեիստ (26.06.2013), Ափրիկյան (01.06.2014), Ներսես_AM (26.06.2013)

  11. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացասական, բայց չեմ համարում, որ մեր միակ ուղին Եվրամիությունն է: Հիմա ի՞նչ քվեարկեմ:
    Ռամշ ջան, երրորդ ուղի էլ կա: Ընդունենք ազգովի իսլամ ու միանանք Իսլամական Ազգերի Լիգային: Սկզբունքորեն վատ տարբերակ չի, քանի որ կվեդառանանք նրան, ինչին սովորել ենք դեռ 7-րդ դարից: Մեր համար նույնիսկ Ռուսաստանին մաս կազմելն էր պատմամշակութային տեսանկյունից աբսուրդ, քանի որ մենք միշտ լիարժեք ինտեգրված ենք եղել մերձավոր արևելքին, իրա բոլոր լավ ու վատ կողմերով: Էս նենց, ի միջի այլոց:

    Իրականում կարծում եմ, որ Արտը ճիշտ ա՝ երրորդ ուղի չկա: Այնպես որ քվեարկիր հանուն Եվրոպայի, որը նույնպես մանրից կործանման ա գնում, բայց գոնե կործանվելուց կիմանանք, որ Ֆրանսիայի պես երկրի հետ ենք կործանվել, ոչ թե Տաջիկստանի:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (26.06.2013), Brian_Boru (05.09.2013), keyboard (26.06.2013), Աթեիստ (26.06.2013)

  13. #7
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵՄ լիարժեք անդամ դառնալը նույնիսկ քննարկելը մոտակա 20 տարում անիմաստ ա: Բայց ինտեգրացիան կարելիա նաև ավելի ցածր մակարդակում՝ Մաքսային միություն, որը խելացի մոտեցման դեպքում մի քանի տարում իրագործելի ա /մենք փոքր երկիր ենք, ԵՄի համար մեծ «վտանգ» չենք ներկայացնում/:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (26.06.2013)

  15. #8
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր միակ փրկությունը դա ա, ես դեռ 2000 թվին եմ ասել, մեկա Հայաստանին ունենալու ա Ռուսաստանը և քանի որ մի լավ ասացվածք կա, որ երբ քեզ բռնաբարում են և դու անզոր ես պայքարելու համար, հարկ է թուլանալ և հաճուք ստանալ:
    Հիմա ավելի լավ չի, չբռնաբարի, հետն էլ հաճույք կլինի

  16. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,736
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեծ մեծ խոսում ենք էլի: Հա, բա, հեսա Մաքսային Միություն ենք մտնում, հետո Եվրամիություն, հետո ՆԱՏՕ բան, մե խինդ, մե ուրախություն: Ի՞նչ ադրբեջան, ի՞նչ միլիարդավոր դոլարանոց զենք ու զրահ, ի՞նչ հինգ անգամ շատ բնակչություն ու բանակ, ի՞նչ Սաշիկ: Կայֆեր ախպեր, կայֆեր ու կայծեր: Ջան եմ ասել:

    Ոնց ասեն, տենց էլ անելու ենք: Մեկ-մեկ էլ սենց թողելու են քննարկենք, բան, իբր մենք էլ ձայնի իրավունք ունենք:

  17. #10
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի շատ հետաքրքիր նյուանս կա էս հարցում, որին ոչ մեկ ինչ-որ ուշադրություն չի դարձնում։
    Եվրազէս-ի հիմնական խաղացողներից մեկը՝ մեր հարևանի եղբայրական Ղազախստանը, Հայաստանի մասնակցության հարցում պարտադիր պայման ա դրել ԼՂՀ հետ սահմանային ռեժիմի ստեղծումը։ Ռուսաստանը մի կողմից չի կարա անտեսի Եվրազէս-ի էդ կարևոր մասնակցի պահանջը, մյուս կողմից էլ չի կարա Հայաստանին ստիպի սահմանային ռեժիմ ստեղծել ԼՂՀ հետ, քանի որ այդ քայլը ռազմավարական դաշնակցի նկատմամբ «հուշտ» կանի իրա մյուս դաշնակից ու բարեկամ երկրներին, մյուս կողմից էլ կստացվի ԵԱՀԿ մանդատից դուրս ճնշում Հայաստանի նկատմամբ, ուստի նաև բացահայտ առճակատում արևմուտքի հետ։
    Ռուսաստանին էս փուլում մնում ա միայն որոշակիորեն առկախել Հայաստանի մասնակցության հարցը, սահմանափակվելով միայն այդ մասին խոսելով։
    Էդ ընթացքում Հայաստանին մնում ա խորացնել համագործակցությունը ԵՄ հետ, մանավանդ, որ ԵՄ-ն ԼՂՀ հետ կապված սահմանափակումներ համենայնդեպս առայժմ չի դրել։

    Sent from my HTC One X using Tapatalk 2
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (08.07.2013), Աթեիստ (08.07.2013), Ներսես_AM (08.07.2013), Տրիբուն (08.07.2013)

  19. #11
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի կողմից ասում ես, Ղասախստանն ո՞ւն շունն ա, որ մեր առաջ տենց պահանջներ դնի, բայց որ մտածում ես, դրանց էդ պահանջի պատճառով պտի ռուսաստանի ձեռքերը կապնվեն ...
    Ինչ փրփուրներից ենք կախվում անլոռուգլուխ կառավարության պատճառով։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (08.07.2013), My World My Space (08.07.2013), Ներսես_AM (08.07.2013), Տրիբուն (08.07.2013)

  21. #12
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէի ցանկանա Արցախի հարցը քննարկել, բայց որ սադրում եք
    Կառավարության վրա ցեխ շպրտելուց առաջ ինչու՞ չեք դիտարկում այն հանգամանքը, որ Արցախի հարցը հենց այն լավագույն հաղթաթուղթն է, որը օգտագործելով Մաքսային միության մեջ չենք մտնում, մյուսը` ընդհանուր սահման չունենալն է. հակառակ դեպքում մենք հաջողություն էինք ասելու Ասոցիացման համաձայնագրին, որովհետև այս պահին էլ ռուսական որոշ շրջանակներ պահանջում են հայերից հայտարարել` Մաքսային միությանը անդամակցելու մեր պատրաստակամության մասին: Լավ էլ կառավարությունը օգտագործել ա, ի՞նչ եք ուզում: Հեշտ եք պատկերացնում ՀՀ-ՌԴ առճակատումը. մենք էդ տրամաչափի պետություն չենք:

    Բացի այդ, Ղազախստանը շատ ճիշտ պայման ա դրել. շնորհակալություն իրեն : Օրինակը բերեմ Տաջիկստանի վրա: Արդեն 3 տարի է կարծեմ դիմել են անդամության համար, բայց Եռյանկը չի ընդունում` հենց նույն սահմանների պատճառով: Տաջիկստանը սահմանակից է Աֆղանստանին, որի հետ սահմանը մեղմ ասած` անորոշ է, լի վտանգներով ու մարտահրավերներով (կլանային խմբեր, զինված խմբավորումներ, տրաֆիքինգ...), իսկ եթե Մաքսային միությունը ցանկանում է գործել հստակ, ուրեմն պետք է ունենա հստակ սահմաններ. դա շատ կարևոր պայման է: Ուշադրություն դարձրեք, որ Հայաստանը նույն պայմանը, որ Արցախը ՀՀ-ի հետ մտնի Մաքսային միության կազմ, չի դրել ԵՄ-ի առաջ: Անգամ որոշակի տարաձայնություններ կան Տաջիկստանի, Ղրղզըստանի և Մաքսային միության միջև, քանի որ իրենք ամեն ինչ անում են` այնտեղ հայտնվելու համար, իսկ Եռյակը Ուկրաինայի ու Հայաստանի հետևից է ընկել` փորձելով "բերման ենթարկել": Ինձ թվում է, որ սա կարևոր խթան կլինի ԵՄ-ի համար` արագացնելու ամբողջ գործընթացը:

    Այնպես որ, մեր կառավարությունը այս պահի դրությամբ դրական քայլերով է առաջ գնում դեպի Ասոցիացման համաձայնագրի ստորագրմանը:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 08.07.2013, 22:57:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (09.07.2013)

  23. #13
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչոր տեղ ռուսամետ կողմնորոշման երանգ ունեցող, բայց լիքը մտածելու տեղիք տվող հոդված:

    ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՔ ԴԱՍԵՐ ՉՔԱՂԵԼՈՒ 1920 Թ-Ի 1-ԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ, ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (25.08.2013)

  25. #14
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչոր տեղ ռուսամետ կողմնորոշման երանգ ունեցող, բայց լիքը մտածելու տեղիք տվող հոդված:

    ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՔ ԴԱՍԵՐ ՉՔԱՂԵԼՈՒ 1920 Թ-Ի 1-ԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ, ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
    Տիգ ջան, խոսքս անձամբ քեզ չի ուղղված, բայց ինձ մոտ տպավորություն է, թե հայերով ավելի շատ ենք անհանգստանում Ռուսաստանի շահերի համար, քան` ինքը Ռուսաստանը: Անընդհատ բզբզում ենք, որ Ռուսաստանը միջամտի: Բարձր մակարդակով Ռուսաստանը չի գնահատել ՀՀ քայլերը որպես պրոարևմտյան և հատկապես` հակառուսական:

    Ես շատ ուրախացա, որ վերջապես մեր երկրի իրավիճակը համեմատվեց 1-ին հանրապետության հետ. ես հաճախ եմ զուգահեռներ անցկացնում: Բայց էստեղ մի հանգամանք է բաց թողնված. այն ժամանակ մենք կատարյալ կործանման եզրին էինք (եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ երկրում այլևս կատու, շուն չէր մնացել, դեպքեր են եղել, երբ մեռած մարդու միս էին ուտում + ցեղասպանությունից մազապուրծ մեր գաղթականները), իսկ իշխանությունը Քաջազնունուց հետո մի խնդիր ուներ` պահել անկախությունը: Այն ժամանակ Ռուսաստան չկար, կային երեք ռուսաստաններ, ՀՀ-ն չգիտեր ում հետ հարաբերություններ հաստատել, ում հետ բանակցել: Ի վերջո Դենիկինի Կամավորական բանակի հետ էին համագործակցում, փամփուշտ ստանում, հաց ստանում: Բայց Դենիկինը ոչ խորհրդային ուժ էր, ինքը պարտվեց, Կարմիր բանակը կանգնեց սահմաններին ու վերջնագիր ներկայացրեց` կոպիտ ասած, իսկ հետո արդեն սկսեց կռվել մեր դեմ: Դե համեմատեք այսօրվա հետ: Մենք նման մարտահրավերի առաջ կանգնած չենք. իհարկե, ադրբեջանցիները մեր դեմ կռվելու են ռուսական զենքով, բայց դե մենք էլ ունենք: Այն ժամանակ Դաշնակցությունը այնքան էր տարված մոլուցքով, որ համաձայնության գնաց Թուրքիայի հետ` պահպանելու անկախությունը, որը, սակայն, պայմանագիրը կարդալուց հետո չէի անվանի անկախություն: Այստեղ, իհարկե, մի ուրիշ հանգամանք էլ կարող է լինել: Վստահ չեմ, բայց որպես վարկած կարող ենք կասկածել, որ Դաշնակցությունը խաբված էր ռուսներից, միգուցե նրանց էր մեղադրում ցեղասպանության իրագործումը թույլատրելու մեջ... չգիտեմ, բայց փաստ է, որ թուրքին գերադասեցին ռուսից:

    Այսօր մենք դեպի թուրքը չենք գնում, մենք գնում ենք դեպի Եվրոպա. այդ մասին ոչ միայն Սերժ Սարգսյանն է հայտարարել: Լևոն Տեր-Պետրոսյանը, կրթված լինելով ԽՍՀՄ-ում, գնում էր դեպի Արևմուտք: Ու, ընդհանրապես, Ռուսաստանը ինքը գնում է դեպի Եվրոպա: Մենք Վրաստանի պես կտրուկ քայլեր չենք անում, մենք լավ գիտենք մեր անվտանգության խնդիրների մասին: Մենք չենք հայտարարում ԵՄ-ին անդամակցելու մասին: Նման բովանդակությամբ համաձայնագիր ԵՄ-ի հետ ունի նաև Շվեյցարիան. ինքը սպառնալի՞ք է Ռուսաստանի շահերին, կամ դրանով դառնում է ԵՄ անդա՞մ: Եթե կանգնենք ինչ-որ լուրջ խնդրի առաջ, այն ժամանակ կսկսենք լուծումներ որոնել: Մեր հասարակությունը հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ ցույց տվեց, որ կարող է իր կամքը թելադրել: Իսկ հիմա ոչ թե պետք է Ռուսաստանին մատնացույց անենք, թե ինքը ինչ պետք է անի, կամ ցույց տանք, թե մենք դժվարին ընտրության առաջ ենք, այլ պետք է քաջալերենք կառավարությանը նախաստորագրել ու հետո ձեռնամուխ լինել վավերացման գործընթացին:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 25.08.2013, 14:55:

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (31.08.2013), Moonwalker (24.08.2013), My World My Space (24.08.2013), Tig (24.08.2013), Ձայնալար (24.08.2013), Տրիբուն (25.08.2013)

  27. #15
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, խոսքս անձամբ քեզ չի ուղղված, բայց ինձ մոտ տպավորություն է, թե հայերով ավելի շատ ենք անհանգստանում Ռուսաստանի շահերի համար, քան` ինքը Ռուսաստանը: Անընդհատ բզբզում ենք, որ Ռուսաստանը միջամտի: Բարձր մակարդակով Ռուսաստանը չի գնահատել ՀՀ քայլերը որպես պրոարևմտյան և հատկապես` հակառուսական:

    Ես շատ ուրախացա, որ վերջապես մեր երկրի իրավիճակը համեմատվեց 1-ին հանրապետության հետ. ես հաճախ եմ զուգահեռներ անցկացնում: Բայց էստեղ մի հանգամանք է բաց թողնված. այն ժամանակ մենք կատարյալ կործանման եզրին էինք (եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ երկրում այլևս կատու, շուն չէր մնացել, դեպքեր են եղել, երբ մեռած մարդու միս էին ուտում + ցեղասպանությունից մազապուրծ մեր գաղթականները), իսկ իշխանությունը Քաջազնունուց հետո մի խնդիր ուներ` պահել անկախությունը: Այն ժամանակ Ռուսաստան չկար, կային երեք ռուսաստաններ, ՀՀ-ն չգիտեր ում հետ հարաբերություններ հաստատել, ում հետ բանակցել: Ի վերջո Դենիկինի Կամավորական բանակի հետ էին համագործակցում, փամփուշտ ստանում, հաց ստանում: Բայց Դենիկինը ոչ խորհրդային ուժ էր, ինքը պարտվեց, Կարմիր բանակը կանգնեց սահմաններին ու վերջնագիր ներկայացրեց` կոպիտ ասած, իսկ հետո արդեն սկսեց կռվել մեր դեմ: Դե համեմատեք այսօրվա հետ: Մենք նման մարտահրավերի առաջ կանգնած չենք. իհարկե, ադրբեջանցիները մեր դեմ կռվելու են ռուսական զենքով, բայց դե մենք էլ ունենք: Այն ժամանակ Դաշնակցությունը այնքան էր տարված մոլուցքով, որ համաձայնության գնաց Թուրքիայի հետ` պահպանելու անկախությունը, որը, սակայն, պայմանագիրը կարդալուց հետո չէի անվանի անկախություն: Այստեղ, իհարկե, մի ուրիշ հանգամանք էլ կարող է լինել: Վստահ չեմ, բայց որպես վարկած կարող ենք կասկածել, որ Դաշնակցությունը խաբված էր ռուսներից, միգուցե նրանց էր մեղադրում ցեղասպանության իրագործումը թույլատրելու մեջ... չգիտեմ, բայց փաստ է, որ թուրքին գերադասեցին ռուսից:

    Այսօր մենք դեպի թուրքը չենք գնում, մենք գնում ենք դեպի Եվրոպա. այդ մասին ոչ միայն Սերժ Սարգսյանն է հայտարարել: Լևոն Տեր-Պետրոսյանը, կրթված լինելով ԽՍՀՄ-ում, գնում էր դեպի Արևմուտք: Ու, ընդհանրապես, Ռուսաստանը ինքը գնում է դեպի Եվրոպա: Մենք Վրաստանի պես կտրուկ քայլեր չենք անում, մենք լավ գիտենք մեր անվտանգության խնդիրների մասին: Մենք չենք հայտարարում ԵՄ-ին անդամակցելու մասին: Նման բովանդակությամբ համաձայնագիր ԵՄ-ի հետ ունի նաև Շվեյցարիան. ինքը սպառնալի՞ք է Ռուսաստանի շահերին, կամ դրանով դառնում է ԵՄ անդա՞մ: Եթե կանգնենք ինչ-որ լուրջ խնդրի առաջ, այն ժամանակ կսկսենք լուծումներ որոնել: Մեր հասարակությունը հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ ցույց տվեց, որ կարող է իր կամքը թելադրել: Իսկ հիմա ոչ թե պետք է Ռուսաստանին մատնացույց անենք, թե ինքը ինչ պետք է անի, կամ ցույց տանք, թե մենք դժվարին ընտրության առաջ ենք, այլ պետք է քաջալերենք կառավարությանը նախաստորագրել ու հետո ձեռնամուխ լինել վավերացման գործընթացին:
    Աստղ ջան, հա շատ մարդիկ կան, որ Հայաստանի շահը թողած Ռուսաստանի շահով են հետաքրքրված, բայց էս հոդվածում դա չնկատեցի: Ճիշտ է արդեն ասեցի, որ մի քիչ ռուսամետ է գրված, բայց դե դա չի խանգարում շատ բաներ ծանրութեթև անել:
    Մեր խնդիրը կամ/կամ-ի մեջ է: Մենք և/և-ն ենք փորձում առաջ տանել, բայց տենց չի ստացվելու...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (25.08.2013)

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 1 Հայ առաջադեմ ուսանողական միություն
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.04.2009, 17:50

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •