Քանի՜ անգամ, դեռ փոքր տարիքից սկսած, մետրոյով երթևեկելիս մտքովս անցնում ա դեպի ներքև շարժվող էսկալատորով բարձրանալ վերև:![]()
Քանի՜ անգամ, դեռ փոքր տարիքից սկսած, մետրոյով երթևեկելիս մտքովս անցնում ա դեպի ներքև շարժվող էսկալատորով բարձրանալ վերև:![]()
Վերջին խմբագրող՝ Valentina: 17.08.2013, 23:09:
Մի տեսակ չեմ հասկանում էն մարդկանց, ովքեր նույն գրառումն անում են ֆբ-ում, Ակումբում, բլոգում... Կարո՞ղ ա էդ երկ(եռա)երեսության նշան ա, որ ես ԱԿումբում ուրիշ բան եմ գրում, ֆբ-ում ուրիշ, բլոգիս տեղն էլ մենակ ես գիտեմ...
Էսօր լավ ընկերներիցս մեկին ճանապարհեցի Հոյլանդ, մի տեսակ կանխազգացում ունեմ, որ չնայած մի տարով է գնում, բայց երկար կմնա...
Հա, ես կոնֆլիկտային անձ եմ, հետո՞
Էսօր նկատեցի, որ ես ոչ մի երազանք չունեմ, ոչ էլ գոնե նպատակ: Այսինքն կարող ա ունեմ, բայց էդքան ուժեղ չեն, որ ինչ-որ քայլ անեմ իրանց հասնելու համար: Համ էլ որ մի բան մտածում եմ ուզում եմ՝ հասկանում եմ, որ էդ ոչ երազանք ա, ոչ էլ նպատակ, էդ ուղղակի արդյունք ա: Այսինքն իրան հասնելու համար պետք ա անել որոշակի քայլեր՝ խիստ հերթականությամբ: Մի խոսքով պետք ա վիզ դնել... Իսկ ես հիմա էլ դժգոհ չեմ: Լավ ա էլի, անջատված ապրում ենք:
Ու ընդհանրապես, էդ ո՞վ ա է ասել, որ ճիշտ տղեն, կարգին տղեն, իսկապես աղջկան հավանող տղեն պետք ա վիզ դնի, լեվելներ անցնի, ու, վերջում որպես պարգևատրում ստանա աղջկան... առռռռռռռռռահա բլյա, կզակդ մոտիկից կտեսնես, ձևերիդ հետևից ընկնող Ջոնին երազում էլ չես տեսնի
ու ընդհանրապես ինչի՞ց ա, որ էս պռադվինուտի ջահելությունը բողոքում ա քյարթուներից, բայց հաստատ նշվածներից որևէ մեկը իրա նկարներից գոնե մեկի վերնագիրն ա՝ «քյարթու սթայլ», «լավ ախպերներով», «ի՞նչ կա կյանք»,«պպզած»:
Ու ընդհանրապես խի՞ գյոզալ «օրիգինալ» բառի փոխարեն գործածվում ա «կռեածիվ» բառը:
Ու խի՞ 100ը թանկ ա, բայց 200ը 40% զեղչով օքեյ ա
ու ընդհանրապես խի՞ ա սաղին թվում, որ եթե ճիշտը դեմքին չես ճպպցնում, ուրեմն իրան հաջողվեց խաբել քեզ
ու ընդհանրապես խի՞ եմ էս ամեն ինչը գրում, փոխանակ մի նորմալ բանով զբաղվեմ, ասենք վերլուծություն գրեմ,կապված Եվրոպայում ֆուտբոլային մեկնարկի հետ...
Վերջին խմբագրող՝ John: 17.08.2013, 23:37:
Arpine (19.08.2013), CactuSoul (20.08.2013), Chilly (18.08.2013), E-la Via (17.08.2013), einnA (28.08.2013), Freeman (18.08.2013), Gayl (18.08.2013), Skeptic (18.08.2013), Smokie (18.08.2013), Անվերնագիր (18.08.2013), Արևհատիկ (18.08.2013), Մինա (18.08.2013), Նաիրուհի (17.08.2013), Վոլտերա (18.08.2013)

հետաքրքիր բան է էս անտեր կյանքը, հո զոռով չի...
մի օր, հերթական պեղումների արդյունքում, կարդացի Ակումբականներից մեկի օրագիրը: Ընդամենը մի նախադասություն, որ տպավորվեց ավելի, քան մյուսները, փոխեցին իմ կարծիքը այդ անձնավորության մասին: Շատ էի հավանում, սիրահարվելուց տաս էր պակաս, բայց արի ու տես, որ նա նույնպիսի պատկերացում ուներ աղջիկ-տղա հարաբերությունների մասին, ինչպիսին նույն սեռին պատկանող բազմաթիվ հայ երիտասարդներ:
Հիասթափությունն այնքան մեծ էր, որ մի քանի օր անց, այլևս չդիմանալով ներքին ճնշմանը, օրագրային մի գրառում արեցի, որտեղ ոչ ուղղակի կերպով, բայց պարզ ու հստակ, նշել էի բնավորության այդ գծի, ու, դրա նկատմամբ իմ խիստ բացասական վերաբերմունքի մասին... և ո՞վ էր այն առաջինը, որ վարկանիշ տվեց այդ գրառմանը : Երևի դժվար չէ գուշակել:
Հիմա էս գիշերվա կեսին հիշել եմ էս դեպքը ու չգիտեմ ի՞նչ անել...
Հ, Գ,![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Գիշերվա կեսին հանկարծ բացում եմ աչքերս ու տեսնում պատուհանիս առաջ կանգնած հրեշի: Եվ չնայած սենյակում մութ էր, բայց լուսնի լույսը պատկերավոր ցույց տվեց «նրա» կերպարանքը:
Չեմ հիշում, թե վախից ինչպես վառեցի սենյակիս լույսը...
Բայց վախս միանգամից անցավ, երբ տեսա, թե ով է «հրեշը»... ծաղիկ էր:
Մամաս սիրում է ծաղիկներ աճեցնել: Մի ծաղիկ ունենք , որ ծաղիկներից ամենափարթամն ու ամենաբոյովն է (դրա համար պատուհանագոգին չենք դնում): Ծաղիկների տեղերն էլ մամաս սիրում է տեղափոխել: Ինչևէ, գիշերը, երբ ես քնած եմ եղել, մամայիս մտքով անցնում է ամենափարթամ ու բոյով ծաղիկը բերել իմ սենյակ և դնել պատուհանիս առաջ: Դե ես էլ զարթնում եմ ու մի լավ վախենում:
Մթության և լուսնի լույսի տակ, ծաղիկը չգիտեմ ինչ «հրեշ» էի պատկերացրել:![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 18.08.2013, 08:27:
Ես օրագիր չունեմ…

Հիմա որ ասեմ, կասեն էս տղեն ցնդել է: Բայց իմ վերջին փորձությունը ցույց տվեց, որ
մի օր պետք ա խալխի տղամարդու հետ քնես, որ սեփական կնոջդ ղադրը իմանաս:
հ.գ. Բոլոր փչացած միտք ունեցողների համար հատուկ ասեմ, որ քնելը տառացի չհասկանան, խոսքը նույն սենյակում տարբեր մահճակալների քնելու մասին ա: Խալխի տղամարդն էլ էնքան էլ խալխ չի, գործընկեր ա, ուղղակի որը խայտառակ ձևի ա խռմփացնում՝ պառկած բոլոր դիրքերում, նույնիսկ երբ փորի վրա ա պառկում, իսկ խռմփոցը քուլա-քուլա բարձրանում ա իրա բարձի բոլոր անկյուններից ու տարածվում սենյակում, էդպես էլ քեզ չթողնելով գոնե մի վայրկյան քնել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
-Մամ, խաղող եմ ուզում:
-Բալես, հիմա տանը չկա, վաղն անպայման կգնեմ:
-Ոչ մի դեպքում, քանի դեռ խաղող օրշնեքը չի եղել, խաղող գնելու մասին չլսեմ: Հարս, տես հա, մտքովդ չանցնի ինձանից թաքուն երեխեքին տաս, թե չէ հերանցդ տան ճամփեն կբռնես:
Խեղճ մերիկ...Դե արի ու դրանից հետո համարձակվի մինչ խաղողօրհնեքը խաղողի անուն տուր:
Մինչև հիմա էլ չգիտեմ, թե ինչի էր ավանդույթներին առանձնապես տեղ չտվող ու անհավատ տատս էդպես համառորեն պնդում, որ խաղողն համտես անենք բերքն օրհնելուց հետո միայն, բայց այսօր էլ, երբ նա չկա, շարունակում ենք նույն կերպ վարվել: Մի բան , որ հաստատ է, ոնց Նոր Տարվա աղանդերները, Զատիկի փլավը, էնպես էլ խաղողը հենց էդ ժամանակ է յուրահատուկ համով լինում
Ի՞նչ էի ուզում ասել: Շնորհավոր Մարիամ Աստվածածնի վերափոխման տոն:
Հ.Գ. Թռա խաղող ուտելու…
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Մանկությունից սովորել եմ, որ ով ինձ տեսնի (բարեկամներ, հեռավոր ազգականներ, ծանոթներ), պիտի ասի.
_Վա՜յ, աղջկն էլ էսքան մորը նման կլինի:
Ու էսպես իմանալով, որ ես մամայիս մանկությունն եմ, պատանեկությունն եմ, ջահել տարիներն եմ՝ մեծացա:
Ընկերուհուս տանն էի: Հարևաններից մեկը եկավ սուրճ խմելու: Հիմա էս հարևանը ուշադիր ինձ է նայում: Նայեց-նայեց, մեկ էլ ասեց.
_Մամայիդ անունը հո՞ Արմինե չի:
Նման եմ մամայիս հո զոռով չի (ու ուրախ եմ, որ նման եմ):
Հ.Գ. Պարզվեց, որ Էդ կինը մամայիս համակուրսեցին էր եղել:
Alphaone (19.08.2013), CactuSoul (20.08.2013), Chuk (18.08.2013), E-la Via (20.08.2013), einnA (28.08.2013), Freeman (18.08.2013), Gayl (18.08.2013), Meme (18.08.2013), RADIOmanyachka (19.08.2013), Sambitbaba (18.08.2013), Smokie (18.08.2013), Աթեիստ (19.08.2013), ԱնԱիդա (19.08.2013), Արևհատիկ (18.08.2013), Նաիրուհի (18.08.2013), Նարե91 (18.08.2013), Ուլուանա (18.08.2013)
երեկ էի ուզում ասեյի՜, էն էլ ակումբը էլի չէր բացում, այսօր կդնեմ էստեղ...
էլի պատշգամբային...
գլուխս վեր բարձրացրի ....
ամեն մարդ իր գլխավերևում ունի իր աստղը, այն փայլում ու շողշողում է երկար, այնքան երկար, որքան կարող ես, ու ուժ ունես հավատալու՜...
այն հրեշտակի պես մի էակ է, ինքն էլ իր ուժով ու թռիչքով իրական....
իսկ երբ հավատդ լուսավորվում է ու իրականանում, դրանից նոր ուժ ես հավաքում նորից մեկ այլ ուղիին ձգտելու, հավատալու նպատակիդ դեմ հանդիման դուրս գալու՜...
ես կգամ, ուր էլ լինես չես փախչի.....ես կգամ...
հ.գ՝ ես հավատալ չհավատալուց շատ եմ խոսում ու ինձ ինչ հիշում եմ էստեղ նման գրառումներ շատ ունեմ, բայց իմ կյանքը հիմնվածա իմ հավատքի վրա , ու եթե այն փոքր ինչ խամրի, Մերին Մեմե չի լինի, ու հակառակը....
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Չեմ հասկանում ինչի են մարդիկ երկու երեխա ունենում ու ասում,որ դժվար է երեխա մեծացնելը շատ երեխայի պահել չեն կարող:Միանգամայն ճիշտ էք,բայց դե ես էլ դժվարություններ սիրում եմ ու դրա համար յոթ աղջիկ եմ ունենալու ու յոթ տղա:Ու որ տղաներիս ամուսնացրի,բոլորն իմ ու բիձուկիս հետ մի տան մեջ են ապրելու:Հլը մի հատ պատկերացրեք ինչ ուրախ ծերություն եմ ունենալու:
Հ.Գ.Չմտածեք,թե կատակ եմ անում:Ես լրիվ լուրջ եմ հիմա:![]()
Arpine (18.08.2013), CactuSoul (20.08.2013), einnA (28.08.2013), Sambitbaba (18.08.2013), Smokie (18.08.2013), StrangeLittleGirl (19.08.2013), Այբ (19.08.2013), Լեդի Վարդ (18.08.2013), Նաիրուհի (18.08.2013)
Հասունության առաջին նշաններն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ դադարում ես անել ու ասել բաներ, որոնցով ոմանց ինչ-որ բաներ ես ցանկանում ապացուցած լինել: :xelqi_ekac_smilik![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Քսանչորս տարի: Քսան-f*ckin'-չորս տարի: Հասակակիցներիս մեծ մասը հիմա աշխատում են, շատերն արդեն ընտանիք կազմելու մասին են մտածում, իսկ ես թանկագին ժամանակս կորցրել եմ ու շարունակում եմ կորցնել: Մի քանի ամիս առաջ մտածում էի, թե զորացրմանս oրը մեր հսկիչ-անցագրային կետի շլագբաումը Մարգարտե Դարպասներ ա թվալու ինձ, բայց հիմա ավելի շատ հակված եմ Լիմբոյից դեպի Շեոլ տանող պորտալի տարբերակին: Կամ ուղղակի ծերունական մառազմ ա մոտս:
Մեռելոցդ շնորհավոր, ծերուկ:
Alphaone (19.08.2013), Arpine (19.08.2013), CactuSoul (20.08.2013), Chuk (19.08.2013), einnA (28.08.2013), Freeman (19.08.2013), Jarre (19.08.2013), Smokie (20.08.2013), StrangeLittleGirl (19.08.2013), Աթեիստ (19.08.2013), Այբ (19.08.2013), Անվերնագիր (19.08.2013), Արէա (19.08.2013), Դատարկություն (19.08.2013), Նաիրուհի (19.08.2013), Նիկեա (09.11.2014), Ռուֆուս (19.08.2013)

Ինչ ֆեյսբուք եմ վերադարձել, ընկերանում եմ մենակ ակումբցիների ու ստեղի ընկերներիս հետ (չհաշված մի երկու բացառություն ուրիշ ոլորտից): Սա լիքը բան ա ասում էն մասին, թե ֆեյսբուքում ում հետ շփվելու ցանկություն ունեմ:
Էհ, մենակ թե մարդիկ հասկանային, որ եթե չեմ ուզում ֆեյսբուքի իմ ընկերների մեջ ունենալ իրենց, բնավ չի նշանակում, որ իրանց դեմ ինչ-որ բան ունեմ:
հըն? սիրահարվեմ?
....
այ մա՜րդ, գործ չունեմ է...
բայց ախր գունավոր օրը հետաքրքիր ա, է
.....
![]()
փոփոխություն,,,,
Ո՞նց կարելի ա չհավատալ, այ անհավատներ.....
Խորհրդավոր գիշեր էր երեկվա գիշերը։
Հաիթյանցի շամանը իր ավանդական հագուկապով նստած է մեր պատշգամբում։ Մենք բնակվում ենք երրորդ հարկում։ Մեր պատշգամբից բացվում է ահավոր գեղեցիկ տեսարան դեպի Ատլանտյան օվկիանոս։ Ես աչք չեմ կտրում շամանի գլխի վրա մանրից տեղաշարվող տարանտուլայից։ Նենց տպավորություն էր, որ թե շամանը ու թե իրա տարանտուլան կաիֆի տակ են։ Երևի տենց էլ կար։ Ինքը խոստացավ, որ էս գիշեր մենք կտեսնենք այլ աշխարհների գոյության անհերքելի ապացույցներ։ Որ մենք կտեսնենք կոնկրետ նշաններ և ապացույցներ։ Խորհրդավոր մթնոլորտից սիրտս քիչ է մնում կանգ առնի։ Շամանը մանրից ընկնում ա տրանսի մեջ։ Նայում եմ շամանին, որը աչքերը փակ թփռտում ա լուսնի լույսի տակ հազիվ երևացող Ատլանյան օվկիանոսի և պալմաների ֆոնին։
Ըստ իր խոսքերի ընդամենը տասից տասնհինգ րոպե հետո մենք ունենալու ենք հետաքրքիր հյուրեր էն աշխարհից։ Սրտիս աշխատանքը գնալով արագանում ա։ Բայց ի՞նչ տասը րոպե։ Ընդամենը մի երեսուն վայրկյան չանցած սեղանին կանսերվայի բանկաների մեջր դրված մոմերը միանգամից հանգեցին ու էտ երեք բանկաները առանց շուռ գալու երեքը միասին տեղաշարվեցին դեպի ինձ և հենց սեղանի ծայրին կանգ առան...... Մամա ջան.... Փրկեք ինձ..... Սրտիս աշխատանքը վայրկյանապես կրկնապատկվում ա..... Կոկորդումս ուժեղ սպազմ ա սկվում..... Թթվածինը չի հերիքում.....
Դե ասեք, ո՞նց չհավատաս.....
ՀԳ՝ սիրում եմ օվկիանոսից փչող ուժեղ քամիները, որոնք գիշերները միշտ նման «հրաշքներ» են կատարում մեր պատշգամբում։
Alphaone (19.08.2013), CactuSoul (20.08.2013), Chilly (21.08.2013), E-la Via (19.08.2013), einnA (28.08.2013), enna (19.08.2013), Freeman (19.08.2013), Moonwalker (20.08.2013), Skeptic (19.08.2013), Smokie (20.08.2013), unknown (19.08.2013), Vardik! (12.11.2013), Հայկօ (20.08.2013), Նաիրուհի (19.08.2013), Նարե91 (19.08.2013), Նիկեա (09.11.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ