User Tag List

Էջ 497 686-ից ԱռաջինԱռաջին ... 397447487493494495496497498499500501507547597 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 7,441 համարից մինչև 7,455 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #7441
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այգում քո համար հանգիստ ման ես գալիս, ու որդ դնելուց զգում ես որ մի բան ղռթաց ու չերեզ կոշիկ սկսեց ծակել ոտքդ։ Բարձրացնում ես, ու տենում ես, որ ոտդ մտածը կանացի կոշիկի կրունկ ա…



    Sent from my HTC One X using Tapatalk 2
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (15.08.2013), keyboard (15.08.2013), Meme (14.08.2013), Նարե91 (14.08.2013), Նիկեա (16.08.2013)

  3. #7442
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ անցնել ժամանակի մեքենայի միջով և ֆիլմի նման տեսնել իմ մանկությունը, պատանեկությունը և վերապրել այն բոլոր հույզերը, որոնք ժամանակին ապրել եմ, իսկ եթե հնարավոր է, ինչ-որ բաներ էլ կփոխեի...
    Հ.Գ.Վա՜յ, ինչ մի հիշողությունների գիրկն եմ ընկել, որ միայն հիշելը քիչ եմ համարում և հետն էլ չգիտեմ ինչ ժամանակի մեքենա եմ ուզում:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (15.08.2013), Smokie (15.08.2013), StrangeLittleGirl (16.08.2013), Նիկեա (16.08.2013), Վոլտերա (16.08.2013)

  5. #7443
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Դու խոմ ապուշ չե՞ս, ո՞նց կարելի ա գլխից մազ պոկելով ու էտ մազը 3 մասի բաժանելով մեռած մարդուն վերակենդանացնել։ Հը՞։ Դու ո՞նց կարաս նման բանի հավատաս։.

    Կմտածեք, որ էս նորմալ մարդ ա, որը զանմանում ա հիմարությունների հավատցող մարդու վրա, չէ՞։ Բայց հետո էս մարդը ասում ա.

    - Իրականում մեռած մարդուն կարելի ա վերակենդանացնել միմիայն բեղի մազով ու ոչ թե գլխի։ Ու սաղ քո պես ապուշներին, ովքեր հավատում են գլխի մազին վառել ու Հայաստանից վռնդել ա պետք։.

    Ինձ համար յուրաքանչյուր մարդ ով «հավատում» ու նվիրվում ա հեքիաթներին ու լեգենդներին ու սկսում ա իրականում անկեղծորեն ղժալ, քննադատել, «տրամաբանել» ու առավել ևս՝ ոչնչացնելու կոչեր անել իր նման հեքիաթի հավատացող մարդու, նման ա հենց էս երկխոսության մարդկանց։.

    Այ սա է կրոնի էրեսը իմ կարծիքով։ Սև տարօրինակ շորերով, ժամանակակաից գրական և խոսակցական լեզվից ահավոր տարբերվող լեզվող երգող, անասուն մորթող ու արյունը մարդկանց գլխին քսող և այլ ահավոր տարօրինակ բաներ անող մարդիկ համարվում են նորմալ (խոսքս ՀԱԵ-ի մասին ա), բայց երգող-պարողը աննորմալ։ Իմ համար էտ երևույթները (երևույթը ոչ թե մարդը) նույն զիբիլն ա՝ զիբիլ։ Ուղղակի մեկը ապուշությանը հավատում ա որպես գլխի մազ, մյուսը որպես բեղի մազ, իսկ մյուսն էլ ուրիշ տեղի մազ.....

    Դրա համար մինչև ուրիշի վրա ծիծաղալը խոստովանի, որ ինքդ նույն վիճակում ես գտնվում։ Իմ կարծիքով որևէ կրոնի, կրոնական կառույցի, կազմակերպության, եկեղուցու, ուղղության և այլնի քննադատելու ու իրանց վրա ղժալու իրավունք մենակ աթեիստները ունեն։.

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.08.2013), enna (16.08.2013), Freeman (16.08.2013), Gayl (16.08.2013), StrangeLittleGirl (16.08.2013), Աթեիստ (16.08.2013), Նիկեա (16.08.2013), Ուլուանա (16.08.2013), Վոլտերա (16.08.2013)

  7. #7444
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր սև կատու անցավ դեմովս,հետո եկավ կողքիս կանգնեց,միասին ման եկանք:Լավ է էր,ուրախ էր իրա հետ:Աչքերն էլ զմրուխտ էին:Երբ մի քիչ մթնեց աչքերը սկսեցին փայլել ու էնքա~ն սիրուն,մթության մեջ ինքը կորավ ,բայց աչքերը մնացին:Քանի որ սիրում եմ զբոսանքներին գեղադիտիտակս վերցնեմ կատվի հետ զբոսնելուց էլ վերցրել էի:Ման եկանք ,հետո,որ դրսի լույսերը վառեցին գեղադիտակը պահեցի,որ լույսի տակ նայեմ:Շունչս բռնվեց,կյանքում այդչափ գեղեցիկ համադրությոն տեսած չկամ:Ի~նչ նախշեր էին:Ձեռքերս դողացին,գեղադիտակը ձեռիցս ընկավ:Դող անցավ մարմնովս,մտածեցի կոտրվելա հայելին,բայց անվնաս էր:Հետո էլ ասում են սև կատուն դժբախտությունա...

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.08.2013), Freeman (16.08.2013), Jarre (16.08.2013), Sambitbaba (16.08.2013), Smokie (16.08.2013), Tig (16.08.2013), Նաիրուհի (16.08.2013), Նիկեա (16.08.2013), Ուլուանա (16.08.2013), Վոլտերա (16.08.2013)

  9. #7445
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես, ես սիրում եմ ճաշ էփել ու սիրում եմ իմ էփածներն ուտել, բայց սիրում եմ մենակ ինձ համար էփել, որովհետև միշտ վախենում եմ՝ ուրիշներին դուր չի գա: Իհարկե, կան օբյեկտիվ պատճառներ. ես ամեն ինչ ահավոր կծու ու անալի եմ սարքում: Դա, ասենք, լուծելի խնդիր է. կարելի է կծվության ու աղի հարցը թողնել դիմացինին: Բայց, միևնույն է, միշտ էլ խառնվում եմ իրար, երբ հյուրեր եմ ունենում ընթրիքին, հատկապես երբ մեծ թվով մարդիկ են գալու: Ամեն դեպքում, սովորաբար փորձում եմ հնարավորինս անմեղ ուտելիքներ սարքել, որ զարմանալի համերով հյուրերիս հուշտ չանեմ ու սոված չթողնեմ, բայց որ համ էլ ինձ դուր գա: Իսկ երբ կարողանում եմ հայկական բաղադրիչն էլ մեջտեղ քաշել, լրիվ ինքն է լինում: Բայց դե էս բոլորն իրար հետ համատեղելը շատ դժվար ու վախենալու է ինձ համար:

    Վաղը էլի հյուր եմ ունենալու: Շաբաթվա սկզբից դեսուդեն եմ ընկել, թե ինչ սարքեմ: Իմ սիրած բաղադրամասերը ոսպն ու բլղուրն են: Ճիշտ է՝ արդեն Խրոնինգենի բոլոր հնարավոր ու անհնար մարդկանց հրամցրել եմ ոսպի ու բլղուրի զանազան համադրություններ, բայց ամեն դեպքում էս անգամ էլ որոշեցի հավատարիմ մնալ իմ նախասիրություններին: Բացի դրանից, մի շաբաթից տեղափոխվում եմ, ու դեռ լիքը ոսպ ու բլղուր ունեմ: Գցում-բռնում եմ՝ երկուսից որն ընտրեմ, ինչ սարքեմ, որ մինչև հիմա ոչ մեկի չեմ հրամցրել ու որ համ էլ հուշտ չի անի: Էդպես մտա ռեցեպտների իմ սիրած կայքը, բլղուր փնտրեցի: Մի երկու բան բերեց, բայց էնքան էլ սրտովս չէր: Դարդոտ նստեցի, սկսեցի մտածել՝ ինչ անեմ, ինչ չանեմ: Սատանան ասեց՝ մի հատ էլ բլղուր ման արի: Ու մեկ էլ մի գժական ռեցեպտ հայտնվեց: Պարզ (հա, ես չեմ սիրում հազար տեսակի բաղադրամասով ճաշեր), օգտակար, առանց վախենալու համերի, ու էդ ամեն ինչի հետ մեկտեղ մեջը համ ոսպ կամ, համ բլղուր: Բայց ամենա-ամենակարևորն էն ա, որ կոչվում ա Armenian Lentils: Էստեղ նույնիսկ ազգային կերակուրի հարցն ա լուծվում, շատ էլ որ նախկինում չեմ փորձել:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.08.2013), CactuSoul (16.08.2013), E-la Via (16.08.2013), enna (16.08.2013), Jarre (16.08.2013), keyboard (16.08.2013), Նաիրուհի (16.08.2013), Նիկեա (16.08.2013), Վոլտերա (16.08.2013)

  11. #7446
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ամերիկայից հյուրեր ունեինք, հետները 9 կամ 10 տարեկան աղջիկը: Հայ են, Ամերիկայում ապրող: Աղջիկն այնտեղ է ծնվել: Աղջկան նվիրեցինք ջրաներկ ու վրձիններ, թուղթ: Ոգևորված սկսեց նկարել:

    Նկար 1. Կոկա Կոլայի շիշ
    Նկար 2. Սպրայտի շիշ
    Նկար 3. Համբուրգեր
    Նկար 4. Տարօրինակ սև աման վերևը դեղին փրփուր կամ գոլորշի

    - Սա ի՞նչ ա:
    - Խաշի աման, - պատասխանեց:

    Էս վերջինը հույս տվեց: Թռա Ղարաբաղ, կհանդիպենք մի քանի օրից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.08.2013), CactuSoul (16.08.2013), E-la Via (16.08.2013), enna (16.08.2013), Freeman (16.08.2013), John (16.08.2013), keyboard (16.08.2013), Ruby Rue (19.08.2013), Smokie (16.08.2013), StrangeLittleGirl (16.08.2013), Աթեիստ (16.08.2013), Անվերնագիր (16.08.2013), Նաիրուհի (16.08.2013), Նարե91 (16.08.2013), Վոլտերա (16.08.2013)

  13. #7447
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տատս վատացել էր գիշերը: Գնացինք: Ինքն էլ, որ մի քիչ վատանում է, միանգամից ասում է.
    _Հաստատ մեռնելու եմ: Եկեք մի հատ սաղիդ երեսները տեսնեմ...
    Սովորականի նման նորից նույն բանը ասեց, բայց այս անգամ սկսեց խոսել, թե իր ունեցած-չունեցածը ում է թողնում:
    Բնականաբար, կողքից վրա տվեցինք, թե չես մեռնի ա՛յ տատ:
    Ճիշտն ասած, զարմացա: Տատս այն մարդկանցից չէ, որ խոսքով իր ունեցածը բաժանի ու մտածեցի, որ հաստատ կտակ գրած կլինի: Ինչևէ, ունեցած-չունեցածը խոսքով բաժանեց, իսկ վերջում էլ ավելացրեց.
    _Կգնա՛ք նոտար: Կտակ եմ գրել: Կտակից կիմանաք, թե ում ինչ եմ թողել:
    Մերոնց զարմացած դեմքերը պետք է տեսնեիք:
    Հա՛մ տատս խոսքով բաժանեց ունեցածը, հա՛մ էլ, թե կտակիցս կիմանաք: Աչքիս տատիս կտակը լրիվ ուրիշ բովանդակություն ունի...
    Հիմա լավ է տատս: Բժիշկն էլ ասեց, թե լուրջ բան չկա, պետք չէ վախենալ և դեռ մի 5 տարի էլ կապրի:
    Հ.Գ. Տատիս ավելի լավ էի ճանաչում, քան ես էի կարծում:

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.08.2013), Chuk (18.08.2013), E-la Via (16.08.2013), enna (16.08.2013), Gayl (18.08.2013), keyboard (16.08.2013), Sambitbaba (18.08.2013), Smokie (16.08.2013), StrangeLittleGirl (16.08.2013), Vardik! (25.09.2013), Նաիրուհի (16.08.2013), Նիկեա (16.08.2013)

  15. #7448
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբում ես այդ տղային շատ հարգեցի, որ Հայաստանի ամենապահպանողական գյուղերից մեկում չէր թաքցնում իր փոքրամասնություն լինելը, դիմանում էր հալածանքներին ու ծաղրին ու հասել էր նրան, որ արդեն ոչ հալածում էին, ոչ ծաղրում, բայց երբ ԱՄՆ խաղաղության կորպուսի սևամորթ կամավորին տեսավ ու եկավ, փսփսաց, թե մի հատ ինձ էս նեգրի հետ կնկարեք, ես իրեն ցույց տվեցի խտրական վերաբերմունքը ոնց ա լինում: Թրեյնինգի վերջում, իհարկե, ասացի, որ խտրականությունը եկավ նրանից, որ ինքն էլ ռասայական խտրականություն դրեց: Մի արեք էդպես, էլի
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 16.08.2013, 21:57:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.08.2013), Freeman (18.08.2013), keyboard (17.08.2013), StrangeLittleGirl (17.08.2013), Աթեիստ (16.08.2013), Այբ (17.08.2013), Նիկեա (16.08.2013)

  17. #7449
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գնամ հոպարիս պուճուրին հեքիաթ պատմեմ,դառնամ իրա Գյուլնազ տատը,որ բարի հեքիաթների տրամադրությամբ բարի տղա մեծանա:ՄՌՈՒԹ:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.08.2013), Gayl (18.08.2013), Ruby Rue (16.08.2013), Sambitbaba (18.08.2013), Այբ (17.08.2013), Նաիրուհի (16.08.2013)

  19. #7450
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կար գարեջուր- չկա գարեջուր
    Չկար տրամ- կա տրամ

    Հ.Գ. ես լրիվ ինձ կորցրել եմ
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.08.2013), armen9494 (16.08.2013), CactuSoul (16.08.2013), Chuk (18.08.2013), Freeman (18.08.2013), Gayl (18.08.2013), keyboard (17.08.2013), Meme (18.08.2013), Moonwalker (16.08.2013), Արևհատիկ (18.08.2013), Նաիրուհի (16.08.2013), Նիկեա (17.08.2013)

  21. #7451
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր առաջ ավտոբուսում նստած իմ համար տուն էի գնում: Կանգառում կանգնեց, տեսա նստողների մեջ կին կա, վեր կացա, որ տեղ տամ (ընենց չէր, որ սիրուն էր, ասեցի ձև տամ, մի 30-40 տարեկան կլիներ): Մեկ էլ մեկը էդ աղջկանից առաջ ընկավ ու նստավ տեղս: Ֆազերս քցեց, ասեցի "Ապեր աղջկան էի տեղ տալիս"
    Դե ընենց ասեցի, որ հերիք չի տեղից հելավ, դեմքն էլ դառավ բազուկի գույն
    Մեկ էլ տեսա ձեռները վառված էին էն աստիճանի վառված, որ նայում էի ու իմ ձեռներն էին ցավում, սենց սաղ կլեպ-կլեպ դուրս էր եկած ու վառ ռոզովի գույնի: Պատկերացնում եմ կանգնած ժամանակ որ բռնվում էր, ոնց էր ցավում

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.08.2013), CactuSoul (16.08.2013), einnA (28.08.2013), Meme (18.08.2013), Sambitbaba (18.08.2013), Stranger_Friend (16.08.2013), Աթեիստ (16.08.2013), Մինա (18.08.2013), Նաիրուհի (16.08.2013), Նարե91 (16.08.2013), Նիկեա (17.08.2013)

  23. #7452
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանկատան երեխաների հետ ծանոթանալուց ամենաառաջինը ինձ զարմացրեց այն, որ բոլորը, ում հարցրեցի քույր և/կամ եղբայր ունեին: Ճիշտ է՝ ընդամենը 10 հոգու եմ հարցրել, բայց այդպիսի մարդ չեղավ, որ ասեր քույր կամ եղբայր չունեմ
    Երկրորդը ինձ զարմացրեց այն, որ միանգամից ասեցին. «անուն ազգանունդ ասա, քեզ սայթով գտնենք».
    Երրորդը՝ որ կեսից շատի ձեռքին հեռախոս կար ու շատ էլ լավ հեռախոսներ էին.
    Չորրորդը՝ որ մյուս կեսը մաշված, քրքրված հագուստով էր, հեռախոս էլ մենակ հեռվից մյուսների ձեռքին էր տեսել.

    Իսկ մինչև իմանալը, որ իմ յոթ օրվա հարևանները մանկատան երեխաներ են, ամենազարմանալին հեռվում անծանոթի տեսնելիս, վրան «հարձակվելն» էր.
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.08.2013), CactuSoul (16.08.2013), keyboard (17.08.2013), Աթեիստ (16.08.2013), Այբ (17.08.2013), Նաիրուհի (16.08.2013), Նիկեա (17.08.2013)

  25. #7453
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն երեկ պստոյին հեքիաթ պատմեցի,հետո երկար գեղեցկուհուն ու հրեշին էի քննարկում,տասերկուսի կողմերը վերջապես քնեց:Մերոնք տանը չէին ու ես հոպարենց տանն էինք մնալու:Դե գիրքս հետս էր,մինչև մեկը գիրք էի կարդում,հետո որոշեցի որ արժի քնել:Պառկեցի ու արդեն քնում էի երբ հիշեցի,որ մեր խոհանոցի լուսամուտը բաց եմ թողել:Արագ-արագ հագնվեցի ու գիշերվա հազարին,առանց լապտերի վազելով գնացի մեր տուն:Ճանապարհին նկատեցի,որ բանալին չեմ վերցրել:Հե եկա բանալին վերցրեցի,գնացի մեր տուն ու տեսնեմ պատուհանը փակ ա:Մենակ իմանամ,ով ա փակել...

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (18.08.2013), CactuSoul (20.08.2013), Sambitbaba (18.08.2013), Smokie (18.08.2013), Մինա (18.08.2013), Նարե91 (17.08.2013)

  27. #7454
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան էլ ասենք, թե ձևականությունների հետևից չենք ընկնում, ձևականություններ չենք սիրում, բայց մեկ է՝ ձևականություններ մեկ-մեկ անում ենք:
    Իսկ երբ մեր չսիրած ձևականություններն ենք անում, դրան մեր բացատրությունը ունենք. «Քաղաքավարությունից ելնելով...»:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 17.08.2013, 10:55:

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (18.08.2013)

  29. #7455
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամբողջ կյանքս նվիրելու եմ մարդկանց դարձի բերելուն, ինչքան քիչ մարդ դժոխք ընկնի, այնքան ավելի լավ, ես ամբոխ չեմ սիրում:

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (18.08.2013), Smokie (18.08.2013), Այբ (18.08.2013), Մինա (18.08.2013), Նաիրուհի (17.08.2013), Վոլտերա (18.08.2013)

Էջ 497 686-ից ԱռաջինԱռաջին ... 397447487493494495496497498499500501507547597 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •