Alphaone-ի խոսքերից
Ռայի նյութը կարդացի: Իրականում տպավորված եմ, բայց փաստորեն պինգվինիկը պատշաճ դաստիարակություն չստացավ, քանի որ հայր դառնալով պինգվիններից մեկի մոտ արդեն ընդգծված արուի վարքագիծ ձևավորվեց ընդհուպ մինչև ընկերուհի գտնելն ու ընտանիքից հեռանալը: Ես կյանքում մարդկանց նկատմամբ խտրականություն չեմ ցուցաբերել, լինի կրոնախև կապ չունի ինչ կրոնի, աթեիստ, սատանիստ, թեկուզ հենց սատանա ու այլմոլորակային, իմ պարագայում միայն իր անձնական հատկանիներով կենթարկվի խտրականության, ոչ թե ծագման կամ հայացքների: Երբ Երևանից գյուղ գնացի, իմ կաշվի վրա զգացի խտրականության ենթարկվելն ինչ է, այն էլ երեխա տարիքում, հետո երբ գյուղից եկա գյուղաքաղաք, էլ ավելի վատ ամեն ինչ վերապրեցի, դրանից հետո ես բացառվում է ասեմ մարդիկ հոմոսեքսուալ են, ուրմեն վառել, թույլ չտալ երեխա որդեգրել: Չգիտեմ ինչի եմ էս աստիճան անկեղծանում, բայց մինչև 23 տարեկան ես առանց չափազանցնելու իմ սեռական կողմնորոշումը չգիտեի, կարող էի կուսիս տղաների նման վազել պատուհանի մոտ սիրուն աղջիկ նայելու, անպայման աչքերս հառել մինիներին ու դեկոլտեներին ու եթե ես սիրահարվեի ոչ թե հակառակ սեռի մարդու այլ նույն, ինչքան էլ հիվանդագին երեխա ցանկանայի, այդ քայլին չէի գնա, քանի որ չեմ ընդունում երկու մայր առանց հոր ընտանիք, ինչպես և երկու հայր առանց մոր: Երեխան լիարժեք մարդ դառնալու համար պիտի երկու սեռի ծնող էլ ունենա կամ պիտի նույն սեռի ծնողները հրաշալի հոգեբաններ լինեն կամ անընդհատ հոգեբանական վերահսկողություն լինի, որ երեխայի մոտ հոգեբանական տրավմաներ չլինեն, իսկ դա էլ իր հերթին նոր խտրականության է տանելու, թե ինչու ասենք սովորական ընտանքիներին նման ընթացակարգեր չեն պարտադրում, իսկ հոմոսեքսուալ ընտանիքներին պարտադրում են: Մի խոսքով, ես հարցի լուծում չեմ տեսնում, բայց հակված եմ համարել, որ հարկավոր չէ նման ընտանիքներին երեխա տրամադրել:
Էջանիշներ