Շինարար-ի խոսքերից
Չէ, Մեֆ ջան, չեմ կարա հարցիդ պատասխանեմ, կներես, անկեղծ, չգիտեմ, բայց ընդհանուր քո համարյա բոլոր գրառումներում, որ էս թեմայում դու անում ես, դու սխալ ես: Դու մեզ սովորացնում ես, թե ոնց անենք, որ օգնած լինենք էդ մարդկանց, բայց ինքդ քեզ համար ավելի լավ ընտրություն ես կատարել, քո ներկան քեզ ավելի հարմարավետ միջավայրում ես կառուցում, որտեղ կարիք չունես կողքինիդ ազատության ամեն ոտնահարման դեմ պայքարելու, էլ չեմ ասում ինքդ քո ազատության, իսկ իմ ներկան շատ ավելի գորշ ա, ես ամեն օր պայքարում եմ իմ շատ աշխատածի ու քիչ ստացածի համար, կողքս էլ որ իմ կարծիքով սխալ բան եմ տեսնում, ինձ թվում ա՝ էն մարդկանցից չեմ, ովքեր աչք են փակում ու ասում՝ հասարակություն, ես լռող չեմ, դրա պատճառով աշխատանքում էլ եմ շատ խնդիրներ ունենում, ուրիշ տեղեր էլ, բայց որ լռած չեմ լինում, էդ օրերը հանգիստ կարողանում եմ քնել: Բայց քանի որ հարցիդ չկարողացա պատասխանել, հուսով եմ կթողնես էս քննարկումը լքեմ, լավ էլ քննարկում եք, էնպես չի, որ կարծիքի կարիքը կա, մանավանդ որ արդեն հայտնել եմ ու իմացել, որ դուք համաձայն չեք: Է հա ի՞նչ անենք, տենց էլ ա լինում, սաղ որ մի կարծիք ունենայինք, էլ իմաստը ո՞րը կլիներ, դուրս կգային փողոց ու կսկսեինք թռվռալ:
Էջանիշներ