Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
Ես տեղյակ չեմ իշխանությունը ապօրինի ա թե չէ, քվեաթերթիկները անձամբ չեմ հաշվել: Դու էլ ոչ մի հիմք չունես պնդելու, որ իշխանությունը ապօրինի ա: Բացի դրանից......... երկիրը հազար խնդիր ունի, էս 8 տարի ա նույն ջուրն ենք ծեծում, ուրիշ թեմա չկա, միակ թեման էս ա՝ իշխանությունը ապօրինի ա թե՞ չէ: Դե եկեք մի 45 տարի էլ էտ թեման ծեծենք, տենանք ի՞նչ ա դրանից փոխվելու: Կա կոնկրետ խնդիր, աշխատավարձերը ցածր են, գազը, էլեկտրաէներգիան թանկացրել են, բուհի վարձավճարները թանկացրել են, Տրանսպորտային սպասարկումը վատ վիճակում ա......... հարց՝ էս բոլոր խնդիրների լուծումը կառավարությունը փոխելն ա՞
Միանշանակ։ Միայն ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կարող է ծառայել ժողովրդին։ Միայն ժողովրդի ընտրությամբ հեռացող իշխանությունը կվախենա ժողովրդին չծառայելուց։ Իսկ կրիմինալի միջոցով էկած իշխանությունը մենակ կրիմինալին էլ ծառայելու ա։