StrangeLittleGirl-ի խոսքերից
Մեֆ, կարդա ներքևում, միանգամից պատասխանը գրում եմ նաև Տիգին:
Տիգ, ես չեմ հարցնում Վազգեն Մանուկյանը սպառված ա, թե չէ: Առաջարկում եմ հիշել 2008-ը, երբ մի խմբով միասին գնացինք Մանուկյանի հետ հանդիպման: Հիշու՞մ ես ինչու էինք գնացել, ինչն էր մտահոգում: Մենք բոլորս էլ գիտեինք, որ կա հասարակության մի ստվար զանգված, որն էդ պահին լուռ ա, ոչ մի ճամբարի չի պատկանում, ոչ Օպերա ա գնում, ոչ Սերժի հետևորդ ա, բայց ոչ էլ անտարբեր ա, այլ մի երրորդ ուժ ա, որին ամեն կողմից հարվածում են, եթե ձայն ա հանում: Հիշու՞մ ես, որ հանդիպեցինք, որոշեցինք հետո մեծ հանդիպում անել ու բոլորին ներկայացնել, որ մենք կանք, որ Հայաստանում հասարակությունը մենակ լևոնական-սերժական չի, որ կա մի երրորդ ուժ, որ երկուսին էլ դեմ ա: Ու հիշու՞մ ես էդ օրվա ամսաթիվը: Փետրվարի 29-ն էր, թե 28-ը: Պայմանավորվել էինք, որ հանդիպումը պետք ա դրա հաջորդ շաբաթվա ընթացքում լինի, կարծեմ նույնիսկ դահլիճ էր վերցվելու դրա համար, հայտարարություններ էին տարածվելու ֆեյսբուքով: Բայց եկավ մարտի մեկը ու սաղ խառնվեց իրար, ոչ ոք չգիտեր՝ ինչ ասեր, ոնց ասեր: Ու էդ երրորդ ուժը ներկայացնելու գաղափարը ջրվեց-գնաց, մինչև հետո այլ շարժումների տեսքով սկսեց նորից ջրի երես դուրս գալ:
Մեֆ, դու չարաչար սխալվում ես, որ էն ժամանակ միասնական էր ժողովուրդը: Էն ժամանակ ավելի քան բևեռացված էր: Մի կողմում լևոնի հետևորդներն էին, մի կողմում սերժի, մի կողմում դաշնակներն էին, մի կողմում մենք էինք, որ ոչ մեկինը չէինք, մի կողմում էլ էն լայն ու մեծ անտարբեր մասսան էր: Հիմա պատկերը խիստ այլ ա, որովհետև մի կողմում սերժի հետևորդներն են, մյուս կողմում՝ մնացածները:
Էջանիշներ