User Tag List

Էջ 10 11-ից ԱռաջինԱռաջին ... 67891011 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 165 հատից

Թեմա: Կրոն բաժնի մոդերավորման ձևը

  1. #136
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան, պատից նկարի ընկնելը գիտական բացատրության կարոտ չի, դա հասարակ տրամաբանությամբ բացատրվող բան ա… ցանկացած երրորդ դասարանն ավարտած երեխա քեզ կարա ասի թե ինչից կարա նկարը պատից ընկնի…
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, գրածիդ տակ ստորագրում եմ, բայց խոսքը կոնկրետ էս դեպքի մասին ա… համաձայն եմ որ "մտավոր" բառը հանենք, բայց եթե Սամը չի ընդում ամենատարրական բանը, որը գիտելիքի հարց չի այլ արդեն համարյա բնազդի ոլորտից ա(խոսքս մեխ մեխելու ու էդ մեխից նկար կախելու մասին ա)… մարդը չի ընդունում էն ինչ ապացուցված ա, փորձարկած ա և միաձայն ընդունված ա մարկային ցեղի բոլոր անդամների կողմից… հիմա ինքը կամ ծաղրում ա, կամ էլ իսկականից ••••• բառը չեմ գրում որ չվիրավորեմ, բայց կարծում եմ դժբար չի լրացնելը… սա ուսանող/դոկտոր պրոֆեսորի հարց չի, մարդը հենց սկզբից ասում ա որ ոչմի բացատրություն չի ընդունում, ինքն էլ չունի բացատրություն, ընդ որում հատլապես գիտական բացատրությունը չի ընդունում ոի ամենաէլեմենտար երևույթի…
    Բայց և այնպես դու փորձեցիր գիտականորեն բացատրել ժանգոտած մեխով և այլ բնական վնասվածքներով: Եվ ընդամենը: Բայց և այնպես, շատ հնարավոր է, որ ես ընդունեի պատասխանդ... Եվ սակայն, ցավոք, դա իմ դրած հարցի պատասխանը չէր: Այն, ինչպես նաև վրդովմունքդ, որ ես քո պատասխանը չեմ ընդունում, - տրամաբանական կլիներ հետևյալ դեպքում.

    Սամ. - Մեֆ ջան, ինչի՞ց կարող է նկարը պատից ընկնել...
    Մեֆ. - Դե, Սամ ջան, կարար մեխը ժանգոտեր... թուլանար... թելը մաշեր... երկրաշարժ լիներ...
    Սամ. - Մեֆ, ուղեղդ մթագնե՞լ է, ինչ է... Աստված մատը թափ տվեց, նկարն էլ ընկավ:
    Մեֆ. - Չուկ, Սամը ինձ չի հարգում... մի բան պետք է արվի...

    Բայց իմ դրած հարցն էր.
    - Մեֆ, պատին կախած տաս նկարների միջից, Լեննոնի մահվան օրը, ինչու՞ հենց Լեննոնի նկարն ընկավ-կոտրվեց... Կներես, ես մեղավոր եմ, բայց պատասխանը չգիտեմ...

    Իսկ քո պատասխանն էր իմ դրած հարցին.
    - 1/365 շանսով պատահականություն էր:

    Մեֆ ջան, պատահականությունն ինձ համար գիտություն չի: Ժանգոտած մեխը` գիտություն է, բայց իմ հարցի պատասխանը չի:

    Իսկ պատահականությունը` իմ դրած հարցի քո պատասխանն է: Եվ հենց այն ինձ համար գիտություն չի:

    Կներես, որ մինչև այժմ հարցն այսքան չէի մանրացրել: Ուղղակի կարծում էի, թե ցանկացած երրորդ դասարանն ավարտած երեխա պետք է հասկանա դա:

    Հ.Գ. Էն բառն էլ արխային գրի, Մեֆ ջան: Նեղացող չկա...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #137
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան, իզուր ես նեղվել... ես հենց ընենց չէի տվել էդ հարցը: Ու լոկ կրկնելու համար էլ չէր տրված:
    Ուզում էի հաստատ իմանալ՝ որ միտքս շարունակեմ
    Գալ ջան, ազնվորեն, ես վաղուց կորցրել եմ նեղանալուս հատկությունը: Հակառկը, ինձ թվաց, թե ես եմ քեզ նեղացրել...

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայի, փաստորեն ստացվում ա, որ էդ "քո"-ի մեջ դու էլ ես չէ՞ մտնում ինչ-որ չափով: Եթե մենակ ես/Մեֆը/Չուկը չենք, ուրեմն բոլորս ենք, այդ թվում և դու: Դու քեզ չես առանձնացնում չէ՞ մեզնից/մնացածից:
    Այիսնքն հիմա քո գիտելիք/հավատքն էլ չեն բավականացնում բացատրել, թե ինչու ա նկարն ընկել, կամ ինչու են ուրիշ անբացատրելի երևույթներ տեղի ունեցել, չէ՞:

    Դա ճիշտ ա՞, Սամ ջան:
    Իհարկե ճիշտ է, Գան ջան,այլ կերպ լինել չի կարող:
    Կներես, իմ սխալն է. "Գալ/Մեֆ/Չուկ" գրելու փոխարեն եթե գրեի "Գալ/Մեֆ/Չուկ/Սամ և բոլորը", - այլևս հարց չէր լինի:
    Իմ սխալն է, կներես...

    Դու ասում ես՝ օ՜օօ, անբացատրելի երևույթ ու քաշվում ես մի կողմ: Ու հանգիստ, առանց նեղվելու, որ դրա պատասխանը չգիտես, սաղացնում ես դա մեր վրա որպես քո հավատալիքի ապացույց: Մի բան, որ դու էլ չգիտես՝ ինչիի ա եղել...
    Չգիտենալուց քեզ էլ խորհուրդ կտայի չնեղվել, Գալ ջան, ինչպես նաև մնացած բոլորին: Հնարավոր չէ, որ մարդ ամեն ինչ գիտենա...

    Մնացածը...
    Գուցէ ավելի ճիշտ կլիներ ասել, որ դու՞ք եք ժանգոտած մեխը սաղացնում ինձ վրա որպես Լեննոնի նկարի ընկնելու ապացույց: Բայց դա Լեննոնի նկարի ընկնելու ապացույց չի, դա յուրաքանչյուր նկարի ընկնելու ապացուց է, և եթե ես դա հարցրած լինեի, հաճույքով կընդունեի...
    Բայց ցավոք...

    Եկ ավելի չմանրանամ նորից, լա՞վ... Հենց նոր Մեֆին գրեցի այդ մասին...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #138
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, կներես, ես թարգում եմ բանավեճը ոչ թե որովհետև ինձ համոզեցիր, այլ ուղղակի հավես չունեմ: Նորից էդ անվերջանալի շղթան ա սկսվում, որ դու քոնն ես ասում, ես իմն եմ ասում, հետո դու քոնն ես ասում, ու դա անկապ շարունակվում ա, ոչ մեկին ոչ մի բան չի տալիս:
    (
    Հարց չկա, Բյուր ջան: Քեզանից ավելի շատ ես եմ հոգնել:

    Ուղեղս մթագնել է արդեն...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #139
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց և այնպես դու փորձեցիր գիտականորեն բացատրել ժանգոտած մեխով և այլ բնական վնասվածքներով: Եվ ընդամենը: Բայց և այնպես, շատ հնարավոր է, որ ես ընդունեի պատասխանդ... Եվ սակայն, ցավոք, դա իմ դրած հարցի պատասխանը չէր: Այն, ինչպես նաև վրդովմունքդ, որ ես քո պատասխանը չեմ ընդունում, - տրամաբանական կլիներ հետևյալ դեպքում.

    Սամ. - Մեֆ ջան, ինչի՞ց կարող է նկարը պատից ընկնել...
    Մեֆ. - Դե, Սամ ջան, կարար մեխը ժանգոտեր... թուլանար... թելը մաշեր... երկրաշարժ լիներ...
    Սամ. - Մեֆ, ուղեղդ մթագնե՞լ է, ինչ է... Աստված մատը թափ տվեց, նկարն էլ ընկավ:
    Մեֆ. - Չուկ, Սամը ինձ չի հարգում... մի բան պետք է արվի...

    Բայց իմ դրած հարցն էր.
    - Մեֆ, պատին կախած տաս նկարների միջից, Լեննոնի մահվան օրը, ինչու՞ հենց Լեննոնի նկարն ընկավ-կոտրվեց... Կներես, ես մեղավոր եմ, բայց պատասխանը չգիտեմ...

    Իսկ քո պատասխանն էր իմ դրած հարցին.
    - 1/365 շանսով պատահականություն էր:

    Մեֆ ջան, պատահականությունն ինձ համար գիտություն չի: Ժանգոտած մեխը` գիտություն է, բայց իմ հարցի պատասխանը չի:

    Իսկ պատահականությունը` իմ դրած հարցի քո պատասխանն է: Եվ հենց այն ինձ համար գիտություն չի:

    Կներես, որ մինչև այժմ հարցն այսքան չէի մանրացրել: Ուղղակի կարծում էի, թե ցանկացած երրորդ դասարանն ավարտած երեխա պետք է հասկանա դա:

    Հ.Գ. Էն բառն էլ արխային գրի, Մեֆ ջան: Նեղացող չկա...
    Սամ եթե Լեննոնի նկարի տեղը Հարրիսոնինը լիներ, էլի կնկներորտև նկարը լավ կախած չի եղել … Լեննոնի մահվան հետ առնչություն չունի, եթե կա, ցույց տուր … պատից կախված նկարը հազարավոր մղոններ հեռու մեկի մահվան հետ չի կարող առնչվել եթե ինչ որ մեկը չի փորձել արհեստականորեն կապել…

    Արի սենց ասեմ… էդ մեկի մեջ Չապմենը մեղավոր չի…

    Իսկ ինչու՞ հենց էդ օրը, որովհետև էդ օրը հասել ա իրա լիմիտին, մի օր ՊՏԻ հասներ, էդ օր. Ա հասել… ոնց որ կախել եք տենց էլ դիմացել ա… քո ասածով եթե լիներ ապա ոչմի բանում ոչ մեկի մեղավորություն չես կարող փնտրել… ուղղակի պտի նայես որտեղ ով ա մահացել ո. ԴԱ կլինի կապն ու պատճառը… այսինքն եթե մ. ԲԱՆ փուլ ա գալիս սարքողը մեղավոր չի…

    Սամ չենք ուզում որ քեզ տուգանեն, քո բանավեճի ոճն ենք քննարկում… հիշում ես, չէ՞ թեման ինչն էր…

    Սամ դու բանավեճի համար չես գրում ուղղակի պրոպագանդում ես քո կրոնը, որն ասում ե. ՈՐ կրոն չի, բայց ունի կրոնի բոլոր հատկանիշները ու մի ԲԱՆ էլ ավել… կարաս չընդունես, չենք նեղանա, բայց քո բոլոր բանավեճերում դու արգումեմտ չես ունենալու… դու բանաբեճի կամ քննարկման երկրորդ կողմ չես կարողանում լինել…

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (28.07.2013), Sambitbaba (29.07.2013)

  6. #140
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Գալ ջան, ազնվորեն, ես վաղուց կորցրել եմ նեղանալուս հատկությունը: Հակառկը, ինձ թվաց, թե ես եմ քեզ նեղացրել...
    Իհարկե ճիշտ է, Գան ջան,այլ կերպ լինել չի կարող:
    Կներես, իմ սխալն է. "Գալ/Մեֆ/Չուկ" գրելու փոխարեն եթե գրեի "Գալ/Մեֆ/Չուկ/Սամ և բոլորը", - այլևս հարց չէր լինի:
    Իմ սխալն է, կներես...

    Չգիտենալուց քեզ էլ խորհուրդ կտայի չնեղվել, Գալ ջան, ինչպես նաև մնացած բոլորին: Հնարավոր չէ, որ մարդ ամեն ինչ գիտենա...
    Մնացածը...
    Գուցէ ավելի ճիշտ կլիներ ասել, որ դու՞ք եք ժանգոտած մեխը սաղացնում ինձ վրա որպես Լեննոնի նկարի ընկնելու ապացույց: Բայց դա Լեննոնի նկարի ընկնելու ապացույց չի, դա յուրաքանչյուր նկարի ընկնելու ապացուց է, և եթե ես դա հարցրած լինեի, հաճույքով կընդունեի...
    Բայց ցավոք...
    Եկ ավելի չմանրանամ նորից, լա՞վ... Հենց նոր Մեֆին գրեցի այդ մասին...
    Սամ, սիրելիս... ես վերջին մարդն եմ, ով չգիտենալուց կարա նեղվի... ես էն բրածո էքսպոնատներից եմ, որ չսովորելուց ա նեղվում
    Իսկ ինչ վերաբերում ա մեխին...Սամ, մենք գոնե ինչ-որ ձև, տրամանաբանական (կներես էդ բառի համար, չես սիրում երևի ) փորձեցինք նկարի ընկնելը բացատրել, ի տարբերույուն քեզ, որ ոչ մի բան չասացիր ի բացատրություն...

    Լավ, ինձ համար ևս էս խոսակցությունը փակվեց:
    Ավել պակասի համար կներես, Սամ ջան

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (28.07.2013)

  8. #141
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս իմ կոմպի վերևն էլ (ի միջի այլոց, ոնց որ մի գարշելի տրակտոր լինի, կյանքս կերել ա) մի հատ ոչ էն ա նկար ա, ոչ էն ա հուշանվեր ա կախած` մի ռաբիսություն ( իսկը իմ ճաշակով, ես եմ առել): Վահան ա` վրան գրված փառք Ալլահին` Ղուրանի լեզվով, երկու դաշույն` մեկի վրա Ալլահ ա գրած, մյուսի վրա` բնականաբար Մուհամմադ, մի հատ էլ մեծ թուր (մեր մեջ` թուրի մեղք, նրանք էլ վահանի ու դաշույնի մեղք են)` վրան գրված` Ալիի նման տղա չկա, Ալիի թրի պես էլ թուր չկա: Հա վախում եմ, որ մի օր ընկնի էս ունեցած-չունեցածս տրակտ... էէ.. կոմպի վրա, ջարդուխուրդ անի, սրանից էլ ընկնեմ: Հա ասում եմ` հանեմ ու ալարում եմ: Լավ ա` դեռ չի ընկել, փառք Ալլահին:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (29.07.2013), Արէա (29.07.2013)

  10. #142
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս իմ կոմպի վերևն էլ (ի միջի այլոց, ոնց որ մի գարշելի տրակտոր լինի, կյանքս կերել ա) մի հատ ոչ էն ա նկար ա, ոչ էն ա հուշանվեր ա կախած` մի ռաբիսություն ( իսկը իմ ճաշակով, ես եմ առել): Վահան ա` վրան գրված փառք Ալլահին` Ղուրանի լեզվով, երկու դաշույն` մեկի վրա Ալլահ ա գրած, մյուսի վրա` բնականաբար Մուհամմադ, մի հատ էլ մեծ թուր (մեր մեջ` թուրի մեղք, նրանք էլ վահանի ու դաշույնի մեղք են)` վրան գրված` Ալիի նման տղա չկա, Ալիի թրի պես էլ թուր չկա: Հա վախում եմ, որ մի օր ընկնի էս ունեցած-չունեցածս տրակտ... էէ.. կոմպի վրա, ջարդուխուրդ անի, սրանից էլ ընկնեմ: Հա ասում եմ` հանեմ ու ալարում եմ: Լավ ա` դեռ չի ընկել, փառք Ալլահին:
    Հանում ես որ ինչ, եթե պետք լինի կընկնի… կակ ռազ նշան կլինի երկնավորից…

  11. #143
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանում ես որ ինչ, եթե պետք լինի կընկնի… կակ ռազ նշան կլինի երկնավորից…
    Պարտադիր պիտի ընկնի, որ նշան լինի՞: Չընկնելը նշան չի՞: (թեկուզ աննշան նշան)

  12. #144
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ եթե Լեննոնի նկարի տեղը Հարրիսոնինը լիներ, էլի կնկներորտև նկարը լավ կախած չի եղել … Լեննոնի մահվան հետ առնչություն չունի, եթե կա, ցույց տուր … պատից կախված նկարը հազարավոր մղոններ հեռու մեկի մահվան հետ չի կարող առնչվել եթե ինչ որ մեկը չի փորձել արհեստականորեն կապել…

    Արի սենց ասեմ… էդ մեկի մեջ Չապմենը մեղավոր չի…

    Իսկ ինչու՞ հենց էդ օրը, որովհետև էդ օրը հասել ա իրա լիմիտին, մի օր ՊՏԻ հասներ, էդ օր. Ա հասել… ոնց որ կախել եք տենց էլ դիմացել ա… քո ասածով եթե լիներ ապա ոչմի բանում ոչ մեկի մեղավորություն չես կարող փնտրել… ուղղակի պտի նայես որտեղ ով ա մահացել ո. ԴԱ կլինի կապն ու պատճառը… այսինքն եթե մ. ԲԱՆ փուլ ա գալիս սարքողը մեղավոր չի…

    Սամ չենք ուզում որ քեզ տուգանեն, քո բանավեճի ոճն ենք քննարկում… հիշում ես, չէ՞ թեման ինչն էր…

    Սամ դու բանավեճի համար չես գրում ուղղակի պրոպագանդում ես քո կրոնը, որն ասում ե. ՈՐ կրոն չի, բայց ունի կրոնի բոլոր հատկանիշները ու մի ԲԱՆ էլ ավել… կարաս չընդունես, չենք նեղանա, բայց քո բոլոր բանավեճերում դու արգումեմտ չես ունենալու… դու բանաբեճի կամ քննարկման երկրորդ կողմ չես կարողանում լինել…
    Լավ, Մեֆ ջան, թող ասածդ լինի ու եկ թեման փակենք ու թողնենք, որ մարդիկ մոդերավորումից խոսեն: Թե չէ կասկածում եմ, Չուկն արդեն շուտով ինքը կփակի... Ու հետո, ճիշտն ասած, ես այս մասին արդեն ամեն ինչ ասել եմ, և քեզ պատասխանելու համար ստիպված պետք է քափի/փեյստ անեմ... Ու դա էլ, շատ եմ կասկածում, թե կօգնի մեզ ինչ-որ բանում...

    Դու ջանում ես պատահականությունն ինձ հրամցնել որպես գիտություն, - ես հրաժարվում եմ դրանից, քանզի ուղղակի անկարող եմ քեզ հետ համաձայնվել. իմ տրամաբանության մեջ դա չի տեղավորվում...

    Ես հերքում եմ պատահականությունը, քանզի այն համոզմունքին եմ, որ պատահականություններ չկան: Ու դրանից դու եզրակացնում ես, որ ես պրոպագանդում եմ իմ կրոնը:

    Դու հերքում ես Աստծոն, ու համարում ես, որ Աստված ու կրոնը նույն բանն են: Ու դրանից ես եզրակացնում եմ, որ դու պրոպագանդում ես քո կրոնը:

    դու բանաբեճի կամ քննարկման երկրորդ կողմ չես կարողանում լինել…
    Իսկ դու` կարողանում ես: Օ՛քեյ:

    Բայց ես գոնե, - և ոչ թե մեկ անգամ, - խոստովանեցի, որ չգիտեմ քեզ հետաքրքրող հարցի պատասխանը: Իսկ դու, հենց ամենասկզբից մինչև վերջ, հմտորեն շրջանցեցիր իմ կողմից առաջադրված գլխավոր հարցը, մի բառով անգամ չանդրադարձար նրան, և այնպիսի գերագույն հմտությամբ առաջին պլան մղեցիր երկրորդականը, որ բոլորն անմիջապես մոռացան թե իմ առաջադրած, և թե մոդերավորման հարցը...

    Ցավալի է, որ այսպես ստացվեց, բայց միևնույն է, ինձ շատ հետաքրքիր էր, և շնորհակալ եմ բոլորին հաճելի ժամանցի համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #145
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, սիրելիս... ես վերջին մարդն եմ, ով չգիտենալուց կարա նեղվի... ես էն բրածո էքսպոնատներից եմ, որ չսովորելուց ա նեղվում
    Իսկ ինչ վերաբերում ա մեխին...Սամ, մենք գոնե ինչ-որ ձև, տրամանաբանական (կներես էդ բառի համար, չես սիրում երևի ) փորձեցինք նկարի ընկնելը բացատրել, ի տարբերույուն քեզ, որ ոչ մի բան չասացիր ի բացատրություն...

    Լավ, ինձ համար ևս էս խոսակցությունը փակվեց:
    Ավել պակասի համար կներես, Սամ ջան
    Չէ, Գալ ջան: Կակ ռազ "տրամաբանական" բառը շատ եմ սիրում ու շատ մեծ կարևորություն եմ տալիս նրան, և հենց այդ պատճառով էլ հիմա հենց տրամաբանությունից պիտի խոսեմ:
    Ու, չնայած խոսակցությունը փակել ես, այնուամենայնիվ եկ փորձենք տրամաբանել միասին: Խնդրում եմ: Երկու րոպե...

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, դու խոսում ես հավատացյալների անհանդուրժողականության մասին: Լրիվ համաձայն եմ քեզ հետ: Բայց դրա հետ մեկտեղ չեմ կարող չպնդել, որ աթեիստներն էլ նրանցից ոչ պակաս անհանդուրժողական են, և հենց ասենք, նույնիսկ քո հիշատակած` էվոլյուցիայի հարցում: Եթե հավատացյալը "մարդու կենդանական ծագում" ասվածը հակված է հասցնել անասնականի, աթեիստն էլ "մարդու աստվածային ծագումն" է հակված որպես շիզոֆրենիա դիտարկել: Հավատացյալը հերքում է գիտակցականը, աթեիստը հերքում է անգիտակցականը: Հավատացյալը հերքում է մարմնի կարևորությունը, աթեիստը հերքում է հոգու գոյությունը: Հավատացյալը մեծարում է հոգին, աթեիստը մեծարում է էգոն:

    Հավատացյալը չի կարողանում ընդունել, որ եթե այս աշխարհում գոյություն ունի ինչ-որ բան, ինչ էլ ուզում է դա լինի, այդ թվում նաև չարն ու բարին, - Աստծոց բացի գոյություն չունի մեկը ով կարող էր այդ ամենն արարել, այն էլ առանց Աստծո թույլտվության: Որովհետև Ամենաստեղծ Է Աստված:
    Աթեիստը չի կարողանում ընդունել, որ այս աշխարհում ուղղակի չի կարող գոյություն ունենալ ոչինչ` կրոն, գիտություն, արվեստ, քաղաքականություն, - ոչինչ, որտեղ Աստծո մատը խառը չի, ինչը ստեղծվել է առանց Աստծո միջամտության: Որովհետև Ամեն Ինչ Է Աստված:
    Իմ առաջ քաշած հարցը սա է, Գալ ջան: Ավելի պարզեցնելու համար ասեմ, որ սրանով ցանկացել եմ ցույց տալ, որ կան բաներ, որոնք ոչ կրոնին կարելի է կպցնել, ոչ էլ աթեիզմին կարելի է վերագրել: Նման հարցերն այս երկուսից և ոչ մեկը չի կարողանում մարսել: Եվ այս հարցերը հիմնականում պատասխաններ էլ չունեն, քանզի կրոնականը սկսում է պատասխաններ փնտրել հավատի մեջ, իսկ աթեիստը` գիտության մեջ:

    (Այ, այստեղ, դուք կարող էիք վիճել ինձ հետ, ասել, որ համաձայն եք կամ ոչ, ասել ձեր կարծիքները, տարբերակները: Բայց ցավոք, չարեցիք... Հմայված խանգոտած մեխերով (կներես, բայց տրամաբանորեն հենց այդպես է ստացվում), դուք նույնիսկ չնկատեցիք սա, մի բառով անգամ չանդրադարձաք, սրան, հիմնականին...
    Չուկ ջան, քո մասին չէ խոսքը, - շնորհակալություն, գոնե դու ազնվորեն ասացիր հետս չբանավիճելուդ պատճառը...)

    Որպես ասածիս ապացուց, ես պատմեցի նկարի պատմությունը:

    Գալ ջան, հասանք տրամաբանելուն:

    Հիմա դու ինձ ասա, խնդրում եմ. եթե ես ասում եմ, որ կան բաներ, որոնք պատասխան չունեն, - նշանակու՞մ է դա արդյոք, որ կան բաներ, որոնց պատասխանը ես չգիտեմ... Հուսով եմ, կհամաձայնվես, որ կան այդպիսիները...

    Իսկ եթե ես, ասածս ապացուցելու համար, որպես օրինակ բերում եմ Լեննոնի նկարի այս չարաբաստիկ պատմությունը, - ըստ տրամաբանության, - ինչպե՞ս ես կարող եմ բացատրել ձեզ բոլորիդ, թե ինչու՞ այդ օրն ընկավ հենց Լեննոնի նկարը, - եթե այս օրինակն արդեն իսկ բերել եմ որպես անբացատրելի մի փաստ:

    Սամ, մենք գոնե ինչ-որ ձև փորձեցինք նկարի ընկնելը բացատրել:
    Այո, փորձեցիք: Բացատրեցիք: Եվ, եթե ես խնդրած լինեի ձեզ այդ անել, քիթս կտրեմ, եթե խորինս շնորհակալություն չհայտնեի ձեզ:
    Բաց ես խնդրե՞լ էի... Ո՛չ:
    Քանզի ինքս էլ ձեզանից ոչ վատ գիտեմ, թե ինչ-ինչ պատճառներով կախված առարկան կարող է ընկնել:

    Առարկան: Բայց ոչ թե Լեննոնի նկարը` Լեննոնի մահվան օրը:

    Այս հարցի պատասխանը ես մինչ այժմ էլ չունեմ: Եվ դուք էլ ինձ չօգնեցիք:

    Խնդրում եմ, չվերադառնանք պատահականություններին: Պատահականությունը` գիտություն չի: Իսկ կոնկրետ ինձ համար. պատահականություններ չը-կան:


    Ես էլ երևի փակվեցի, Գալ ջան:

    Համենայն դեպս, շատ հաճելի էր քեզ հետ զրուցել... Շնորհակալ եմ: Երանի ավելի հաժախ զրուցեինք...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #146
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարտադիր պիտի ընկնի, որ նշան լինի՞: Չընկնելը նշան չի՞: (թեկուզ աննշան նշան)
    Դրա մասնագետը, Սամն ա… ինքը գիտի…

  15. #147
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, Մեֆ ջան, թող ասածդ լինի ու եկ թեման փակենք ու թողնենք, որ մարդիկ մոդերավորումից խոսեն: Թե չէ կասկածում եմ, Չուկն արդեն շուտով ինքը կփակի... Ու հետո, ճիշտն ասած, ես այս մասին արդեն ամեն ինչ ասել եմ, և քեզ պատասխանելու համար ստիպված պետք է քափի/փեյստ անեմ... Ու դա էլ, շատ եմ կասկածում, թե կօգնի մեզ ինչ-որ բանում...

    Դու ջանում ես պատահականությունն ինձ հրամցնել որպես գիտություն, - ես հրաժարվում եմ դրանից, քանզի ուղղակի անկարող եմ քեզ հետ համաձայնվել. իմ տրամաբանության մեջ դա չի տեղավորվում...

    Ես հերքում եմ պատահականությունը, քանզի այն համոզմունքին եմ, որ պատահականություններ չկան: Ու դրանից դու եզրակացնում ես, որ ես պրոպագանդում եմ իմ կրոնը:

    Դու հերքում ես Աստծոն, ու համարում ես, որ Աստված ու կրոնը նույն բանն են: Ու դրանից ես եզրակացնում եմ, որ դու պրոպագանդում ես քո կրոնը:



    Իսկ դու` կարողանում ես: Օ՛քեյ:

    Բայց ես գոնե, - և ոչ թե մեկ անգամ, - խոստովանեցի, որ չգիտեմ քեզ հետաքրքրող հարցի պատասխանը: Իսկ դու, հենց ամենասկզբից մինչև վերջ, հմտորեն շրջանցեցիր իմ կողմից առաջադրված գլխավոր հարցը, մի բառով անգամ չանդրադարձար նրան, և այնպիսի գերագույն հմտությամբ առաջին պլան մղեցիր երկրորդականը, որ բոլորն անմիջապես մոռացան թե իմ առաջադրած, և թե մոդերավորման հարցը...

    Ցավալի է, որ այսպես ստացվեց, բայց միևնույն է, ինձ շատ հետաքրքիր էր, և շնորհակալ եմ բոլորին հաճելի ժամանցի համար:
    Սամ, ոչ նկարի ընկնելն ա պատահականություն ոչ էլ Լեննոնի սպանությունը… ոչ մեկն էլ պատահականություն չի բայց իրար հետ կապ չունեն… դա իրադարձությունների վրա որևէ ազդեցություն չունի… եթե կապ կա ցույց տուր… Գալաթեային գրել էիր որ տրամաբանություն շատ ես սիրում… ցույց տուր…

  16. #148
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, ոչ նկարի ընկնելն ա պատահականություն ոչ էլ Լեննոնի սպանությունը… ոչ մեկն էլ պատահականություն չի բայց իրար հետ կապ չունեն… դա իրադարձությունների վրա որևէ ազդեցություն չունի… եթե կապ կա ցույց տուր… Գալաթեային գրել էիր որ տրամաբանություն շատ ես սիրում… ցույց տուր…
    Այ, էստեղ սխալվեցիր, Մեֆ ջան: Որովհետև սպանությունից յոթ տարի, հինգ ամիս և քսանութ օր առաջ, երբ կախում էի Լեննոնի նկարը, - պայման էի դրել Աստծո առջև, որ այն պահին, երբ Չապմենը կկրակի Լեննոնի վրա, նկարը պատից կընկնի...

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա մասնագետը, Սամն ա… ինքը գիտի…
    Հա, Շինին էլ ասա, որ նկարի ընկնելուց դաշույններից ձախը քոռացել ա: Թող սրել տա...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #149
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ, լավ, մի հատ հարց տամ, տենց՝ տենց ա:
    Ասում ես՝ չկա պատահականություն: Այսինքն էս, ու չգիտես ինչի մենակ էս երկրագնդի վրա ապրող 7 միլիարդանոց բնակչության յուրաքանչյուր քայլը, քայլիկը, սկսած ասենք զուգարանում լոբի ուտելուց հետո հոտ հանելուց, վերջացած օրինակ՝ ֆորումում կյանքի ընկեր գտնելով՝ կանխորոշված, վերևից կառավարվող գործողություններն են:
    Ամենակարող ա նա: Առանց իրեն՝ հարց չի լուծվում: Ձեր տանը նկար ա պոկում գցում անգամ, որ հետո դու անբողջ կյանքում յուրահատուկ սրդողածությամբ դա հիշես ու պատմես:

    Լավ, Անցանք հարցին: Պարզ, գուցե և միամիտ թվացող հարց:
    Պատկերացրու՝ մի շատ հավատացյալ, հոգով-սրտով աստծուն նվիրված մարդ ա ապրում աշխարհում (էդ մի-ն շատ պայմանական ա, ես ասում եմ մի, դու հասկացի՝ միլիոն): Ապրում ա, սիրում ա իր բարձրյալ ստեղծողին, ամեն ինչ անում ա ի փառաբանումն ու տարածումն իր խոսքի: Այսինքն, սուրբից հինգ պակաս մարդ ա:
    Ու մի օր, գործից տուն գալուց, որտեղ ինքն արդար քրտինքով իր փողն ա աշխատում, իրենց մութ պաձեստի մեջ, որևէ մի այլ մարդու կողմից (էլի աստծու ստեղծած) սարսափելի դաժան ծեծի ա ենթարկվում, բռնաբարվում ա ու վերջում դանակը կոկորդի մեջ ցցված՝ շպրտվում ա մի կողմ:

    Ըստ քո թեորիայի՝ սա պատահականություն չէր:
    Էլի ըստ քո թեորիայի սա ամենակարողի ու ամենուրեքի կամքն էր:

    Հիմա հարցը Սամ ջան...էս գիտեմ, հավատացյալներն էս հարցը չեն սիրում, բայց պետք ա տամ... ինչի՞ Սամ ջան, ինչո՞ւ: Ի՞նչ էր արել էդ agnus dei-ն, որ արժանի էր նման վախճանի:
    Մենակ չասես, որ իրան ավելի լավ տեղ էին տանելու ու էն՝ անքննելի են իրա ճամփեքը բան.... ուղղակի կդադարեմ քեզ լուրջ ընդունել

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (29.07.2013), Jarre (29.07.2013), Mephistopheles (30.07.2013), Sambitbaba (30.07.2013), StrangeLittleGirl (29.07.2013), Աթեիստ (29.07.2013)

  19. #150
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, լավ, մի հատ հարց տամ, տենց՝ տենց ա:
    Ասում ես՝ չկա պատահականություն: Այսինքն էս, ու չգիտես ինչի մենակ էս երկրագնդի վրա ապրող 7 միլիարդանոց բնակչության յուրաքանչյուր քայլը, քայլիկը, սկսած ասենք զուգարանում լոբի ուտելուց հետո հոտ հանելուց, վերջացած օրինակ՝ ֆորումում կյանքի ընկեր գտնելով՝ կանխորոշված, վերևից կառավարվող գործողություններն են:
    Ամենակարող ա նա: Առանց իրեն՝ հարց չի լուծվում: Ձեր տանը նկար ա պոկում գցում անգամ, որ հետո դու անբողջ կյանքում յուրահատուկ սրդողածությամբ դա հիշես ու պատմես:

    Լավ, Անցանք հարցին: Պարզ, գուցե և միամիտ թվացող հարց:
    Պատկերացրու՝ մի շատ հավատացյալ, հոգով-սրտով աստծուն նվիրված մարդ ա ապրում աշխարհում (էդ մի-ն շատ պայմանական ա, ես ասում եմ մի, դու հասկացի՝ միլիոն): Ապրում ա, սիրում ա իր բարձրյալ ստեղծողին, ամեն ինչ անում ա ի փառաբանումն ու տարածումն իր խոսքի: Այսինքն, սուրբից հինգ պակաս մարդ ա:
    Ու մի օր, գործից տուն գալուց, որտեղ ինքն արդար քրտինքով իր փողն ա աշխատում, իրենց մութ պաձեստի մեջ, որևէ մի այլ մարդու կողմից (էլի աստծու ստեղծած) սարսափելի դաժան ծեծի ա ենթարկվում, բռնաբարվում ա ու վերջում դանակը կոկորդի մեջ ցցված՝ շպրտվում ա մի կողմ:

    Ըստ քո թեորիայի՝ սա պատահականություն չէր:
    Էլի ըստ քո թեորիայի սա ամենակարողի ու ամենուրեքի կամքն էր:

    Հիմա հարցը Սամ ջան...էս գիտեմ, հավատացյալներն էս հարցը չեն սիրում, բայց պետք ա տամ... ինչի՞ Սամ ջան, ինչո՞ւ: Ի՞նչ էր արել էդ agnus dei-ն, որ արժանի էր նման վախճանի:
    Մենակ չասես, որ իրան ավելի լավ տեղ էին տանելու ու էն՝ անքննելի են իրա ճամփեքը բան.... ուղղակի կդադարեմ քեզ լուրջ ընդունել
    Մի քաք կերած կլնի, Գալ… անմեղ մարդ չկա… դրա համար էլ աստված էդ տականքին ուղարկել ա որ հարցերը լուծի… պարզ չի՞… տականքը աստծո գործիք ա… ավելի լավ ա տականք լինես ու աստծո գործիք, քան բարեպաշտ մարդ, որտև մի օր կսխալվես ու էդ տականքը կգա դռանդ կկանգնի ու աստծո պատիժը կիրականացնի…
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 30.07.2013, 11:11:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (30.07.2013), Աթեիստ (30.07.2013)

Էջ 10 11-ից ԱռաջինԱռաջին ... 67891011 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  2. «Կրոն» բաժնի մոդերատորի ընտրություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 24.05.2011, 03:18
  3. Monk-ը կրոն բաժնի մոդերատոր. վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 21.10.2008, 19:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •