User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 165 հատից

Թեմա: Կրոն բաժնի մոդերավորման ձևը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Գալ ջան, բայց չէ՞ որ ես հատուկ նշել էի, որ քեզ նկատի չունեմ... "Ես ուզում եմ ասել, որ եթե քո գիտելիքներն (կոնկրետ քեզ նկատի չունեմ, Գալ ջան) անկարող են բացատրել մի բան, ինչն առկա է..."
    Ինչու՞ ես նման հարց տալիս նորից: Ու քանի որ կոնկրետ քեզ էի պատասխանում, քեզ ասացի. կոնկրետ քեզ նկատի չունեմ, Գալ ջան: Եթե Չուկին պատասխանելու լինեի, կգրեի` Չուկ ջան, Մեֆին` Մեֆ ջան, ֆլան-ֆստանին` ֆլան-ֆստան ջան...

    Հարցն ավելի պարզեցնելու համար` շարունակեմ. ավելի լավ կլինի, եթե "գիտելիք" բառի տակ փորձես հասկանալ "գիտություն", այլ ոչ թե քո (քո` այսինքն Գալ/Մեֆ/Չուկ) անհատական իմացությունը:
    Երկրորդի դեպքում, անհատական իմացությունը կասկածի տակ առնելու դեպքում այսինքն, - պարտադիր չի, որ աչքս խոթեն, որ կստացվեր, որ ես քեզ (Գալ/Մեֆ/Չուկ) ուղղակի վիրավորում եմ: Գալ ջան, սիրելիս, ինչի՞ համար ես պետք է դա անեմ: Ասածս երկու բառը պաշտպանելու՞... Դու հավատու՞մ ես դրան... Թքած, վերջապես, այդ բառերի վրա...

    Իսկ առաջինի դեպքում, եթե այնուամենայնիվ "գիտելիք" բառի տակ փորձես հասկանալ "գիտություն", - ամեն ինչ հանգիստ տեղը կընկնի ու ավելորդ հարցեր էլ չեն մնա, որորվհետև այս էջերի վրա արդեն մեկ անգամ չէ, որ շեշտվել է հենց "գիտություն", այլ ոչ թե "գիտելիք" բառը: Ամփոփելու համար միտքս, հուսալով, որ անհասկանալի ոչինչ չի մնա, թույլ տուր մեկ անգամ ևս ընդհանրացնել գիտության մասին ասածս.

    Միշտ չի, որ գիտությունն ընդոիւնակ է ինչ-որ բան բացատրել: Մարդկության ամբողջ պատմությունը մինչև կոկորդը լիքն է դեպքերով, երբ գիտությունն այսօր հերքել է այն, ինչ վաղը պիտի հաստատի: Ձեզանից յուրաքանչյուրը երկու րոպե մտածելուց հետո` այդպիսի դեպքերի մի քանի օրինակ կարող է հիշել: Կար ժամանակ, երբ մարդիկ համոզված էին, որ Արևն է պտտվում Երկրագնդի շուրջ, այլ ոչ հակառակը, և զարմանալի է բայց փաստ, որ աստղաբաշխությունը հիմնված էր հենց դրա վրա ու շատ էլ լավ աշխատում էր, իր օրենքներով, հաշվարկներով ու էլ չգիտեմ ինչով հանդերձ: Հակառակը պնդողներին էլ, ինքներդ շատ լավ գիտեք, թե ինչ էին անում...

    Իմ ասածն այդ է ընդամենը, Գալ ջան: Որովհետև շատ հնարավոր է, որ վաղը-մյուս օր գիտությունն արդեն կհասնի նրան, որ կհաստատի այն, ինչ հերքում է այսօր, իսկ դուք... նույնիսկ չեք էլ հիշի, որ ինքներդ էլ հերքում էիք նույնը...
    Սամ ջան, պատից նկարի ընկնելը գիտական բացատրության կարոտ չի, դա հասարակ տրամաբանությամբ բացատրվող բան ա… ցանկացած երրորդ դասարանն ավարտած երեխա քեզ կարա ասի թե ինչից կարա նկարը պատից ընկնի…

    Պարզապես քո դավանած նոր դար նոր կյանքը մթագնել ա տրամաբանությունդ ու ամեն ինչի մեջ դու "ամբացատրելի" երևույթներ ես տեսնում… դու պնդում ես որ քո դավանածը կրոն չի, այո, կրոն չի այլ կրոնի ավելի վաղ շրջանի տարբերակն ա երբ գիտական որևէ փաստարկված բացատրություն չէր ընդունվում… այ դու, Սամ ջան, հիմա էդ էտապում ես… չորով ասում ես "չեմ ընդունում ու վերջ"… որևէ մեկը քեզ չի կարա բացատրություն տա էս էլեմենտար երևույթի քանի որ էն գլխից արդեն որոշել ես որ չես ընդունելու… էլի մի ընդունի, բայց տուր քո բացատրությունը… բայց դու դա էլ չունես… իսկ եթե բացատրություն չունես, ուրեմն չգիտես, քանի որ չգիտես, ուրեմն հերքել չես կարող, այսինքն քո կողմից վիճելն անլրջություն ա… վստահություն չունենք… դու ես ասում որ չգիտես… (Դավիթ Անհաղթ… սա իրա սկզբմունքն ա ու մինչև էսօր ակտուալ ա… )

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (28.07.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  2. «Կրոն» բաժնի մոդերատորի ընտրություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 24.05.2011, 03:18
  3. Monk-ը կրոն բաժնի մոդերատոր. վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 21.10.2008, 19:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •