User Tag List

Էջ 6 11-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 165 հատից

Թեմա: Կրոն բաժնի մոդերավորման ձևը

  1. #76
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ ջան, հարգանքներս
    Մե հատ հարց:

    Երևի շատ չեմ սխալվի, եթե ասեմ, որ բիթլզենց նկարը մենակ ձեր տանը կախած չի եղել էդ թվերին: Ու երևի էլի չեմ սխալվի, եթե ասեմ, որ մի 100 000 հոգու տանը, շատ մեղմացրած թվերով, հաստատ կախած կլիներ: Իմ տանն օրինակ հիմա էլ ա կախած
    Հա ինչ էի ասում:
    Ինչի՞ հենց ձեր տանն ընկավ Լեննոնի նկարը Սամ ջան:
    Որտև եթե դա համատարած բնույթ կրեր, գուժելով Ջոնի մահը, երևի թե մարդիկ իրար ասելով կիմանային, որ էն օրը, երբ Մարկ Դեվիդ Չափմանը մեջքից 5 անգամ կրակեց Լեննոնի վրա, իրենց բոլորի տներում Լեննոնի նկարն ընկավ գետիններով:

    Քո տեսանկյունից ելնելով, ինչի՞ հենց ձեր տանը, Սամ:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.07.2013), Mephistopheles (23.07.2013), Sambitbaba (25.07.2013), StrangeLittleGirl (23.07.2013)

  3. #77
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ, լավ էլի... քո պատմությունները կարդալով ու ամեն մեկի համար տրամաբանական բացատրություն գտնելով ես ինձ աշխարհի ամենաուժեղ աթեիստն եմ զգում: Ավելին՝ նույնիսկ ձեռքերս քոր են գալիս, որ մտնեմ կրոն բաժին ու հետդ վիճեմ:

    Սաղ հեչ, ես ամառ էի ուզում, էրեկվանից ստեղ երեսունմեկ աստիճան ա: Տեսնես ինչու՞ ա տենց: Տիեզերքը զգա՞ց:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (23.07.2013), Sambitbaba (25.07.2013), VisTolog (24.07.2013)

  5. #78
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ժող, եթե վարյանտներ ունեք, ասեք մի ամաչեք…

    … բայց ես ի՜նչ հարգանքով եմ վերաբերվում, չէ՞ … ՉՈՒ՛Կ… մի հատ գովա, էլի…

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (23.07.2013), Sambitbaba (25.07.2013), VisTolog (24.07.2013), Աթեիստ (23.07.2013)

  7. #79
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ժող, եթե վարյանտներ ունեք, ասեք մի ամաչեք…

    … բայց ես ի՜նչ հարգանքով եմ վերաբերվում, չէ՞ … ՉՈՒ՛Կ… մի հատ գովա, էլի…
    Ասեմ, Մեֆ ջան:

    Պատմություն 1: Դու արդեն ասեցիր ամենահավանական վարիանտը:
    Պատմություն 2: Էդ էլ ասեցիր:
    Պատմություն 3: Անկեղծ ասած, չեմ հասկանում, թե էս պատմության գերբնական կոմպոնենտը որն ա:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (23.07.2013), Sambitbaba (25.07.2013)

  9. #80
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ, Մեֆ ջան:

    Պատմություն 1: Դու արդեն ասեցիր ամենահավանական վարիանտը:
    Պատմություն 2: Էդ էլ ասեցիր:
    Պատմություն 3: Անկեղծ ասած, չեմ հասկանում, թե էս պատմության գերբնական կոմպոնենտը որն ա:
    … մոգական ռեալիզմ, Բյուր ջան…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (25.07.2013)

  11. #81
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    … մոգական ռեալիզմ, Բյուր ջան…
    Ըհը, նախորդ երկուսն էլ սայ-ֆայ են, չէ՞

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (25.07.2013)

  13. #82
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև բոլորին: Գալ ջան, առանձնապես, կարոտել էի...

    Մեծ հաճույքով կարդացի բոլորիդ գրառումները` շնորհակալ եմ, որ ձեր շնորհիվ բարձր տրամադրությամբ գործի եմ գնալու: Ու նաև` ամբողջ օրվա համար լիքը մտածելու բաներ տվեցիք. հեշտ չի ձեր հարցերի տակից դուրս գալը: Երեկոյան կփորձեմ հնարավորինս պատասխանել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (23.07.2013)

  15. #83
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըհը, նախորդ երկուսն էլ սայ-ֆայ են, չէ՞
    Սայ, բայց ֆայ-ը հանած… դա ի մասնագիտությունն ա, Բյուր ջան…

  16. #84
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև բոլորին: Գալ ջան, առանձնապես, կարոտել էի...

    Մեծ հաճույքով կարդացի բոլորիդ գրառումները` շնորհակալ եմ, որ ձեր շնորհիվ բարձր տրամադրությամբ գործի եմ գնալու: Ու նաև` ամբողջ օրվա համար լիքը մտածելու բաներ տվեցիք. հեշտ չի ձեր հարցերի տակից դուրս գալը: Երեկոյան կփորձեմ հնարավորինս պատասխանել...
    Յա… դու հլա գործի չե՞ս…

    Սամ ջան, դու գործիդ նայի, ապեր, մենք ստեղ ենք…

  17. #85
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ էսքան գրելու փոխարեն քո վարյանտն ասա…
    Որոշեցի հետ վերադառնալ քո խոսքերին, Մեֆ ջան, ու դրանցից սկսել: Էն խոսքերին, որ ես հակասում եմ ինքս ինձ:

    Ես չեմ հակասում ինքս ինձ:
    Ճիշտ է, ես հերքում եմ կրոնը: Բայց ես երբեք չեմ հերքել Աստծոն: Նկատի չունեմ երիտասարդ տաերիներս, երբ ինքս էլ քյոյնա աթեիստ էի, երբ առաջին անգամ կարդացի Աստվածաշունչն ու մի կողմ նետեցի: Դա էլ, ինչ խոսք, եղել է և ոչ քիչ տարիներ...
    Բայց խոսքս այսօրվա մասին է: Ակումբի ժամանակշրջանի մասին: Ակումբում ես երբեք չեմ հերքել Աստծոն:

    Մեր մտածելակերպերի տարբերությունը հենց այս առաջին կետից էլ սկսվում է:Քանի որ քեզ համար, Մեֆ ջան (շատերի համար էլ), Աստված և կրոն նույն բանն են: Դու չես պատկերացնում (կամ չես ցանկանում պատկերացնել), որ նրանց կարելի է նաև... չէ, անհրաժեշտ է` առանձին դիտարկել:

    Ես այդ արեցի: առանձնացրեցի:Եվ ստացվեց այնպես, որ այնքան հսկայական է կրոնի և Աստծո միջև տարբերոությունը, որ այդ տարբերոության համեմատ կրոնն ու աթեիզմն աչքիս դարձան հարազատ եղբայրներ:

    ՄԻ օր դու կհասկանաս ասածս: Կներես այս խոսքի համար, ես ոչնչով չեմ ցանկանում նսեմացնել քեզ: Ես հիացած եմ քո մտածելակերպով (ու ոչ միայն ես), ես շատ եմ գնահատում քո փիլիսոփայությունը, աշխարհայացքը, տեսանկյուններիդ ազնվությունը: Ուղղակի այլ բառ չգտա այս պահին, բացի "հասկանալ": Միգուցէ այլ կերպ կարելի է ասել, որ դու ուղղակի փա՞կ ես... Ուրեմն, մի օր կբացվես, - ես սա ի նկատի ունեմ: Կբացվես, երբ որ քանդես սահմաններդ, որոնք հենց ինքդ ես սահմանել:

    Իմ ամբողջ ասածը, այս ամենը, որ արդեն քանի էջ է խոսում ենք իրար հետ, այդ սահմանի մասին է: Որովհետև դու շատ ճշմարիտ ու հմտորեն խոսում ես հավատացյալի սահմանափակության մասին, բայց որ յուրաքանչյուր աթեիստ էլ նույնպիսի սահմանափակ մեկն է, չես ցանկանում տեսնել: Այդ մասին է ասածս: Դա է պատճառը, որ անգամ բերածս պատմությունները չեմ ցանկանում բացատրել: Չէ, քանի որ հիմա այսքան մարդ բացատրություն է պահանջում, կասեմ տեսակետս, ինչ խոսք: Բայց հասկանում ես, Մեֆ ջան, մեր այս զրույցի մեջ իմ տեսակետը քեզ հետ ոչ մի կապ չունի:

    Որովհետև այդ պատմությունները նրա համար էին, որպեսզի տեսնես, որ ինչքան էլ տրամաբանականորեն փորձես բացատրել դրանք, որքան էլ համոզես դիմացինիդ, մեկ է, ինչ-որ բան այնուհանդերձ պակաս է մնում, անբացատրելի է մնում, չլուսավորված է մնում... քեզ համար, քո ճշմարտության համար:

    Բայց դրանով ես քեզ համար ոչինչ չեմ ցանկանում ապացուցել, Մեֆ ջան, և դրա համար էլ անընդհատ ասում եմ, որ իմ բացատրությունը կապ չունի: Ես ուղղակի չեմ ցանկանում, որ դու հերքես այն, ինչը չի համապատասխանում քո մտածելակերպին, աշխարհայացքին: Ընդամենն այն պատճառով, որ դու այդ կարծիքին չես:

    Օրինակ դուք, աթեիստներդ, անընդհատ փաստեր եք ուզում: Ի՞նչ փաստեր: Այն, որ ես դեմքս թեքեցի ու հենց քթիս առջև տեսա փողոցի վերանորոգվող մասը, ինձ համար հսկայական փաստ էր: Քեզ համար դա փա՞ստ է... Ցավոք, ոչ: Դու թքած ունես իմ այդ փաստի վրա, չէ՞...

    Քեզ համար մի բան է կարևոր. որ քո բացատրությունը քեզ համար հնարավորինս ճշմարտանման հնչի:

    Ու եթե քո բացատրության մեջ դու կարողացար հասնել այդ ճշմարտությանը` քեզ համար, քո խղճի համար, - ուրեմն ես սխալ եմ: Իսկ եթե չկարողացար` էլի քեզ համար ու քո խղճի համար, - ուրեմն... կարող ես եզրակացություններ անել:

    Այս ձեր վեճի մեջ միակողմանի սահմանափակություն չկա, այն` երկկողմանի է: Դուքէ աթեիստներդ,պնդում եք մի բան, հերքում եք մյուսը: Հավատացյալները պնդում են ձեր հերքածը և հերքում են ձեր պնդածը: ՈՒ քանի ձեր այս վեճը կա, ճիշտ է, Լեննոնի խոսքերը դժվար թե իրականություն դառնան: Դրանց իրականություն դառնալու համար մի բան է անհրաժեշտ: ամհրաժեշտ է, որ ձեր երկու բանակներն էլ մոռանան Աստծոն: Իսկ Աստծոն մոռանալ դուք երկուսդ էլ անկարող եք, իսկ ազնվորեն ասած` ցանկություն էլ չունեք: Չէ՞ որ առանց Աստծո երկուսդ էլ կվերանաք:

    Ի՞նչը պիտի պաշտեք: Ի՞նչը պիտի հերքեք...

    Իսկ այդ աբստրակտ Աստծոն մոռանալն իրականում մի առանձնապես բարդ խնդիր էլ չէ: Ուղղակի պետք է համաձայնվել, որ դուք ինքներդ` Աստվածներ եք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (24.07.2013)

  19. #86

    Սամ ջան, նկարը… նկարն ինչու՞ ընկավ… ի՞նչն էր պատճառը…

    Ասելու ե՞ս թե չէ… մեռանք սպասելով, այ ախպերս…

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (25.07.2013), StrangeLittleGirl (24.07.2013), Աթեիստ (24.07.2013)

  21. #87
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Sambitbaba ջան, արդեն մի քանի պատմություն պատմեցիր, որոնք մենք վերագրում ենք պատահականությանը, զուգադիպությանը, ու տենց բացատրում։ Էն դեպքում, երբ դու ընդհանրապես որևէ կերպ չես փորձում բացատրել։
    Իմ կարծիքով մեր տարբերակը գոնե ինչ որ բան ասում ա։
    Քանի քո տարբերակը չես հնչեցրել, ու այն ավելի արժանահավատ չի եղել, մեր տարբերակը մնում ա լավագույնը։
    Եկ, մի պատմություն էլ քեզ պատմեմ, Աթեիստ ջան:

    Երեկ երեկոյան, ութի կողմերն էր, Մեֆին պատասխանեցի ու անցա քեզ պատասխանելուն: Քեզ կարճ գրեցի, ասենք մինչև 8:15. Թե ինչ գրեցի, չեմ հիշում, բայց մեկ էլ աչքերս բացում եմ ու տեսնում, որ համարյա 9:00 է, ես էլ կոմպի առջև դանթել եմ: Արդեն սևացած էկրանը նորից սպիտակեցնում եմ ու տեսնում քեզ գրածս: Վերընթերցում եմ: Զգում եմ, ինչ որ բան պակաս է, բայց այնքան ահավոր է քնելուս ցանկությունը, իսկ դեռ 9-ը չկա, ես այդ ժամին երբեք չեմ քնում, - որ մի բառ անգամ անկարող եմ գրել... Լավ, մտածում եմ, ափսոս է գրածս, ուղարկեմ, իսկ առավոտյան, եթե կարիք լինի, կշարունակեմ: Ուղարկում եմ, անջատում կոմպն ու պառկում քնելու:

    ...Աթեիստ ջան, եթե հարցնես, թե ու՞ր է գրածս, - ես էլ նույն բանը կարող եմ քեզ հարցնել...

    Դրա հետ մեկտեղ ես էլ չեմ կարծում, թե կոմպիս վարակել եմ Մեֆի ասած մոգական ռեալիզմով: Ինչ խոսք, որ "ուղարկելու" փոխարեն քնաթաթախ մի այլ կոճակ եմ սեղմել: Բայց չէ՞ որ շատ լավ հիշում եմ, որ մտածեցի ուղարկել գրածս, չնայած այն բանին, որ կիսատ-պռատ էր ու դուրս չեկավ, որովհետև ափսոսում էի ծախսած ժամանակս...

    Լավ, վերջը ստացվեց, որ այնուհանդերձ չեմ ուղարկել և ի՞նչ կապ ունի, թե ինչն է պատճառը, չէ՞: Համաձայն եմ: Բայց որքանո՞վ սխալ կլինեմ, եթե ասեմ հիմա, որ չուղարկողը ես չեմ եղել...

    Հ.Գ. Մի բան կուզենայի կրկնել "չուղարկածիցս". չեմ փորձել պատմություններս բացատրել, քանզի չեմ համարել, որ այս թեման դրանք բացատրելու մասին է:

    Հով ջան, այ երբ որ Sambitbaba-ն իրա տարբերակն ասի, կարծում եմ ահագին պարզ կլինի, որտև պտի որ իրարից շատ տարբեր լինեն։

    Սենց օրինակ բերեմ։ Մարդը շենքի տակով անցնում ա (էն կողմով որ լուսամուտ էլ չունի), մեկ էլ գլխին քար ա ընկնում։ Հիմա մեր տարբերակն էն ա, որ պատից մի կտոր հենց էդ պահին փոկվավ, ընկավ։
    Տանիքից էլ ձև չկա գցելու։ Հիմի որ մի հոգի էլ տարբերակ ասի, որը էդ պահին վերևից ուղղաթիռ ա անցել, գցել, թռել, ըստ քեզ ո՞րն ավելի արժանահավատ կլնի (տես, չեմ ասում ճիշտ, հատուկ գրում եմ արժանահավատ)։

    Ու ի դեպ, ձեռի հետ կարաս փորձես հաշվել նման դեպքի հավանականությունը ։)
    Պատահականություններ չկան: Ու կապ չունի, թե այդ քարը որտեղից է ընկել. պատից, ինքնաթիռից թե Մարսից:

    Կարևորն այն է, որ եթե ես կամ դու անցնեինք այդ պահին այդ շենքի տակով, - այդ քարը երբեք չէր ընկնի: Այդ քարը` ա՛յդ մարդու քարն էր, և որտեղով էլ ա՛յդ պահին անցներ այդ մարդը, հենց այնտե՛ղ էլ այդ քարը կընկներ նրա գլխին:

    Իմ ու քո գլխին ընկնող քարերի տեղն ու ժամանակը` ուրիշ է, Աթեիստ ջան...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  22. #88
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Աթեիստ ջամ, իմ ասածը միակ բացատրությունն ա ու գիտական ա, կամ էլ մեկը խփել գցել ա… ուրիշ տարբերակ եթե գոյություն ունի, ապա պետք ա առաջ քաշվի ու բացատրվի…
    Այլ տարբերակի մասին դեռ կմտածենք, Մեֆ ջան: Իսկ առայժմ թույլ տու մի փոքր շեղվել...

    Միայն "գիտականորեն ապացուցված" բացատրություններ կամ փաստեր պահանջողին կարելի է "գիտությունասպան" համարել, որովհետև, հերքելով մինչև այժմ "գիտականորեն չապացուցված" բաները, նա գիտությանը զրկում է իր հետագա զարգացման հնարավորությունից, այսինքն` սպանում է գիտությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  23. #89
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ իս, ահավոր սխալ բան ա մարդկանց տենց չորով աթեիստների, հավատացյալների ու Սամի ասած Աստծոն հավատացողերի, բայց կրոնին չհավատացողների բաժանելը: Ժող, էկեք ընդունենք, որ մենք ավելի բազամազան ենք, քան սենց հասարակ դասակարգումները, ամեն աթեիստ տարբեր ա, ամեն հավատացյալ տարբեր ա: Ուղղակի մեկը քաշվում ա մի կողմ, սկսում փնովել մյուսներին:

    Ինչու՞ եմ սենց ասում: Որովհետև ես հավատացյալ եմ, հավատացյալ քրիստոնյա եմ: Հիմա չգիտեմ՝ ըստ Սամի սահմանման կրոնավոր եմ, թե ուղղակի մարդ, որը հավատում է Աստծուն: Բայց ամեն դեպքում եկեղեցի չեմ գնում (դա առանձին պատմություն ա, չեմ ուզում դրա մասին խոսել), իսկ ՀԱԵ-ից սիրտս խառնում ա:

    Էսքանով հանդերձ, ինձ փաստեր են պետք, ես փաստերի սիրահար եմ: Իրականում ես էդ փաստերը գտել եմ, ուղղակի չեմ ուզում բանավեճերի մեջ մտնել, հավես չեմ անում դրանցից խոսել: Իսկ էդ փաստերը Աստվածաշունչն ու պատմությունը համեմատելն ա, լիքը գիտական գրականություն փորփրելը, նաև աթեիստների տեսանկյունին ծանոթանալը: Հա՛, ես ավելի ուժեղ հավատացյալ դարձա, երբ կարդացի աթեիստ հեղինակի գրած ապոկրիֆների վերլուծությունը: Ու մեկ ա, քրիստոնյա հալովս ես շարունակում եմ ասել, որ կյանքը անիմաստ ա կամ էլ նենց իմաստ ունի, որ ոչ մի մահկանացու չի կարող բացատրել:

    Սամ, հասկանու՞մ ես, ես ընդունում եմ, որ մարդուն Աստված ա ստեղծել, որ զարմանալի ունակություններ ա տվել մարդուն, ուղեղ ա տվել, ինչպիսին ոչ մի ուրիշ կենդանի էակ չունի: Բայց մեկ ա, ես չեմ հասկանում, թե նկարն ինչու ընկավ ու Աստծո գոյությունը ոնց ա ապացուցվում նկարի ընկնելով: Էդպիսի պատմություններով դու պրիմիտիվացնում ես հավատքը, իջացնում գերբնականի մակարդակի, իսկ Աստված նրա համար չի, որ ինչը չկարողանաս գիտականորեն բացատրել, իրան առաջ քաշես:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (24.07.2013), Գալաթեա (24.07.2013)

  25. #90
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոտ 2 շաբաթ առաջ դասընկերոջս հանդիպեցի: «Գրկախառնվեցինք», կանգնեցինք, սկսեցինք զրուցել ու հիշել անցած օրերը: Խոսակցության ընթացքում մեզնից ընդամենը մի քանի սանտիմետր հեռու ծառի հսկայական ճյուղ կոտրվեց ու ընկավ:

    Սամ, հիմա եթե քո ուղղությամբ գնամ, պետք ա ինձ երկու հարց տամ:
    - Ինչպիսի՞ հրաշք էր, որ մի քանի սանտիմետր հեռու էինք կանգնել:
    Կամ
    - Ինչու՞ էինք հենց այդ օրը հանդիպել, եթե չհանդիպեինք, տեղով շուտ անցած կլինեինք:

    Ու կարող ենք սենց սիրուն հեքիաթներ սարքել:

    Իսկ պատասխանը հստակ ա:
    Կարող ա` պատասխանը հստակ ա, Չուկ ջան, բայց միակը չի:
    Եթե Կարենին հարցնենք, նա կարող է մի այլ բան ասել, էն անցնող աղջիկներից յուրաքնաչյուրը` այլ բան, և այդպես շարունակ...

    Բայց հստակ է նաև այն, որ այդ կոտրվող ճյուղը ձեր բոլորի համար, կամ գոնե ձեզանից մեկի համար` ինչ-որ լուր էր, ինչ-որ նախազգուշացում կարող էր լինել, ինչ-որ բան կարող էր նշանակել:

    Իսկ դուք` լսեցի՞ք... Այ, սա է կարևորը:

    Համեմատած նրան, թե դու ինչպես ես ընկալում արտաքին աշխարհը, այդպես էլ դու կառուցում ես քո կյանքը:

    Հուսով եմ, չե՞ս նեղանա, եթե հենց քեզ օրինակ բերեմ, Չուկ ջան...

    Տես, դու հսկայական աշխատանք ես կատարել (ըստ իս` իմ ուժերից վեր), բացել ես այս` մեզ բոլորիս շատ սիրելի Ակումբը, մեր բոլորի երկրորդ Տունը, որտեղ մենք բոլորս քիչ ժամանակ չենք անց կացնում: Այն, որ քո կատարած աշխատանքն արդեն իսկ վարձատրում է քեզ նրանով, որ մեզանից յուրաքանչյուրից դու ամեն օր ասենք, մի փոքր, բայց շնորհակալության, երախտագիտության դրական էներգիաներ ես ստանում, - դա մի կողմ: Ու բոլորովին էլ կապ չունի, գիտե՞ս դու այդ մասին, թե ոչ, որ հազար հոգի քեզ սիրում է այս աշխարհում ու դա քիչ չէ ու դրա համար առժեր այս Ակումբը բացել, - այդ մասին չէ, որ ուզում եմ ասել:

    Որքան որ ես հասկացել եմ, դու ինքդ պարտական ես Ակումբին քո երջանկությամբ, ճի՞շտ է: Ակումբն է, որ քեզ տվել է քո սիրելի կնոջն ու քո երջանիկ ընտանիքը:

    Հիմա դու կարող ես համարել, որ Քո Ակումբը` նախախնամություն էր, որ տրված էր քեզ` կատարելու քո կյանքի այն ամենակարևոր գործը, որը քեզ բերելու էր քո ամենամեծ երջանկությունը քո կյանքում, քո կնոջը: Եվ որքան շատ կկարևորես քո կատարած աշխատանքը քեզ համար, այլ ոչ թե մեզ, հարաբերականորեն այնքան ավելի թանկ, եզակի ու միակ կլինի, այնքան ավելի բարձր կլինի սիրելի կնոջդ արժանիքը քեզ համար: Ասածս այն է, որ դու կարող ես համարել, որ այս Ակումբը, նախապես, ենթագիտակցաբար, դու ստեղծել ես հենց նրա համար, որպեսզի գտնես քո ամենակարևոր երջանկությունը, և այդպես համ ինքդ կբարձրանաս քո աչքին, համ էլ կինդ ուրիշ կանաց համեմատ անհասանելի միակը կդառնա քեզ համար:

    Չէ, իհարկե, դու Ակումբը մեր համար էլ ես բացել ու քո բարի գործը մեկ է, արդեն արել ես ու քօ` օրեկան հազար շնորհակալություններն էլ արդեն նախօրոք ունես... Եվ ինչ խոսք, որ կնոջդ հետ ծանոթանալն էլ կարող ես լրիվ պատահականություն համարել ու ասել. դա պատահականություն է, հիմա Ֆոտոնը (չեմ սխալվում, չէ՞) չլիներ, մեկ ուրիշը կլիներ: Ու դրանով քո իսկ սիրելի կնոջը դարձնես բոլորին հավասար ինչ-որ մեկը, պատահաբար իր կյանքը քո հետ կապող...

    Ընտրությունը քոնն է, Չուկ ջան, իսկ տարբերակները` շատ են...

    Սամ, չգիտես ինչու երբ միլիոնավոր նկարներ են ընկնում, մարդիկ չեն զարմանում, թե ինչու ընկավ, բայց երբ էդ միլիոն դեպքից մեկում համընկնում ա ինչ-որ իրադարձության հետ, դա գերբնական են համարում: Ինքդ հիշիր, թե քո շուրջը քանի բան է էս ընթացքում կոտրվել կամ ընկել, բայց դու դա գերբնական չես համարել:

    Չգիտես ինչու մարդիկ օրական միլիոնավոր նամակներ են ստանում, այդ թվում բազում գործնական, բայց դա նորմալ են համարում: Ու եթե դրանցից մեկը համընկնում ա ինչ-որ բան հետ, դա գերբնական են համարում: ԻՆքդ հիշիր, թե քանի գործնական ու ոչ գործնական նամակ ես ստացել, բայց դրանք գերբնական չես համարել:

    Չգիտես ինչու, միլիոնավոր մարդիկ օմեն օր պռոբկեքի մեջ են ընկնում, բայց երբ մի անգամ բախտի քմահաճույքով խուսափում են դրանից, դա գերբնական են համարում: Ինքդ հիշիր, թե քանի անգամ ես պռոբկեքի մեջ ընկել, այդ թվում իմանալով կամ չիմանալով պոտենցիալ պռոբկայի մասին:
    Եկ առայժմ ասեմ (շտապում եմ), որ իմ կյանքի սցենարի գլխավոր դերակատարը ես եմ, և իմ կյանքում ինչ որ տեղի է ունենում, ինձ համար է տեղի ունենում, այլ ոչ թե միլիոնավոր ուրիշների: Ես եմ իմ կյանքի յուրաքանչյուր իրադարձության պատճառը, հերոսը, մեղավորը: Եվ իմ կյանքում ստացած բոլոր` համ նվերներն են իմը, համ էլ մահակի հարվածները...

    Ուրիշների համար ես կարող եմ ուրախանալ, կամ ցավակցել, կամ մի այլ բան: Բայց, կոպիտ ասած, ուրիշների հետ ես գործ չունեմ, ուրիշների համար ես ատվեչայ չեմ...

    Իսկ եթե ավելի ազնվորեն... Ուրիշներ չկան: Դու` ուրիշ Ես Էմ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 6 11-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  2. «Կրոն» բաժնի մոդերատորի ընտրություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 24.05.2011, 03:18
  3. Monk-ը կրոն բաժնի մոդերատոր. վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 21.10.2008, 19:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •