Մեֆ ջան, դու ինձ հարցնում ես, թե ինչու նկարն ընկավ, ես պատասխանում եմ, որ չգիտեմ: Բայց, ասում եմ, քո գիտելիքն էլ ինձ չի համոզում, որ ես գոնե քոնն ընդունեմ: Դու էլ քո կողմից չես ընդունում իմ ասածն ու էլի նույն հարցն ես տալիս. ինչու՞ նկարն ընկավ: Ես փորձում եմ այլ կերպ պատասխանել, որ չգիտեմ: Եվ այդպես մի քանի անգամ:
Հետո դու ինձ դեմ ես տալիս պատին. "մեխ մեխել գիտե՞ս"...
Այստեղ ես զգում եմ, որ մեր "անմեղ" զրույցը վերածվեց շախմատի, և դու մի գաղտնի քայլ ես պատրաստել ինձ համար, որը համարյա անմիջապես գուշակում եմ: Հիմա ճիշտ եմ թե սխալ, բայց սա իմ մոտեցումն է հարցին և ես լիիրավ եմ խաղը շարունակել ի՛մ ընկալումով, ճի՞շտ է:
Ես սկսում եմ խուսափել ուղիղ պատասխանից, սպասելով, որ դու ինքդ կբացահայտես, թե ինչ է քո ուզածը, և սկսում եմ կատակել, ըստ իս` լրիվ հարգանքի ու պատշաճության սահմաններում, - փառք Աստծո, քո գրառումներով դու ինձ լավ հնարավորություններ ես տալիս դրա համար (հետ նայիր գրառումներդ):
Ճիշտ ես, ես կարող էի սար ու ձոր չընկնել, և, չնայած երկար տարիներ լավագույն մեխ մեխող եմ եղել, բայց և այնպես մի պատասխան տայի քեզ, որ դու ասեիր քո կառոննի "մի հատ մեխ պատին չես կարում մեխես, դու որտեղից պտի իմանաս նկարն ինչի ընկավ"-ը և վերջացնեինք-գնար...
Բայց ես չէի ցանկանում, որ թեման փակեինք: Ինձ դուր էր գալիս մեր զրույցը: Ես իրոք որ հիացած էի քո համբերատար պատասխաններով, նույնիսկ այն դեպքերում, երբ ես ինքս չափն անցել եմ (կներես)... Կներես, բայց ես անկարող էի զրկել ինձ հաճույքից` բացահայտել մի նոր Մեֆի: Մեֆ ջան, դու իրոք որ բազմաշերտ ես, իսկ ես շատ եմ դա սիրում մարդու մեջ...
Բայց դու միակ պատճառը չէիր:
Բյուր ջան... Նույնիսկ չգիտեմ, թե ինչ բառերով արտահայտվեմ... Որովհետև ասել. հմայված եմ, - նշանակում է ոչինչ չասել... Էնքան սիրում եմ, երբ դու սկսում ես խոսել... ներսից... Հուսով եմ, կհասկանաս: Եվ ընդհանրապես, ես քեզ շատ եմ սիրում: Մեֆին էլ, բայց իրեն չասես... Չէ, ավելի լավ է ոչինչ չասեմ...
Ու հետո, մի երրորդ բան էլ կար, Մեֆ ջան: Ես անընդհատ ուզում էի ինչ-որ բաներ ասել հաջորդ երկու պատմությունների մասին: Հակառակ նկարի պատմությանը, որտեղ իրոք չգիտեմ, թե ինչպես արդարացնեմ նրա ընկնելը, - այս պատմություններում ես ասելու բան ունեի...
Ինչու չասացի՞... Գիտես, երևի սխալ կլինի ասել, իբր սպասում էի, որ դուք ինքներդ հարցնեք - իսկ դուք չհարցրեցիք - բլաբլաբլա... Չէէէ... Ուղղակի այն, ինչ կուզեի ասել, բավական լուրջ է նույնիսկ ինքս ինձ ասելու համար: Եվ ինչ խոսք, որ առավել դժվար է դրանք արտաքին աշխարհ հանելը, առավել ևս այն լսարանի առջև, որն ի սկզբանե դեմ է տրամադրված նրան, ինչ պատրաստվում ես ասել...
Բայց դա ինձ համար արգելք չի, Մեֆ ջան, - ես չեմ վախենում քարկոծվելուց կամ ծաղրից: Ուղղակի վերջերս իրոք որ շատ եմ հոգնած, և ինչ-որ չի ստացվում մարդավարի մտքերս իրար հավաքել լուրջ խոսակցության համար...

Էջանիշներ