Հենց հիմա Երկիր Մեդիայով հարցազրույց ա քաղաքապետարանի՝ տրանսպորտի վարչության պետք՝ Հանրիկ Նավասարդյաննի հետ: Ասում ա, որ 150 դրամ սակագինը հնարավոր չի վերանայել: Սակագինը բարձրացրել են, որպեսզի կարողանան բարելավել տրանսպորտի սպասարկումը, ասում ա էսօրվա դրությամբ վարորդների խիստ պակաս կա, հատկապես ամառը մարդիկ նախընտրում են մեկնել արտերկիր, մի քանի ամիս աշխատել քան թե մնալ Հայաստանում թեժ արեւի տակ ամբեղջ օրը ավտոբուս կամ միկրոավտոբուս վարել: Հետո ասում ա, որ կան բազմաթիվ հին ավտոբուսներ որոնք արթեն շարքից դուրս են եկել, եթե մինչեւ ձմեռ դրանք չփոխվեն, ապա ձմռանը մեծ խնդիրներ են առաջանալու քաղաքային տրանսպորտի սպասարկման ոլորտում: Աում ա ուզում են նենց անեն, որ էտ հին, շարքից դուրս եկած միկրոավտոբուսները փոխարինվեն ավտոբուսներով: Ասում ա կա երկու տարբերակ, կամ սակագինը մնում ա 150 դրամ ու քաղաքային տրանսպորտի սպասարկումը բարելավվում ա, կամ նորից դառնում ա 100 դրամ ու մեծ խնդիրներ են առաջանում, վարորդները չեն ուզում աշխատեն, հին մեքենաները շարքից դուրս են գալիս, նորերը չեն բերվում:
Այ սենց տխուր բաներ:

Էջանիշներ