Կանցնի, սա էլ կանցնի...
Կանցնի, սա էլ կանցնի...
keyboard (20.07.2013)
keyboard (20.07.2013)
Քաղաքական որոշ ուժեր դիմելու են վարչական դատարան`վիճարկելու տրանսպորտի 150 դրամ սակագինը
Տրանսպորոտով եմ եկել և100 դրամ եմ վճարել, 50 դրամի դիմաց էլ կտրոն եմ տվել` այսօրվա մամլո ասուլիսում ասաց «100 դրամ» հասարակական նախաձեռնության հիմնադիր-անդամ Լուսինե Մնացականյանը:
Լուսինե Մնացականյանի խոսքով` իրենք այսօր վարորդներին և քաղաքացիներին թռուցիկներ են բաժանել` կոչ անելով վճարել 100 դրամ: Այս թանկացումն ուղղված է վարորդի և հասարակության դեմ: «Մեր վարորդները կիրթ մարդիկ են և հասկանում են` ուղևորների բողոքը և չեն հայհոյի»,-ասաց Լուսինեն:
Ասուլիսի մյուս բանախոս «Իրազեկ ու պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով, եթե քաղաքացիները բողոքեն, վարորդներն էլ կբողոքեն: «Իհարկե, լարվածություն կառաջանա, բայց Մոսկվան էլ մի օրում չի կառուցվել»,- ասաց բանախոսը:
Պրն Պիպոյանի խոսքով` անհեթեթություն է քաղաքապետարանի այն հիմնավորումը, թե ավտոպահեստամասերը թանկացել են, հակառակը մի բան էլ էժանացել է, գազի թանկացման հետ էլ կապ չունի այս թանկացումը: «Ամեն ամիս մենք ունենում ենք 9550 ուղևոր 5950-ի փոխարեն: Երկրորդ` ասում են մեքենաների վրա պետք է ծախսվի ամիսը 65.000 դրամ: Եթե այդպես է` ապա մեր բոլոր մեքենաները կարելի է շահագործել 15 տարի: Երրորդ`բոլոր ավտոբուսների վրա կպցված են գովազդներ, որոնցով ողջ աշխարհում սուբսիդավորում են տրանսպորտի գինը»,- մանրամասնեց պրն Պիպոյանը:
Նա չի մեղադրում այն ուղևորներին, ովքեր 100 դրամ չեն վճարել, քանի որ 100 դրամ վճարելու բոյկոտը մի տարբերակն է պայքարի: «Տեղեկություններ կան, որ որոշ քաղաքական ուժեր դիմելու են վարչական դատարան` վերանայելու տրանսպորտի գինը: Մենք աջակցելու ենք այդ քաղաքական ուժերին` մեր վերլուծությունները տրամադրելով նրանց: «Լավ կառավարման դեպքում անգամ 100 դրամից պակաս էլ կարելի է ավելի ցածր գին վճարել»,- մանրամասնեց պրն Պիպոյանը` հավելելով, որ քաղաքապետարանը չի կարող իր խոստացած իդեալական երթևեկություն կազմակերպել:
- See more at: http://mardik.am/am/%D5%B0%D5%A1%D5%....0qPR6Yfv.dpuf
«էս 50-ն էլ 10 կոպեկանոցներով եմ տալիս, որ կարողանան հեշտ բաժանել իրար մեջ թոշակս»
-Վերցրու, տղա ջան, էս 100 դրամը ինձ տեղ հասցնելու համար, էս 50-ն էլ 10 կոպեկանոցներով եմ տալիս, որ վարչապետս ինձնից չնեղանա հանկարծ ու ինքն ա, Տարոնն ա, գծի տերն ա, եսիմ էլ ովքեր են` կարողանան հեշտ բաժանել իրար մեջ թոշակս...աղա մարդ եմ:
Ահա այսպես իրա վճարած 150 դրամի հետագա ճակատագիրը ներկայացրեց 10 համարի երթուղայինով երթևեկած մի տարեց տղամարդ:
Հիշեցնենք, որ այսօրվանից հասարակական տրանսպորտի` միկրոավտոբուսների, ավտոբուսների և տրոլեյբուսների ուղեվարձի գինը թանկացավ, ինչը առաջացրել է հասարակության դժգոհությունը:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Տրանսպորտային անհնազանդությունը սկսված է» նախաձեռնության անդամները վաղ առավոտից սկսած կանգառներում և երթուղայիներում թռուցիկներ են տարածում` իրազեկելով, թե մարդիկ ինչո՞ւ պետք է 100 դրամ վճարեն:
«ՄԻ՛ ՎՃԱՐԻՐ 150 ԴՐԱՄ
Միասին մենք կհասնենք նրան, որ այս թանկացումը չեղյալ հայտարարվի։ Մեր բոյկոտը բնավ ուղղված չի հանրային տրանսպորտի վարորդների դեմ։ Ընդհակառակը՝ 150 դրամ ՉՎՃԱՐԵԼՈւ մեր այս բոյկոտը կարող է խթան հանդիսանալ, որ վարորդները ավելի լավ գիտակցեն սեփական շահերը պաշտպանելու իրենց իրավունքը եւ օրենքով թույլատրված ձեւերով, որոնցից է նաեւ գործադուլը, հասնեն իրենց սոցիալական վիճակի բարելավմանը»,-մասնավորապես, գրված է թռուցիկներում:
Հասարակական տրանսպորտի թանկացման մասին հայտարարությունը զայրացրել է մեր քաղաքացիներին: Առավոտվանից սկսած` «ոչ 150 դրամ» կարգախոսին կողմնակից մեր շատ քաղաքացիներ վճարում են 100 դրամ և վարորդին բացատրում, որ իրենց բողոքն ուղղված է քաղաքապետարանի դեմ:
Խոսակցություններ էին շրջանառվում նաև այն մասին, որ վարորդները կարծես թե համակարծիք են քաղաքացիների այս բողոքին:
Mardik.am-ի թղթակիցը, ով ևս որպես ՀՀ քաղաքացի դեմ է այս թանկացմանը որոշեց նախ ստուգել վարորդների տրամադրվածությունը, ինչպես նաև իր բողոքն արտահայտել քաղաքապետարանի այս ապօրինի և անհիմն որոշման դեմ:
Առաջին անգամ Օպերա հասա 10 համարի երթուղայինով, վճարեցի և իջա: Ոչ մի պատասխան վարորդից: Վստահ եմ` առաջին և վերջին չվճարողը ես չէի, դրա համար էլ երևի լռեց:
Երկրորդ անգամ աշխատավայր հասա 41 համարի երթուղայինով, որն ի դեպ, դատարկ էր, այն դեպքում, երբ այն միշտ ծանրաբեռնված է լինում: Նստեցի վարորդին վճարեցի 100 դրամ` ասելով. «Բողոքս Ձեզ չի ուղղված, այլ քաղաքապետարանին: Վարորդը ժպտաց, փողը վերցրեց, ու տխուր ասաց. «Այդ թանկացումից ես ոչինչ չի շահում, համ էլ պլանն են թանկացրել», ապա բացատրեց քաղաքապետարանի ապօրինի որոշման բուն պատճառը. «Դիզվառելիքով աշխատող ավտոբուսներից քիչ փող ա մնում իրենց, որոշել են ավելի շատ օգուտ ստանալ, դրա համար էլ գինը թանկացրել են»:
Հետո էլ տխուր տոնով շարունակեց. «Երևի սրա համար էլ մարդիկ չեն նստում»:
Մեկ այլ ուղևոր էլ ասաց. «Քիչ ա մնում, որ մեր վրա էլ սչոչիկ դնեն, պրծնենք արա»:
Այնպես որ, հարգելի քաղաքացիներ 100 դրամ տալը արդյունավետ պայքարի միջոց է: Կոչ են անում բոլոր քաղաքացիներին առանց ամաչելու նման կերպ վարվել, իսկ Տարոն Մարգարյանին խորհուրդ ենք տալիս չգիտես ինչ ճանապարհներով իր կուտակած հարստությունից վճարել բոլոր այն վարորդներին, ում քաղաքացիները վճարել են 100 դրամ: Ես նրանցից մեկն եմ: Այնպես որ, Տարոն Մարգարյան, 10 և 41 համարի երթուղայինների վարորդներին 100 դրամ պարտք եք:
- See more at: http://mardik.am/am/%D5%B0%D5%A1%D5%....WZS6cA2b.dpuf
Քաղաքապետարանը հայտարարել էր, որ տրանսպորտի թանկացման շնորհիվ կբարձրանա երթուղային ցանցի որակը` մասնավորապես նշվել էր, որ կանգնած ուղևորներ այլևս չի լինի:
Սակայն այսօր mardik.am-ի լրագրողը ականատես է եղել` ինչպես են որոշ երթուղայիններում ուղևորները կանգնած երթևեկում և դժկամության վճարում 150 դրամ: Մի քանիսը նույնիսկ գնի թանկացման համար բողոքեցին վարորդին, վերջինս էլ ասաց. «Էդ թանկացումն իմ գրպանը չի մտնում, ոչ մեկը չգիտի, որ վարորդը ջեբերը դատարկ գնում է տուն: Գծի տերերը վախում են, թաքնվել են, մեզ առաջ գցում: Ախպեր, բա մարդիկ սոված են (նկատի ունի գծատերերին-խմբ.)»:
Մեկ այլ վարորդ էլ մեր թղթակցին պատմել է, որ առավոտյան առաջին ուղերթի ժամանակ ուղևորները բողոքել, արտահայտել են իրենց զայրույթը:
Տրանսպորտի թանկացումը տխրեցրել է նաև վարորդներին, ովքեր ամեն վայրկյան լարված սպասում են` ինչպես ուղևորներից մեկը կիջնի 100 դրամ վճարելով:
- See more at: http://mardik.am/am/%D5%B0%D5%A1%D5%....1yElyv9l.dpuf
Ուսանողները պետք է 100 դրամ վճարեն` ուսանողները որոշել են այսպիսի առաջարկով հանդես գալ:
Այդ մասին այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտ Կարեն Սիրունյանը:
«Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ փոխնախագահ Զոհրապ Հովհաննիսյանի խոսքով` այս ակցիային միացել են ոչ միան ուսանողներ, այլև նրանք, ովքեր արդեն ուսանողներ չեն: «Ակհայտ է, որ վարձերի թանկացմանը եթե գումարում ենք տրանսպորտի թանկացումը, ապա պատկերն իրոք մխիթարական չէ, ավելին` մեր ուսանողների մեծ մասը մտածում է` ուսումը կիսատ թողնելու մասին»,- մանրամասնեց պրն Հովհաննիսյանը` հավելելով, որ երկուշաբթի օրը կլինի ակցիա քաղաքապետարանի մոտ ժամը 12:00-ին:
Բանախոսները գծատերերին կոչ են անում հրաժարվել գերշահույթ ստանալու մտքից և բավարարվեն շահույթ ստանալով:
- See more at: http://mardik.am/am/%D5%B0%D5%A1%D5%....y11FnPGf.dpuf
Ինչի՞ ա ինձ թվում, որ հեսա ամենափրկիչ Սերժիկը իջնելու ա ու ասի ՙՏարոն, լավ բան չես անում...՚![]()
Վերջին խմբագրող՝ VisTolog: 20.07.2013, 17:24:
keyboard (20.07.2013), Moonwalker (20.07.2013), StrangeLittleGirl (20.07.2013), Նաիրուհի (21.07.2013)
Վարող - «Գժվում եմ սենց դուխով մարդկանց համար:»![]()
Հույս ունեմ՝ դրական ավարտով:
Վիստ, վերջին քոմենթդ սպանեցՀա, հաստատ տենց մի բոցոտ բան լինելու ա: Ասենք ամենայն հայոց փրկիչ Սերժիկն ասելու ա, որ մնացածն իրա ջեբից ա տալու կամ նման մի բան, որ իբր ժողովրդին լավություն են անում:
Ժող, բայց տրոլիկների թանկացումը ոչ մի ձև ուղեղս չի մտնում: Դրան ի՞նչ բացատրություն են տալիս: Տեղից տրոլիկներից օգտվող չկա: Թանկացնում են, որ վաբշե չօգտվե՞ն:
«Էրկու ժամից մեր համերգն ա, իսկ մենք սենց բաներ ենք նկարում»![]()
Թանկացնում են որ ինչ անե՞ն...
Ասում են հավասարության համար ենք անում, որ ոչ մեկ չբողոքի, թե խի նրանը բարձրացրիք, մերը չեք բարձրացնում: Տրոլիկներից ստացված գերշահույթը փաստորեն ոչ մի տեղ չի գնալու:
Համ էլ խի՞ համարյա ոչ մեկ չի օգտվում: Ես օգտվում եմ
1. Գոնե ազզատ կանգնելու տեղ կա
2. Էժանա
3. Ամենակարևորը արագ ա![]()
Թանկացնում են, որ ինչ-որ խումբ մարդիկ տրոլեյբուսի ուղղությամբ չկողմնորոշվեն, ԻՄՀԿ
Բայց մեր մեջ ասած լավ էլ օգտվում են: Ու եթե իմանայի, որ էս թանկացման նպատակը կլիներ Տրոլեյբուսների որակի բարձրացումը, նորերի ձեռքբերումը, երթուղիների ավելացումը, տասը ձեռով համաձայն կլինեի: Բայց գիտեմ, որ ոչ մի տենց խնդիր, ցավոք, չկա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
boooooooom (20.07.2013), Moonwalker (20.07.2013), Անվերնագիր (20.07.2013), Տրիբուն (20.07.2013)
Մեր ազգը տրոլեյբուսից չի օգտվում: Էդ փաստ ա:
Ես որ աշխատում էի, Ցիտեադելից նստում էի տրոլ, իջնում էի նախկին փակ շուկա, ու էնտեղից Էջմիածնի երթուղայինն էի նստում, ու իմ մետ մենակ ծեր տատիկ-պապիկներ էին լինում տրոլեյբուսում, ովքեր էդ չարաբաստիկ 50 դրամն էին խնայում: Իսկ երիտասարդները՝ բոլորը «վռազ» են, իրենք պիտի երթուղայինում իրար գլխի վրա կանգնեն:
Մի աբսուրդ բան էլ կա: Մասիվներից ինչ-որ մեկից, չգիտեմ որից, գուցե նաև ոչ մասիվից այլ ավանից, տրոլեյբուս էր աշխատնում դեպի շրջանային, ու իմ կուրսեցիներն օգտվում էին տրոլեյբուսից միայն ձմռան էն սառույցների ժամանակ, երբ երթուղային տաքսին, ա լյա մարշուտկա, չէր աշխատում, այն ինչ կարելի էր միշտ էլ մեծ, ազատ ու հարմարավետ տրոլեյբուսից օգտվել, որը ոչ միայն բավականին անվտանգ ա, ոչ միայն գազանի պես չեն վարում, այլ նաև էկոլոգիապես ավելի մաքուր ա, քան միկրոավտոբուսն ու ավտոբուսը:
Հիմա հարց. նա *իգա բողոքում ենք տրոլեյբուսի գնի թանկացումից, եթե չենք օգտվում էդ տրանսպորտից: Թե՞ քանի բողոքելու առիթ կա, բողոքենք:
StrangeLittleGirl (20.07.2013), Աթեիստ (20.07.2013)
Chuk (20.07.2013), StrangeLittleGirl (20.07.2013)
Դայ, էսքան ժամանակ ես երկու դեպք եմ հիշում, որ տրոլիկից օգտված լինեմ: Մեկը հենց էս վերջերս էր, որ պիտի հիվանդի տուն գնայի, ուրիշ տարբերակ շատ չունեի էլ, մարշրուտկան, որը գնում էր նույն տեղը, լիքն էր գալիս, ես էլ լավ ուշանում էի: Ճամփին պոզերից մեկը պոկվեց, ստիպված մի կես ժամ էլ ոտով եմ քայլել: Մի անգամ էլ նստել եմ մեր փողոցից՝ հուսալով, որ պրոսպեկտ կհասնեմ, բայց տրոլիկը թեքվել էր դեպի Մասիվ: Հետո պարզվեց, որ նույն տրոլիկի երկու ուղղություններն էլ չգիտես ինչու մեր փողոցում նույն մայթով են անցնում, ու պիտի նստելուց առաջ վարորդից ճշտես՝ որ մեկն ա:
Բայց հարցը էդ չի, ես էլ եմ տրոլիկի կողմնակից: Ուղղակի կենտրոնում ապրած լինելով մի քիչ էրես առած եմ ու կարամ նույնիսկ էնքան հեռու գնամ, որ ասեմ՝ կարամ առանց երթուղայինի ապրեմ: Հարցն էն ա, որ տրոլիկից օգտվողները հենց մենակ տատիկ-պապիկներն են՝ թոշակառուները, այսինքն՝ էս թանկացումն առաջին հերթին ոչ թե իմ ու քո, այլ հենց իրանց գրպանին ա խփում:
Դայ ջան, ես իմ համար ոչ հեռավոր անցյալում եմ «հայտնաբերել» տրոլեյբուսը: Մի քանի հոգուց դրական խոսք լսելուց հետո որոշեցի նստել, ու պարզվեց, որ իմ «հիշողություններն» ու պատկերացումները իրականության հետ կապ չունեն (որ իբր հարմար չի, դանդաղ ա, անասուն հոտ ա մեջ ու տենց բաներ): Հիմա ուզում եմ մտածել, թե ինչի շնորհիվ ա շատերի մոտ տենց պատկերացումներ, բայց փաստ ա, որ ահագին մարդկանց մոտ կա:
Բայց այ որ քո պատկերացումներն էլ են ժամանակավրեպ, իմ համար փաստ ա: Իհարկե տրոլեյբուսներում հազվադեպ ա էնքան մարդ լինում, որ ճխտված գնան, բայց գրեթե միշտ բոլոր նստարաններն էլ են զբաղված, ահագին էլ կանգնած մարդ կա: Ու ջահելներն էլ են հիմա շատ օգտվում: Ու ընդհանրապես հիմա որ տրոլեյբուս եմ նստում, նստածների մի երեսուն տոկոսը հազիվ տատիկ-պապիկ լինեն: Մեծ մասը միջին տարիք են (ասենք 35-55) տարեկան: Երիտասարդներն էլ, իմ զգալով, գնալով ավելի ու ավելի շատ են օգտվում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
VisTolog (21.07.2013)
Եթե տրոլիկի պոզը ընկնում ա, դրա հետ դնելն ուղղակի մի քանի վայրկյանի խնդիր ա, ու էստեղ էլ ա տրոլի պոզն ընկնում, բայց մարդիկ գերադասում են նույն գնով տրոլ նստեն, քան ավտոբուս: Ես չեմ ասում չբողոքել, ես ասում եմ նաև օգտվել: Ու եթե սկսենք օգտվել նորմալ, չճխլված տրանսպորտից, էդ անսարք ու անպետք միկրոավտոբուսները դուրս կգան, փոխարենը մաքուր ու հարմարավետ տրոլեյբուս կլինի, ու գուցե ինչ-որ մի հեռավոր ապագայում էլ տրամվայլները վերականգնվեն:
Շատ ուրախացա գրածիդ, Արտ, ազնիվ խոսք: Ես մի 3 տարի առաջ եմ վերջին անգամ տրոլեյբուս նստել, ու էն ժամանակ մենակ ես էի ու մի երկու տատիկ-պապիկ: Ես էդ ծերերին արդեն դեմքով ճանաչում էի, ու ինձ գրեթե ծաղրում էին տրոլեյբուս նստելու համար: Մարդիկ չէին մտածում, որ ես ուղղակի ուզում եմ նորմալ տրանսպորտից օգտվել, ու տարօրինակ էր, որ միջինից բարձր աշխատավարձ ստանալու դեպքում կարելի էր 50 դրամանոց տրոլեյբուսից օգտվել:
Chuk (21.07.2013), StrangeLittleGirl (21.07.2013), Տրիբուն (21.07.2013)
Կարծում եմ, որ էդ կարծրատիպերը ՆԼՊ-ով են մարդկանց ուղեղները մտցրել
Սա իհարկե կատակով, բայց ամեն դեպքում տրոլեյբուսների հարցում կանոնակարգելու շատ բան կա: Ասենք երկու անգամ Մետրո Բարեկամության մոտ սենց իրավիճակի եմ ականատես եղել. 9 համարի տրոլեյբուսի վարորդը հանկարծ տեղից վեր է կենում ու հայտարարում, որ Տրոլեյբուսն էս անգամ Ավան չի գնալու, այլ Մասիվ, ու սկսում է ցուցանակները շուռ տալ: Դա էն դեպքում, որ մեջը լիքը մարդ կա: Մի մասն անտարբեր շարուանակում են նստած մնալ, մյուս մասը մանթրաշ ընկած իջնել, բայց բողոքող երկու անգամ էլ չի եղել: Աբսուրդ ա: Տրոլեյբուսների մեծ մասի նստարանները բավական մաշված, վիճակում են: Կա մի քանի հատ լավ վերանորոգված տրոլեյբուս:
Ամեն դեպքում էլի եմ ասում, եթե իմանամ, որ էս գինը ավելացվում է տրոլեյբուսների որակը բարձրացնելու, գծեր ավելացնելու ու տենց բաների համար, միայն ուրախ կլինեմ: Բայց կարծես թե նպատակը դա չի: Համենայն դեպս որևէ տեղ էդպես էլ հիմնավորում չտեսա, թե ինչ նպատակով ու ինչ պատճառով են գին ավելացնում, տպավորություն ա, որ ընդամենը շահույթ ավելացնելու խնդիր կա, պլյուս էնպես չանել, որ երթուղայիններին ու ավտոբուսներին լուրջ կոնկուրենտ դառնա (100 դրամի տարբերության դեպքում, կարծում եմ, օգտվողներն ավելին կլինեին): Էս ասածս երկու կետերը իրար իհարկե մի քիչ հակասում են, բայց իմ տպավորությամբ երկուսն էլ ճիշտ են:
հ.գ. միանգամից պատասխանեմ տատիկ-պապիկների թեմային էլ: Երբ ես ասում եմ, որ որակի բարձրացման դեպքում նորմալ եմ համարում գնի թանկացումը, պատկերացրեք, որ չեմ արհամարհում տատիկ պապիկներին: Հիմա հստակ չգիտեմ ոնց ա, բայց կարծում եմ, որ անկախ գնից թոշակառուների, վետերանների, հաշմանդամության կարգ ունեցողների, զոհված ազատամարտիկների հարազատների ու այլ նման խմբերի համար տրոլեյբուսն ու նմանատիպ այլ տրանսպորտը (օրինակ՝ մետրո) պետք է ուղղակի անվճար լինի, ուսանողների և գուցե որոշ այլ խմբերի համար՝ ավելի էժան:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
CactuSoul (22.07.2013), Moonwalker (21.07.2013), StrangeLittleGirl (21.07.2013), Valentina (21.07.2013), Աթեիստ (21.07.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ