murmushka (23.07.2013)
Հեռու-մոտիկը չեմ իմանում, սա կգնա մինչև էն պահը, երբ ռացինոլ սպառողները կվերագնահատեն իրանց ընտանեկան բյուջեում տրանսպորտային ծախսերը ու կսկսեն վճարել 150 դրամը:
Դուք էս տարիներին չհասկացաք մի պարզ ճշմարտություն - ակցիա-մակցիաները ֆուֆլո միջոցառումներ են ու արդյունքում ոչ մի լուրջ տեղ չեն տանում ու ոչ մի հարց չեն լուծում: Մաշտոցի բուծիկները աչքս չմտցնեք, աշխարհքիս ամենաֆուֆլո միջոցառումն էր, իրա գեղավարի վերջաբանով:
Անվերնագիր (22.07.2013)
Շատ էլ ճիշտ ես խորանում, մի բացառությամբ: Ուզում ես, որ ակցիաները շարունակվեն: Իսկ էտ ակցիաները պետք են մենակ նրա համար, որ Սաշիկը շուտ ձեռն առնի էտ բիզնեսը: Ապեր, ես Սաշիկի տեղը լինեմ, կֆինանսավորեմ էս ակցիները: Դաժե կգնամ իմ ձեռով թռուցիկներ կբաժանեմ:
Հ.Գ. Սաշիկ ասելով ի նկատի ունեմ համակարգը: Կարա Միշիկը կամ թոխմախը լինի, ոչ մի տարբերություն:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 22.07.2013, 02:14:
Ուրեմն, մենք մի չորս հոգով 30 րոպեում Ակումբում բացահայտեցինք տրանսպորտային դավադրությունը՝ իրա բոլոր դետալներովԴե հիմա պատկերացրեք թե էս «միջոցառման» մասին, իրա ակցիաներով, թռուցիկներով ու ջահել սիրուն դեպքերով, որքան վաղուց էին մտածել նժդեհական թթվի քարը, օֆշորն ու թարս խիյարը:
Chuk (22.07.2013)
Ասեմ: Ենթադրենք գնում ա էն սցենարը, որ մենք ստեղ քննարկեցինք: Բայց թող էդ սցենարը գնա նենց, որ շարքային քաղաքացին զգա, մտածի, կարծի, որ դա իր պայքարի շնորհիվ ա: Էս տալիս ա հեռանկար, որ հաջորդ դեպքում ինքը ոչ թե ասելու ա «ինչ կուզեն, կանեն», այլ ասելու ա «կհելնեմ, ու կանեն էն, ինչ ես եմ ուզում»: Այլ կերպ ասած, եթե մեր գծած սցենարը ճիշտ էլ դուրս գա, մեկ ա, կա նաև երկրորդ կողմը, որը գործող իշխանությանը վնաս ա: Կարաս ռոմանտիկ համարես գրածս, բայց ես տենց եմ համարում, ու կարծում եմ, որ ցանկացած դեպքում ակցիաները, պայքարը ճիշտ են:
հ.գ. ես ընտրել եմ ոտով քայլելու + մետրոյի տարբերակը: Իհարկե փոքր շեղումներ կլինեն (տաքսի, տրոլեյբուս, խիստ հազվադեպ ավտոբուս ու երթուղային տաքսի): Ապագա ծրագրերում դրված ա հեծանիվ ու ավտոմեքենա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Artgeo (22.07.2013), CactuSoul (22.07.2013), Sagittarius (22.07.2013), Tig (22.07.2013)
հակված են մտածելու, որ հենց տենց էլ կա, ոնց որ նշում ես: Ու ամենավատը էն ա, որ գիտակցում ենք՝ տարբերությունը պահպանակով ու առանց պահպանակ բռնաբարվելն ա: Ամենաիդելական տարբերակը պետական ոչ առևտրային մոնոպոլիան է, որին պետք է ձգտել: Ու հեծանից հնարել պետք չէ, կա զարգացած 1-2 մլնոց քաղաքների փորձ, որից կարելի ա օգտվել:
Բայց կա սրա նաև մյուս կողմը: «Բողոքելով մի բան հասնելու» թեկուզև փոքր ու որոշ չափով կեղծ, բայց նախադեպեր են ստեղծվում, ու կամաց-կամաց իրանց որոշումներին «հակաճառելը» սովորություն կարա դառնա:
Չուկն էլ նույն բանն ասում: Իսկ ես դեմ եմ հավայի բողոքներին: Դրանք ավելի վատ նախադեպ են ստեղծում - կառավարվող բողոքներ, այսինքն ինքնախաբեություն: Այսինքն համ իրանք են մեզ էշի տեղ դնում, համ մենք ենք մեզ էշի տեղ դնում:
Ի միջի այլոց, էս բողոքների արդյունքում գինեը հաստատ մեկա չի իջնելու: Փոխարենրը քաղաքապետարանը խոստանալույա, որ շուտով տրանսպորտային ծառայությունների որակը կտրուկ բարձրանալույա, ու լինելույա էն ինչը արդեն քննարկել ենք:
Բացեց:
Տարոն Մարգարյանը դեպրեսիայի մեջ է
Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Տարոն Մարգարյանը տրանսպորտի թանկացման դեմ սկսած և օրեցօր ծավալվող բողոքի ակցիաների պատճառով ընկել է խորը դեպրեսիայի մեջ: Նա մերձավոր շրջապատում կիսվել է իր մտերիմների հետ, որ տրանսպորտի թանկացումից ամենաշատը ինքը տուժեց, քանի որ ժողովրդի աչքում վերջնականորեն փչացավ, և դա այն դեպքում, երբ ընդամենը երկու ամիս առաջ էր ընտրվել քաղաքապետ: Տարոնին բավական ընկճել է հատկապես սկսված բուռն ալիքը հասարակության շրջանում, քանի որ դրա արդյունքում նրա՝ «Երևանի լավագույն քաղաքապետ» միֆը ընդամենը երկու օրում փշուր-փշուր եղավ, և պարզ դարձավ իրականությունը: Նրա ընկճված ու դեպրեսիոն վիճակը նկատել են նաև աշխատակիցները, որոնք իրար մեջ ծածուկ նշում են, որ տրանսպորտի թանկացման որոշումից հետո քաղաքապետի տրամադրությունը ընդգծված անկումային վիճակում է:
Irates Ditord
Ստյոպա Սաֆարյան Facebook սոցցանցի իր էջում գրել է. «Անհամբեր սպասենք Տարոն Մարգարյանի եկամուտների՝ հաջորդ տարվա հայտարարագրին. վստահ եղեք, արդեն միլիարդատեր կլինի այս ռեկետի արդյունքում: Չէ՞ որ Ավանի ժողովուրդը չէր ուզում անվճար ավտոբուս, որովհետեւ ներկրված նոր՝ պուպուշ ավտոբուսների տերերը բանկից վարկեր-մարկեր են վերցրել, հո տակ չի՞ տալու (դեհ, հասկանում եք, թե ով է ներկրողը): Մարգարյան ընտանիքը հանգիստ կարող է մի 5 երեխա էլ ունենալ, թեպետ ազգի օգուտը դրանից 0 է»:
Վերջին խմբագրող՝ VisTolog: 22.07.2013, 10:47:
֊օլիգարխ իմ, գծի տե՞ր ես
֊այո հայր սուրբ, ՏԵ՛Ր եմ հրամանովն Ազատչի
֊վարորդ իմ, գծի հնազա՞նդ ես
֊այո հայր սուրբ, ՀՆԱԶԱՆԴ եմ հրամանովն Ազատչի
կագում եմ ձեզ տեր ու հնազանդ, շինեցեք միմյանց։
https://www.facebook.com/anahit.v?hc_location=stream
Վերջին խմբագրող՝ VisTolog: 22.07.2013, 11:15:
Տրիբուն (22.07.2013)
Իմ իմանալով Կալիֆոռնիայում ուսանողները հասարակական տրանսպորտից առանձնապես շատ չեն օգտվում, որովհետև էդ վճարը ուսանողի մի օրվա ապրուստի հետ համեմատական է (մի կետից մյուս կետը մի $10-20 ցնծում ես)։ Դրա համար ուսանող+տրանսպորտ=հեծանիվ։ Հեծանիվն էլ շատ շատ մի 150 դոլարանոց, էնքան որ գլորվի։ Ուսանողների մեծ մասին իրենց պապաներն ու մամաները չեն ֆինանսավորում, դրա համար գիշեր ցերեկ պախատ են անում որ մի բանի հասնեն, հետո աշխատանք ունենան, մեքենա առնեն, տուն (վարձեն) առաջ գնան, վայրի կապիտալիզմ է։ Շատերը ծնողների հովանավորությունից հրաժարվում են (անկախությունը ավելի թանկ է)։ Բայց արի ու տես տրանսպորտի գների հետ կապված ոչ մեկ չի բողոքում, ավտոբուսներն ու գնացքները կիսադատարկ են։ Իսկ արդեն չափահաս բնակչության մեծ մասը մեքենա ունի, նույնիսկ մարդա երկու հատ, կյանքը դինամիկ զարգանում է։ Իսկ ավելի ուշ տարիքում մարդիկ հանգստանում են, շրջագայում են, ձկնորսության ու քեմփինգի են գնում և այլն... Իսկ մենք բունտ ենք անում 50 դրամի համար, ասենք օրեկան 100-200 դրամի, ամսեկան 3000-6000 դրամի = max 15 դոլարի համար...Տեսնես ինչու՞ ասենք խնձորի կամ բանանի գներից ոչ մեկ չի բողոքում, մի՞թե դրանց վրա մարդիկ ավելի քիչ են ծախսում
![]()
Si vis pacem, para bellum
Տրիբուն (22.07.2013)
Մի գուցե որտև խնձորի կամ բանանի դեպքում տենց ակնհայտ չի երևում, թե ոնց ա «կառավարությունը» թքում ժողովրդի ու նրա կարծիքի վրա։
Կամ որտև եթե էդ օրը փողս չհերիքեց, խնձոր ու բանան չեմ առնի, բայց մարդ կա էդ 50 դրամի պատճառով կարող ա 15 կմ քայլի տուն (կան մարդիկ որ այ էդքան ամաչում են վարորդին ասեն, որ մոտի փողը քչություն ա անում. շատ դեպքերում, որտև վարորդն էլ իրան տավարի պես ա պահում)։
Ցանկության դեպքում կարծում եմ էլի կարելի ա տարբեր խորության պատճառներ գտնել։
Ու գները ցանկացած այլ երկրի գների հետ համեմատլու ժամանակ պետք ա համեմատել նաև մարդկանց եկամուտները (չինովնիկերին մարդկանց մեջ հաշվել չկա)։
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 22.07.2013, 11:31:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ