Դաշնակցությանը չեմ սիրում, բայց ելույթը տեղին է...
հ.գ. այսօր 17:15-ին ԱԺ-ի դիմաց... բողոքի ակցիա գազի հարցով...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Տիգրան Սարգսյանի հարցազրույցն ավելի լավն ա:
Դուք պետք է վայելեք այս 4-5 տարիները, իսկ մենք քրտնաջան աշխատենք
Սատանեն ասում ա, արի կլինի դու վայելի էտ 4-5 տարիները, իսկ մենք քո փոխարեն քրտնաջան աշխատենք:![]()
Աթեիստ (30.05.2013)
Չամիչը էսկոմերը երևում ա՞։ Անդադար ման եմ գալիս, ուզում եմ գտնեմ, թե էդ որտե՞ղ ա էդ Հայաստանը, որ հզորանում, շենանում ա, որ բարեկեցիկ ու ապահով ա, տենց էլ չեմ գտնում, գար մի հատ ցույց տար էդ Հայաստանի տեղը, մենք էլ իմանայինք։ Թեչէ ոնց նայում եմ, նույն էս գաղջ Հայաստանն ա:undure
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Էս ա մեր քաղաքականության հենքը...
Բիոզուգարանների ոդիսականը:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Սրանք լրիվ տխմար են։ Զուգարա՞նը իբր ինչի են վճարովի սարքել, որ գինը հանեի՞նՍովետը հլը չի քանդվե՞լ սրանց ուղեղներում...
Էս զուգարանը 170000 դոլար ա՞ որ։ Էդ գնով կարելի էր երեք հարկանի զուգարան սարքել իրա կանալիզացիայով, ռեսայքլինգով, սաունայով բանով...
Հ.Գ. Սաղ Կալիֆոռնիայում քարշ գաս մի հատ վճարովի զուգարան չես գտնի։ Խեղճ ամերիկացիք աղքատ են, քաքելու փող չունեն։
Si vis pacem, para bellum
Աստիճան պետքա բերեն, որ բացվի![]()
A long time ago, in a galaxy far, far away...
Առանց մեկնաբանությունների, ուղղակի մեկ-մեկ հետաքրքիր մասերը մեջբերելով ու ընգծելով, կարելի ա կարդալ Նիկոլի վերջին հոդվածաշարը: Առաջին երկու մասը արդեն էլեկտրոնային կա.
ԱՌԿԱԽՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ
ԱՌԿԱԽՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ (մաս 2)
ԱՌԿԱԽՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ (մաս 3)
.......
Ի դեպ, ԱԽՔ-ի հոդվածի հետ կապված ամենամեծ աղմուկը բարձրացրել էին նրանք, ովքեր Օսկանյանի հետ կապված իմ մեկ տարվա վաղեմության հոդվածի կապակցությամբ քարոզներ էին կարդում Սահմանադրության, Մարդու իրավունքների մասին: Բա էդ ինչու՞ եք մոռացել լրատվամիջոցի գործունեության ազատության մասին, ինչու՞ եք մոռացել, որ նույնիսկ Նաիրի Հունանյանը արտահայտվելու իրավունք ունի: Իհարկե, չեք մոռացել: Պարզապես Օսկանյանի առիթով իմ դեմ ձեր ձեռնարկած «բանսարկարշավից» մեկ տարի պիտի անցներ, որ պարզվեր, որ մարտիմեկյան ոճրագործներից ոմանք ձեր գործատուն են արդեն, ումից ստացած փողերով էլ գնում եք ձեր տան ամենօրյա հացը:
.....
Ի դեպ, ՀԱԿԿ անդամ դարձած մի շարք սիրելի մարդիկ, որոնց հետ իմ անցած ճանապարհը թանկ է եւ արժեքավոր, հարցնում էին, թե ինչու չեմ անդամագրվել ՀԱԿԿ-ին, համոզում էին անդամագրվել: Այն ժամանակ նման հարցադրումներին լռությամբ էի պատասխանում` որեւէ բանի չխանգարելու համար, բայց հիմա կարող եմ ասել. անդամագրվեի, որ ի՞նչ անեի: Անդամագրվեի գնայի՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի հետ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցում աղոթեի՞: Անկեղծ ասած, Ռ.Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի հետ աղոթելու մասին երբեք չեմ երազել:
.......
Խոստովանեմ, խոստովանեմ՝ չհասցրի էլ գլխի ընկնել, թե ՀԱԿԿ նախկին գործընկերներն այդ ե՞րբ հասցրին իմ մասին բանսարկություններ տարածելը` իրենց քաղաքական առաջնահերթությունը համարել: Ընթերցողը չի էլ հավատա, բայց ՀԱԿԿ երիտասարդներին հավաքում, ժողով են անում եւ համոզում, բացատրում, պնդում, թե ես ծախվել եմ, թե Սերժի մարդն եմ, թե Գասպարյան Վովայի մարդն եմ, Աբրահամյան Հովիկի մարդն եմ, հիմա էլ Տիգրանին են մեջ գցել Սարգսյան: Ախր ի՞նչ ասեմ էդ մարդկանց: Նրանք չեն հասկանում, որ էն մարդը, որ հարյուր հազարավոր քաղաքացիների առաջ կանգնել, նրանց խոսք է ասել, նրանց աչքերի մեջ վստահություն է տեսել, ահա այդպիսի մեկի համար Սերժը, Վովան, Հովիկը, մյուսները էնքան փոքր կալիբրի մարդիկ են, որ ինքը նրանց արդեն վաղուց նույնիսկ որպես հավասարը հավասարին չի նայում: Կներեք, բայց դրանք ո՞վ են, որ ես իրենց մարդը լինեմ: Դուք հասկանու՞մ եք, ինչի մասին եք խոսում: Սա՝ ես ինքս ինձ չեմ փառաբանում, սա փառաբանում եմ Ազատության հրապարակի քաղաքացուն, որին անմնացորդ ծառայելու պարտավորությունը համարում եմ կյանքիս թիվ մեկ առաքելություն:
Առեղծված առաջին… Նիկոլն ինչի՞ մանդատը վայր չի դնում ու դադարում որպես ՀԱԿ պատգամավոր գործել…
… բա ՀԱԿ-ի անվան տակ մտել ես խորհրդարան որ ի՞նչ անես…
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 07.06.2013, 16:49:
Varzor (07.06.2013)
Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)
Էջանիշներ