Փաստորեն իրականությունը տեսնող ու արդարացիորեն նյարդայնացած տղան հոգեկան հիվանդ է համարվում, մենք էլ` դինջ նստածներս, առողջներն ենք...![]()
Փաստորեն իրականությունը տեսնող ու արդարացիորեն նյարդայնացած տղան հոգեկան հիվանդ է համարվում, մենք էլ` դինջ նստածներս, առողջներն ենք...![]()
Si vis pacem, para bellum
Մոդերատորական. վերջին գրառումները տեղափոխվել են «Հայոց բանակ» և «Եվրասիական միություն» թեմաներ:
Սրանք որ առաջին անգամ են ձերբակալություն տեսնում մոտկից կամ ձերբակալվում, կարծում են, որ դա առաջին անգամն ա տեղի ունենում: Ասում ա՝ սա Հայաստանի մասշտաբով առաջին մեծ ձերբակալություններն էր, նման մասշտաբի ձերբակալություն երբեք տեղի չի ունեցել: Որ 18 տարեկանն ասի, կմտածեմ՝ դե հիմա երեխա ա եղել 2007-08-ին, չի տեսել, չի էլ կարդացել, չի էլ հետաքրքրում իրան, չգիտի, բայց որ ասում ա մի մարդ, ով շատերի համար համարվում ա ակտիվիստ, այ էդ դեպքում չգիտեմ ինչ կարելի ա ասել: Էդ 2007-08-ը հլը թարմ օրինակ եմ բերում: Ես կարծել եմ ու շարունակում եմ կարծել, որ իրանց համար պայքարելը ոչ թե նպատակին հասնելու միջոց ա, այլ հենց նպատակ ա:
Վերջին խմբագրող՝ Kuk: 26.08.2013, 21:13:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Chuk (26.08.2013), Mephistopheles (26.08.2013), Արէա (26.08.2013)
Վիոլետ Գրիգորյանի բանաստեղծությունը ընդդեմ ոստիկանների զանգվածային բռնությունների եւ հալածանքների:
Կապույտ ուլունք եմ կապել մազերիդ,
որ ոստիկանի մահակը չիջնի բաց գլխիդ վրա:
Կապույտ ուլունք եմ կապել բազուկիդ,
որ ոստիկանի մահակը չիջնի թիկունքիդ վրա:
Կապույտ ուլունք եմ դակել ալ լեզվիդ,
որ ոստիկանի մահակը չիջնի քո երգի վրա:
Կապույտ ուլունք եմ կապել անունիդ,
որ ոստիկանի մահակը չիջնի քո բախտի վրա:
Կապույտ ուլունք եմ կապել դրոշիդ,
որ ոստիկանի մահակը չիջնի մեր երկրի վրա:
Ախ, ոստիկանի մահակը չիջնի մեր երկրի վրա
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Էս մեր մլիցեքից հիմա ոչ միայն վախենում ես, որ կբռնեն կնստցնեն, այլ նաև՝ կբռնեն ու կդոմփեն (ամենայն ուղիղ իմաստով):
Վովուլիկը սրնաց գործից առաջ աչքիս վիագառա տալիս
A long time ago, in a galaxy far, far away...
բազմակի օգտագործման համար նախատեսված վազգենմանուկյաններին նորից սկսեցին օգտագործել
http://168.am/2013/09/04/271286.html
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Sagittarius (04.09.2013)
Kuk (05.09.2013)
Նադաել արեց արդեն, բա էդ խի՞ չեն նկարել, որ ոստիականին մերա քրֆել, կամ են աղջիկ են ում էր ծծ***: Խի՞ բան չեն ասում, թե՞ դրանք ոստիկան են, ուրեմն անասուն են, ոչ մի արժեք չունեն. մարդ են էլի: Հա ասենք էդ ապուշին հանենք, մնացածի պահվածքի մեջ ես սխալ բան չտեսա, իսկ հլա մարդկանց նայեք, աղջիկները քֆուր քյաֆարով, ղժալով, էտ ա հա՞ հայ աղջկա կերպարը, արա ամոթա, էսի խայտառակություն ա, սրանով էդ ազաբոչենի ոստիականին չեք խայտառակ անում:
Վերջին խմբագրող՝ Արամ: 04.09.2013, 20:19:
Vardik! (06.09.2013)
Բռնվեք, գալիս են...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Աթեիստ (05.09.2013)
Էս պիտի քաղաքական հումոր բաժին տեղափոխել կամ մի նոր բաժին բացել՝ քաղաքական տրագիկոմեդիա![]()
Երեկվանից սաղ ՖԲ-ն էս վիդեոն ա ֆռռում, ու ես չեմ հասկանում հիացմունքի պատճառը։
Հասա էն պահին որ ինչ որ աղջիկ ասում ա, որ Հայաստանի ամենամեծ պրոբլեմը արտագաղթն ա, ու անջատեցի։ Երեխաները չեն տարբերում պատճառը հետևանքից։
Էն մեկը շնորհակալություն ա հայտնում իշխանություններին, քաղացիական հասարակություն ձևավորելու համար։
Ֆբ-ում նայում ես վիդեոն, տակից կարդում, որ գիշերն էլի ակտիվիստներին ծեծել են, իսկ ոստիկանությունը արթուն ա մենակ իրա քաղաքացիներին ծեծելու համար։
Քանի՞ կոպեկ արժի նման քաղաքացիական հասարակությունը էս կարգի ոստիկանական երկրում, որտեղ սաղ ակցիաների արդյունքը որոշում ա ոչ թե ժողովորդը, այլ երկիրը ծախող նախագահն ու երկիրը թալանող չինովնիկը։
Հ.Գ.
Նոր որոշեցի լրիվ նայեմ։ Հա, շատ խելոք, բայց ակնհայտ բաներ են խոսում, բայց միջներից մենակ մեկը նշեց, որ նույնիսկ 150դր ակցիայի հանգուցալուծումը շոու էր։ Սաղ քաղաքը կարմիր գծեր են քաշել, սաղ հանգիստ տանում են վճարում են, որտև «համ 150 դրամը հեչ անենք, համ էս՝ շատ կլնի»։
Կոմիտասում մլիցեքն են քաղաքացուն ծեծում, քաղաքապետարանում՝ ինչ որ չինովնիկի լակոտները, Մաշտոցում՝ Լֆիկի հաստավիզերն ու ստրուկները։ Ո՞ր ծեծողն ա պատժվել, հըլը որ մենակ «համբուրողը»։
Արդյունքում ունենք սաղ օրը ծեծ ուտող, բայց քաղաքացիական հասարակություն, որը չի ուզում հանկարծ խառնվել քաղաքականությանը, հուշտ ա ըլնում էդ բառից, հերիք ա մի տեղ լսի քաղաքականություն, թողնում գնում ա։
Իշխանությունից ու քաղաքական կուսակցություններից բողոքում են, բայց դրանց փոխելու փոխարեն ուզում են հասարակությունը փոխվի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Vardik! (06.09.2013)
Մեր հասարակությունը ավելի արագ արտագաղթում է, քան փոխվում: Մինչև էդ սերունդները դառնան փոփոխություն բերող, վախենամ ասպարեզ չլինի, որտեղ նրանք բերեն այդ փոփոխություննեը: Նաև վախենամ, որ նման երեխեքը բոլոր երեխաների մեջ կազմում են այն տոկոսը՝ ինչ որ այս պահի դրությամբ «նման» երիտասարդներն ու միջահասակները բոլորի մեջ: Այսինքն վախենամ, որ քյարթ դաստիարակություն ստացած երեխաները ավելի շատ են, և իշխանությունների որակական փոփոխության հասնելու հավանականությունը համեմատական է Տիկոյի «պետության վախճանի» հավանականության հետ: Հակված եմ մտածելու, որ Սերժը, Տիկոն ու իրենց պես մնացած տկարամիտները ավելի շուտ կվախճանեն պետությունը, քան թե այդ «նման» երեխաները շանս կունենան փոփոխություններ բերելու:
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ