.....
Հարցն ավելի է սրվում նրանով, որ գործող ընդդիմադիր դաշտը՝ այսօրվա վիճակով եւ կառուցվածքով, նույնիսկ տեսական, նույնիսկ չնչին շանսեր չունի հակազդելու այս ծրագրին եւ ընդհակառակը, այս ծրագրի մեջ է՝ մասամբ կամա, մասամբ ակամա: Հենց սրանում է ԲՀԿ դերակատարման նրբությունը, որն այդպես էլ համառորեն չեն ընկալում, կամ չեն ուզում ընկալել ոմանք: 2011-ին ԲՀԿ-ի խնդիրն ընդդիմադիր առանցքային ուժին ոչնչացնելն էր, նա լուծեց այդ խնդիրը, ընդ որում, առանց դժվարության, որովհետեւ ինչպես պարզվեց՝ ներսում հզոր դաշնակիցներ ունի: Բայց սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ԲՀԿ այդ դերակատարումը սպառված է. նա շարունակում է նույն անելիքը, որի էությունն առաջիկայում լինելու է հետեւյալը. թույլ չտալ ընդդիմության ինքնուրույն սուբյեկտների առաջացումը քաղաքական դաշտում:
Սա ԲՀԿ հիմնական, բայց ոչ միակ դերակատարումն է: Տեսեք. այդ կուսակցության հետ կապված հույսերի արդյունքում 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը մնաց առանց ռեալ մրցակցի: Ր. Հովհաննիսյանի թեկնածության շուրջ, սակայն, ժողովուրդը համախմբվեց, եւ արդեն քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն կատարեց իշխանության «չիստիլշիկի» դերը եւ նախագահական ընտրություններում հաղթած ընդդիմությանը գցեց աուտ: Սա, ի դեպ, երրորդ ընդդիմությունն է, որ ԲՀԿ-ի ձեռամբ հայտնվեց խաղից դուրս վիճակում. 2007-ին այդ վիճակում հայտնվեցին «Արդարություն» դաշինքի հետնորդները, 2012-ին Հայ ազգային կոնգրեսը, 2013-ին` «Բարեւ Երեւանը»:
Քավ լիցի, չստացվի, թե ընդդիմության դժբախտությունների մեղքը ուզում եմ փաթաթել ԲՀԿ-ի վզին:
Առաջին հերթին` ընդդիմությունն է մեղավոր, որ այդպես էլ չի հասկանում, թե ինչ է կատարվում դաշտում: Իշխանության «հաջողությունները» սկսվում են ընդդիմության անվերջանալի եւ անհասկանալի սխալներից: Բայց սրանից հարցի էությունը չի փոխվում:
Էջանիշներ