Էս Մադրիդյան սկզբունքների, ԵԱՀԿ մինսկի խմբի առաջարկած սկզբունքների ընդունումը էս պահին ավելի շատ չի՞ բխում Հայաստանի շահերից:
Իմ հասկանալով էդ սկզբունքների վերջնական իմաստը սրանում է կայանում. Ազատագրված տարածքների վերադարձում Ադրբեջանին, ԼՂՀ անկախություն, սահմանների բացում:
Որքանո՞վ ա սա ավելի վատ ներկայիս դրությունից:
Ո՞մ են պետք էդ չոլերը եթե ապրող չկա: Քարերի երկիր Հայաստանը իրոք կամաց-կամաց քարերի երկիր ա դառնում:
Սենց երկկողմանի պնդաճակատությունը կործանարար հետևանքների ա բերելու:
Ինձ բացատրեք էլի: Ինչի ա սա սենց անընդունելի մեր համար:
Էջանիշներ