Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
այն ժամանակ Ղարաբաղն ուզում էր միանալ Հայաստանիան որովհետև Հայաստանն էլ Ադրբեջանն էլ ԽՍՀՄ-ի մաս էին ու ամեն ինչ արվում էր ԽՍՀՄ իրավական դաշտում… այդ ժամանակ դա էր նպատակահարմար… և ԽՍՀՄ օրենքներով Ղարաբաղը երբեք Հայաստանի մաս չի կազմել որքան էլ որ Հայաստանի գերագույն խորհուրդը նման որոշում կայացրած լինի… աշխարհում Ղարաբաղը որպես անկախ պետություն, կամ Հայաստանի մաս չի ճանաչված և եթե ամենագլխավոր խնդիրը Ղարաբաղին դե ֆակտո Ադրբեջանական իշխանության տակից հանելն է և դա իրավականորեն ամրապնդելը, ապա քո հայրենասիրական տրամաբանությունը միայն վնասում է դրան ինչպես նաև այսօրվա փաստացի նախագահի հայրենասեր երևալու ջանքերը… Հայաստանը որևէ իրավական հիմք կամ իրավունք չունի հայտարարելու թե որն է Ղարաբաղի կարգավիճակը, դա ադրբեջանի ու ղարաբաղի լուծելիք խնդիրն է

Հայաստանը միայն ու միայն արձագանքել է և արձագանքում է Ղարաբաղի ժողովրդի իրավունքներից բխող ղարաբաղի ժողովրդի պահանջներին ու հանդիսանում է նրա ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորը…
Ճիշտ է իրավաբանությունից բոբիկ եմ, բայց ըստ իմ հայրենասիրական տրամաբանության /կիկնվեմ/ ինքնորոշումը անպայման չի, որ արտահայտվի անկախության տեսքով: Եվ ոչ թե Հայաստանը պիտի հայտատարի, որ Արցախը իր մանս է կազմում, այլ Արցախը պիտի հայտատարի, որ Հայաստանի մաս է կազմում... Կարծում եմ որքան ջանք պիտի անկախության ճանաչման համար պահանջվի, նույնքան էլ միասնական ճանաչելու համար կպահանջվի: Էլ ինչի? մի գործը երկուս սարքենք: