12,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Այլ անձի պատվի պաշտպանությունը, աղջկա պատվի պաշտպանությունը հայի պատվի անձնական պարտքն է: Ուրիշի պատվի պաշտպանության ժամանակ տուժած մարդը պետք է առանձնահատուկ նշված լինի իր հասարակական կարգավիճակում:
Փողոցում և հասարակական վայրերում, լինելով աղջկա կողքին, պատվի մարդը իրեն թույլ չի տա ցուցադրաբար գրկել նրան, համբուրել և կատարել գործողություններ, որոնք անհամատեղելի են հայկական քրիստոնեական քաղաքակրթությանը հատուկ ավանդույթներին և աշխարհընկալմանը: Նա մարտահրավեր չի նետի հասարակական կարծիքին և մեր ժողովրդի կողմից հազարամյակների ընթացքում մշակած բարոյական նորմերին ու հիմքերին: Մարդկանց առջև նմանօրինակ վարքն ի ցույց դնելը անձայն հրավեր է շրջապատող աշխարհին և առաջարկ «ապրել այսպես, ապրել մեզ նման»: Պատվի մարդը իր անհամաձայնությունը կդրսևորի այդպիսի կենսաձևի նկատմամբ և ուժերի ներածի չափով հնարավորինս կդիմակայի դրան:
Skeptic (13.05.2013), StrangeLittleGirl (12.05.2013), Աթեիստ (12.05.2013)
Խելոք-խելոք կարդալով գնում եմ, ուզում եմ ջոկեմ՝ վերջը ինչ ա ուզում ասի, բայց որ հասա էս տողերին.
աթոռից ընկաՓողոցում և հասարակական վայրերում, լինելով աղջկա կողքին, պատվի մարդը իրեն թույլ չի տա ցուցադրաբար գրկել նրան, համբուրել և կատարել գործողություններ, որոնք անհամատեղելի են հայկական քրիստոնեական քաղաքակրթությանը հատուկ ավանդույթներին և աշխարհընկալմանըկներեք
![]()
![]()
Ո՞վ ա խաբարա, դեռ քանի կետ կա: Ուզում եմ մինչև շաբաթ օրը խորովածի մսի ճիշտ բաստուրմա դնելու ձևն իմանամ:
CactuSoul (14.05.2013), Chuk (12.05.2013), Rammstein (13.05.2013), Sagittarius (13.05.2013), Skeptic (13.05.2013), Աթեիստ (12.05.2013), Անվերնագիր (14.05.2013), Նաիրուհի (13.05.2013)
Բյուր, իսկ դու հասկացե՞լ ես, թե էդ գործողությունները որոնք են: Լրիվ լուրջ եմ հարցնում, ցերեկվանից գլուխ եմ ջարդում: Գրկելուց ու համբուրելուց հետո, տրամաբանորեն, պետք ա որ սեքսը լինի, բայց էդ դեպքում չեմ հասկանում, թե ինչի ա շեշտվում «փողոցում և հասարակական վայրերում»: Ախր իսկական հայ հայրենասերն ու քաղաքացին իրան ոչ մի տեղ չպետք ա տենց հայկական քրիստոնեական քաղաքակրթությանը հատուկ ավանդույթներին և աշխարհընկալմանը հակառակ բան անել: Մի բան էն չի...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նոր հասկացա, որ ես տարընթերցել էի այս կանոնը: Փաստորեն ոչ ցուցադրաբար կարելի ա հասարակական վայրերում գրկել, համբուրել հետո ԿԱՏԱՐԵԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Այսինքն եթե նպատակդ էն ա, որ ուրիշները տեսնեն թե ինչ ես անում, դա հայեցի չի: Բայց եթե ուղղակի գրգռված ես ու կարիք ունես, կարող ես փողոցի մեջտեղում, ոչ ցուցադրական, ինքդ քո ու աղջկա համար, գրկես նրան, համբուրես, ու, որ ամենկարևորն ա, ԿԱՏԱՐԵՍ ԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Skeptic (13.05.2013), StrangeLittleGirl (12.05.2013), Աթեիստ (12.05.2013), Նաիրուհի (13.05.2013), Ուլուանա (13.05.2013)
Էս ինչ ուրախ թեմա ա![]()
Chuk (12.05.2013), StrangeLittleGirl (12.05.2013)
13,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Զինվորական պարտքի, զենքի և դրոշի ու ազգային զինվորական հագուստի պատվի պահպանման նկատմամբ վերաբերմունքը սկսվում է արևմտահայ հայտնի գրողներից մեկի խոսքերով. «Ամեն տղամարդ զինվոր պիտի ըլլա»: Դրոշի ու ազգային զինվորական հագուստի պատվի համար պատասխանատու է ոչ միայն նա, ով այն կրում է, այլ նաև ողջ ազգային սոցիումը, յուրաքանչյուրը, ով կողքն է գտնվում:
Ռազմական դրոշի անվտանգությունը, պատիվն ու արժանապատվությունը զինվորական պարտքի բարձրագույն դրսևորումն է, որի համար զինվորը պատասխանատու է իր կյանքով, յուրաքանչյուր հայ զինվոր այդ պատվում գիտակցված է և հաստատված:
Աշխարհաքաղաքական ուժերի և նրանց գործակալների կողմից զինվորական պարտքի հանդեպ անտեսման և զենքի նկատմամբ արհամարհանքի արմատավորումը Հայաստանի քաղաքացու և հայրենասերի, Պետության կամ Հայ Եկեղեցու դիրքորոշումը չէ:
Այսօր, երբ մի շարք երկրների պետական գաղտնիքները ժամանակի մեջ բացված են, հայտնի դարձավ, որ պացիֆիզմի շարժումը կազմակերպված է, վճարված ու ներդրված է ժողովուրդների գիտակցության մեջ XIX դարի վերջում համաշխարհային աշխարհաքաղաքացիական կազմակերպությունների (մասոնական) կողմից արիացու դիմադրող ոգու կոտրման նպատակով, այլ ոչ թե ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու: Հենց այդպիսի խաղաղությունից են ամենից առավել վախենում այդ ուժերը և երբեք ժողովուրդներին չեն նվիրի դրա ուրախություններն ու գեղեցկությունները: Մարդկության վրա իշխելու համար նրանց անպայման պետք են պատերազմները, պետք է մեկի դիմադրելու անկարողությունը և մյուսի կողմից բռնություն իրականացնելու հնարավորություն:
Զենք կրելու իրավունքը՝ հասարակության անդամի, քաղաքացու և հայրենասերի բնական իրավունքն է: Հայի պատվի պարտքը հայրենակիցների և իր Հայրենիքի ռազմական անվտանգության ապահովումն է:
Հայ ժողովրդի ցեղասպանությունը, հավասարապես և դրա քաղաքականությունը, չի դադարում նաև մեր օրերում: Ոչնչացման և իր պատմական ծագման բնօրրանից Ազգի արտաքսման ձևերն ու միջոցներն են միայն փոխվում: Զենքի մատչելի տեսակներ ունենալը, նրանց հատկություններն իմանալը և ամեն պահի պատրաստ լինելը առաջին իսկ կանչով իր ժողովրդի պաշտպանության համար ոտքի ելնել ամենուր, որտեղ նա բռնության կենթարկվի պատվի պարտքն է և սրբազան պարտքը՝ Աստծո և խղճի առջև:
տենց էլ գիտեի, որ դրանց մատը խառն աԱյսօր, երբ մի շարք երկրների պետական գաղտնիքները ժամանակի մեջ բացված են, հայտնի դարձավ, որ պացիֆիզմի շարժումը կազմակերպված է, վճարված ու ներդրված է ժողովուրդների գիտակցության մեջ XIX դարի վերջում համաշխարհային աշխարհաքաղաքացիական կազմակերպությունների (մասոնական) կողմից արիացու դիմադրող ոգու կոտրման նպատակով, այլ ոչ թե ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու:![]()
Chuk (12.05.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ