12,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Այլ անձի պատվի պաշտպանությունը, աղջկա պատվի պաշտպանությունը հայի պատվի անձնական պարտքն է: Ուրիշի պատվի պաշտպանության ժամանակ տուժած մարդը պետք է առանձնահատուկ նշված լինի իր հասարակական կարգավիճակում:
Փողոցում և հասարակական վայրերում, լինելով աղջկա կողքին, պատվի մարդը իրեն թույլ չի տա ցուցադրաբար գրկել նրան, համբուրել և կատարել գործողություններ, որոնք անհամատեղելի են հայկական քրիստոնեական քաղաքակրթությանը հատուկ ավանդույթներին և աշխարհընկալմանը: Նա մարտահրավեր չի նետի հասարակական կարծիքին և մեր ժողովրդի կողմից հազարամյակների ընթացքում մշակած բարոյական նորմերին ու հիմքերին: Մարդկանց առջև նմանօրինակ վարքն ի ցույց դնելը անձայն հրավեր է շրջապատող աշխարհին և առաջարկ «ապրել այսպես, ապրել մեզ նման»: Պատվի մարդը իր անհամաձայնությունը կդրսևորի այդպիսի կենսաձևի նկատմամբ և ուժերի ներածի չափով հնարավորինս կդիմակայի դրան:
Էջանիշներ