9,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Հայի ազգային բնավորությունը արտահայտվել է ընդունակությունների և հնարավորությունների բարձր աստիճանի դիֆերենցվածության մեջ, ինչպես և անհատականությունների վառության մեջ, ընդհուպ մինչև առանձին հատկությունների ծայրահեղ առկայության, ինչը մեծապես ընդարձակում է ցեղի (ավելի լայն՝ տեսակի) գոյատևման և հաստատման (հարմարվելու) ինտեգրալ դիապազոնը:

Բայց հենց ինտեգրալ: Այստեղ գոյատևման մեխանիզմը աշխատում է «եթե փրկվեց մեկը, ապա նա կփրկի բոլորին» սկզբունքով: Տվյալ դեպքում «բոլորին» բառից հետո, եթե խոսքը մարդու մասին է, նորից հարկ է «եթե» հասկացությունը՝ եթե այդ մարդը (հայը) պատրաստ է փրկել ուրիշներին, գնալ նրանց մոտ, ինտեգրացվել նրանց հետ:

Այս մակարդակից սկսվում են պատվի, պարտքի, բարոյականության և բարոյախոսության սոցիալ-հասարակական հասկացությունները: Սկսվում է դաստիարակություն, անձի համոզմունքներ, նրա կառուցում և կազմակերպում հասկացությունները: Ընդ որում` որպես գլխավոր հանդես է գալիս անձի գիտակցումն այն բանի, որ եթե նա չի փրկելու բոլորին, ապա նոր փորձություններում մեծ հարց կլինի. Կփրկվի՞ արդյոք նա նորից որպես հայկական ռասայականություն, հայկական ոգեղենություն և մշակույթ:

Այսպիսով, հայի անհատական բարձր հատկությունները դառնում են գործողության մասնավոր դրվագ, եթե նրանք չեն ինտեգրացվում: Եվ հակառակը, ինտեգրատիվ համակարգը, գիտակցորեն կազմված լինելով ուժեղ ու զարգացած տարրերից, առավել ուժեղ է հանդես գալիս:

Մեր հակառակորդները դա գիտեն, նրանց գաղտնագիտական կառույցների ուժեր և միջոցներ են ներդնում, որպեսզի դեզինտեգրացնեն (կազմաքանդեն) ազգային սոցիումը արդեն գաղափարի, գաղափարախոսության մտածելակերպի և կյանքի փուլերում,

Ուրեմն հայի Պատվո վարքականոնը պետք է ընդգրկի գործողություններ հակառակ նրանց, որոնք համայնքը, կոլեկտիվը, մարդկանց խմբերի միությունը կործանման են տանում: Այդ գործողությունները մարդու կողմից իր «Ես»-ի ներքին էության մեջ կամային ներխուժում է, որի նպատակն է սեփական վարքի վեկտորի ուղղումն է դեպի խմբային ինտեգրացում հենվելով խմբային փրկության սկզբունքի վրա: Առօրյայում մենք դա կոլեկտիվիզմ ենք անվանում:

Հայ, քո պատիվը և բարոյականությունը փրկությանն ուղղված գործողություններ են պահանջում քո մերձավորի, քո համայնքի, խմբի, կոլեկտիվի հետ համագործակցության միջոցով: Դու չես փրկվի, եթե չփրկվեն բոլորը, իսկ եթե դու փրկվես առանց բոլորի, ապա ում է պետք այդպիսի փրկությունը, երբ այն անգամ Աստծուն հաճելի չէ: Սակայն ի սկզբանե առանց իր անձանց դիֆերենցման վառ հատկությունների, կոլեկտիվի կողմից անձնականի ճնշման ավանդույթով, կոլեկտիվիստական հատկություններով օժտված ազգերը նույնպես իրենց խնդիրներն ունեն և իրենց ճակատագիրը պատմության մեջ: