Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե կարծում ես, որ քեզ դուր չեկող հարցերին պիտակավորում կպցնելով , փորձում ես անհարմար վիճակներից դուրս ճողոպրել, ու դա է հենց սրամտությունը, ապա սխալվում ես, էդ խաղերդ ուրիշի հետ խաղա, լա՞վ, Չուկ ջան, սիրուն չի...
Էն հարցերը կամ մտքերը, որոնք քեզ դուր չեն գալիս, այլակարծությանն անընդհատ պիտակավորելը շատ անհարգալից վերաբերմունք է ընդդիմախոսիդ նկատմամբ:
Տոլերանտ եղիր...
Անկախ քո քաղաքական հայացքներից ընդդիմախոսիդ հակադարձիր ըստ էության, եթե ասելիք ունես, և ոչ թե անընդհատ անձնական պիտակավորումներ կպցնելով, դրանով հենց ինքդ քեզ կբարձրացնես նախ և առաջ, ու նաև այդ հատկանիշը շատ պետք կլինի ԳՐԱԳԵՏ ապագա քաղաքական գործիչին:
Ապագայի քաղաքական գործիչին, հուսով եմ:
Հարգալից եղիր ընդդիմախոսիդ հանդեպ, ու թող որ դա դառնա սովորույթ եղբայր, դա լավ բան է...
Ոչ, ես պարզապես կողմ եմ իրերն իրենց անունով կոչելուն: Իսկ քո «անհարմար» հարցին գրառմանս մեջ պատասխան կար: Թե՞ ձեռ չի տալիս նկատել: Միշիկներին միշտ էլ ձեռ չի տալիս