User Tag List

Նայել հարցման արդյունքները: Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ո՞ր քաղաքական ուժի օգտին եք քվեարկելու:

Քվեարկողներ
28. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • «Առաքելություն» կուսակցություն (Մեսրոպ Առաքելյան՝ «Առաքելություն»-ից)

    1 3.57%
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Վարդան Օսկանյան՝ ԲՀԿ-ից)

    0 0%
  • «Բարև Երևան» կուսակցությունների դաշինք (Արմեն Մարտիրոսյան՝ «Ժառանգություն»-ից)

    7 25.00%
  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ-ից)

    15 53.57%
  • «Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցություն (Արմեն Ռուստամյան՝ ՀՅԴ-ից)

    0 0%
  • Հայաստանի հանրապետական կուսակցություն (Տարոն Մարգարյան՝ ՀՀԿ-ից)

    0 0%
  • «Օրինաց երկիր» կուսակցություն (Արմեն Երիցյան՝ ՕԵԿ-ից)

    0 0%
  • Քվեաթերթիկն անվավեր կդարձնեմ

    2 7.14%
  • Չեմ մասնակցելու քվեարկությանը

    3 10.71%
Էջ 34 46-ից ԱռաջինԱռաջին ... 2430313233343536373844 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 496 համարից մինչև 510 համարի արդյունքները՝ ընդհանուր 683 հատից

Թեմա: Երեւանի ավագանու ընտրություններ 5 մայիսի 2013թ.

  1. #496
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Zodiac-ի խոսքերից
    Վո, բլյա, էս ինչքա՜ն մարդ ա Տարոնին սիրում-
    250 կազմակերպություններ ու միություններ հայտարարություն են ընդունել Տարոն Մարգարյանին սատարելու մասին

    http://www.haynews.am/hy/1367345978
    Սրանք ՀԱԿ-ի ռոլիկները չե՞ն նայել.
    Որևիցե տեղ սրանց ցուցակը կա՞՞՞…
    Սրանց մեջ կլնի-
    Կոռուպցիան այնպես, ինչպես կա
    Ֆինանսների նախարարությունն «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի պահանջով տեղեկանք է տրամադրել, որից տեղեկանում ենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմը 2010-2013թթ. ընթացքում ՀԿ-ների ֆինանսավորման համար պետական բյուջեից նախատեսել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ, եւ 31 ՀԿ երեք տարվա ընթացքում ստացել է 499 միլիոն 818 հազար ՀՀ դրամ պետական ֆինանսավորում:

    «Զարգացում եւ ինտեգրացիա» ՀԿ-ն 2011-2012 թթ. ֆինանսավորվել է 6 անգամ` 74 միլիոն 978 հազար ՀՀ դրամի չափով: Այս ՀԿ-ն 2010-2012-ին ՀՀ նախագահի աշխատակազմից ամենաշատ ֆինանսավորում ստացածն է: Ամենաշատ ֆինանսավորում ստացած հաջորդ ՀԿ-ներն են՝ «Երիտասարդների երկիր» եւ «Արբանյակ» կազմակերպությունները՝ համապատասխանաբար 27 միլիոն 492 հազար եւ 27 միլիոն 10 հազար դրամ: Այս կազմակերպությունների գործունեության մասին համացանցում տվյալներ չգտանք: Փոխարենը ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրում դրանց վերաբերող հետաքրքիր տեղեկություններ գտանք:

    Երկու տարում պետության՝ հարկատուներիս փողերից 74,9 միլիոն դրամ ստացած «Զարգացում եւ ինտեգրացիա» ՀԿ հիմնադիրները ՄԻԱԿ հիմնադիր, ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Լեւոն Մարտիրոսյանն ու իր կինն են: Բացի «Զարգացում եւ ինտեգրացիա» կազմակերպությունից, եւս վեց ՀԿ պետությունից փող է ստացել թե 2011-ին, թե 2012-ին: Բոլոր վեց ՀԿ-ների հիմնադիրների մեջ կարդում ենք Սուրեն Ներսիսյան անունը: «Արբանյակ» իրավապաշտպան ՀԿ-ն երկու տարում պետությունից ստացել է 27 միլիոն դրամ: Հիմնադիրներն են՝ Սուրեն Ներսիսյանը, Հովհաննես Բարսեղյանը, Ամալյա Բալաբեկյանը:

    «Մեր երկրի ապագան՝ մեր ձեռքերում» իրավապաշտպան ՀԿ-ն երկու տարում պետությունից ստացել է ավելի քան 26 միլիոն դրամ: Հիմնադիրներն են՝ Սուրեն Ներսիսյանը, Հովհաննես Բարսեղյանը, Միքայել Մարտիրոսյանը: «Երիտասարդների երկիր» ՀԿ. երկու տարում պետությունից ստացել է ավելի քան 27 միլիոն դրամ: Հիմնադիրներ՝ Սուրեն Ներսիսյան, Հովհաննես Բարսեղյան, Արա Հովսեփյան:

    «Կրթված սերունդ կրթական ասոցիացիա» ՀԿ. երկու տարում պետությունից ստացել է ավելի քան 22 միլիոն դրամ: Հիմնադիրներ՝ Սուրեն Ներսիսյան, Անուշ Ավանեսյան, Վալենտինա Գեւորգյան: «Մեր ուժը մեր երիտասարդությունն է» երիտասարդական ՀԿ. երկու տարում՝ 23 միլիոն դրամ: Հիմնադիրներ՝ Սուրեն Ներսիսյան, Հովհաննես Բարսեղյան, Միքայել Մարտիրոսյան: «Կանայք առաջնորդ» ՀԿ՝ 23 միլիոն դրամ: Հիմնադիրներն են՝ Սուրեն Ներսիսյանը, Ինգա Հարությունյանը, Էդուարդ Հարությունյանը:

    Մի շարք ՀԿ-ներ էլ, որոնց մասին համացանցում տեղեկություններ չկան, այնքան հաջողակ են, որ հասցրել են 2012 թվականին գրանցվել Պետռեգիստրում եւ նույն տարին պետությունից միլիոններ ստանալ: «Առողջապահական ֆորում» ՀԿ. Պետռեգիստրում գրանցվել է 2012 թ. հունվարի 11-ին եւ նույն տարում պետությունից ստացել 13,120 միլիոն դրամ: Կազմակերպության հիմնադիրներն են՝ Միքայել Մարտիրոսյանը, Հովհաննես Բարսեղյանը, Ինգա Հարությունյանը: «Հանուն առողջության դաշինք» ՀԿ՝ գրանցվել է նույն օրը, ինչ «Առողջապահական ֆորում» ՀԿ-ն եւ նույն տարում պետությունից ստացել 13,9 միլիոն դրամ: Հիմնադիրներ՝ Միքայել Մարտիրոսյան, Հովհաննես Բարսեղյան, Ինգա Հարությունյան: «Հասարակության առողջության պահպանման ասոցիացիա» ՀԿ-ն նույնպես գրանցվել է նույն օրը, ինչ «Առողջապահական ֆորում» ՀԿ-ն եւ նույն տարում պետությունից ստացել 11,8 միլիոն դրամ: Հիմնադիրներն են՝ Հովհաննես Բարսեղյանը, Ինգա Հարությունյանը, Էդուարդ Հարությունյանը: «Մայրերը՝ հանուն առողջ ապագայի» ՀԿ. գրանցվել է նույն օրը, ինչ «Առողջապահական ֆորում» ՀԿ-ն եւ դարձյալ նույն տարում պետությունից ստացել 13,6 միլիոն դրամ: Հիմնադիրներ՝ Հովհաննես Բարսեղյան, Ինգա Հարությունյան, Էդուարդ Հարությունյան:

    «Կանանց հասարակական միավորում» ՀԿ՝ գրանցված 2012 թ. ապրիլի 17-ին, նույն տարում պետությունից ստացել է 12,6 միլիոն դրամ: Հիմնադիրներն են՝ Հովհաննես Բարսեղյանը, Ինգա Հարությունյանը, Արամայիս Սահակյանը:

    ՀԳ - Նյութում ներկայացված բոլոր տվյալները հրապարակված են պաշտոնապես:

    Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
    http://www.hraparak.am/119653/
    Վերջին խմբագրող՝ Zodiac: 03.05.2013, 13:57:

  2. #497
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նամակ քաղաքապետին

    Շատ սիրելի որդի, ընկեր, հորեղբոր տղա, ղեկավար ու ախպեր Տարոն ջան: Նաեւ իր տիկին, մամա, երեխաներ, մնացած մոտիկ ու հեռու բարեկամներ, իրենց ծնողներ, մեծարգո գնացածներ եւ ընդհանրապես գնացածներ եւ Տարոնիս մոտիկ մնացածներ:


    Պաշտոնյա ու քաղաքացի շինծու տարանջատումից վերջնականապես տարանջատված գովելի եղբայր ջան, ստացանք նամակդ, որ ուղարկել էիր նանիին, Զանիին…, վայ, կներես, կնոջս, ինձ, զոքանչիս, երեխեքիս, հարեւանի երեխեքին, ախպերներիս, իրենց ու քո լավը ցանկացող հարազատներիս, ծանոթներիս, ընտրության էս ազիզ օրվա շեմին, թե բեմին մնացած անծանոթներիս:

    Ախ, սիրելի որդի Տարոն ջան (կարելի է, չէ՞ առանց միտինգային վարվեցողության ու ճառերի, սրտիդ մոտիկ նախընտրելի էս ձեւը), ախպեր ջան, ախր էդ նամակը, որ գրել ես, ո՞նց ասեմ, որ սրտիկդ շատ չցավա, բայց դե կյանք է, դու էլ` ղեկավար, ղեկավարի տղա ու վաղվա ղեկավարի պապա, բա որ դու չհասկանաս, ո՞վ հասկանա… Հա, էն էի ասում, որ ախր էն բժշկական խորհրդանիշ էդ զոքանչիս որ դիմել ես, բացի էն, որ մարդ չի (չհասցրի էլ քեզ զգուշացնել), ախր էստեղ չի էլ ապրում, էս տասը տարի է՝ Լոսում հավաքարար է: Իսկ մարդ չի, որովհետեւ ամիս կա, որ մի կոպեկ փող չի ուղարկում: Ոնց որ չգիտի՝ մենք ինչ երկրում ենք ապրում, դու էլ մեզ հետ, Տարոն ջան: Տեղը չի, դրա համար էլ չեմ հարցնում, իսկ քո՞նը, ձեզ հետ ա՞, թե՞… Դե լավ, լավ, էդ մասին երեւի հետո, առանձին նամակով: Ո՞նց պահեմ իր աղջկան, որ Լեւոն թագավորից սկսած՝ անգործ եմ աշխատում: Ես չէ` դու, չես ասի` այ զոքանչ, ես կարող ա բիզնես ունեմ, տուն ու կալվածքներ, եվրո ու նեվրո… Չե՞ս ասում, բա խի՞ որ, Տարոն ջան…

    Հա, էդ ախպերներիս էլ, որ քո էդ համամարդկային նամակում ըտենց հատ-հատ ու սրտանց հիշում ես, վաղուց չկան: Չէ, փառք Աստծո, կան, բայց Տյումենում, Նովգորոդում, Սախալինում, Բարենցի ծովում, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, բնական է՝ իրենց տնական քոմ ու քոչով, կին-երեխեքով: Պետք լինի, իհարկե, կարող եմ ասել հասցեները, բայց խորհուրդ չեմ տա դիմես: Շատ նեղացած գնացին ախպերներս, ախպեր ջան, իրենց կնիկներն էլ` չարացած: Աստված չանի ընկնես դրանց լեզվի տակ, Տարոս… կներես, Տարոն ջան, մանավանդ, որ հիմա հռուսական, չինական, ինդոնեզական ու եսիմինչական գրանցում ու անձնագիր ունեն, դրանց հետ էլ խոսել կլինի՞, թեկուզ` մլիցեքով կամ թաղային հեղինակներով… կներես, հեղինակություններով կամ քո էդ միամիտ ու ազնիվ որդիական բարի թախծոտ ու լուսավոր մարգարիտ տողերով…

    Ասեմ քեզ, նամակիդ մեջ նշված ազգուտակիցս էլ Գվիդոնը (քեռիս) նստած ա (մուրաբա էր գողացել), Կարապետյան Հռոզը (մորաքրոջս աղջիկ) Թուրքիա լրբության ա (էստեղ էլ էր լիրբ, ճիշտ ա` քաղաքական), ախպորս տղա Վալոդը հոգեկան ա (երրորդ նախագահական ընտրություններից հետո, փողը չէին տվել), հորքուր Բավոն մեզ մոտ չի, վերջին անգամ տեսել են կայարանի աղբարկղերի մոտ: Ճիշտ կլինի, էնտեղ դիմես կամ հանդիպես: Մի քիչ նեղացած ենք, որ մեր ծնողներին չես հիշել, ազիզ օր էր` ի՞նչ կլիներ, թե՞ թողել եք հաջորդ օրվան, ըստ սովորության, տոնից հետո` մեռելոց: Հա, ճիշտ է, մահացած են, բայց ի՞նչ նշանակություն ունի, հո մենք էլ մեռած չե՞նք, կգայինք, կընտրեինք նաեւ իրենց տեղը, մանավանդ էնքան էլ մեծ չէ իրենց ու մեր տարբերությունը. մենք էլ մեռած ենք, բայց թաղած չենք, սպասում ենք ձեր հողահատկացումներին:

    Տարոն ջան (կարելի է, չէ՞, նախընտրական էս քանի օրը թիթիզավարի քեզ ըտենց դիմել), ախպեր ջան, ղեկավար ու հրամանատար ջան, զորավար ու զորավոր, գեներալ ու մարշալ ջան, ջան ու էլի ջան, ի՞նչ կլիներ, էդ նամակիդ արանքում մի երկու… էն… բան սլլացնեիր, մանավանդ, որ էս անգամ էն քո (թիմակից ես ասում, թե պրոֆեսիոնալ) միջնորդ շունշանորդիները չկային, ու նամակիդ բովանդակությունը լրիվ տեղ կհասներ… Թե չէ էսպես, այ ախպեր, ոնց կարդում, բան չենք հասկանում: Ցավդ տանեմ, դու էլ մեզ հասկացիր, ախր մենք այդպիսին ենք այլեւս…

    Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
    http://www.hraparak.am/122603/

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (03.05.2013), Աթեիստ (03.05.2013)

  4. #498
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց լավ ա էս ինտերնետն ու նամակ գրելու կուլտուրան մեր մոտ զարգացավ էլի, ով չի ալարում նամակ ա գրում:
    Էլ դաժե չեմ էլ կարդում

  5. #499
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Եվ որպես վերջին ակորդ, տեսահոլովակ, որը որքան գիտեմ այսօր ցուցադրվել է հեռուստատեսությամբ էլ (նախորդների կրկնություն, վերջին հատվածը՝ նորություն):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (04.05.2013)

  7. #500
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ չգիտի ինչ անի: Ժառանգներից զզվԸմ եմ ու չեմ վստահում, ՀԱԿ-ից զզվԸմ եմ, որտև ԲՀԿ-ին աստվածացրին ու ինտենսիվ մասնակցեցին ԲՀԿ-ին «ընդդիմություն» սարքելու գործընթացին, մյուսներից էնքան եմ զզվում, որ գրելն էլ ա ավելորդ, թե ինչի եմ զզվում:
    Նույնիսկ ակումբի սակավաթիվ քվեարկողների մեջ առնվազն չորս մարդ չեն կողմնորոշվել որևէ կուսակցության հանդեպ, ռեալ կյանքում նման մարդկանց թիվը, գումարած անտարբերների ստվար բանակը կարող է հասնել մի քանի հարյուր հազարի:
    Ես այս երևույթը համարում եմ խիստ վտանգավոր, և ուզում եմ ներկայացնել իմ կարծիքն այս առնչությամբ, միգուցէ ոմանք օգտակար համարեն իմ խորհուրդը, թե ինչպես ընտրել և արդյո՞ք արժե մի կես ժամ ծախսել և ընդհանրապես մասնակցել ընտրություններին կոնկրետ այս դեպքում:
    ..............................
    Այս ընտրություններում, դատելով ամեն ինչից, իրոք կա աննախադեպ եզակի շանս հենց քո մեն-մի հատիկ ձայնով մասնակցել կոնկրետ իրավիճակի փոփոխությանը, երբ նույնիսկ իշխանական վերլուծաբաններն են ստիպված զգուշորեն ակնարկում, որ շատ բան կախված է քվեարկողների ակտիվությունից: Ամեն մեկի ձայնը կարող է վճռորոշ լինել:

    Ուրեմն, ինչպե՞ս վարվի ընտրողը:
    Թող որ նա կանխապես ընդունի հետևյալը:
    Բոլոր քաղաքական ուժերն ի սկզբանե վատն են ու զզվելի, սակայն խորհելով, կարելի է այնուամենայնիվ նրանց համեմատել և տարբերակել- վատից մինչև վատթարագույն գարշելին: Տարբերակել ՝ համեմատելով նրանց կենսագրություններն ու արած-չարածները, համեմատելով նրանց վստահելի լինելը՝ նորից-վատից մինչև վատթարագույն գարշելին...

    Ուրեմն, ինչպե՞ս վարվի ընտրողը: Թող անի այնպես, որ չնպասի վատթարագույն գարշելիի իշխանությանը:

    ..............................................
    Տարբերակնեն հետևյալն են:
    Ա-եթե սիրում է իշխանություններին, և գոհ է իրոք երկրի և անձամբ իր վիճակից, թող ընտրի ՀՀԿ-ի կամ ՕԵԿ-ի թեկնածուին, սակայն նախ թող գիտակցի, որ միգուցե վաղն արդեն ինքն էլ ,իր զավակներն էլ ստիպված կլինեն բռնել արտագաղթի ճանապարհը:
    Բ-Եթե կընտրի մեկնումեկին միայն փողով կամ շեֆի հորդորով, թող ընտրի, սակայն նաև թող գիտակցի նախօրոք, որ այդ փողը վաղն իսկ տասնապատիկ իր և իր զավակների կաշվից են քերթելու: Ի հոգուտ իրենց և հոգուտ իր շեֆի, բայց իր և իր զավակների հաշվին:
    Գ-Եթե կծուլանա և չի գնա և չի ընտրի ոչ մեկին, չընդունելով իշխանություններին և անվերջ բողոքելով նրանցից, նա պետք է նախ և առաջ գիտակցի, որ չմասնակցելով ընտրություններին՝ ինքն արդեն իսկ փաստորեն քվեարկում է ի օգուտ իշխանությունների և գործում ի նպաստ նրանց:
    Դ- Եթե կգնա և անվավեր կդարձնի իր քվեաթերթիկը, թող անի, սակայն կրկին թող նախ և առաջ գիտակցի, որ այդպիսով նույնպես ինքն արդեն իսկ փաստորեն քվեարկում է ի օգուտ իշխանությունների և գործում ի նպաստ նրանց:
    Ե-Եթե կգնա և կընտրի մի կուսակցության , որը շանս չունի հաղթահարել նվազագույն շեմը, թող անի, սակայն կրկին թող նախ և առաջ գիտակցի, որ այդպիսով նույնպես ինքն արդեն իսկ փաստորեն քվեարկում է ի օգուտ իշխանությունների և գործում ի նպաստ նրանց:Նրանք ամենայն հավանականությամբ ամենաբարձր տոկոսն են արձանագրելու ի համեմատ այլ անցողիկ կուսակցությունների:
    .................
    ԵՎ վերջապես, եթե քեզ չի բավարարում Ա, Բ, Գ, Դ, կամ Ե կետերը, ու դու ուզում ես գործել որպես իսկական քաղաքացի, մնում է ընտրել , իմ կարծիքով, վերջին հնարավոր տարբերակը-
    Զ- Անպայման գնա և անկաշառ ընտրիր մնացածներից համեմատաբար ամենաքիչ վատին, համեմատաբար ամենաքիչ գարշելիին և զզվելիին, ինչպես նաև նույնը խորհուրդ տուր քո բոլոր ծանոթ- բարեկամներին:
    Գնա և ընտրիր, ընտրությունը քոնն է, և ո՞վ գիտե, միգուցե վաղը քո այդ մի քայլով լուսի շող բացվի ...

  8. #501
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ի՞նչ հին գրառում ես գտել, ես արդեն կողմնորոշվել եմ - ՀԱԿ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (04.05.2013)

  10. #502
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Զ- Անպայման գնա և անկաշառ ընտրիր մնացածներից համեմատաբար ամենաքիչ վատին, համեմատաբար ամենաքիչ գարշելիին և զզվելիին, ինչպես նաև նույնը խորհուրդ տուր քո բոլոր ծանոթ- բարեկամներին:
    Գնա և ընտրիր, ընտրությունը քոնն է, և ո՞վ գիտե, միգուցե վաղը քո այդ մի քայլով լուսի շող բացվի ...
    զզվելիի ու գարշելիի կողքը ավել կամ պակաս բառեր դնելով բան չի փոխվում , ես օրինակ չեմ գնա ու չեմ ընտրի ** կամ*** կուսակցության օգտին մենակ նրա համար. որ ինքը ավելի քիչ գարշելի ա քան ՀՀԿ-ն: Իմ համար գարշելին գարշելի ա ու վերջ, էնպես որ գրածներիդ վրա եթե ցինիկ լինեի, հիմա մի բոլ կծիծաղեի, բայց քանի որ երկրի հետ կապված հարցերում մի տեսակ զգայուն եմ ու գարշելիից դեպրեսվելու հակում ունեմ, տխրեցի, ես մի կետ էլ ունեմ եթե գնամ , բոլորին ջնջելու եմ ու քո բառերն էլ օգտագործելու եմ, ամեն մեկի կողքը գրելու եմ շատ գարշելի, քիչ գարշելի , վերջում էլ էդ գարշանքի հոտից խեղդված քիթս բռնելու եմ ու տարածքից դուրս փախնեմ...
    ՀԳ Էսքան օրվա կոնկրետ քո բանավեճի արդյունքը էն էր, որ սաղիս ասեիր մեկը շատ գարշելի ա մեկը քիչ գարշելի՞:ԲԱ Եթե բարևը գարշելի ա էլ խի ես պաշտպանո՞ւմ...
    Ես իրոք էս տրամաբանությունից բան չեմ հասկանում :
    ընտրենք պոլի փետին որ սիստեմ փոխենք,ընտրենք քիչ գարշելիին, որ շատ գարշելիից ազատվենք ... է հետո՞. էդ քիչ գարշելին հենց ընկավ պարարտ հողի մեջ , քչից շատ ա դառնալու,կյանքի օրենք է , սատանան հրեշտակ չի դառնա , ինքը արդեն վտարված ու թևատված ա...
    Վերջին խմբագրող՝ Գեա: 04.05.2013, 13:07:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  11. #503
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ցանկացած ուժի կարելի ա կպցնել «գարշելի» անունը: Ու դա տանում ա դեպի կործանում: Որտև էն չափանիշներով, որով շատերը կպցնում են էդ «գարշելի» անունը, կիրառելի ա լինելու ԲՈԼՈՐ ուժերի համար: Կարծում եմ, որ սխալ մոտեցում ա:

    Ես իմ համար էս ընտրություններում մի հատ սանդղակ եմ գծել: Ու մ կարելի ա տալ ձեն, ու ում չէ: Ձեզ էլ ցույց տամ (սա իմ սուբյեկտիվ տեսանկյունն ա, բնականաբար): Կանաչով կլինեն նրանք, ում կարելի ա ձեն տալ, մոխրագույնով անորոշները, կարմիրով նրանք, որոնց չի կարելի: Ամենավերևում կլինի իմ համար ամենացանկալին, ներքևում՝ ամենաանցանկալին.

    «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն
    «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
    «Բարև Երևան» կուսակցությունների դաշինք
    «Առաքելություն» կուսակցություն
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
    «Օրինաց Երկիր» կուսակցություն
    Հայաստանի Հանրապետական կուսակցություն


    Իրականում կարող էի նաև այլ կերպ սարքել էս ցանկը, ասենք վերջին երեքը լրիվ նույն հարթության մեջ դնելով: Բայց ես էս անգամ որոշել եմ ուղղակի սարքել առաջնահերթությունների մեխանիզմով, հաշվի առնելով լիքը հանգամանքներ: Ոչ մեկի համար գաղտնիք չի, ստեղ, իմ վերաբերմունքը Կոնգրեսի նկատմամբ՝ չափազանց դրական վերաբերմունքս: Բայց գաղտնիք չի նաև վերաբերմունքս Դաշնակցության ու Ժառանգության նկատմամբ՝ բավական բացասական: Բայց եթե էս ընտրություններում Կոնգրեսն առաջադրված չլիներ, ես առանց տատանվելու ընտրելու էի դաշնակցությանը կամ ժառանգությանը: Հավանաբար Դաշնակցությանը, չնայած իմ էությամբ միշտ դեմ եմ եղել իրենց գաղափարախոսությանը, ինչպես նաև մինչև 1-2 տարի առաջ իրենց գործունեությանը:

    Ինչու՞: Որովհետև սա բացի ամեն ինչից թիմային պայքար է, ու ես նայում եմ ոչ միայն էն անձանց, ու անունները շատ են շոշափվում (ասենք ժառանգության դեպքում՝ Րաֆֆիի), այլ էն թիմին, որով գալիս են, այլ էն պահվածքին, որ դրսևորում են: Որտև շատ հեշտ ա «գարշելի» պիտակն ու անցնել առաջ: Որտև Րաֆֆիի քայլերը մինչև կյանքիս վերջը կամ կքֆրտեմ, կամ կքննադատեմ, բայց իրա թիմում, ավագանու ցանկում, կան լիքը պայծառ մարդիկ, ովքեր կարող են լավ գործ անել: Ու էդ մարդկանց արժի շանս տալ:

    Ավելին, էս ընտրություններում ես ՀԱԿ-ին ընտրում եմ ոչ այնքան իմ գաղափարական մոտեցումների, ՀԱԿ ղեկավարության նկատմամբ ունեցած հավատի, իրենց քայլերի մեծ մասթ ընդունելի համարելու համար (էս մոտեցումներիցս ամեն մեկը ձեզնից ամեն մեկը կարող ա վիճարկի, ու դա նորմալ ա, բազմակարծությունը կարևոր ա), այլ հենց էն թիմի համար, որով գնում են ավագանու ընտրություններին: Որտև Կոնգրեսի ցանկում ազնիվ մարդիկ են՝ երիտասարդ մարդիկ, ովքեր էս տարիներին անկեղծորեն փորձել են մի բանի հասնել, որտև կապ չունի, թե մեզնից ով ինչ կարծիք ունի ասենք Լևոնի կամ մյուս Լևոնի մասին, չի կարող չընդունել, որ էս երիտասարդները իրենց ամենօրյա պիկետներով, իրենց ժամանցը շատ դեպքերում քաղաքական պայքարին զոհելով, ու տենց լիքը ուրիշ բաներով անկեղծ փորձում են ինչ-որ բանի հասնել: Ու իրանց շանս տալ ինքնարտահայտվելու նաև ավագանիում, ես կարծում եմ, որ պետք ա, անհրաժեշտ ա: Որտև եթե մեկին, ասենք առաջնորդին չսիրելու պատճառով սկսենք «գարշելի» պիտակն իրանց էլ կպցնել ու առաջ գնալու շանս չտանք, ապա ճահճի մեջ ենք:

    Ու անձամբ ես կոչ եմ անում էս ընտրություններում քվեաթերթիկն անվավեր չսարքել: Կոչ եմ անում մասնակցել ու ընտրել: Կոնգրեսին չէ, Կոնգրեսն իմ ընտրությունն ա: Ընտրելու ուրիշ թեկնածուներ էլ կան: Առնվազն երեք ուժ կա, ում կարելի ա շանս տալ մի բանի հասնելու: Կստացվի՞, թե՞ չէ, էդ նաև մեզնից ա կախված, բայց նվազագույնը՝ շանս տալը, կարևոր ա է փուլում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (04.05.2013), Աթեիստ (05.05.2013)

  13. #504
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    զզվելիի ու գարշելիի կողքը ավել կամ պակաս բառեր դնելով բան չի փոխվում , ես օրինակ չեմ գնա ու չեմ ընտրի ** կամ*** կուսակցության օգտին մենակ նրա համար. որ ինքը ավելի քիչ գարշելի ա քան ՀՀԿ-ն: Իմ համար գարշելին գարշելի ա ու վերջ, էնպես որ գրածներիդ վրա եթե ցինիկ լինեի, հիմա մի բոլ կծիծաղեի, բայց քանի որ երկրի հետ կապված հարցերում մի տեսակ զգայուն եմ ու գարշելիից դեպրեսվելու հակում ունեմ, տխրեցի, ես մի կետ էլ ունեմ եթե գնամ , բոլորին ջնջելու եմ ու քո բառերն էլ օգտագործելու եմ, ամեն մեկի կողքը գրելու եմ շատ գարշելի, քիչ գարշելի , վերջում էլ էդ գարշանքի հոտից խեղդված քիթս բռնելու եմ ու տարածքից դուրս փախնեմ...
    ՀԳ Էսքան օրվա կոնկրետ քո բանավեճի արդյունքը էն էր, որ սաղիս ասեիր մեկը շատ գարշելի ա մեկը քիչ գարշելի՞:ԲԱ Եթե բարևը գարշելի ա էլ խի ես պաշտպանո՞ւմ...
    Ես իրոք էս տրամաբանությունից բան չեմ հասկանում :
    ընտրենք պոլի փետին որ սիստեմ փոխենք,ընտրենք քիչ գարշելիին, որ շատ գարշելիից ազատվենք ... է հետո՞. էդ քիչ գարշելին հենց ընկավ պարարտ հողի մեջ , քչից շատ ա դառնալու,կյանքի օրենք է , սատանան հրեշտակ չի դառնա , ինքը արդեն վտարված ու թևատված ա...
    Երբ ես օգտագործեցի ծայրահեղ տերմիններ- զզվելի, գարշելի, դա դեռ չի նշանակում, որ ես բոլոր քաղաքական ուժերին այդպիսի գնահատական եմ տալիս: ՈՒղղակի մի քիչ ավելի սուր ձևակերպեցի կոնկրետ այն մարդկանց ասելիքս հասցնելու համար, ովքեր բոլորից հիասթափված են և զզված: Ես ուզում էի նրանց բացատրել, որ նմանատիպ պատճառաբանություններով իր պասսիվությունն արդարացնող մարդիկ իրականում, միգուցէ ակամա, նպաստում են վատթարագույնի հարատևմանը:Թող գոնե դա հասկանալով՝ գիտակցեն այդ մարդիկ, թե անձամբ իրենք իրենց պասսիվությամբ և հավերժ չկողմնորոշվածությամբ- ատմազկով իրականում նպաստում են վատի հարատևմանը և էլ ավելի վատթարացմանը:
    Ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի քաղաքական գործիչ աշխարհում ոչ մի տեղ երբեք սուրբ չի ,ասելիքս սա էր ընդհամենը, բայց բոլորին ի սկզբանէ համարել նույնանման վատ, սխալ է, ասելիքս սա էր ընդհամենը, և գոնե չփորձել այլ ուժի տեսնել իշխանությունում՝ անպատասխանատու մոտեցում եմ համարում:
    Դու հարյուր տարի , հազար տարի կարաս բոլորին միանման պոտենցիալ վատն համարես ու չփորձես ոչինչ փոխել, բայց դրանով իսկ դու արդեն փոխում ես եղածը՝ դեպի ավելի վատը:
    Դա եմ ուզում հասկացնել...
    Բոլոր այն երկրներում, որտեղ պրոգրես է արձանագրվել, և ոչ հետընթաց, շատերն են սա հասկացել:
    Ընտրություն միշտ կա, պետք է ընտրել հնարավորինս լավին, կամ հնարավորինս քիչ վատին, որն ըստ էության նույն բանն է:
    Եթե իրոք ուզում էս դեպի լավ փոփոխություններ՝ սա է ճանապարհը...

  14. #505
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ ջան ասածդ երիտասարդ , մաքուր կադրերի պահը իմ համար հետաքրքիր կլիներ էն դեպքում եթե ես իրենց իմ համար մեռած ուժերի կողքը չտեսնեի, հա ու էդ թեմայով կուզեի ասել, որ իրոք մի տեսակ զարմանալի է , որ էդքան պրոգրեսիվ ակտիվ տարր կա մեր երկրում , բայց չգիտես ինչու փոխանակ համախմբվեն սեփական նոր առանցքի շուրջը, գնում կպնում են կասկածելի անցյալ ու ներկա ունեցող ուժերի, այ հենց դրանով էլ իրենց անկեղծությունը կոնկրետ իմ համար դառնում ա կասկածելի: էն օրը ԲՀԿի համար աշխատող մեր հարևանին , որի թոռներին օրը մեջ բուժում եմ, տնից լարել եմ հենց մենակ էն բառերի համար , որ սկսեց ԲՀԿի ջահել թեկնածուի մաքրությունը գովերգել:Չնայած , ինքն իրենով կարող ա շատ էլ պոզիտիվ ու մաքուր կենսագրականաով տղա է , բայց իմ համար ինքը արդեն կարիերիստ ա...թուլափայ փախցնող, էս եղանակով սեփական ապահով ապագան կերտող, էլ ինչ ասեմ... լիքը մակդիրներ կարելի ա գտնել, նույնը կասեմ, կներես, բայց նաև ՀԱԿԻ ջահելների համար, եթե ջահելը ՀԱԿ ա մտել ուրեմն պատասխանատու ա էդ ուժի բոլոր սխալների համար, իսկ որ ամենավատն ա ընդունում ա ու պաշտպանում ա էդ սխալները, թե չէ պատճառը ի՞նչն ա , որ գնացել մտել է էդ գաղափարախոսության տակ, նույնը ՕԵԿի պահով ու էսպես շարունակ , Ասում են իբր ՕԵկի թեկնածուն ինքն իրենով լիքը դրական մարդ ա , բայց ինքը իմ համար ՕԵԿ ա ու եթե վրեն մի թիզ ոսկու փոշի նստի մեկա ես իրան համարում եմ լպրծուն, քանի դեռ հրապարակավ չի հրաժարվել ՕԵԿից:ՀԱ մի բան էլ էնպես չի որ ասում եմ ես անվերապահ ճիշտ եմ, ուղղակի ուզեցի էստեղ իմանաք, որ ասենք իմ նման մտածող մարդիկ էլ կան, որոնք անկաշառ են, բայց նախընտրում են նախօրոք տեսենեն մարդու մաքրությունը ու նոր գնան նրա հետևից այլ ոչ թե չգիտես ինչ պատճառներով հավատան ու շանս տան, կոնկրետ մեկը ես էլ հիասթափվելու ուժ չունեմ , սահմանին եմ , ու իրոք եթե էսպես շարունակվի արյուն լացելով կհեռանամ...
    ու ոչ մեկին չընտրելու պահն էլ ա քաղաքական դիրքորոշում , ինչ որ բան փոխել փորձելու ձև, որովհետև վաղ թե ուշ պետք ա հայտնվի էն ուժը, որը պետք ա տեր կանգնի անվավեր թերթիկների տերերի ձայներին, որովհետև նրանք հենց էն մարդիկ են, որոնք պատրաստ են կանգնելու նոր ու իրոք մաքուր ուժի կողքին:
    իսկ եթե էդ ուժը չգա ուրեմն մեր բանը բուրդ ա...
    Վերջին խմբագրող՝ Գեա: 04.05.2013, 14:14:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  15. #506
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    ...ու ոչ մեկին չընտրելու պահն էլ ա քաղաքական դիրքորոշում , ինչ որ բան փոխել փորձելու ձև, որովհետև վաղ թե ուշ պետք ա հայտնվի էն ուժը, որը պետք ա տեր կանգնի անվավեր թերթիկների տերերի ձայներին, որովհետև նրանք հենց էն մարդիկ են, որոնք պատրաստ են կանգնելու նոր ու իրոք մաքուր ուժի կողքին:
    իսկ եթե էդ ուժը չգա ուրեմն մեր բանը բուրդ ա...
    Հետաքրքիր է, իսկ ի՞նչ չափանիշներով պետք է որոշես այդ նոր և իրոք մաքուր ուժին...

  16. #507
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան ասածդ երիտասարդ , մաքուր կադրերի պահը իմ համար հետաքրքիր կլիներ էն դեպքում եթե ես իրենց իմ համար մեռած ուժերի կողքը չտեսնեի, հա ու էդ թեմայով կուզեի ասել, որ իրոք մի տեսակ զարմանալի է , որ էդքան պրոգրեսիվ ակտիվ տարր կա մեր երկրում , բայց չգիտես ինչու փոխանակ համախմբվեն սեփական նոր առանցքի շուրջը, գնում կպնում են կասկածելի անցյալ ու ներկա ունեցող ուժերի, այ հենց դրանով էլ իրենց անկեղծությունը կոնկրետ իմ համար դառնում ա կասկածելի: էն օրը ԲՀԿի համար աշխատող մեր հարևանին , որի թոռներին օրը մեջ բուժում եմ, տնից լարել եմ հենց մենակ էն բառերի համար , որ սկսեց ԲՀԿի ջահել թեկնածուի մաքրությունը գովերգել:Չնայած , ինքն իրենով կարող ա շատ էլ պոզիտիվ ու մաքուր կենսագրականաով տղա է , բայց իմ համար ինքը արդեն կարիերիստ ա...թուլափայ փախցնող, էս եղանակով սեփական ապահով ապագան կերտող, էլ ինչ ասեմ... լիքը մակդիրներ կարելի ա գտնել, նույնը կասեմ, կներես, բայց նաև ՀԱԿԻ ջահելների համար, եթե ջահելը ՀԱԿ ա մտել ուրեմն պատասխանատու ա էդ ուժի բոլոր սխալների համար, իսկ որ ամենավատն ա ընդունում ա ու պաշտպանում ա էդ սխալները, թե չէ պատճառը ի՞նչն ա , որ գնացել մտել է էդ գաղափարախոսության տակ, նույնը ՕԵԿի պահով ու էսպես շարունակ , Ասում են իբր ՕԵկի թեկնածուն ինքն իրենով լիքը դրական մարդ ա , բայց ինքը իմ համար ՕԵԿ ա ու եթե վրեն մի թիզ ոսկու փոշի նստի մեկա ես իրան համարում եմ լպրծուն, քանի դեռ հրապարակավ չի հրաժարվել ՕԵԿից:ՀԱ մի բան էլ էնպես չի որ ասում եմ ես անվերապահ ճիշտ եմ, ուղղակի ուզեցի էստեղ իմանաք, որ ասենք իմ նման մտածող մարդիկ էլ կան, որոնք անկաշառ են, բայց նախընտրում են նախօրոք տեսենեն մարդու մաքրությունը ու նոր գնան նրա հետևից այլ ոչ թե չգիտես ինչ պատճառներով հավատան ու շանս տան, կոնկրետ մեկը ես էլ հիասթափվելու ուժ չունեմ , սահմանին եմ , ու իրոք եթե էսպես շարունակվի արյուն լացելով կհեռանամ...
    ու ոչ մեկին չընտրելու պահն էլ ա քաղաքական դիրքորոշում , ինչ որ բան փոխել փորձելու ձև, որովհետև վաղ թե ուշ պետք ա հայտնվի էն ուժը, որը պետք ա տեր կանգնի անվավեր թերթիկների տերերի ձայներին, որովհետև նրանք հենց էն մարդիկ են, որոնք պատրաստ են կանգնելու նոր ու իրոք մաքուր ուժի կողքին:
    իսկ եթե էդ ուժը չգա ուրեմն մեր բանը բուրդ ա...
    Գեա ջան, ընտրությունը քոնն ա: Չընտրելն էլ կարող ա քաղաքական դիրքորոշում լինի: Իմ ասածն ուրիշ էր. էդ կերպ դու երբևէ չես ընդունի որևէ ուրիշ ուժի:


    հ.գ. Ի դեպ ես էլ եմ մտել ՀԱԿ-ի կազմ, ու այո, ինձ պատասխանատու եմ համարելու Կոնգրեսի բոլոր քայլերի համար: Ու իհարկե ես կշռել եմ այդ ուժի ու ուժի ղեկավարների քայլերը ու մեղմ ասած քո նման չեմ մտածում, որ մտել եմ մեջը: Նույնը ավագանու ցուցակի անդամները: Բայց իմ ասածն ու քո ասածը լրիվ տարբեր բաներ են:

    հ.գ.2. Մենք կերտելու ենք էն մաքուր ուժը, որի մասին դու երազում ես: Ոչ թե սպասելու ենք, այլ կերտելու ենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #508
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ անհամեստ հարց: Հարցումն ինչի՞ ա փակված:
    Ես սպասում էի քարոզարշավի ավարտին, որ կողմնորոշվեմ ու հետո մասնակցեմ էս հարցմանը:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  18. #509
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ անհամեստ հարց: Հարցումն ինչի՞ ա փակված:
    Ես սպասում էի քարոզարշավի ավարտին, որ կողմնորոշվեմ ու հետո մասնակցեմ էս հարցմանը:
    Քարոզարշավն ավարտվել ա, Հով ջան

    հ.գ. Եթե ուշադիր լինեիր, ապա տեսած կլինեիր, որ հարցման տակ գրված է, որ այն տևելու է մինչև 04.05.2013 թ. ժամը 13:38-ը (ժամը գուցե մի քիչ խառնում եմ): Ընդհանրապես ճիշտ եմ համարում, որ քվեարկությունը տևի մինչև պաշտոնական քարոզարշավի ավարտը, չնայած կարելի ա էս հարցը վիճարկել: Ամեն դեպքում որ հարցման մեջ նշված է եղել, թե մինչև երբ է տևելու, փաստ է, ու մնացածը արդեն ուշադիր լինելու խնդիր է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #510
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց չգիտես ինչու փոխանակ համախմբվեն սեփական նոր առանցքի շուրջը, գնում կպնում են կասկածելի անցյալ ու ներկա ունեցող ուժերի, այ հենց դրանով էլ իրենց անկեղծությունը կոնկրետ իմ համար դառնում ա կասկածելի:
    Ի դեպ էս մասին մի թեթև էլ խոսեմ: Եթե իմ սանդղակին նայել ես, էնտեղ մի հատ ուժ կա, որը մոխրագույնով ա նշած: Խոսքն «Առաքելություն» կուսակցության մասին ա: Մոխրագույնով ա, որտև թեև էդ ուժից մի քանիսի մասին որոշակի ինֆորմացիա ունեմ, բայց ընդհանուր առմամբ շատ բան չգիտեմ: Այլ կերպ ասած չունեմ պատճառ իրանց ոչ վստահելու, ոչ էլ հակառակը: Ու խիստ հավանական եմ համարում, որ այս ուժը ոնց նոր ծլել ա, տենց էլ շուտով կկորի կգնա: Իսկ գուցե դրանք հենց քո ասած «իրենց սեփական առանցքի շուրջը համախմբվողներն են»: Չէ՞ որ երիտասարդ դեմքեր են: Բայց ես իրանց էդ շանսը չեմ տալու: Դու էլ չես տալիս, փաստորեն: Ես իմ պատճառն ունեմ չտալու, առաջին, որովհետև ես շանս եմ տալու ուրիշ ուժի, երկրորդ, որովհետև ոնց ասեցի, որոշ, թեկուզ քիչ ինֆորմացիա ունեմ:

    Իսկ դու ինչու՞ չես տալու: Կարծում եմ, պատճառը շատ պարզ է. որովհետև էդ գրածդ ընդամենը գեղեցիկ խոսքեր են, որոնք շատերս ենք սիրում ասել: Իսկ իրականում զրոյից կայացնել նոր ուժ էնքան էլ հեշտ բան չի: Ամեն դեպքում թիմում պետք են նաև ճանաչված մարդիկ, ռեսուրս ունեցող մարդիկ և այլն: Իսկ հենց դա էլ եղավ, դու ու շատերը դաջելու են «գարշելի» անունը, էդ հեշտ ա տրվում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 34 46-ից ԱռաջինԱռաջին ... 2430313233343536373844 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավոր Ամանոր, 2013թ.
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 13.01.2013, 12:53
  2. Մայիսի 30-ին ընտրություններ Վրաստանում
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.05.2010, 20:03
  3. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 11.09.2008, 22:33
  4. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 172
    Վերջինը: 25.11.2007, 04:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •