User Tag List

Էջ 133 152-ից ԱռաջինԱռաջին ... 3383123129130131132133134135136137143 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,981 համարից մինչև 1,995 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #1981
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2006
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն:
    Մեկ էլ աչք ու ականջ է ծակում թվականի հետ գոյականի գործածությունը հոգնակի թվով առանց հատուկ անհրաժեշտության: Կարծես այլ լեզուների (անգլ., ռուս.) ազդեցությամբ, որտեղ թվականը հոգնակի թվով գոյական է պահանջում, տարածվում է այդ ձևը, բայց սխալ է, հայեցի չի:

  2. #1982
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սեղանի վրա կա երկու խնձոր (և երեք տանձ)։
    Իսկ եթե նախադասությունը շարունակենք, օրինակ` այսպես.

    Սեղանի վրա կա երկու խնձոր, որն Արթուրին է:

    Սեղանի վրա կա երկու խնձոր և երեք տանձ, որոնք Արթուրինն են:

    Երկրորդ նախադասության մեջ, կա-ն եզակի թվով է, իսկ որոնք-ը հոգնակի?
    Բարև Ձեզ

  3. #1983
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հարց կա, որ համալսարանական 5 տարիների ընթացքում ինձ տանջում է, բայց միշտ մոռանում եմ ստեղ գրել: Հազիվ հիշել եմ:

    Չէի՞ք ասի, երբ որ "ներդրվել", "ներմուծել" և "ներ" նախածանցով բառերը բաժանում են, օրինակ՝ "կազմակերպությունում ներ ենք դնում այսքան չգիտեմ ինչ...", ճիշտ է թե՞ սխալ:

  4. #1984
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվա ջան, լեզվական հոտառությունս հուշում է, որ սխալ է նման կիրառությունը:
    Ավելի ճիշտ կլինի ասել «կազմակերպությունում կատարվում է այսքան չգիտեմ ինչի ներդրում»: Հայերենը ճկուն լեզու է, հնարավոր է նախադասությունն այնպես ձևակերպել, որ նշածդ խնդիրը չառաջանա:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (02.05.2013)

  6. #1985
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվա ջան, լեզվական հոտառությունս հուշում է, որ սխալ է նման կիրառությունը:
    Ավելի ճիշտ կլինի ասել «կազմակերպությունում կատարվում է այսքան չգիտեմ ինչի ներդրում»: Հայերենը ճկուն լեզու է, հնարավոր է նախադասությունն այնպես ձևակերպել, որ նշածդ խնդիրը չառաջանա:
    Չնայած, որ ես էլ ոչ մի կանոն չգիտեմ սրա վերաբերյալ, իմ ինտուիցիան էլ է հուշում, որ սխալ է: Ուզում եմ ուղղակի իմանալ, ինչ-որ օրենք կա՞ նման բառերի հետ կապված:

  7. #1986
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց կա, որ համալսարանական 5 տարիների ընթացքում ինձ տանջում է, բայց միշտ մոռանում եմ ստեղ գրել: Հազիվ հիշել եմ:

    Չէի՞ք ասի, երբ որ "ներդրվել", "ներմուծել" և "ներ" նախածանցով բառերը բաժանում են, օրինակ՝ "կազմակերպությունում ներ ենք դնում այսքան չգիտեմ ինչ...", ճիշտ է թե՞ սխալ:
    Չէ, սխալ է. պիտի լինի ներդնում ենք, ներմուծում ենք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (02.05.2013)

  9. #1987
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած, որ ես էլ ոչ մի կանոն չգիտեմ սրա վերաբերյալ, իմ ինտուիցիան էլ է հուշում, որ սխալ է: Ուզում եմ ուղղակի իմանալ, ինչ-որ օրենք կա՞ նման բառերի հետ կապված:
    Ճիշտն ասած՝ մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե ինչու պիտի հատուկ օրենք լինի բայը խոնարհելիս չկիսելու մասին։ Դա ինքնին հասկանալի պիտի լինի, իմ կարծիքով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #1988
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, սխալ է. պիտի լինի ներդնում ենք, ներմուծում ենք։
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած՝ մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե ինչու պիտի հատուկ օրենք լինի բայը խոնարհելիս չկիսելու մասին։ Դա ինքնին հասկանալի պիտի լինի, իմ կարծիքով։
    Անչա՜փ շնորհակալ եմ:

    Ես ինքս էլ վստահ էի, որ սխալ էր, բայց մեր հայոց լեզվից անգրագետ դասախոսները այնքան էին կիրառում, մի երկու ուսանողից էլ, որ հարցրել էի, ասել էին, որ սխալ չի, ես էլ սկսել էի կասկածել:

  11. #1989
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե տրամաբանում ենք, որ «վերածվել»-ը կարող է դառնալ «վեր է ածվում», նույն տրամաբանությամբ կարող էր «ներ է դրվել» տարբերակն էլ ճիշտ համարվել, բայց գործնական կիրառություն չունի, բացի այդ՝ «վեր»-ը գոյական է, իսկ «ներ»-ը ածանց:
    Միգուցե ճիշտն ու սխալը կախված է նրանից, որ բառն անջատվելիս երկու բաղադրիչն էլ պետք է արմատ լինեն (ունենան):

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (02.05.2013)

  13. #1990
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե տրամաբանում ենք, որ «վերածվել»-ը կարող է դառնալ «վեր է ածվում», նույն տրամաբանությամբ կարող էր «ներ է դրվել» տարբերակն էլ ճիշտ համարվել, բայց գործնական կիրառություն չունի, բացի այդ՝ «վեր»-ը գոյական է, իսկ «ներ»-ը ածանց:
    Միգուցե ճիշտն ու սխալը կախված է նրանից, որ բառն անջատվելիս երկու բաղադրիչն էլ պետք է արմատ լինեն (ունենան):
    Հա, ու կոնկրետ «ներդնել» ու «ներմուծել» բայերի դեպքում «ներ»–ը ներս իմաստն ունի, բայց հո չենք ասի «ներս եմ մուծում» կամ «ներս եմ դնում»։

    Ի դեպ, իմ իմանալով՝ նույնիսկ «վեր է ածվում», «անց է կացվում» ձևերն արդեն հնացած են համարվում, փոխարենը պետք է ասել «վերածվում է», «անցկացվում է»։ Կարծեմ մի տեղ նման մի բան կարդացել էի տարիներ առաջ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (06.05.2013), Yevuk (02.05.2013), _Հրաչ_ (02.05.2013)

  15. #1991
    Սկսնակ անդամ Մարկուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2013
    Հասցե
    Irland, Limerick
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, «մտահղացում», թե՞ «մտահաղացում»:
    Տրամաբանորեն պիտի մտահղացում լինի, բայց մտահաղացում տարբերակն ավելի շատ են օգտագործում:
    Kill me with the weapon, not with words !

  16. #1992
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, «մտահղացում», թե՞ «մտահաղացում»:
    Տրամաբանորեն պիտի մտահղացում լինի, բայց մտահաղացում տարբերակն ավելի շատ են օգտագործում:
    «Մտահղացումն» է ճիշտ։ «Մտահաղացում» առաջին անգամ եմ լսում ։ Բայց ընդհանրապես լավ կլինի՝ իմանաս, որ շատ կամ քիչ օգտագործվելը երբեք չի կարող հիմք հանդիսանալ ճիշտն ու սխալը որոշելու հարցում։ Հա, դեռ շատ կհանդիպես էդպիսի դեպքերի, երբ սխալ ձևն ավելի շատ է գործածվում։ Մարդկանց մեծ մասը չգիտի ճիշտը, ի՞նչ կա որ ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (07.05.2013), Stranger_Friend (06.05.2013), Մարկուս (10.05.2013)

  18. #1993
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինձնից ու ինձանից -ից առաջին տարբերակն է չէ՞ ճիշտ.
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  19. #1994
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Stranger_Friend-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձնից ու ինձանից -ից առաջին տարբերակն է չէ՞ ճիշտ.
    http://www.akumb.am/showthread.php/2...=1#post2336193

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Stranger_Friend (07.05.2013)

  21. #1995
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, սխալ է. պիտի լինի ներդնում ենք, ներմուծում ենք։
    Ներողութի՛ւն, Ուլուանա, կարելի՞ է ըսել «ներդնում ենք». որքան գիտեմ՝ «ներդնել» բայ չկայ, հայ՝ «ներդրել». բայանունն ալ կ'ըլլայ ներդրում:
    կարելի՞ է բացատրել Կոմիտասի հետևեալ տողը. « Երթամ ձիկ թալեմ էն ելման գետեր»:
    Շնորհակալութիւն

Էջ 133 152-ից ԱռաջինԱռաջին ... 3383123129130131132133134135136137143 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •