User Tag List

Նայել հարցման արդյունքները: Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ո՞ր քաղաքական ուժի օգտին եք քվեարկելու:

Քվեարկողներ
28. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • «Առաքելություն» կուսակցություն (Մեսրոպ Առաքելյան՝ «Առաքելություն»-ից)

    1 3.57%
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Վարդան Օսկանյան՝ ԲՀԿ-ից)

    0 0%
  • «Բարև Երևան» կուսակցությունների դաշինք (Արմեն Մարտիրոսյան՝ «Ժառանգություն»-ից)

    7 25.00%
  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ-ից)

    15 53.57%
  • «Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցություն (Արմեն Ռուստամյան՝ ՀՅԴ-ից)

    0 0%
  • Հայաստանի հանրապետական կուսակցություն (Տարոն Մարգարյան՝ ՀՀԿ-ից)

    0 0%
  • «Օրինաց երկիր» կուսակցություն (Արմեն Երիցյան՝ ՕԵԿ-ից)

    0 0%
  • Քվեաթերթիկն անվավեր կդարձնեմ

    2 7.14%
  • Չեմ մասնակցելու քվեարկությանը

    3 10.71%
Էջ 25 46-ից ԱռաջինԱռաջին ... 1521222324252627282935 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 361 համարից մինչև 375 համարի արդյունքները՝ ընդհանուր 683 հատից

Թեմա: Երեւանի ավագանու ընտրություններ 5 մայիսի 2013թ.

  1. #361
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր շեշտադրումները մի կողմ, բայց նաև մտքեր արտահայտեց, որոնք սխալ եմ համարում:
    11-55-...Մի ճանապարհ ունենք, ասել ենք, ընտրություններով գնալու ենք դեպի իշխանափոխություն- և հաջորդիվ...
    Ոնց որ Օսկանյանը...իսկ հիմա արդեն նաև Կոնգրեսի վարչության անդամ...
    Էս ա՞ հեղափոխականը.- Կոնգրեսի վարչության անդամ...
    Ցիտելուց ամբողջական ցիտիր, ոչ թե կոնտեքստից կտրիր՝ խասյաթիդ համաձայն: Ես ցիտեմ.
    Մի ճանապարհ ունենք, ասել ենք, ընտրություններով գնալու ենք դեպի իշխանափոխություն: Հիմա էսօր դա չհաջողվեց, վաղն ենք դա անելու, վաղը չհաջողվեց, մյուս օրն ենք դա անելու, անելու ենք այնքան ժամանակ և հետևողականորեն, մինչև ինչ-որ մի բանի հասնենք: Որովհետև Հայաստանում մինչև չլինի ընտրական գործընթաց, քաղաքական որևէ աշխուժացում չի լինում: Փորձը ցույց տալիս, որ այդպիսին ա քաղաքկան գործընթացը Հայաստանում, միակ գործընթացը, որ մնացել է, դա ընտրություններն են: Հիմա արտահերթ կլինի, թե հերթական կլինի, անընդհատ ընտրությունների շուրջ համախմբել ժողովրդին, փորձել նրանց կոտրել, էդ ընտրակեղծարարի ձեռը տալ կոտրել, գլուխը տալ ջարդել, ոչ թե ֆիզիկական բռնության կոչ եմ անում, այլ շատ հստակ բան եմ ասում, թույլ չտալ, էդ ձեռը բռնում ես, թույլ չես տալիս:
    Նշածս հատվածը շատ կարևոր ա էդ մտքի մեջ, որտև բոլորն էլ հասկանում են, որ արտահերթ ընտրությունների հասնելու միայն մի ճանապարհ կա՝ պայքարի ճանապարհը:

    Կոնգրեսը միշտ էլ ասել է, մեր խնդիրը օրենքի պետություն ստեղծելն է, իսկ օրենքի պետություն ստեղծելու առաջին ու ամենակարևոր քայլը՝ արդար ընտրությունների հասնելն է: Ու ստեղ այլ տեսակետ չի կարող լինել, հիմա դու էդ ընտրություններին ոնց կհասնես, արդեն ուրիշ խնդիր ա: Բայց Արմենի ասածն էդ ա: Ու երբեք էլ հանրության մեջ ոչ մեկի համար գաղտնիք չի եղել, որ ժողովուրդն ամենից շատ ակտիվանում է հենց ընտրություններին: Բայց էդ չի նշանակում, որ հաջորդ պահին, եթե տվյալ ընտրություններով չես հասնում հաջողության, չես անում քաղաքական քայլեր, որոնք կարող են հանգեցնել արտահերթ ընտրություններին:


    Ես բացարձակ չգիտեմ, թե դու հեղափոխական ու հեղափոխություն ասելով ինչ ես պատկերացնում: Եթե Վովայի հետ աղոթելը, ապա Կոնգրեսն այդ հեղափոխական ճանապարհով չի գնում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #362
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցիտելուց ամբողջական ցիտիր, ոչ թե կոնտեքստից կտրիր՝ խասյաթիդ համաձայն: Ես ցիտեմ.
    Մի ճանապարհ ունենք, ասել ենք, ընտրություններով գնալու ենք դեպի իշխանափոխություն: Հիմա էսօր դա չհաջողվեց, վաղն ենք դա անելու, վաղը չհաջողվեց, մյուս օրն ենք դա անելու, անելու ենք այնքան ժամանակ և հետևողականորեն, մինչև ինչ-որ մի բանի հասնենք: Որովհետև Հայաստանում մինչև չլինի ընտրական գործընթաց, քաղաքական որևէ աշխուժացում չի լինում: Փորձը ցույց տալիս, որ այդպիսին ա քաղաքկան գործընթացը Հայաստանում, միակ գործընթացը, որ մնացել է, դա ընտրություններն են: Հիմա արտահերթ կլինի, թե հերթական կլինի, անընդհատ ընտրությունների շուրջ համախմբել ժողովրդին, փորձել նրանց կոտրել, էդ ընտրակեղծարարի ձեռը տալ կոտրել, գլուխը տալ ջարդել, ոչ թե ֆիզիկական բռնության կոչ եմ անում, այլ շատ հստակ բան եմ ասում, թույլ չտալ, էդ ձեռը բռնում ես, թույլ չես տալիս:
    Նշածս հատվածը շատ կարևոր ա էդ մտքի մեջ, որտև բոլորն էլ հասկանում են, որ արտահերթ ընտրությունների հասնելու միայն մի ճանապարհ կա՝ պայքարի ճանապարհը:

    Կոնգրեսը միշտ էլ ասել է, մեր խնդիրը օրենքի պետություն ստեղծելն է, իսկ օրենքի պետություն ստեղծելու առաջին ու ամենակարևոր քայլը՝ արդար ընտրությունների հասնելն է: Ու ստեղ այլ տեսակետ չի կարող լինել, հիմա դու էդ ընտրություններին ոնց կհասնես, արդեն ուրիշ խնդիր ա: Բայց Արմենի ասածն էդ ա: Ու երբեք էլ հանրության մեջ ոչ մեկի համար գաղտնիք չի եղել, որ ժողովուրդն ամենից շատ ակտիվանում է հենց ընտրություններին: Բայց էդ չի նշանակում, որ հաջորդ պահին, եթե տվյալ ընտրություններով չես հասնում հաջողության, չես անում քաղաքական քայլեր, որոնք կարող են հանգեցնել արտահերթ ընտրություններին:...
    Այ քո նման որ հստակ արտահայտվեր-Բայց էդ չի նշանակում, որ հաջորդ պահին, եթե տվյալ ընտրություններով չես հասնում հաջողության, չես անում քաղաքական քայլեր, որոնք կարող են հանգեցնել արտահերթ ընտրություններին:
    մարդկանց ավելի պարզ կլիներ, թե էս ընտրություններին գնալն ինչքան կարևոր են, ու ես էլ իր կիսաբերան -Հիմա արտահերթ կլինի, թե հերթական կլինի- լղոզած բառերի մեջ կնկատեի արտահերթ բառը:
    Ես վիդեոն մի-երկու անգամ արագ նայեցի, ոնց որ բոլոր հասարակ մարդիք, ու իրոք չնկատեցի էդ արտահերթ բառը-ու էդ մանր նյուանսներն էն հատկապես շատ մարդկանց համար որոշիչ դարձնում ընտրություններին գնալ- չգնալու իմաստը, քանի որ Տարոնն իրոք բարձր ռեյտինգ ունի առայժմ, ու հատկապես նման թվացյալ մանր նյուանսները իրականում շատ կարևոր են:
    .................................
    Էս մարդու ինտեվյուից հարյուրից ինսունհինգը կընկալի մի բան՝ էս իշխանություններն ու կառավարությունը հինգ տարի էլ կմնան...ՈՒ շատերը չեն գնա ընտրությունների...
    Հռետորական նյուանսները շատ կարևոր են...
    ...............
    Հ.Գ.-Նույն լղոզվածությունը համարյա բոլորընդդիմադիր հռետորների մոտ է, մարդ ապշում է...
    Վերջին խմբագրող՝ Zodiac: 27.04.2013, 13:18:

  3. #363
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Թույլ տուր չհավատալ, որ դու չէիր նկատել «արտահերթ» բառը Զոդիակ ջան, գաղտնիք չի, ես քեզ չեմ վստահում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #364
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի հատ էլ տպագիր հարցազրույց Արմենից (աչքիս էսօր Արմենի օրն ա): Սիրում եմ իրա էս կարգի խուճուճ, գեղարվեստական, սիրուն ձևակերպումները.

    «Մենք ունենք մի թերություն, անունը` իշխող կուսակցություն»


    Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակներն արդեն հայտնի են։ Հայտնի է նաեւ Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակը, որը, կուսակցության ներկայացուցիչների խոսքով, փորձի եւ երիտասարդության միաձուլումն է։ Ձեզ ենք ներկայացնում նշված ցուցակում ընդգրկված գրող, հրապարակախոս Արմեն Օհանյանի հետ մեր հարցազրույցը։


    - Արմեն, ինչպե՞ս եք պատկերացնում ընտրությունների` Երեւանի ավագանու ընտրությունների վերահսկման գործընթացը։

    - Շատ վառ ու պայծառ։ Նորմալ երկրում ընտրությունների կազմակերպումը, ներառյալ վերահսկումը, պիտի ապահովի պետությունը, ուրեմն, թեկնածուն չպիտի մտածի` ինչպես պահեմ ձայներս, այլ` ինչպես ստանամ ձայներ։ Իրոք, մեզ մոտ էլ իշխանությունը, որ պետության հետ նույնականացել է, վերահսկում է ընտրությունները եւ դա անում է շատ լավ, բայց հակառակ նշանով` կեղծելով, ուրեմն, հարցը վերաձեւակերպում ենք, ինչպես ես պատկերացնում ընտրություններն անվերահսկելի դարձնելու գործընթացը, թե չէ մենք կունենանք հերթական, նորմալ խայտառակ ընտրությունները, եվրոյոնջաները կգրանցեն իրենց քայլ առաջը, թվանկարիչ Մուկուչյանն էլ իր շնորհքը ցույց տալու առիթը բաց չի թողնի, իսկ մենք էլ, սովորականի պես, 300 սպարտացիներով կռիվ կտանք ամեն երեւանցու ձայնը պահելու համար։ Իրավիճակն անվերահսկելի կդառնա էն դեպքում, երբ վարի տանք անընդմեջ կատարելագործվող ընտրակեղծիքի մեքենայի շարժիչը, էս մեքենայի «շոֆերը», որի հավաքական անունն է ՀՀԿ, կդառնա մեզ պես «վազող», ու քանի որ հաստափոր է ու ճարպոտ, ազնիվ մրցավազքի դեպքում վերջին տեղը կգրավի, ու էլ չի կարող գազ տալ ու 300-ի տակ` «ինչքան պետք է, էնքան խփենք» սկզբունքով արագություն բացել։ Անհնարին ոչինչ չկա, մի երկու փական, մի երկու պտուտակ շարքից դուրս եկավ, էլ ոչ մի մեքենա տեղից պոկել չի լինի, այդ թվում եւ ընտրակեղծիքների մեքենան` նախկինում «պազիկ», ներկայումս «ծյունինգ» արած «չոռնի ջիփը» իր «գոլդ» համարներով հանդերձ կդառնա չաշխատող ժեշտի կտոր։

    -Կարեւորո՞ւմ ես քարոզչության գործընթացին երիտասարդների մասնակցությունը։

    - Այո, բայց պիտի ասեմ` տարիքը կապ չունի խելքի հետ, «քարոզիչը» պիտի խելք ունենա, հավատա իր ասածներին ու պատրաստ լինի կռիվ տալ իր արժեքների համար։ Թող մեծամիտ կամ անաստված չհնչի, բայց Քրիստոսն էլ էր երիտասարդ, երբ քարոզում էր ու երբ խաչվեց, Տարոն Մարգարյանի հասակակիցն էր` 33 տարեկան։ Չեմ ասում` խաչվենք հանուն հայրենիքի, բայց գոնե մտածենք ու աշխատենք ոչ թե մեր ու մեր մերձավոր շրջապատի բարօրության, այլ յուրաքանչյուր քաղաքացու, ամեն մի երեւանցու համար։ Ուրեմն, տարիքը առավելություն չի, օրինակ, մեր քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը ցմփոր իշխանավոր ջահելի կերպարից շատ հեռու` տեսքով էլ, հոգով էլ երիտասարդ է ու նաեւ տարիքի բերումով` ավելի փորձառու, անկաշառ պետական գործիչ, իսկ խելքի մասին ես կլռեմ, ընտրողն ինքը կդատի։

    - Որո՞նք են Երեւանում առկա այն հիմնական թերությունները, որոնք կցանկանաս վերացնել ավագանու անդամ դառնալու դեպքում։ Նշիր, ասենք, երեք հիմնական խնդիրները։

    - Մենք ունենք մի թերություն, անունը` իշխող կուսակցություն, մնացածը լուծելի հարցեր են, մենք յուրատեսակ խաչակրաց արշավանքի ենք գնում, ընդդեմ հակաքաղաքային մի աղանդի, որ կոչվում է տարոնականություն, որ կասեցնենք մեր մայր քաղաքի վերջնական գեղականացումը։ Տարոնավանցիները պիտի հասկանան, որ Երեւանը համայն հայության մայրաքաղաքն է, ուրեմն էստեղ պիտի ծնվի ու աշխարհով մեկ տարածվի մեր` հայոց քաղաքակրթությունն ու քաղաքավարությունը, իսկ ցեղատեսակային վարքուբարքը երեւան գալու հնար չպիտի ունենա։ Սա իսկական երեւանցիների ու տարոնավանցիների միջեւ թեժ պայքար է լինելու, որտեղ հաղթող ընդդիմությունը շանս կստանա երկրի քարացած սրտում տեղաշարժել հայկական տարածությունն ու ժամանակը` բռնապետությունից դեպի հանրապետություն։

    - Կարո՞ղ ես նշել վերջին տարիների ընթացքում Երեւանում տեղի ունեցած գոնե մեկ դրական փոփոխություն։

    - Իհարկե կարող եմ, բայց չեմ նշի, քանի որ բազմաթիվ դրական փոփոխություններից ոչ մեկը կապված չէ քաղաքային իշխանության հետ, ինչ որ իրենք են արել` պարզապես սիրուն չի...
    Աղբյուր՝ chi.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (27.04.2013)

  6. #365
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. թեմային կցված հարցումը թարմացվել է՝ նպատակ ունենալով վերհանել քարոզարշավի ազդեցությունը ակումբցիների կարծիքի վրա: 21.03.2013թ.-ից 27.04.2013թ.-ը տևած առաջին քվեարկության արդյունքները՝



  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (27.04.2013)

  8. #366
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույլ տուր չհավատալ, որ դու չէիր նկատել «արտահերթ» բառը Զոդիակ ջան, գաղտնիք չի, ես քեզ չեմ վստահում
    Դու ՀԱԿ-ին քննադատող ոչ մեկին էլ չես վստահի երբեք...
    Կարդա նախորդ գրածիս խմբագրված մասը...

  9. #367
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ՀԱԿ-ին քննադատող ոչ մեկին էլ չես վստահի երբեք...
    Կարդա նախորդ գրածիս խմբագրված մասը...
    Ոչ, չեմ վստահի նման կեղծ պնդում անողին:

    Թե չէ ասենք էս նույն ակումբում լիքը ՀԱԿ-ին քննադատողներ կան, որոնց ավելի քան վստահում եմ, սկսած թեկուզ մեր բոլորի սիրելի Տրիբուն ձյաից, վերջացրած իմ «քաղաքական օպոնենտ» Keyboard-ով և այլն:

    Իսկ քեզ չեմ վստահում, որովհետև դու ընդգծված հակակոնգրեսական «քաղաքականություն ես տանում», որոնք հաճախ միտումնավոր կոնտեքստից կտրված մտքերով ես կարողանում գլուխ հանել, իսկ երբ որ դեմդ դրվում ա, որ ահա այստեղ այ սենց սխալ ես արել, այ սենց կոնտեքստից կտրել ես ու նման բաներ, դեմքի մանկական անմեղությամբ կռուտիտ ես լինում, մեկ թե իբր դիտմամբ ես արել, որ տեսնես կնկատեմ, թե ոչ, մեկ որ վա՜յ, արագ նայում էի, էդ հատվածը չնկատեցի, մեկ էլ ուրիշ բան: Ու մարդը, ով անընդհատ մեկին կոչ ա անում ընդդիմադիրին չխփել, թող բարի լինի սկզբից ինքը չխփել (նկատի ունեմ քեզ, իմ թանկագին բարեկամ )

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #368
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ, չեմ վստահի նման կեղծ պնդում անողին:

    Թե չէ ասենք էս նույն ակումբում լիքը ՀԱԿ-ին քննադատողներ կան, որոնց ավելի քան վստահում եմ, սկսած թեկուզ մեր բոլորի սիրելի Տրիբուն ձյաից, վերջացրած իմ «քաղաքական օպոնենտ» Keyboard-ով և այլն:

    Իսկ քեզ չեմ վստահում, որովհետև դու ընդգծված հակակոնգրեսական «քաղաքականություն ես տանում», որոնք հաճախ միտումնավոր կոնտեքստից կտրված մտքերով ես կարողանում գլուխ հանել, իսկ երբ որ դեմդ դրվում ա, որ ահա այստեղ այ սենց սխալ ես արել, այ սենց կոնտեքստից կտրել ես ու նման բաներ, դեմքի մանկական անմեղությամբ կռուտիտ ես լինում, մեկ թե իբր դիտմամբ ես արել, որ տեսնես կնկատեմ, թե ոչ, մեկ որ վա՜յ, արագ նայում էի, էդ հատվածը չնկատեցի, մեկ էլ ուրիշ բան: Ու մարդը, ով անընդհատ մեկին կոչ ա անում ընդդիմադիրին չխփել, թող բարի լինի սկզբից ինքը չխփել (նկատի ունեմ քեզ, իմ թանկագին բարեկամ )
    Հետաքրքիր է, իսկ քո և Մեֆի անաչառությունն ու ընդդիմադիրներին չխփելն ինչպես կգնահատեիր կողքից նայողի աչքերով:Տաս բալանոց համակարգով մի քանիսի անաչառության գնահատականը տուր, էլի, քեզ էլ հետը...

  11. #369
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոդերատորական. թեմային կցված հարցումը թարմացվել է՝ նպատակ ունենալով վերհանել քարոզարշավի ազդեցությունը ակումբցիների կարծիքի վրա: 21.03.2013թ.-ից 27.04.2013թ.-ը տևած առաջին քվեարկության արդյունքները՝
    Սա շատ ճիշտ գործողություն էր: Ողջունում եմ այս քայլը, քանի որ պրիվետի հեղափոխությունն իր փուչիկ... Լավ, օդապարիկ ասեմ, որ չնեղանան մարդիկ... Իր օդապարիկ լինելն ապացուցել է: Ու բազմաթիվ մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատացել են այդ ավանտյուրային, ապրիլի 9-ին Րաֆֆու թռնելուց հետո հաստատապես չեն կանգնի նրանց կողքին ու նրանց օգտին չեն էլ քվեարկի: Ահագին մարդիկ:

    Հանկարծ նախագահ չդառնա Րաֆֆին, թռնի-մռնի, կամ էլ ասենք` նեղանա, կամ էլ, ՄԱԿ-ում Հայաստանի հետ կապված ինչ-որ բանաձև ընդունելու ժամանակ, չգնա մի հինգ հոգու հետ հանկարծ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ստադուլ, կեղծադուլ անի, վրան խփի, խայտառակ անի: Արդեն ահագին խայտառակ ենք եղել: Հերիք է:

  12. #370
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, իսկ քո և Մեֆի անաչառությունն ու ընդդիմադիրներին չխփելն ինչպես կգնահատեիր կողքից նայողի աչքերով:Տաս բալանոց համակարգով մի քանիսի անաչառության գնահատականը տուր, էլի, քեզ էլ հետը...
    Ապեր, առաջինը հենց Րաֆֆիենք են խփել ՀԱԿ-ին: Առաջին հարվածողը հենց եղել է Րաֆֆին: Մարտի 1-ին իր կատարած անբարոյական քայմլերով: ՀԱԿ-ի մի ստվար զանգվածը, ինչպես նաև ՀԱԿ-ի ոչ շատ ակտիվ համակիրների բավականին մեծ մասը, Րաֆֆու այդ քայլը չհասկացան ու վիրավորվեցին: Իմ բնորոշմամբ դա անբարոյականություն էր:

    Զոդիակ, բացատրի մարտի 1-ին Րաֆֆու կատարած գործողությունների իմաստը, նպատակն ու մոտիվացիան: Ինչու նա խանգարեց այդպես սրիկայաբար մարտի 1-ին ՀԱԿ-ի կողմից պլանավորած միջոցառման անցկացմանը? Ինչու? Առանց հարցիս բուն թեմայից շեղվելու, կխնդրեի` պատասխանեիր:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 27.04.2013, 14:02:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (27.04.2013)

  14. #371
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, իսկ քո և Մեֆի անաչառությունն ու ընդդիմադիրներին չխփելն ինչպես կգնահատեիր կողքից նայողի աչքերով:Տաս բալանոց համակարգով մի քանիսի անաչառության գնահատականը տուր, էլի, քեզ էլ հետը...
    1. Իմ ցանկացած խոսք եղել ա հիմնավորված ու եղել ա ԱՐՁԱԳԱՆՔ Րաֆֆուն կամ իր թիմակիցներին,
    2. Ես Մեֆը չեմ ու չեմ պատրաստվում Մեֆի փոխարեն որևէ բան պատասխանել,
    3. Ես քննադատել եմ առարկայորեն (չհաշված մի քանի մանր-մունր պիտակումներ), ու իմ քննադատությունը երբեք չի եղել քո նման «կեղտ բռնելու» մակարդակում, ինչպես նաև կոնտեքստից կտրելու, սուտ խոսելու,
    4. Իմ քննադատության աստիճանը համեմատական չի հակառակ կողմի քննադատության աստիճանին, մի քանի անգամ ավելի քիչ ա եղել,
    և այլն:
    5. Որ ամենակարևորն է, եթե ես քննադատել եմ, քննադատել եմ Րաֆֆիին ու իրա քայլերը, ոչ թե խփել իր թիմակիցներին, մանավանդ «շարքայիններին», հրապարակում կանգնողներին: Ու «խփել եմ» մեկ էլ նրանց (օրինակ՝ քեզ), ովքեր համը հանել են, ակնհայտ հակաքարոզչություն են արել:

    Էսքանով էս թեման համարում եմ սպառված: Ինձ քո արշինով մի չափիր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #372
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆու... Մի քանի էջ մենակ «բարևականները» ցեխոտում են «լևոնականներին», «լևոնականները» էլ «բարևականներին»... ֆու ֆու ֆու : Հանրապետականները ձեզ ղեկավար:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (27.04.2013), Տրիբուն (27.04.2013)

  17. #373
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆու... Մի քանի էջ մենակ «բարևականները» ցեխոտում են «լևոնականներին», «լևոնականները» էլ «բարևականներին»... ֆու ֆու ֆու : Հանրապետականները ձեզ ղեկավար:
    Ընկեր, բայց ուշադրություն դարձրու, որ կպած փորձում եմ թեման ուրիշ ուղղությամբ տանել, բերում եմ կոնգրեսական նյութեր, որոնցում հարվածում են ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ հանրապետականներին, իսկ էս մեր միշիկ բարեկամը հա սադրում ա ու էլի թեման բերում էս ուղղության: Խոստովանում եմ, մեղավոր եմ, որ սադրվում եմ: Կփորձեմ էլ չսադրվել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարկիզ (27.04.2013)

  19. #374
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, առաջինը հենց Րաֆֆիենք են խփել ՀԱԿ-ին: Առաջին հարվածողը հենց եղել է Րաֆֆին: Մարտի 1-ին իր կատարած անբարոյական քայմլերով: ՀԱԿ-ի մի ստվար զանգվածը, ինչպես նաև ՀԱԿ-ի ոչ շատ ակտիվ համակիրների բավականին մեծ մասը, Րաֆֆու այդ քայլը չհասկացան ու վիրավորվեցին: Իմ բնորոշմամբ դա անբարոյականություն էր:

    Զոդիակ, բացատրի մարտի 1-ին Րաֆֆու կատարած գործողությունների իմաստը, նպատակն ու մոտիվացիան: Ինչու նա խանգարեց այդպես սրիկայաբար մարտի 1-ին ՀԱԿ-ի կողմից պլանավորած միջոցառման անցկացմանը? Ինչու? Առանց հարցիս բուն թեմայից շեղվելու, կխնդրեի` պատասխանեիր:
    Մարկիզ, ես կուսակցական չեմ, շատ ներքին-անձնական նյուանսներից էլ տեղյակ չեմ: Հայկական ավանդույթների համաձայն մեր քաղաքական դաշտում ներքին-անձնական հարցերն ու ամբիցիաները ընդդիմադիր դաշտը պառակտել ու պառակտում եմ միշտ, ու իմ անձնական կարծիքով դրանում մեծ է եղել նաև Լևոնի դերակատարումը , Լևոնի ավտորիտարիզմը, երբ բոլորին ստիպում էր անծպտուն իր թրի տակով անցնել ու իր նեղ թիմի միահեծան բոլոր որոշումներին ենթարկվել: Էդ համատեքստում էլ նայի ամեն ինչին, հիշի, թե երբ ավելի վաղ Րաֆֆին կամ Ժիրոն երբ գնացին Լևոնի միտինգներինին, ինչ ընդունելության արժանացան :ԵՎ եթե վաղը ՀԱԿ-ը շարունակելով գովերգել չերեզ Գագո՝ Օսկանյանին ու Քոչին, սկսի փչացնել Նիկոլին, դուք էլի հաստատ կհամարեք Լևոնին ու ՀԱԿ-ին ճիշտ ու առաջին մեղավորը միշտ ուրիշների մեջ կտեսնեք համոզված ու Լևոնի հանճարից հիացած:
    Մեղավորներըը բոլոր մեր ընդդիմադիր եսասեր վոժդերն են՝ իրենց ք...քոտ , թսան ամբիցիաներով, տուժողները՝ ես և դու և բոլորը:
    Ազգային ք...քոտ ավանդույթներ՝ դարերով եկած ու ազգին էս ք...քոտ օրին բերած- հասցրած...
    Մենք էլ հավայի իրար ենք գզում...

  20. #375
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կոնգրեսի հերթական քարոզչական տեսահոլովակն աղբահանության մասին է.


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (27.04.2013), Ներսես_AM (27.04.2013), Տրիբուն (27.04.2013)

Էջ 25 46-ից ԱռաջինԱռաջին ... 1521222324252627282935 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավոր Ամանոր, 2013թ.
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 13.01.2013, 12:53
  2. Մայիսի 30-ին ընտրություններ Վրաստանում
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.05.2010, 20:03
  3. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 11.09.2008, 22:33
  4. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 172
    Վերջինը: 25.11.2007, 04:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •