User Tag List

Նայել հարցման արդյունքները: Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ո՞ր քաղաքական ուժի օգտին եք քվեարկելու:

Քվեարկողներ
28. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • «Առաքելություն» կուսակցություն (Մեսրոպ Առաքելյան՝ «Առաքելություն»-ից)

    1 3.57%
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Վարդան Օսկանյան՝ ԲՀԿ-ից)

    0 0%
  • «Բարև Երևան» կուսակցությունների դաշինք (Արմեն Մարտիրոսյան՝ «Ժառանգություն»-ից)

    7 25.00%
  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ-ից)

    15 53.57%
  • «Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցություն (Արմեն Ռուստամյան՝ ՀՅԴ-ից)

    0 0%
  • Հայաստանի հանրապետական կուսակցություն (Տարոն Մարգարյան՝ ՀՀԿ-ից)

    0 0%
  • «Օրինաց երկիր» կուսակցություն (Արմեն Երիցյան՝ ՕԵԿ-ից)

    0 0%
  • Քվեաթերթիկն անվավեր կդարձնեմ

    2 7.14%
  • Չեմ մասնակցելու քվեարկությանը

    3 10.71%
Էջ 24 46-ից ԱռաջինԱռաջին ... 1420212223242526272834 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 346 համարից մինչև 360 համարի արդյունքները՝ ընդհանուր 683 հատից

Թեմա: Երեւանի ավագանու ընտրություններ 5 մայիսի 2013թ.

  1. #346
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀՇ-ի այսպես կոչված «այլանդակությունները»-<<անկողմնակալ>>, մեղմիկոտ, քնքուշ ձևակերպմանդ զավեշտի աստիճանը թողնում եմ որոշեն ուրիշները, ինձ անձամբ շատ հուզեց լացելու աստիճան...
    ՀՀՇ-ի այսպես կոչված «այլանդակությունները» միլիոնավոր մարդիկ տեսել են իրենց աչքով, զգացել իրենց կաշվի վրա, երբ դեռ չկար քո ասած հակաքարոզչությունը, ու եթե կուզես իմանալ, այն ժամանակ մարդկանց խոսքում ՀՀՇ-ն ասոցացվում էր ԷԼ ԱՎԵԼԻ ԹՈՒՆԴ հայհոյանքներիի հետ, քան հիմա:Դու դա չես հիշի , Չուկ ախպեր, դու կարդում և լսում էս Արամի լոլոները,
    ու դրանց էս հավատում:
    Բարեբախտաբար ոչ հիշողության հետ պրոբլեմ ունեմ, ոչ էլ բազմակողմանի ինֆորմացիա ստանալու՝ ի տարբերություն քեզ:

    Էդ այլանդակություններն էլ չակերտների մեջ էի գրել հասարակ պատճառով, որտև ես լավ գիտեմ, թե մարդիկ ինչեր են խոսում: Ուրեմն նայի, շատ կարճ ասեմ, փորձի հասկանալ, եթե նպատակդ իսկական քննարկումն ա, կամ էլ միանգամից հերքի, եթե ճիշտ եմ հասկանում քո՝ ստեղի ֆունկցիան:

    ՀՀՇ-ի տարիներին եղել են արատավոր երևույթներ ու մեկը չի դա: Եղել է կաշառակերություն, որոշ պաշտոնյաներ օգտվել են որոշակի արտոնություններից և այլն: Ուրեմն ինչի՞ եմ չակերտների մեջ գրել: Որտև իմ ասած քարոզչության արդյունքում կարողացել են նենց մտքեր վերագրել ՀՀՇ-ին, որ մի քիչ ինֆորմացվածը ուղղակի կծիծաղի վրան, բայց արի ու տես, որ քո ասած «ոչ քոռ ժողովրդի» մի զգալի հատված էդ հեքիաթները նենց ա կրկնում, որ էլ ասելու չի, ուրեմն ես էլ ասում եմ՝ քոռ են:

    Որպես ամենապայծառ օրինակ կասեմ էն պնդումը, որը շատ լավ քարոզչական տրյուկներով համընդհանուր սարքեցին, որ իբր ՀՀՇ-ն ա փակել ատոմակայանը, առանց խորանալու, որ ատոմակայանը փակվել է 1989-ին, երբ այդ ՀՀՇ-ն դեռ իշխանության չէր, ավելին, Ղարաբաղ Կոմիտեի տղերքն այդ ընթացքում նստած էին: Ու սա միակ օրինակը չի, ու իրականում բամասանքի մակարդակի այդ «այլանդակությունների» մեծագույն մասը Գյուլնազ տատի հեքիաթներ են, որոնք կարելի ա փաստերով հերքել մի քանի րոպեի ընթացքում, ուղղակի կան մարդիկ (ու կարծես դու էդպիսիքից ես), որոնք էդ հերքումները մատների արանքով են անցկացնում:


    Ընկեր, ես ՀՀՇ-ում չունեմ ազգական, բարեկամ, ոչ մի բան: Բայց ես կարողանում եմ կողքից նայել ու տեսնել ինչ ա կատարվում, ու վստահ պնդում եմ, որ ՀՀՇ-ի մեծագույն մասը, էն ինչ մնացել էր, որ միացավ Կոնգրես կուսակցությանը, ազնվագույն մարդիկ են, հարգանքի արժանի կերպարներ են, ու իրանց դեմ հիմա սև փիառ անողին քֆուր ա հասնում՝ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում: Ու էդ «մեծագույն մասն» էլ մատի փաթաթան չսարքես ու ասես, որ իբր ես էլ եմ ընդունում, որ մեջները կան նաև վատերը: Հա իհարկե կան: Գյուղ չկա, որ շուն չունենա: Բայց մի հատ հլը սաղ թիմերի վատերի վրայով անցեք, նոր սրանց, որտև համեմատելի չեն:


    Մի հատ էլ ուրիշ ուղղությունից գամ, ու թարգեմ: Ցանկության դեպքում նույն «Բարև Երևան» ցուցակի մեջ մտնողների մի հատվածի վրայով կանցնեմ, կոմպրոմատներ կբերեմ, իրանց անցյալին կանդրադառնամ. հավատա, կան տենց անուններ: Չեմ անում: Չեմ անում, որտև քաղաքականապես կոռեկտ չի: Որտև ես կարող եմ քննադատել Րաֆֆիի քայլերը, բայց չեմ ասում, որ ինքը անբարոյական ա, որտև Քոչի վախտ էդ պաշտոնին ա եղել ու Քոչի վախտ տենց գործի լինելը հանաք բան չի: Չեմ ասում, որտև ամեն դեպքում էդտեղ հիմա թիմ կա, որտեղ ազնիվ մղումներով լիքը մարդիկ կան, ու իրանց քննադատելուց ես իրանց քայլերն եմ քննադատում, ոչ թե մտնում սպիտակեղենի մեջ փորձում կեղտի գնդիկներ գտնել, որտև էդ շանտղություն կլիներ: Ու նույնն էլ ակնկալում եմ հակառակ կողմից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #347
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    հ.գ. Վանոյով էլ էն բանից արեցիք: Ասել եմ ու կասեմ. Վանոյի հարցը միանշանակ չի ու ես կողմ եմ, որ վաղը մյուս օրը ինքը Հայաստանում կանգի արդար դատարանի առաջ: Բայց կրկնում եմ՝ ԱՐԴԱՐ դատարանի:

    Ինչ վերաբերում ա Լևոնին, ապա իրա մասին կա համապատասխան թեմա, ու էդ թեմայում լիքը հարցերի պատասխաններ արդեն իսկ տված են: Ես Լևոնին համարել, համարում ու կշարունակեմ համարել նախագահ, ում տարիներին երկիրը ոտի ա կանգնացվել: ՈՒ այո՛, պատրաստ եմ էդ տեսակետս դոշերովս պաշտպանել, իսկ ով որ հակառակը կասի, կհամարեմ, որ հավայի խոսում ա, որտև իրա վրայով որևէ մեկդ իրական կոմպրոմատ չեք կարող բերել՝ դրա բացակայության պատճառով: Իհարկե սխալներ էլ ա արել, բայց երբ որ խոսում են իրա «միլիոններ» կուտակելու մասին, գլուխները պատովն են տալիս:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 26.04.2013, 16:55:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (26.04.2013)

  4. #348
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ, եթե մեկի համար փաստերը էական չեն, դրա հետ բանավիճելն ավելի անօգուտ ա քան իմ փիսոյի հետ բանավիճելը… իմ փիսոն փաստերն ընդունում ա…

    Բառադի ջան, քեզ մի հարց. Դու Րաֆֆիի հետ միասին կաղոթեի՞ր Վովայի հետ Սերժի համար… կամ գուցե աղոթել ես, չգիտենք… ասա, իմանանք… էսի շատ հեշտ հարց ա, պտի որ առանց երկար մտածելու պատասխանես…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (26.04.2013)

  6. #349
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վերադառնանք բուն թեմային՝ Երևանի ավագանու ընտրություններին:


    Ձեզ եմ ներկայացնում ՀԱԿ քարոզչական տեսահոլովակներից մեկը (որը ցուցադրվելու է նաև հեռուստատեսությամբ), այն վերնագրված է «ատկատներ»:
    Նայե՛ք, անպայմա՛ն, որ տեսնեք, թե մեր թիրախն ով է, ու որն են մեր շեշտադրումները: Հերիք ա ընկնենք այլ ուղղությամբ քննարկման մեջ:


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (26.04.2013)

  8. #350
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Եվ ևս մեկը, այս մեկը վերնագրված է «Մեզ պետք չեն գող պաշտոնյաներ»:


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (26.04.2013)

  10. #351
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ապրիլի 4-ին iLur.am-ը հարցում էր ուղարկել քաղաքապետարան՝ պարզելու համար, թե 2012 թվականին մայրաքաղաքային բյուջեի հաշվին քանի կամարանցում է վերանորոգվել, քանիսը միայն գունազարդվել, որ կազմակերպություններն են կատարել պատվերը, և որքան է վճարվել այդ կազմակերպություններին՝ առանձին-առանձին:

    Քաղաքապետարանը, սակայն, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, ըստ որի՝ հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, միայն ապրիլի 26-ին ուղարկեց պատասխան, որից պարզ դարձավ, որ կամարանցումների վերանորոգման և գունազարդման աշխատանքներն իրականացնելու համար կնքվել են համապատասխան պայմանագրեր «Երտիգշին» ՍՊԸ-ի, «Ջին-Շին» ՍՊԸ-ի և «Սթիլ-Սթայլ» ՓԲԸ-ի հետ:

    Նշված պայմանագրերի շրջանակներում գունազարդվել են թվով 124 կամարանցումներ, որոնցից 51-ը վերանորոգվել, այնուհետև գունազարդվել են: Միաժամանակ, թվով 3 կամարանցումներ գունազարդվել են «Կանաչստան» ՀԿ-ի կողմից՝ իրենց իսկ միջոցներով:

    Վերոգրյալ պայմանագրերի շրջանակներում «Երտիգշին» ՍՊԸ, «Ջին-Շին» ՍՊԸ և «Սթիլ-Սթայլ» ՓԲԸ կազմակերպություններին համապատասխանաբար վճարվել է ` 45 031 194 ՀՀ դրամ, 81 747 426 ՀՀ դրամ, 45 432 849 ՀՀ դրամ:

    Ստացվում է, որ կամարանցումների նորոգման և գունազարդման համար քաղաքապետարանը հատկացրել է ավելի քան 172 մլն դրամ:

    Կոպիտ հաշվարկներով՝ յուրանչյուր կամարանցում արժեցել է մոտավորապես 1.3 մլն դրամ, ինչը ակնհայտորեն թանկ է՝ հաշվի առնելով, որ 124 կամարանցումներից 73-ը միայն գունազարդվել են՝ առանց վերանորոգման: Իսկ թե ինչու քաղաքապետարանն ավելի մատչելի գներով չի պատվիրել նույն աշխատանքները՝ մնում է միայն ենթադրել:
    Աղբյուր՝ ilur.am

    124 դալանի համար գրեթե կես միլիոն դոլար (եթե դոլարի կուրսը հաշվենք 410 դրամ, մոտ 420000)

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (26.04.2013), Աթեիստ (26.04.2013)

  12. #352
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    .....ՀԱԿ-ը մեռավ իրա ծտերին ռեկլամելով, իսկ Տարոնի թիմի մասին ես ոչ մի բան չգիտեմ:
    Ծիտ հաստատ չկա: Բայց ինչքան ուզես ուրիշ անասուն կա: Հիմնականում կճղակավոր ու որոճացող:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (26.04.2013)

  14. #353
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Բառադի ջան, քեզ մի հարց. Դու Րաֆֆիի հետ միասին կաղոթեի՞ր Վովայի հետ Սերժի համար… կամ գուցե աղոթել ես, չգիտենք… ասա, իմանանք… էսի շատ հեշտ հարց ա, պտի որ առանց երկար մտածելու պատասխանես…
    Չէ, ասել եմ որ սխալ էր դա, ծնգլ արիր...Պլաստինկեդ փոխի, ուղեղդ գռիժա կստանա...

  15. #354
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերադառնանք բուն թեմային՝ Երևանի ավագանու ընտրություններին:
    Նայե՛ք, անպայմա՛ն, որ տեսնեք, թե մեր թիրախն ով է, ու որն են մեր շեշտադրումները: Հերիք ա ընկնենք այլ ուղղությամբ քննարկման մեջ:
    Համաձայն եմ, շեշտադրենք...
    Այլ ուղղությամբ քննարկումները տանող բառումեջ աղոթքից խոսող սատանաներին ևս համատեղ շեշտադրենք...

  16. #355
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ասել եմ որ սխալ էր դա, ծնգլ արիր...Պլաստինկեդ փոխի, ուղեղդ գռիժա կստանա...
    դե ուրեմն Րաֆֆու թեման փագի… տենց մարդ էլ գոյություն չունի… ոչ էլ իրա ապուշ բարևի շարժումը կամ նոր հայաստանի bullshit-ը…

    եթե մի հատ էլ էս Րաֆֆու անունը հոլովել ասֆալտի կոտոկով վրովդ կանցնեմ…

  17. #356
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՀԿ-ԲՀԿ գզվռտոց...Հավես ա...
    ԲՀԿ-ական պատգամավորներն անցնում են կոռեկտության բոլոր սահմանները. Շարմազանով
    Ի պատասխան Քանաքեռ Բանավանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ-ական որոշ պատգամավորների այն հայտարարությանը, որ «իշխող քաղաքական ուժին պետք են հուսահատված, այլ ոչ թե բարեկեցիկ քաղաքացիներ»՝ ՀՀԿ ընտրական շտաբի պետ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «ԲՀԿ-ական պատգամավորներն անցնում են կոռեկտության բոլոր սահմանները: Հարկ է նշել, որ բարեկեցիկ քաղաքացիներ պետք չեն հենց ԲՀԿ-ին, քանի որ այդ քաղաքական ուժը ասելիք և անելիք չի ունենա, իսկ նրանց նետած գրոշների կարիքն էլ չի լինի:

    Մենք ունենալու ենք բարեկեցիկ Հայաստան և ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար: Ու այդ դեպքում, կարծում եմ, ԲՀԿ-ում մնալու են միայն Օսկանյանի և Զոհրաբյանի նման գործիչները: Առայժմ այսքանը»:
    http://www.1in.am/arm/armenia_politics_179307.html

  18. #357
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր մանրամասներ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ընթացող հետաքննությունից
    ....................
    ՀՀ Ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ Նոր Նորքում նախընտրական հանդիպման ժամանակ «Ilur.am» կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կապված միջադեպի հետաքննությունն ավարտված է: Հետաքննության արդյունքում ձեռք բերված նյութերն ուղարկվել են Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին` քննությունը շարունակելու համար, սակայն քրեական գործ դեռ չի հարուցվել:
    Ապրիլի 23-ին, Նորքի 7-րդ զանգվածում «Ilur.am» կայքի լրագրող Հակոբ Կարապետյանին քաշքշել էին, հարվածել և թույլ չէին տվել նկարահանումներ կատարել` նրա ձեռքից վերցնելով տեսախցիկը: Միջադեպի վայրում ծառայություն կատարող ոստիկանը չէր միջամտել և չէր փորձել կանխել միջադեպը:
    Հիշեցնենք, երեկ, հիմնվելով ծառայողական քննության արդյունքների վրա, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կարգապահական տույժերի մասին որոշում էր ընդունել: Ոստիկանի անմիջական ղեկավարին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
    http://www.lragir.am/index.php/arm/0/country/view/82193

  19. #358
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Չեբուռաշկա սթայլ-2

    Սուլթան ու խան իս ինձ ամա ...


  20. #359
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Չեմ սիրում 7օր-ը, մի քանի անգամ նայել ու չեմ սիրում էս հաղորդումն ու իրա հաղորդավարին, բայց որ տեսա հյուրը Արմենն ա, նայեցի: Չսխալվեցի, իսկապես լավ ու հետաքրքիր ա խոսում, որոշեցի տեղադրել:

    Երկու բառով ասեմ, որ Արմեն Օհանյանն երիտասարդ արձակագիր ա, արդեն իսկ բավական ճանաչված գրական շրջանակում, նաև ակտիվիստ ա, իսկ հիմա արդեն նաև Կոնգրեսի վարչության անդամ:



    Շատ հետաքրքիր շեշտադրումներ ա անում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. #360
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ սիրում 7օր-ը, մի քանի անգամ նայել ու չեմ սիրում էս հաղորդումն ու իրա հաղորդավարին, բայց որ տեսա հյուրը Արմենն ա, նայեցի: Չսխալվեցի, իսկապես լավ ու հետաքրքիր ա խոսում, որոշեցի տեղադրել:

    Երկու բառով ասեմ, որ Արմեն Օհանյանն երիտասարդ արձակագիր ա, արդեն իսկ բավական ճանաչված գրական շրջանակում, նաև ակտիվիստ ա, իսկ հիմա արդեն նաև Կոնգրեսի վարչության անդամ:



    Շատ հետաքրքիր շեշտադրումներ ա անում:
    Հետաքրքիր շեշտադրումները մի կողմ, բայց նաև մտքեր արտահայտեց, որոնք սխալ եմ համարում:
    11-55-...Մի ճանապարհ ունենք, ասել ենք, ընտրություններով գնալու ենք դեպի իշխանափոխություն- և հաջորդիվ...
    Ոնց որ Օսկանյանը...իսկ հիմա արդեն նաև Կոնգրեսի վարչության անդամ...
    Էս ա՞ հեղափոխականը.- Կոնգրեսի վարչության անդամ...

Էջ 24 46-ից ԱռաջինԱռաջին ... 1420212223242526272834 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավոր Ամանոր, 2013թ.
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 13.01.2013, 12:53
  2. Մայիսի 30-ին ընտրություններ Վրաստանում
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.05.2010, 20:03
  3. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 11.09.2008, 22:33
  4. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 172
    Վերջինը: 25.11.2007, 04:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •