Իրականում շատ ավելի հեշտ ա հասկանալը, որ երբ փոքր խմբի տանում ես զինված ուժի դեմ, դա ա հղի անցանկալի ու վտանգավոր զարգացումներով: Ու դա էշության գագաթնակետ ա: Մեծ քանակով ու խաղաղ ցույց կազմակերպելու համար վտանգը տասնապատիկ ավելի փոքր ա, ու ես չեմ հասկանում, թե սա ոնց կարելի ա չհասկանալ: Էն, որ էդ օրը նաև մեծ քանակով երթի դեպքում ժողովուրդը ու նրա առաջնորդները բախման չէին տանելու, ակնհայտ ա, ոչ մեկը չէր պատրաստվում գրավել Բաղրամյան 26-ը: Ու կրկնում եմ, մեծ քանակով նման երթ անցկացնելը շատ ավելի անվտանգ կլիներ, քան էդ փոքրաթիվին տանելը: Ու հետևաբար բոլորովին պետք չի ստեղ Գյուլնազ տատի հեքիաթներ պատմել Րաֆֆիի՝ մարտի 1-ի չտանելու մասին: Եթե էդպես էր, ինքն ուղղակի չպետք ա մեզ տաներ ու կրակի բերան գցեր: Ու թող իրանք ու դու գլուխ չհարթուկեն, թե դա ժողովրդի պահանջով էր. բա էլ ինչի՞ս ա առաջնորդը, եթե տեղն եկած ժամանակ չի կարող նենց որոշում կայացնի, որ նաև ժողովրդի ցանկությանն ա դեմ, բայց ճիշտ ա, ու չկարողանա էդ որոշումը հիմնավորել:
Կրկնում եմ նորից ու նորից. ժողովրդին քչացնելն ու էդ քչին «Բաղրամյան 26 տանելը» ոչ այլ ինչ է, քան ժողովրդին բախման տանել, վտանգավոր զարգացումների տանել:
Ու թող գոնե էնքան կամք ունենան, որ իրանց էդ անասուն քայլի պատասխանատվությունն իրանց վրա վերցնեն, ոչ թե ասեն «կողքից կային ուրիշները, որ ուզում էին բախում լինել»: Դա խայտառակ անպատասխանատու, խայտառակ թուլամորթ, խայտառակ անբարոյական պահվածք ա:
Էջանիշներ