User Tag List

Էջ 29 33-ից ԱռաջինԱռաջին ... 19252627282930313233 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 421 համարից մինչև 435 համարի արդյունքները՝ ընդհանուր 493 հատից

Թեմա: ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...

  1. #421
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձեր անձնկան գզվռտոցով իսկականից նենց եք անում, որ մարդ գնա ու ՀՀԿ-ԲՀԿ ընտրի:

  2. #422
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորին խնդրում եմ հեռացնել վերջին վեց գրառումները , քանի որ Mephistopheles-ի ինձ ուղղված -զավակս…որդյակս…- արտահայտությունները համարում եմ ակումբի անդամին ուղղված վիրավորանք, ու քանի որ նրան սաստելու փորձս էլ անարդյունք է, խնդրում եմ պատժել Mephistopheles-ին:

  3. #423
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Րաֆֆի Հովհաննիսյան պատրաստվում է շարունակել պայքարը և ձևավորել նոր համաժողավրդական շարժում՝ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ:
    Հայ ազգային կոնգրեսն ու Դաշնակցությունը հույսեր կապում են Հովհաննիսյանի առաջարկած շարժման հետ:
    Ոչ իշխանական քաղաքական ուժերից միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որ չի միանա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքացիական շարժմանը:
    ........................................
    Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Հովհաննիսյանն անցած ուրբաթ կոչ է արել ստեղծել «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժում, որը պետք է ուղղորդի ընտրությունների արդյունքները չընդունող Հովհաննիսյանի առաջնորդած շարժումը:
    «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր կարծիքով «Ժառանգությունը» չունի հստակ քաղաքական օրակարգ, երբ դա լինի, իրենք այդ ժամանակ էլ կքննարկեն այդ շարժմանը միանալու հարցը:
    ...............................................
    «Քանի դեռ նման քաղաքական օրակարգ տեսանելի չէ, մենք ըմբռնումով ենք մոտենում, իհարկե, ցանկացած քաղաքական ուժի գործունեությանը, աշխատաոճին, բայց մենք քաղաքական օրակարգը, հստակ քաղաքական ծրագրերը, հստակ քաղաքական նպատակները գերադասում ենք եկեղեցական ծիսակարգերից, մոմավառություններից, գերադասում ենք գեղեցիկ, դեկլարատի հռչակագրերից»,- մասնավորապես ասաց Նաիրա Զոհրաբյանը:

    Մինչդեռ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ու Դաշնակցությունը հույսեր կապում են Հովհաննիսյանի առաջարկած շարժման հետ: ՀԱԿ կուսակցության վարչության անդամ, Երեւանի ավագանու ընտրություններում Կոնգրեսի ընտրացուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը ԲՀԿ-ի այն դիտարկմանը, թե «Ժառանգությունը» չունի օրակարգ, պատասխանում է, որ նորաստեղծ այդ շարժումը, կարծես թե, գնում է օրակարգի ձեւավորման ճանապարհով:

    «Բոլորի մոտ այդ անհանգստությունը կա, կամ անհասկացողությունը կա»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Խաչատրյանը` շարունակելով. - «Ստրատեգիական առումով, վերջնական խնդրի լուծման առումով, որեւիցե տարաձայնություն չկա: Կարող է զուտ տակտիկական, ինչ-որ խնդիրների լուծման ժամանակ մեկս գտնի, որ այս քայլն ավելի ճիշտ է, մեկս գտնի, որ այս քայլն է սխալ: Բայց, ի վերջո, սա շարժման տրամաբանությանը չի խանգարի, եւ մենք ամենակարեւորը` այն կեցվածքը երբեւիցե պիտի չունենանք, որ մեկս մեկից նեղացել ենք: Մենք չունենք»:
    ..............................................
    ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ չհամաձայնելով Հովհաննիսյանի որոշ մոտեցումների հետ, այդուհանդերձ այդ շարժումը կազմակերպելու կողմնակիցն են. - «Այս շարժումը պետք է ուղղորդել, հստակ ծրագրային նպատակներ դնել, հանգրվաններ դնել, եւ քայլ առ քայլ հաղթահարելով` գնալ առաջ: Մենք չենք կիսում այն մոտեցումները, որ հնարավոր է ինչ-որ ապրիորի միասնականություն` վերքաղաքական, վերազգային: Նման բաներ չեն լինում, ամեն բան կոնկրետ է իր դրսեւորումների մեջ»:
    http://www.azatutyun.am/content/article/24964317.html

    ՄԻԱՑՈՒ՜Մ, ՄԻԱՑՈՒ՜Մ, ՄԻԱՑՈՒ՜Մ, ՄԻԱՑՈՒ՜Մ, ՄԻԱՑՈՒ՜Մ, ՄԻԱՑՈՒ՜Մ, ...

  4. #424
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեխեք լավ էլի դուրս էքեք անձի պաշտամունքից էլի եմ ասել – թող Րաֆֆին ապուշա լինի, դեբիլ, անկապ, բայց նա չի իրավիճակը փոխողը ու նրա արածն մի բանա հանել ժողովրդին պայքարի, որը չպտի լինի ինչ որ մի հրապարակում այլ ամեն տեղ ամեն ուր...

    Ամեն շենքում, ընտրատարածքում, գյուղում, թաղում այն մարդիկ, ովքեր փոփոխությունների ջատագովն են կամ գոնէ ընտրել են Րաֆֆի հովհաննիսյանին ինկնակազմակերպվելու են, իրար գտնեն...

    Սպասել, որ նրանք բոլորը գալու էն մի օր Ազատության հրապարակ որ դուք իրանց տենաք ասեք հա Րաֆֆին խելոք է – ուտոպիա է, ֆիզիկապես էլ չի լինի...

    Արցախյան շարժման ժամանակների նման, «շարժման պաշտպանության ջոկատներ» են ստեղծվելու, որոնք տեղերում կարձագանքնեն անարդարություններին, կբացահայտեն կեղծիքներն ու ուղղակի իրենց իսկ գոյությամբ կապացուցեն, որ ժողովրդին հենց այդպես չես կարող կեղեքել ու մնալ անպատիժ...

    Եթե Րաֆֆին էլ չանի արվելու է կամ Հայաստանը պիտի փագենք բանալին էլ սամալյոտից քցենք սև ծով ու ցրվենք աշխարհով մեկ պրծնենք...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (24.04.2013)

  6. #425
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    .....կամ Հայաստանը պիտի փագենք բանալին էլ սամալյոտից քցենք սև ծով ու ցրվենք աշխարհով մեկ պրծնենք...
    Ցենտր գաղափար ա: Ես համաձայն եմ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (23.04.2013)

  8. #426
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցենտր գաղափար ա: Ես համաձայն եմ:
    Բայց ախր դա ցենտր ա թուրքեի ու ռուսների համար, որ հայերի հարցը փագեն, լուծեն իրանց մեջ ասիմիլացնեն պրծնի...

    ՈՒ զգուշացրել եմ արդեն բազմիցս դա իրական արվող բանա ու կարծում եմ արդեն արվում ա շատ էժան գներով – ամեն ընտանիքի վրա մի 100 հազար դոլլարի փոխարեն ռուբլով են առնում, այսինքն եռեսնապատիկ էժանով առնում են տանեն հայաստանի բնակչությունը ու թողնելու են մի հատ Էրիվանսկի գուբեռնյա...

    Հետո դարերով ողբալու ենք դռնեդուռ ընգնենք հրեաների նման,որ նույնպես իրենց երկրից գնացին ու մինչև հիմա չեն կարողանում հանգիստ խաղաղ հետ գան...

  9. #427
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    .
    Հետո դարերով ողբալու ենք դռնեդուռ ընգնենք հրեաների նման...
    Դարերով, չէմիչէ...
    Մաքսիմում՝ երեք սերունդ, հետո կձուլվեն-կկորեն...Որպես ազգ: Սկիֆներն ու՞ր են:

  10. #428
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ախր դա ցենտր ա թուրքեի ու ռուսների համար, որ հայերի հարցը փագեն, լուծեն իրանց մեջ ասիմիլացնեն պրծնի...

    ՈՒ զգուշացրել եմ արդեն բազմիցս դա իրական արվող բանա ու կարծում եմ արդեն արվում ա շատ էժան գներով – ամեն ընտանիքի վրա մի 100 հազար դոլլարի փոխարեն ռուբլով են առնում, այսինքն եռեսնապատիկ էժանով առնում են տանեն հայաստանի բնակչությունը ու թողնելու են մի հատ Էրիվանսկի գուբեռնյա...

    Հետո դարերով ողբալու ենք դռնեդուռ ընգնենք հրեաների նման,որ նույնպես իրենց երկրից գնացին ու մինչև հիմա չեն կարողանում հանգիստ խաղաղ հետ գան...
    Շատ էլ լավ ա: Ես սրա մասին էս մի երկու տարի ա մտածում եմ: Սաղով կգնանք ստեղից, Հայաստանի վրա յոնջա կաճի, քոչվորները ոչխար կպահեն, ոնց որ հիմա մնացյալ Հայաստանի վրա են արածացնում, ու մենք էտ ժամանակ երևի կհասկանանք թե ինչ ենք կորցրել ու խելքներս գլուխներս կհավաքենք:

  11. #429
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ էլ լավ ա: Ես սրա մասին էս մի երկու տարի ա մտածում եմ: Սաղով կգնանք ստեղից, Հայաստանի վրա յոնջա կաճի, քոչվորները ոչխար կպահեն, ոնց որ հիմա մնացյալ Հայաստանի վրա են արածացնում, ու մենք էտ ժամանակ երևի կհասկանանք թե ինչ ենք կորցրել ու խելքներս գլուխներս կհավաքենք:
    Հետո կգանք Թուր-Կեծակով՝ Քուռկիկ-Ջալալին հեծած ու....

  12. #430
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Mephistopheles-ի խոսքերից ...
    դե հիմա ըստ քեզ բացատրի թե "բարև"-ի մարտավարությունը որն ա… էս արդեն մի ամիս ա խոսում ես բարևից, բայց ոչ մի կոնկրետ քաղաքական նկարագիր չես տալիս…
    Րաֆֆու, Բարևի, ժառանգականների մարտավարությունն իմ պատկերացմամբ...

    Հարմար պահին, երբ հակաիշխանական դաշտում բացակայում էին ուժեղ մրցակիցներ, ճիշտ ու գրագետ անսովոր ընտրարշավ տանելով, ինչպես նաև իշխանությունների զգոնությունը թուլացնելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց պաշտոնապես զարմանալի արդյունքներ գրանցել տալ, դե ֆակտո՝ հաղթել նախագահական ընտրություններում, իսկ դե յուրե՝ իհարկե ոչ:
    Այդ պահից սկսած բոլոր տեղյակներին, այդ թվում իհարկե՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ևս, պարզ էր, որ մոտակա հետընտրական ժամանակահավածում ոչ ոք ինքնակամ չի հանձնի նրան նախագահի աթոռը, իսկ ուժային՝ հեղափոխական ճանապարհով նույնպես նրա մոտ մոտակա հետընտրական ժամանակահավածում ոչինչ չի ստացվի:
    Հաշվի առնելով նախորդների փորձերը և ճիշտ գնահատելով սեփական սուղ ռեսուրսները՝ նրան մնում էր երեք ճանապարհ-
    1 Անիմաստ հրաժարվել պայքարից:Անպատվաբեր ,ժառանգականների համար կործանարար և հիմար քայլ:
    2 Փոխանակել ստացված հաղթանակը լավագույն դեպքում մեկ-երկու աթոռով:Անպատվաբեր դավաճանական քայլ:
    3 Հնարավորինս քիչ կորուստներ տալով ,ճիշտ գնահատելով սեփական սուղ մարդկային, մեդիա և ֆինանսական ռեսուրսները ,հնարավոր ծուղակները, իշխանական և կոնկուրենտ ընդդիմադիրների հարձակումները՝ ստացված հասարակական նորաբույս քվեները տանել դեպի ֆիքսման և հետագայում երկարատև , հանգրվաններով, պայքարի: Ամենաբարդ , բայց ամենաճիշտ ուղին քաղաքական գործիչի համար:
    Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրեց երրորդը:
    Այդպես ծնվեց Բարևի-Նոր Հայաստան շարժումը:
    Ստրատեգիայի և տակտիկայի մասին մյուս գրառումիս մեջ կգրեմ:

  13. #431
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Րաֆֆու, Բարևի, ժառանգականների մարտավարությունն իմ պատկերացմամբ...



    Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժառանգություն կուսակցության քաղաքական նպատակը , ինչպես աշխարհում ցանկացած լուրջ քաղաքական կուսակցության, մեկն է՝ իշխանական համակարգում ունենալ կառավարության ձևավորման, օրենքների և որոշումների վրա ազդող ժառանգականների ներգրավվածության այնպիսի աստիճան, որը թույլ կտար Հայաստանն աստիճանաբար վերափոխել ըստ արդարության, տնտեսության և այլն իրենց քաղաքական պատկերացումների, այսինքն՝ իշխանության գալով՝ կառուցել իրենց պատկերացրած Նոր Հայաստանը:
    Ո՞րն է այդ Նոր Հայաստանը՝ ըստ իրենց ներկայացրած խոսքերի: Եթե հակիրճ՝ արդարություն, ժողովրդավարություն, ամուր պետություն,Հայաստան-Սփյուռք ամուր կապեր, ներգաղթ՝ արտագաղթի փոխարեն, մարդկանց բոլոր շերտերի, հատկապես աղքատ շերտերի իրավունքների պաշտպանություն, օրինականություն:
    Հավատա՞լ, վստահել, թե ոչ, այդ մարդկանց խոսքերին: Միակ հենարանն այս հարցում խոհեմ և ազնիվ քաղաքացու համար կարող է լինել մեկը՝ նայել այդ մարդկանց քաղաքական և անձնական կենսագրությանը, սկզբունքայնությանը, ապրելակերպին, գործերին, համեմատել այլ քաղաքական թիմերի անդամների քաղաքական և անձնական կենսագրությանը, սկզբունքայնությանը, ապրելակերպին, գործերին, համեմատել խոսքերի և գործերի համապատասխանությունն ու ըստ այդմ կատարել ընտրություն:
    ...............................................
    Բարևի ստրատեգիայի մասին իմ պատկերացմամբ...

    Ի սկզբանե Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժառանգականների դիրքորոշումներն այլ քաղաքական ուժերի դիրքորոշումներից տարբերակվել են հետևյալում՝ հետևողական ժողովրդավարություն, հետևողական կապ հասարակության լայն շերտերի հետ, հետևողական ազգայնականություն՝ առանց նեգատիվ երանգների, այլ ընդհամենն ուղղված ազգի համախմբմանն ամբողջ աշխարհում, իրավունքի սկզբունքի որդեգրում, սոցիալական արդարություն և արժանապատիվ կյանք, ամուր պետականություն:
    Չզիջելով խոշոր հաշվով սեփական սկզբունքներին, Րաֆֆի Հովհաննիսյանը և Ժառանգականները միաժամանակ երբեք չեն գնացել կոշտ առճակատման ճանապարհով, չեն այրել բոլոր կամուրջները, քանի որ այդ ճանապարհը Հայաստանյան իրականության պայմաններում տանում է դեպի փակուղի, հղի է անկանխատեսելի հետևանքներով: Նրանք քայլ առ քայլ ընթացել են փոքրիկ հաղթանակներ արձանագրելով՝ սեփական դիրքերն աստիճանաբար ամրապնդելու ուղով:
    Նույն ստրատեգիան որդեգրել է Բարև շարժումը:
    Բարև շարժման ստրատեգիան է՝ քայլ առ քայլ փոքրիկ հաղթանակներ արձանագրելով՝ սեփական դիրքերն աստիճանաբար ամրապնդելով՝ հասնել այնպիսի իրավիճակի, որը կհանգեցնի վերջնական հաղթանակի:
    Դրա համար Րաֆֆի Հովհաննիսյանն ստիպված էր կատարել արտաքին դիտորդին անհասկանալի անսովոր մարտավարական քայլեր, թվացյալ զուրկ տրամաբանությունից:
    Սակայն ես դրանց մեջ տեսնում եմ հստակ տրամաբանություն:
    Այդ մարտավարական քայլերի տրամաբանության մասին մյուս գրառումիս մեջ կգրեմ:
    Վերջին խմբագրող՝ Zodiac: 25.04.2013, 14:55:

  14. #432
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    [B]Միակ հենարանն այս հարցում խոհեմ և ազնիվ քաղաքացու համար կարող է լինել մեկը՝ նայել այդ մարդկանց քաղաքական և անձնական կենսագրությանը,
    որպես իրանց մտքինը սենց լավ իմացող, մի հատ կարա՞ս ասես էս ազնվագույն մարդկանց անձնական կենսագրությունից, թե ովքե՞ր են վճարում էս մարդկանց աշխատավաձը ու ինչքա՞ն փող են նրանք ստանում: ոնց են սրանք սենց առոք փառոք ապրում ու սպիտակ սառոշկեքով աշխարհը ոտնատակ տալիս:

    Հ.Գ. եթե հիշողությունց չի դավաճանում, էն Զարուհու եղբորը չէին՞ բռնել 100000դրամ կաշառք պահանջելու համար, ու Զարուհին իրա ժառանգների ողջ մարտական շարասյունը՞ չէր կանգնացրել ԱԱԾ-ն դիմաց, պահանջելով գող-ավազակ, կաշառակեր ախպորը ազատ արձակել... էտ ինչով՞ ա ինքը ավելի ազնից, քան ասենք ՀՀԿ-ի գռփողները: հարցը քանակի մեջ ա՞ մենակ: որ ըտենց ա, ինքն էլ որ եկաբ, համապատասխան իրա ախպոր քանակնլ էլ կփոխվի... թե չէ՞ սխալ եմ մտածում, որ իրանք եղան իշխանույթուն, միանգամից Գանդի են դառնալու,

    Հ.Գ. բոլորն էլ նույն ք..քն են, եթե էտպես չէ, ապա ասա թե ոնց են ապրում, իրանց օրվա "հացը " որտեղի՞ց են աշխատում

  15. #433
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև շարժման ստրատեգիան է՝ քայլ առ քայլ փոքրիկ հաղթանակներ արձանագրելով՝ սեփական դիրքերն աստիճանաբար ամրապնդելով՝ հասնել այնպիսի իրավիճակի, որը կհանգեցնի վերջնական հաղթանակի:
    Զահլա չկա գրառման ողջ պաթոսին անդրադառնալու (նորմալ եմ համարում, որ նման գրառումներում պաթոս լինի), անդրադառնամ միայն էս հատվածին:

    Խնդրեմ ներկայացրու այդ «փոքր հաղթանակների» ցանկը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #434
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Զահլա չկա գրառման ողջ պաթոսին անդրադառնալու (նորմալ եմ համարում, որ նման գրառումներում պաթոս լինի), անդրադառնամ միայն էս հատվածին:

    Խնդրեմ ներկայացրու այդ «փոքր հաղթանակների» ցանկը:
    Չուկ, որ կեդանակերպի անունը կարդացած չլինեի, կմտածեի, որ էտ տողերը դու ես գրել ՀԱԿ-ի մասին, մի տարի առաջ

    Սենց կողքից որ նայում ես, որոշ մանր-մունր տարբերություններով, Բարևի ամեն քայլը, ըստ էության, ՀԱԿ-ի մի քիչ արագացրած ու մոնտաժ արած հինգ տարվա գործունեությունն ա հիշեցնում: Մնում ա սպասել ու տեսնել, թե Բարևը ԲՀԿ-ին ինչ փոխարինող ա գտնելու, որ համագործկցի հետը:

  17. #435
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, որ կեդանակերպի անունը կարդացած չլինեի, կմտածեի, որ էտ տողերը դու ես գրել ՀԱԿ-ի մասին, մի տարի առաջ

    Սենց կողքից որ նայում ես, որոշ մանր-մունր տարբերություններով, Բարևի ամեն քայլը, ըստ էության, ՀԱԿ-ի մի քիչ արագացրած ու մոնտաժ արած հինգ տարվա գործունեությունն ա հիշեցնում: Մնում ա սպասել ու տեսնել, թե Բարևը ԲՀԿ-ին ինչ փոխարինող ա գտնելու, որ համագործկցի հետը:
    Բարևն էլ կարող ա "օրինացին "փորձի պոկել ավազակապետությունից
    ...
    /մոռացա էս ծիծաղիկը // դնեմ /

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Zodiac (25.04.2013), Տրիբուն (25.04.2013)

Էջ 29 33-ից ԱռաջինԱռաջին ... 19252627282930313233 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կոռուպցիոն բացահայտումներ թավշյա հեղափոխության շնորհիվ
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 383
    Վերջինը: 16.09.2020, 20:32
  2. Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1525
    Վերջինը: 27.02.2019, 23:55
  3. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  4. Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 671
    Վերջինը: 17.06.2018, 05:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •