User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 493 հատից

Թեմա: ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #25
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ հակառակը: Ապրիլի 9-ին կար շանս, որ մեծ քանակով ըմբոստ ժողովուրդ երևար: Իդեան մեջ էր գցել ոչ թե Րաֆֆին, այլ շարժման այլ մասնակիցներ, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը: Բավական ուշ Րաֆֆին ինքը միացավ էդ գաղափարին, որտև արդեն փախնելու տեղ չուներ: Արդյունքում իսկապես ցերեկը ահագին մարդ հավաքեց, ԲԱՅՑ... նախատեսված էր, որ միջոցառումը պետք է լիներ ողջ օրը, անընդմեջ: Ժողովրդի ահագին հատված նոր-նոր սկսում էր միանալ: Րաֆֆին տարավ մի քաղաքականություն, որի արդյունքում հավաքված ժողովրդի զգալի հատվածը ցրվեց տներով: Արդյունքում չստացվեց այն էֆեկտիվ զանգվածը, որը պետք էր՝ ցույց տալու համար ըմբոստ ժողովրդին: Ավելին, հաջորդ միջացառմանը՝ նույն օրվա, որը իրական ըմբոստ ժողովրդի ցուցադրումը պետք է լիներ, որովհետև նախատեսված էր, որ ժողովրդի քանակի կուլմինացիային պետք է հասնեին երեկոյան ժամին՝ ցերեկվանից սկսեին հավաքվել, գնալով շատանային, իսկ 6-ին լիներ ահռելի քանակի ժողովուրդ, ահա այդ ժամին իրականում եղավ խայտառակ փոքրաքանակ ժողովուրդ, հավանաբր 4-5 անգամ ավելի քիչ, քան ցերեկն էր (սա ասում եմ ես՝ երկու ժամերին էլ այնտեղ եղածս, ասում են նաև մնացած բոլորը, ովքեր այդ երկու ժամերին այնտեղ եղել են):

    Արդյունքում ստացվեց ցուցադրել չափազանց քիչ ընդվզող ժողովուրդ, ու դա էր Րաֆֆի շնորհքը: Ու դա Րաֆֆի կամ չմտածված քաղաքականության արդյունքն էր, կամ էլ լավ էլ մտածված՝ սերժանպաստ միջոցառում ապահովելու:

    Դեռ այն մասին, ինչ ինքը արեց ժամը 6-ին, ինչ ապուշ որոշում կայացրեց, հիմա չենք խոսում:
    Չափից դուրս մեծ քանակությամբ ժողովուրդ պահելն ամբողջ օրը և նրանցով երթ կազմակերպելը դեպի Բաղրամյան26 կամ Համալիր հղի էր անցանկալի վտանգավոր զարգացումներով, ու դա համառաբար չհասկանալը տարօրինակ է:
    Շատերն էին ուզում սարքել նոր մարտի մեկ, ուստի Րաֆֆու քայլերն այդ օրը ճիշտ եմ գնահատում, չհաշված իհարկե Վովայի պահը, որն ակամա ստացվեց, հնարավոր է աֆֆեկտի մեջ չջոգեց, գլխին սարքին՝ շարժումը վարկաբեկելու համար: Հարամեցին Հարամը:
    Վերջին խմբագրող՝ Zodiac: 26.04.2013, 14:06:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կոռուպցիոն բացահայտումներ թավշյա հեղափոխության շնորհիվ
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 383
    Վերջինը: 16.09.2020, 20:32
  2. Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1525
    Վերջինը: 27.02.2019, 23:55
  3. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  4. Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 671
    Վերջինը: 17.06.2018, 05:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •