Մարկիզ-ի խոսքերից
Րաֆֆու մեծագույն «ձեռքբերումը» նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր ողջ զանգվածի փոշիացումն էր: Պակա՞ս հաղթանակ է:
Կամ ինչը՞ համեմատենք:
5 տարի առաջ այս օրերին ընդդիմադիր զանգվածը փոշիացած չէր: Մարդիկ հավաքվեցին ու գնացին քայլերթով Ծիծեռնակաբերդ: Նախքան այդ ամենը, մարտի 1 էր եղել: Արտակարգ դրություն: Մահեր, վիրավորներ, ձերբակալություններ, համատարած տեռոր ու հալածանքներ: Ազատության հրապարակը փակ էր: Հետո սկսվեցին տարբեր ակցիաներ ու հանրահավաքներ: Դրանք ձեռքբերումներ ու հաղթանակներ էին: Հետո սկսեցին կեղծ ընդդիմադիրների դիմակազերծումները, որը իրական ընդդիմադիր զանգվածին բավականին օգտակար էր, որքան էլ առաջին տպավորություններն ու մակերեսային վերլուծությունները հակառակն են ցույց տալիս:
Հիմա 5 տարի առաջ այս օրերը ո՞նց համեմատես Րաֆֆու ու իր «Բարևի» այս երկու-երեք ամսում արածի հետ: Համեմատելու բան չկա:
Ձեզ քի՞չ է այն, որ Րաֆֆու թիմից ոչ ոք չհալածվեց: Կամ այն պարզ փաստը, որ Րաֆֆու միտինգների ժամանակ (9-ը չասեք) ոստիկան չէր լինում: Պարզ չի ձեզ՞, թե Րաֆֆին գիտակցաբար կամ անգիտակցաբար (դա լրիվ երկրորդային է) ում զուռնայի տակ է տրնգի պարում:
Կրկնում եմ՝ Րաֆֆու փոքրիկ ու նաև «ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ» ընդդիմադիր ձայների փոշիացումն էր ու նախագահական ընտրությունների լեգիտիմացումը: Ու սա այնքան պարզ ու համոզիչ է, որ չհամաձայնվել սրա հետ անհնարին է: Ծիծաղելի աստիճանի պարզ է, այն աստիճան, որ անգամ Րաֆֆու կողմից լեգիտիմացված նախագահն էր ծիծաղում:
Հ.Գ. Դե ըստ պաթոսային տրամաբանության բնական է, որ ինչ-որ մեկը կգա ու կգրի՝ «Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում» ու նմանատիպ այլ անկապ բաներ: Փաստը մնում է փաստ:
Էջանիշներ