Chuk-ի խոսքերից
Ճիշտ հակառակը: Ապրիլի 9-ին կար շանս, որ մեծ քանակով ըմբոստ ժողովուրդ երևար: Իդեան մեջ էր գցել ոչ թե Րաֆֆին, այլ շարժման այլ մասնակիցներ, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը: Բավական ուշ Րաֆֆին ինքը միացավ էդ գաղափարին, որտև արդեն փախնելու տեղ չուներ: Արդյունքում իսկապես ցերեկը ահագին մարդ հավաքեց, ԲԱՅՑ... նախատեսված էր, որ միջոցառումը պետք է լիներ ողջ օրը, անընդմեջ: Ժողովրդի ահագին հատված նոր-նոր սկսում էր միանալ: Րաֆֆին տարավ մի քաղաքականություն, որի արդյունքում հավաքված ժողովրդի զգալի հատվածը ցրվեց տներով: Արդյունքում չստացվեց այն էֆեկտիվ զանգվածը, որը պետք էր՝ ցույց տալու համար ըմբոստ ժողովրդին: Ավելին, հաջորդ միջացառմանը՝ նույն օրվա, որը իրական ըմբոստ ժողովրդի ցուցադրումը պետք է լիներ, որովհետև նախատեսված էր, որ ժողովրդի քանակի կուլմինացիային պետք է հասնեին երեկոյան ժամին՝ ցերեկվանից սկսեին հավաքվել, գնալով շատանային, իսկ 6-ին լիներ ահռելի քանակի ժողովուրդ, ահա այդ ժամին իրականում եղավ խայտառակ փոքրաքանակ ժողովուրդ, հավանաբր 4-5 անգամ ավելի քիչ, քան ցերեկն էր (սա ասում եմ ես՝ երկու ժամերին էլ այնտեղ եղածս, ասում են նաև մնացած բոլորը, ովքեր այդ երկու ժամերին այնտեղ եղել են):
Արդյունքում ստացվեց ցուցադրել չափազանց քիչ ընդվզող ժողովուրդ, ու դա էր Րաֆֆի շնորհքը: Ու դա Րաֆֆի կամ չմտածված քաղաքականության արդյունքն էր, կամ էլ լավ էլ մտածված՝ սերժանպաստ միջոցառում ապահովելու:
Դեռ այն մասին, ինչ ինքը արեց ժամը 6-ին, ինչ ապուշ որոշում կայացրեց, հիմա չենք խոսում:
Էջանիշներ