User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում.

Քվեարկողներ
45. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Հրացան» (Մերի Մկրտչյան)

    4 8.89%
  • 2–րդ տարբերակ. «Չկորցնել» (ivy)

    18 40.00%
  • 3–րդ տարբերակ. «Կճեպները» (Impression)

    24 53.33%
  • 4–րդ տարբերակ. «Տամիբեի կրակե պարիսպը» (Lusntag Lusine)

    6 13.33%
  • 5–րդ տարբերակ. «Ածելիավոր» (Mari Voltera Meliqyan)

    5 11.11%
  • 6–րդ տարբերակ. «Վառվող երազանքի փայլը» (Enna Adoly)

    3 6.67%
  • 7–րդ տարբերակ. «Պարտություն» (Այբ)

    4 8.89%
  • 8–րդ տարբերակ. «Ականջավոր լուսին» (Գարեգին Վարդանյան)

    13 28.89%
  • 9–րդ տարբերակ. «Գծեր Շեղողը» (Վահե Ղուկասյան)

    3 6.67%
  • 10–րդ տարբերակ. «Շարունակություն» (Hasmik Artyomovna)

    9 20.00%
  • 11–րդ տարբերակ. «Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին» (Նարինե Կռոյան)

    4 8.89%
  • 12–րդ տարբերակ. «Անորոշություն» (Այբ)

    3 6.67%
  • 13–րդ տարբերակ. «Ալիսը տղամարդկանց աշխարհում» (StrangeLittleGirl)

    16 35.56%
  • 14–րդ տարբերակ. «Դևական» (Sambitbaba)

    5 11.11%
  • 15–րդ տարբերակ. «Թերզը» (Գալաթեա)

    9 20.00%
  • 16–րդ տարբերակ. «Այրվող ծղոտների տունը» (Lis Beth)

    3 6.67%
  • 17–րդ տարբերակ. «Քաղաքը ճահճի մեջ» (Ալֆա)

    4 8.89%
  • 18–րդ տարբերակ. «Խորհուրդ» (Lis Beth)

    4 8.89%
  • 19–րդ տարբերակ. «Նախագահը» (Համբարձում Համբարձումյան)

    4 8.89%
  • 20-րդ տարբերակ. «Դառնահամ» (Valkyrja Rue)

    16 35.56%
  • 21-րդ տարբերակ. «Պարիր ինձ համար» (Հայկօ)

    24 53.33%
  • 22-րդ տարբերակ. «Գունատ Ձիու Ստվերը» (Rhayader)

    5 11.11%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 43 73-ից ԱռաջինԱռաջին ... 3339404142434445464753 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 631 համարից մինչև 645 համարի արդյունքները՝ ընդհանուր 1091 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ – 4. «Մոգական ռեալիզմ» (քվեարկություն և քննարկում)

  1. #631
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14. Դևական

    Ա՜խ, ոնց եմ սիրում ես սենց բաները: Ո՜նց եմ սիրում... Դրա համար էլ դաժան ա կարդալ ու պատկերացնելը, թե սա ինչ կարող էր դառնալ, բայց չդարձավ: Նենց ափսոս ա: Ահավոր շատ սիրում եմ էն գործերը, որոնք վերցնում են հին լեգենդներն ու հավատալիքները ու նոր ձև ու բովանդակություն են տալիս դրանց, գժվում եմ, երբ էդ խաղը ստացվում ա, ամենահարազատ թեմաներից մեկն ա ինձ համար դա, ու լուրջ գիտելիքներ ա պետք ունենալ՝ դրա տակից դուրս գալու համար: Էս «Դևականը» հենց տենց էլ սկսվում էր: Հա, լիքը տեխնիկական խնդիրներ կան, հեղինակը, ինձ թվում ա, բավականին անվարժ ա հայերեն գրում, մշակված չի խոսքը, լիքը ավելորդ բաներ կան, լիքը մանր-մունր սխալներ, բայց էս իմ հիշողության մեջ առաջին գործն ա, որ անդրադառնում ա «Սասնա ծռերին» հենց էս կոնտեքստում՝ կիսագերբնական ներկայի, իսկ դա ինձ միշտ հետաքրքրել ա: Հեղինակն էլ լավ պատրաստված դեմք ա, հեղինակ ջան, ախր քեզ պետք է՞ր էդ հերունիական լոլոների հետևից ընկնելը, ի՞նչ Առ թուր ախր, ի՞նչ Թուր Կեծակի 2.0, չէ, էլի, եթե սենց բան ես գրում, էդ հի՜ն, անցյալից մնացած առասպելների հետ էնքան զգույշ ա պետք վարվել, էնքա՜ն խնամքով, հարգանքով, քնքշությամբ ու նուրբ, ու էդ ժամանակ դրանք իսկապես կբացվեն, դու էլ, մանավանդ, ուժեղ երևակայություն ունես ու կարողանում ես էդ քո տեսածը կարդացողին ցույց տալ, ես որ Քուռկիկ Ջալալու մասին պատմող տողերին հասա, ջանս դող ընկավ՝ էնքան իսկական էր էդ հսկա նժույգն ու էնքան կարոտ կար իմ մեջ իրանց հանդեպ, էս ամեն ինչը եթե ճիշտ կաղապարի մեջ դրվի, ոչ մի հայի անտարբեր չի կարող թողնել: Բայց Էքսկալիբուրն ավելորդ էր: Ի դեպ՝ Արթուրը քարի միջից ուրիշ թուր էր հանել, իսկ Էքսկալիբուրը նրան տվել էր Լճի Լեդին՝ էն բանից հետո, երբ Արթուրն արդեն դարձել էր թագավոր, էս պահը հաճախ են խառնում: Նենց մի տեսակ շատ խառն ա գրած, չի բացատրվում կարևորը, իսկ անկարևոր բաների վրա լիքը տառեր ա ծախսվում, Էյայի մասին համարյա ոչ մի բան չկա գրած, որ բացատրի վերջը, Տոտը լրիվ անկապ ա հայտնվում-կորում, Մերլին կա ինչ-որ, ընտիր ա, իհարկե, որ մեր էպոսը փորձ ա արվում կապելու աշխարհի մյուս լեգենդներին, բայց ավելի խնամքով ա պետք էդ անել, թե չէ Հերունին էլ ասում էր, որ «մաթեմատիկան» բնիկ հայկական սպորտաձև ա՝ մատերով գումարում-հանում են արել, «մատ-է-մատ-է»-ն դարձել ա հետո «մաթեմատիկա», եսիմ է: Ամեն դեպքում՝ եթե մի պահ պատկերացնենք, որ էս մրցույթի գործերը կարող են ինչ-որ հրաշքով դառնալ էնպես գրված, ինչպես ես կուզեի, էս ամբողջ մրցույթում չի լինի ուրիշ պատմվածք, որ ավելի հաճույքով կկարդայի, քան սա: Իմ էպոսի մասին գրված գործ եմ ուզում կարդալ, գրողը տանի:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 21.04.2013, 01:58:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.04.2013), Sambitbaba (21.04.2013), Stranger_Friend (21.04.2013), Դավիթ (21.04.2013)

  3. #632
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, չմոռանամ ասել, հեղինակին հատուկ շնորհակալություն՝ «Թութքիա» տեղանունը հորինելու համար, լիքը խնդացել եմ :
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.04.2013), CactuSoul (25.04.2013), Sambitbaba (21.04.2013), Ուլուանա (21.04.2013), Վոլտերա (21.04.2013)

  5. #633
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանուն արդարության պետք ա ասեմ, որ ես էլ էի ուզում մասնակցել ու Սասնա Ծռերի թեմայով էլ հենց ուզում էի գրել, բայց իմը «Ղժժ» խորագրի ներքո էր լինելու: Ասում եմ՝ մեկ էլ հանկարծ էս Մեծամորի ատոմակայանում վթար ու արտահոսք ա լինում, թունդ ռադիացիան հելնում-լցվում ա Արարատյան դաշտ, ցորենը դառնում ա մասուրի չափ, գարին դառնում ա ընկույզի չափ, ու էս Փոքր Մհերը էշ-էշ խառնվում ա իրար, ափալ-թափալ դուրս ա գալիս Ագռավաքարի մեջից, ընգնում ա էս քյառթու իրականության մեջ, որտեղ իրան իրա Թուր Կեծակիով, Քուռկիկ Ջալալիով-բանով ոչ մեկ պրիզնատ չի գալիս, փաթթած են ունենում: Տենց կարելի էր կայֆ գրել: Բյուրոկրատիա, քյառթեր, մարշուտկեք, մենթեր, միտինգներ, տենց աջաբ-սանդալ, ու էդ մեն ինչի մեջ՝ մի հատ խեղճուկրակ սասունցի Փոքր Ծուռ Մհեր. մի խոսքով՝ սաղ սիտուացիաների ու դիալոգների վրա, էլի: Էն էլ ժամանակ չեղավ՝ գրեմ:
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.04.2013), CactuSoul (25.04.2013), Sagittarius (11.05.2013), Smokie (23.04.2013), StrangeLittleGirl (21.04.2013), Դավիթ (21.04.2013), Մարկուս (11.05.2013), Ուլուանա (21.04.2013), Տրիբուն (21.04.2013)

  7. #634
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանուն արդարության պետք ա ասեմ, որ ես էլ էի ուզում մասնակցել ու Սասնա Ծռերի թեմայով էլ հենց ուզում էի գրել, բայց իմը «Ղժժ» խորագրի ներքո էր լինելու: Ասում եմ՝ մեկ էլ հանկարծ էս Մեծամորի ատոմակայանում վթար ու արտահոսք ա լինում, թունդ ռադիացիան հելնում-լցվում ա Արարատյան դաշտ, ցորենը դառնում ա մասուրի չափ, գարին դառնում ա ընկույզի չափ, ու էս Փոքր Մհերը էշ-էշ խառնվում ա իրար, ափալ-թափալ դուրս ա գալիս Ագռավաքարի մեջից, ընգնում ա էս քյառթու իրականության մեջ, որտեղ իրան իրա Թուր Կեծակիով, Քուռկիկ Ջալալիով-բանով ոչ մեկ պրիզնատ չի գալիս, փաթթած են ունենում: Տենց կարելի էր կայֆ գրել: Բյուրոկրատիա, քյառթեր, մարշուտկեք, մենթեր, միտինգներ, տենց աջաբ-սանդալ, ու էդ մեն ինչի մեջ՝ մի հատ խեղճուկրակ սասունցի Փոքր Ծուռ Մհեր. մի խոսքով՝ սաղ սիտուացիաների ու դիալոգների վրա, էլի: Էն էլ ժամանակ չեղավ՝ գրեմ:
    Ուզում եմ կարդա՜լ

  8. #635
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ կարդա՜լ
    : «Դռռռ, խշշ, հլը էդ ջալալիդ աջ քաշի կայնի, վարորդ. սերժանտ Մսրյան, ձեր փաստաթղթերը»: Մի օր լավ խմած լինեմ՝ կգրեմ :
    DIXI
    carpe noctem

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (25.04.2013)

  10. #636
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    : «Դռռռ, խշշ, հլը էդ ջալալիդ աջ քաշի կայնի, վարորդ. սերժանտ Մսրյան, ձեր փաստաթղթերը»: Մի օր լավ խմած լինեմ՝ կգրեմ :
    Ասենք էսօր

  11. #637
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանուն արդարության պետք ա ասեմ, որ ես էլ էի ուզում մասնակցել ու Սասնա Ծռերի թեմայով էլ հենց ուզում էի գրել, բայց իմը «Ղժժ» խորագրի ներքո էր լինելու: Ասում եմ՝ մեկ էլ հանկարծ էս Մեծամորի ատոմակայանում վթար ու արտահոսք ա լինում, թունդ ռադիացիան հելնում-լցվում ա Արարատյան դաշտ, ցորենը դառնում ա մասուրի չափ, գարին դառնում ա ընկույզի չափ, ու էս Փոքր Մհերը էշ-էշ խառնվում ա իրար, ափալ-թափալ դուրս ա գալիս Ագռավաքարի մեջից, ընգնում ա էս քյառթու իրականության մեջ, որտեղ իրան իրա Թուր Կեծակիով, Քուռկիկ Ջալալիով-բանով ոչ մեկ պրիզնատ չի գալիս, փաթթած են ունենում: Տենց կարելի էր կայֆ գրել: Բյուրոկրատիա, քյառթեր, մարշուտկեք, մենթեր, միտինգներ, տենց աջաբ-սանդալ, ու էդ մեն ինչի մեջ՝ մի հատ խեղճուկրակ սասունցի Փոքր Ծուռ Մհեր. մի խոսքով՝ սաղ սիտուացիաների ու դիալոգների վրա, էլի: Էն էլ ժամանակ չեղավ՝ գրեմ:
    Էս տարբերակիդ մասին մի թեմայում էլ էիր գրել, չէ՞: Ու սրա հիման վրա ես էլ մի քիչ երևակայեցի, ու մտածեցի, որ հավես կլիներ թեկուզ ոչ թե դիալոգներով, տեսարաններով և այլն, ինչը ժամանակ ա պահանջում, այլ ուղղակի պատմեիր, թե ինչ ես ուզում գրել: Ասենք վեպ ես մտահղացել ու կիսվում ես մտահղացմանդ մասին: Ոնց որ հիմա ես արել, բայց մի քիչ ավելի երկար, մանրամասն՝ պատմվածքի չափով էլի: Էդպես գրելը հավես չէ՞ր լինի: Կարդալը հավես կլիներ:

  12. #638
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս տարբերակիդ մասին մի թեմայում էլ էիր գրել, չէ՞: Ու սրա հիման վրա ես էլ մի քիչ երևակայեցի, ու մտածեցի, որ հավես կլիներ թեկուզ ոչ թե դիալոգներով, տեսարաններով և այլն, ինչը ժամանակ ա պահանջում, այլ ուղղակի պատմեիր, թե ինչ ես ուզում գրել: Ասենք վեպ ես մտահղացել ու կիսվում ես մտահղացմանդ մասին: Ոնց որ հիմա ես արել, բայց մի քիչ ավելի երկար, մանրամասն՝ պատմվածքի չափով էլի: Էդպես գրելը հավես չէ՞ր լինի: Կարդալը հավես կլիներ:
    Էդ Բորխես ձյան արդեն արել ա:
    DIXI
    carpe noctem

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (21.04.2013), Շինարար (21.04.2013)

  14. #639
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ Բորխես ձյան արդեն արել ա:
    Հա, էդպես էի ասում հենց

  15. #640
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.Հրացան - Միակ բանը, որ դուրս եկավ, Գարսիա Լորկայի տողերն էին. զարմանալիորեն համապատասխանում էին պատմվածքի… չգիտեմ ինչին: Բլզիկն էլ երևի Ջոն Կոլյերի "Հնարովի միստր Բիլզիի" թո՞ռն է: Մ.Ռ. /Մոգական Ռեալիզմ/ չի:

    2.Չկորցնել - Բոլորովին Մ.Ռ. չի: Ուղղակի թուլոտ սարսափիկ է:Վերջն էլ շատ էր անկապ. տղայի փոխարեն ագռավներին զոհելը… ամեն ինչ փչացրեց:

    3.Կճեպները - Քննարկումների մեջ չեմ նկատել հեղինակի բացահայտվելու պահը, և երևի դա լավ է: Բայց կարծում եմ, որ մեր ամենավարպետներից է, քանզի ամեն ինչ հոյակապ է շարադրված: Ցավոք, ինձ համար Մ.Ռ. կարող է լինել միայն այն դեպքում, եթե ես Մ.Ռ. համարեմ, ասենք, Դրակուլան: Իսկ ես չեմ համարում: Նույնիսկ, եթե Ալվարեսի փոխարեն ինքն Աուրելիանոն լիներ: Ափսոս…

    4.Տամիբեի կրակե պարիսպը - Գեղեցիկ մանկական հեքիաթ է, ընդ որում մանուկի կողմից գրված: Կարելի էր "Բարի գիշեր, երեխաների" ժամանակ /հետաքրքիր է, հիմա կա՞ այդ հաղորդումը/ կարդալ: Մ.Ռ. չի:

    22.Գունատ ձիու ստվերը - Շատ լավն է. համարյա հարյուր տոկոսանոց Մ.Ռ.: Հեղինակը լրիվ համոզված է, թե ինչ է իր ուզածը, բայց քեզ ոչինչ չի պարտադրում. կուզես՝ վերցրու, չես ուզի՝ հերդ էլ անիծած: Ես կավարտեի Շողակաթի սպիտակած մազերի մասին մտքով, իսկ տատու գուշակություններն ինչ-որ ավելի թուլացրին գործը… Կքվեարկեմ:

    21.Պարիր ինձ համար - Իշտարի պարը հոյակապ էր: Դիալոգներն էլ էին լավը: Այ, շեղագրով գրվածների հիմնական մասը հեչ դուրս չեկան: Այն չի, որ վերջերս իտալիկներն ու բոլդերն ինչ-որ չեն կարդացվում… Չէ: Ուղղակի շատ խանգարեցին ինձ ու խախտեցին ամբողջականությունը: Հեղինակի ինչ-որ անհատականական մոտիվներ մտցրեցին պատմվածքի մեջ: Միգուցէ չհասկացա՞… Չնայած, չեմ կարծում: Ափսոս, որ թերի բան գտա, քանզի թեման իմ սիրածներից է, ինչպես նաև լիիրավ Մ.Ռ. է: Կքվեարկաեմ նախ այդ պատճառով, և հետո, շատ եմ սիրում հեղինակի ինքնատիպությունը:

    20.Դառնահամ - Լավն էր: Մ.Ռ. էր: Շատ հաճելի կարդացվեց: Կքվեարկեմ:

    19.Նախագահը - Իսկական Մ.Ռ. էր, բայց դուրս չեկավ: Իմ թեման չի: Ներողություն:

    5.Ածելիավոր - Մ.Ռ.-ի ստվեր անգամ չկա վրան, հարյուր տոկոսանոց սարսափ, ոչ լավագույններից:

    6.Վառվող երազանքի փայլը - Մ.Ռ. չի: Հեղինակի ցանկությունը լավն է: Բայց այն իրականացնելու համար պետք է կամ ավելի շատ գիտելիքներ ունենալ, կամ ավելի անսահմանափակ հոգի:

    7.Պարտություն - Մ.Ռ. չի: Եվ նորից, Կոլյերի չստացված պատմվածք է հիշեցնում:

    8.Ականջավոր Լուսին - Գոգոլի "Վիյը" Մ.Ռ. է՞: Ըստ իս՝ հարյուր տոկոսով, չնայած հերոսի անունը կամ Միկոլա պետք է լինի կամ Վակուլա, այլ ոչ թե Դոն Միգել: Ուրեմն սա էլ է Մ.Ռ.: Ընդ որում, լավ ստացված: Ու նաև չինական մոգական աղվեսին հիշեցրեց: Ու նաև՝ Ակումբի մոնստրերից մեկի ձեռքը: Բայց, Մոնստր ջան, սպանում է ամեն ինչ մեկ աբզացի մեջ տեղավորելդ: Չնայած, դա էլ մարկեսական է, չէ՞… Էդ Մարկեսի ձեռքն էլ կրակն ընկանք: Գոնե մեկնումեկն ինչ-որ բանի մասին ասեր "բուլգակովական": Ի՞նչ պակաս է: Կքվեարկեմ:

    18.Խորհուրդ - Լավն է: Համ շարադրանքն է սիրուն, համ թեման է հետաքրքիր: Եթե մրցույթի անունը լիներ "Ուղղակի Ռեալիզմ", երևի առաջին տեղի համար հենց սա քվեարկեի, քանզի հոյակապ է գրված: Չնայած այն, որ սպանում է բաղաձայնից առաջ "ը"-ի փոխարեն "ն"-ով վերջացող բառերի քանակը: Այս մրցույթի համար ընտրելը ցավոք, սխալ կլիներ: Բայց շնորհակալություն հեղինակին:

    17.Քաղաքը ճահճի մեջ - Ճահիճ, տիղմ, օձեր ու կարիճներ, բորբոսնած գրքեր և՝ մոգական ռեալիզմ: Մ.Ռ.-ի կողքին էլ չի կանգնել:

    16.Այրվող ծղոտների տունը - Դե, կարելի է Մ.Ռ. համարել, բայց ինձ դուր չեկավ:

    15.Թերզը - Շատ լավն էր: Եվ այն, ինչ պահանջվում էր մրցույթի համար: Կրկնվում եմ, բայց երևում է վարպետը: Վարպետ ջան, ապրես: Ինչպես միշտ, բարձունքում ես:

    9.Գծեր շեղողը - Այո, բայց… չգիտեմ անգամ, ինչ ասել: Չհասկացա: Կմեծանամ - կհասկանամ: Հա, իսկ տզզացող մալուխն ի՞նչ է:

    10.Շարունակություն - Շատ սիրուն պատմություն էր: Նույնիսկ հուզիչ: Եվ հոյակապ Մ.Ռ. էր երեխուն հորը հանձնելը: Շնորհակալություն հեղինակին: Կքվեարկեմ:

    11.Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին - Ոչ:

    12.Անորոշություն - Մ.Ռ. չի, մեղքի զգացում է: Բայց լրիվ անհասկանալի է, թե ինչու՞: Մոր ու եղբոր հետևից ընկնելու փոխարեն, պապի հոգին ինչու՞ է իր հետևից ընկել: Նպատակը ո՞րն է…

    13.Ալիսը - Ուղարկել Recycle Bin:

    14.Դևական - Հարյուր տոկոսանոց Մ.Ռ.: Հա, մեկ էլ՝ "Դևական", այլ ոչ թե դիվական: Մնացածը՝ ինչպես ասացիք:
    - - - - - -

    Պատմվածքները հիմնականում ահագին լավն են և մեծ ուրախություն է պատճառում Ակումբի անդամների ստեղծագործական որակը:
    Բայց առաջարկված քսաներկու պատմվածքներից տասնվեցը Մոգական Ռեալիզմի հետ կապ չունեն: Ինչը նշան է նրա, որ ժողովուրդն այնքան էլ բծախինդիր չի այդ հարցում, կամ լավ չի հասկանում թեման, չնայած Այվիի ահագին հաջող վերլուծությանը և ոմանց բավական կարևոր հավելացումներին:

    Իմ գնահատականներն այսպիսին են.
    Առաջին տեղ - չկա:
    Երկրորդ տեղ - Ականջավոր Լուսին, Թերզը, Շարունակություն:
    Երրորդ տեղ - Պարիր ինձ համար, Գունատ ձիու ստվերը:
    Չորրորդ տեղ - Դառնահամ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (23.04.2013), Վոլտերա (21.04.2013)

  17. #641
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանուն արդարության պետք ա ասեմ, որ ես էլ էի ուզում մասնակցել ու Սասնա Ծռերի թեմայով էլ հենց ուզում էի գրել, բայց իմը «Ղժժ» խորագրի ներքո էր լինելու: Ասում եմ՝ մեկ էլ հանկարծ էս Մեծամորի ատոմակայանում վթար ու արտահոսք ա լինում, թունդ ռադիացիան հելնում-լցվում ա Արարատյան դաշտ, ցորենը դառնում ա մասուրի չափ, գարին դառնում ա ընկույզի չափ, ու էս Փոքր Մհերը էշ-էշ խառնվում ա իրար, ափալ-թափալ դուրս ա գալիս Ագռավաքարի մեջից, ընգնում ա էս քյառթու իրականության մեջ, որտեղ իրան իրա Թուր Կեծակիով, Քուռկիկ Ջալալիով-բանով ոչ մեկ պրիզնատ չի գալիս, փաթթած են ունենում: Տենց կարելի էր կայֆ գրել: Բյուրոկրատիա, քյառթեր, մարշուտկեք, մենթեր, միտինգներ, տենց աջաբ-սանդալ, ու էդ մեն ինչի մեջ՝ մի հատ խեղճուկրակ սասունցի Փոքր Ծուռ Մհեր. մի խոսքով՝ սաղ սիտուացիաների ու դիալոգների վրա, էլի: Էն էլ ժամանակ չեղավ՝ գրեմ:
    Ապեր մրցույթից դուրս գրի կարդանք էլի, փլիզ:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.04.2013), ivy (21.04.2013)

  19. #642
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խիստ կարիք ունեմ բամբասելու քսանմեկի հեղինակից, թեմայում անունը բարձրաձայնել չեմ ուզում, պրիվատով գրեք, ոսկորները լվանանք
    Բայց դե շատ լավն ա ինքը

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.04.2013), Մինա (21.04.2013), Տրիբուն (21.04.2013)

  21. #643
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Խիստ կարիք ունեմ բամբասելու քսանմեկի հեղինակից, թեմայում անունը բարձրաձայնել չեմ ուզում, պրիվատով գրեք, ոսկորները լվանանք
    Բայց դե շատ լավն ա ինքը
    Ւնձ թվում է, որ դա ես եմ գրել: Բացի շեղատառերով գրածները

  22. #644
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ւնձ թվում է, որ դա ես եմ գրել: Բացի շեղատառերով գրածները
    Մերսի, Սուր ջան, ես խիստ շոյված եմ, որ գոնե սենց արձագանքեցիր գրածիս
    Բայց դու չես

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (21.04.2013)

  24. #645
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ով ա՞: Ասեք էլի

Էջ 43 73-ից ԱռաջինԱռաջին ... 3339404142434445464753 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 134
    Վերջինը: 04.08.2015, 23:56
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  3. Արձակ. Հավաքածու մրցույթ – 6. քվեարկություն և քննարկում:
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 887
    Վերջինը: 19.04.2014, 12:33
  4. Գրառումներ: 471
    Վերջինը: 12.06.2013, 12:45
  5. Գրառումներ: 880
    Վերջինը: 04.03.2013, 12:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •