1–ին տարբերակ. «Հրացան» (Մերի Մկրտչյան)
2–րդ տարբերակ. «Չկորցնել» (ivy)
3–րդ տարբերակ. «Կճեպները» (Impression)
4–րդ տարբերակ. «Տամիբեի կրակե պարիսպը» (Lusntag Lusine)
5–րդ տարբերակ. «Ածելիավոր» (Mari Voltera Meliqyan)
6–րդ տարբերակ. «Վառվող երազանքի փայլը» (Enna Adoly)
7–րդ տարբերակ. «Պարտություն» (Այբ)
8–րդ տարբերակ. «Ականջավոր լուսին» (Գարեգին Վարդանյան)
9–րդ տարբերակ. «Գծեր Շեղողը» (Վահե Ղուկասյան)
10–րդ տարբերակ. «Շարունակություն» (Hasmik Artyomovna)
11–րդ տարբերակ. «Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին» (Նարինե Կռոյան)
12–րդ տարբերակ. «Անորոշություն» (Այբ)
13–րդ տարբերակ. «Ալիսը տղամարդկանց աշխարհում» (StrangeLittleGirl)
14–րդ տարբերակ. «Դևական» (Sambitbaba)
15–րդ տարբերակ. «Թերզը» (Գալաթեա)
16–րդ տարբերակ. «Այրվող ծղոտների տունը» (Lis Beth)
17–րդ տարբերակ. «Քաղաքը ճահճի մեջ» (Ալֆա)
18–րդ տարբերակ. «Խորհուրդ» (Lis Beth)
19–րդ տարբերակ. «Նախագահը» (Համբարձում Համբարձումյան)
20-րդ տարբերակ. «Դառնահամ» (Valkyrja Rue)
21-րդ տարբերակ. «Պարիր ինձ համար» (Հայկօ)
22-րդ տարբերակ. «Գունատ Ձիու Ստվերը» (Rhayader)
Վոլտերա (20.04.2013)
11. Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին
Տարերայնորեն, անձավակերպ, լաբիրինթոսակերպ, տրտմեցնելով, սպիապատ, փոսորակ, երկարիրան, անպատեհ, սոսափյուն, գետնասույզ, ձկան գլխով վարագուրված, ծառս եղած կտոր, կափկափող, սուրաց, ակնթարթ առ ակնթարթ, կրծոտված, ինքնաբուխ, անհագ որկոր, դժնդակ, նվիրական, կոպիտանցքեր, շուկայավորներ, հնօրյա, քարաթափ, քարաբներ, խաթարված առօրյա, զեռուններ, դեղնափայլ, ատամները մխրճեց, հանապազօր, անպատիժ խրախճանք, սևաթույր, անսպիտակուց: Աչքերիցս արյուն ա գալիս, պալունդրա:
Հայերենի տեստերի գիրքը գլուխը պատովն ա տվել էս պատմվածքի դեմ, կամ, ավելի ճիշտ, ոսկեղենիկի կնճռոտ խնդիրների ընդսմին շտեմարանն աներկբա մաքառում է՝ գեթ դույզն-ինչ դուրս սողոսկելու համար սույն բազմաբարդ հսկայամակդիրների ծանրածանր ստվերից: Հա, ինչ էի ասում. մոգական ռեալիզմ ա՞ սա, ժողովուրդ: Ու՞ր ա էն գերբնականը, որ էդքան սիրուն ու ներդաշնակ կերպով միահյուսվում ա իրականությանն ու նոր համուհոտ ա տալիս դրան:
Եթե լուրջ, ապա էդ ահուսարսափ ածականներն ու մակդիրները եթե հանենք, տակը ահագին լավ շարադրված գործ կմնա, հեղինակը կարողանում ա պատմել, ու ես վստահ եմ, որ ինքն իր երեխային գիշերը քնացնելիս մեծ սիրով հեքիաթ ա պատմելու՝ հենց էդ պահին իր հորինած հեքիաթը՝ առանց գոյապայքարների ու ընսմինների, իսկ դրանից ավելի սիրուն բան ի՞նչը կարող ա լինել. ճիշտ ա, ոչ մի բան էլ չի կարող դրանից սիրուն լինել:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 20.04.2013, 20:17:
DIXIcarpe noctem
Գալաթեա (20.04.2013)
22-րդ տարբերակ Գունատ Ձիու Ստվերը - Վատը չէր, հետաքրքիր կարդացվում էր, բայց չեմ քվեարկել, ժանրը այնքան էլ չզգացի…
Վերջին խմբագրող՝ Lusntag Lusine: 20.04.2013, 20:34:
Ախ, էս Մարին բայց ինչ տիպն ա, էս ա մի քանի տարուց լրիվ դեմք ա դառնալու
Կլօրն էր, չէ՞, ասում, որ էս էրեխեքն ինչ էկել են, մարդ կարող ա հանգիստ խղճով զենքերը վար դնել ու գնալ թոշակի:
Իսկականից որ, էս մի մրցույթն էլ անցնի, հեռանամ վաստակավոր թոշակի, պստոների հերթն ա եկել
Նայում եմ ավատարների տակ գրած տարիքին, սկի չեմ հասկանում՝ ինչ գործ ունեմ ես ստեղ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ