Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի, վճռով պայմանագրային զինծառայող Սամվել Աբրահամյանը տուգանվել է 150.000 դրամի չափով: Դատավճռի համաձայն՝ Սամվել Աբրահամյանը, հանդիսանալով ԼՂՀ ՊԲ Թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ալկոհոլի ազդեցության տակ Մարտունու «Շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում վիճաբանել է բուժմիավորման մանկական բաժանմունքի աշխատակիցների հետ: Ըստ քրեական գործի նյութերի՝
նա 10-15 րոպե բղավել է հիվանդանոցի աշխատակիցների վրա և նրանցից պահանջել շուրջ երկու օր հիվանդանոցից դուրս գրված իր մանկահասակ երեխային, ինչպես նաև ձեռքերով հարվածել և կոտրել է բաժանմունքի միջանցքում դրված պահարանի ու շքամուտքի դռան ապակիները` խախտելով հիվանդանոցի բնականոն աշխատանքը: Նշենք, որ մինչև դատաքննությունը սկսվելը Ս. Աբրահամյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով` ընդունելով առաջադրված մեղադրանքը: Սամվել Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին մնացել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: «Փաստինֆո»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
http://www.aravot.am/2013/03/08/212484/
© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
Էջանիշներ