Chuk (19.04.2013)
Բազմիցս ասվել, գրվել է, որ ԲՈԼՈՐ նախկին այն ՀՀՇ-ականները, ովքեր նախ ՀՀՇ -ի կազմով մտել էին ՀԱԿ Դաշինքի մեջ, իսկ այսօր արդեն անդամագրվել են նոր ՀԱԿ կուսակցությանը, նախկինում , երբ ՀՀՇ-ն էր երկրի տերն ու տնօրենը, եղել են այս կամ այս կամ այն ռանգի չինովնիկներ, կամ նրանց հետ սերտ կապեր ունեցող, ՀՀՇ-ական բիզնեսմեններ:
Բազմիցս ասվել, գրվել է ԱՅԴ ՄԱՍԻՆ, ու ոչ մի անգամ հոդաբաշխ հերքում չի եղել, ոչ մի լրագրողի դատի չեն տվել:
Դա, իհարկե ,բնավ չի ենթադրում, որ բոլոր նախկին ՀՀՇ-ական չինովնիկներն ու բիզնեսմեններն են հիմա անդամագրված նոր ՀԱԿ կուսակցությանը, խոսքը միայն նրանց այն մասի մասին է գնում, ովքեր անդամագրված են:
Դրա համար բերածդ օրինակները տեղին չէին:
Եթե նրանք բոլորը, նկատի ունեմ միայն այն նախկին ՀՀՇ-ականներին, ովքեր անդամագրվել են ներկայումս նոր ՀԱԿ կուսակցությանը, սխալ և հերյուրանք են համարում վերոհիշյալ պնդումները, որոնք, էլի եմ կրկնում, ես իմ գլխից չեմ հնարում, այլ միայն հենվում եմ զլմ-ներից իմ ստացած ինֆորմացիայի վրա, եթե դրանք հերյուրանքներ են, դրանից էլ հեշտ բան, թող հերքեն փաստերով, թող բաց աղբյուրներում, ինչու չէ,նաև այստեղ, ակումբում մանրակկիտ հրապարակեն իրենց կենսագրությանն ու այդ թվերին իրենց ձեռք բերված ունեցվածքի մասին տվյալները, ու դրանով շատ հանգիստ կփակեն զազրախոս և զրպարտող լրագրողների բերանները, մենք էլ կիմանայինք, հավատալ այդ զլմ-ներից ստացված ինֆորմացիային, թե ոչ:
Թող անեն, չէ՞ որ նրանցից անընդհատ հրապարակայնության և թափանցիկության մասին , ժողովրդավարական բարձր արժեքների մասին ճառեր ենք լսում:
Մարկիզ (19.04.2013)
Տեքստս ուշադիր կարդա, Չուկ ախպեր, պարզ գրել եմ:
Նորից գրեմ-
Բոլոր այն նախկին ՀՀՇ- ականները, որոնք այսօր արդեն դարձել են նորաստեղծ ՀԱԿ կուսակցության անդամներ, դեռևս 2007 թվականից բազմիցս ԶԼՄ-ներով համարվել են նախկինում, ՀՀՇ-ի իշխանության տարիներին այս կամ այն ռանգի չինովնիկներ կամ նրանց հետ սերտ առնչություններ ունեցող, այդ տարիներին կտրուկ հարստացած բիզնեսմեններ:
Նրանք դա երբեք հոդաբաշխ չեն հերքել, ոչ մի զլմ-ի դատի չեն տվել:
Խոսքս նրանց մասին է...
Chuk ախպեր, մի նենգափոխի գրածներս, ես չեմ գրել, թե բոլորը բիզնես ունեն:
Իմ կարծիքով դու ուղղակի դիտավորյալ գրածներս աղավաղում ես, որը դու որոշի , ինչություն ա:
Ես գրել եմ, որ ըստ զլմ-ների, նրանց մեծ մասը եղել են նախկին պաշտոնյաներ:
Արամ Մանուկյանի և Սամվել Աբրահամյանի կենսագրականը կարա՞ս ներկայացնեց:
Զոդիակ ջան, ԶԼՄ-ներում էն օրը գրել էին, որ Լեպսը մեռել ա, պարզվեց Լեպսը դաժե շատ լավ ա… Էդ քո ասած պաշտոնյաների գերակշիռ մասը 98-99-ին դուրս եկան ՀՀՇ-ից կամ ՀՀշ շվաքի տակից ու մտան այլ կուսակցություններ, հիմնականում ՀՀԿ: Դրանք էն մարդիկ էին, ովքեր հասել էին որոշակի ֆինանսական ու վարչական հնարավորությունների: Սրա հետ վիճելը դժվար է:
Հիմա ես քեզ խնդրում եմ՝ անուններ տալ ՀՀՇ-ական նախկին պաշտոնյաների, ովքեր մեծ ունեցվածքներ ունեն, ովքեր նախկինում պաշտոններ են ունեցել ու ովքեր հիմա ՀԱԿ-ում են: Եթե անուններ չգիտես ու այստեղ կարծիք ես գրում, հիմնվելով ՖԲ ակտիվ օգտատեր օրինակ՝ Վասպուրական Մաթոսյանի գրած ստատուսի վրա, կամ մի ինչ-որ ժուռնալիստի անուններ ու փաստեր չպարունակող գրածի վրա, կներես, ուրեմն՝ արի ընդունի, որ քո գրածն անհիմն է ու ընդամենը բամբասանքի արտագրություն է բամբասկոտ կայքից ակումբի այս թեմա:
Մեր հարևան Էմիկ տատին ասում ա՝ մեր էն մյուս հարևան Սամվելի կնիկը սիրած ունի, բայց դե ես Էմա տատին չեմ հավատում ու Էմայի չհիմնավորված խոսքերն այստեղ-այնտեղ չեմ սփռում: Սամվելի ու իրա կնգա հետ էլ ահագին մոտ եմ, որովհետև կարգին մարդիկ են:
Ապեր, մեկ էլ բացատրի, թե ինչու՞ չէին օրինակներս տեղին:Դրա համար բերածդ օրինակները տեղին չէին:
Chuk (19.04.2013)
Սկսեմ վերջից-
Որովհետև խոսքս վերաբերվում էր ոչ բոլորին:Ապեր, մեկ էլ բացատրի, թե ինչու՞ չէին օրինակներս տեղին:
Երբ ես գրում եմ, որ -նոր ՀԱԿ-ի մեջ հին մարտիկները մեծամասամբ նախկինում պաշտոնյա ՀՀՇ-ականներն են:- այս նախադասությունը իր կառուցվածքով չի ենթադրում, որ նոր ՀԱԿ-ից դուրս չկան նախկինում պաշտոնյա ՀՀՇ-ականներ, որոնց օրինակը դու անտեղի բերել ես:
....................................................
Հիմի ես նորից եմ ասում, հենվելով ԶԼՄ-ների նախկինում ասված պնդումներին-
Նոր ՀԱԿ-ի կազմում բոլոր նախկին ՀՀՇ-ականները նախկինում կամ պաշտոնյաներ են եղել, կամ նրանց հետ առնչություն ոնեցող բիզնեսմեններ:
Եթե նրանց մեջ կան մարդիկ, ովքեր այդպիսին չեն եղել, դուք հերքեք, տվեք անուններն ու կենսագրությունները, որ մենք էլ հավատանք, թե զրպարտում են:
Լեպսը գրեց և ապացուցեց զրպարտությունը:
............................
Ես մեծ ունեցվածքի մասին չեմ գրել, Մարկիզ ջան, նորից բառ-բառ կարդա գրածներս:
Բառադի ջան, նույնիսկ դատարանում սենց ա, մեղադրող կողմն ա ապացուցում մեղադրյալի մեղքը, ոչ թե կանգնում ասում ա, դու ասենք մարդասպան ես, մեղադրյալն էլ սկսում հերքել, որ չէ:
Հիմա քո գրածը մեղմ ասած էշություն ա: Ո՞նց կարող ես դու էդ հազարից ավելի մարդու մասին տենց պնդում անես: Ո՞նց կարող ես գոնե մեկի մասին օրինակ չբերելով ակնկալել, որ հերքեն: Եթե քեզ ձեռ ա տալիս ձեր քուչի Հռիփսիկ տյաի բիսեդկի մակարդակը, խնդրեմ, կարող ես նույն ոգով շարունակել: Ես վստահ ասում եմ, որ այս կարգի մեղադրանքներին որևէ մեկը չպետք է պատասխան տա, որտև դրանք մերկապարանոցից մի քանի աստիճան էլ ցածր են: Ընդամենը միշիկություն են, ուրիշ ոչինչ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
հ.գ. Արամ Մանուկյանի ու Սամվել Աբրահամյանի կենսագրությունները չեմ ներկայացնի հասարակ պատճառով, նենց չի, որ ինչ-որ մեկը էշություն ա գրում, ես էլ պետք ա ընկնեմ իրա գրած էշությունը հերքող բաներ ճարեմ: Պարապ չեմ, միշիկությունների տակ էլ տրնգի պարել չեմ պատրաստվում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ