User Tag List

Նայել հարցման արդյունքները: Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ո՞ր քաղաքական ուժի օգտին եք քվեարկելու:

Քվեարկողներ
28. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • «Առաքելություն» կուսակցություն (Մեսրոպ Առաքելյան՝ «Առաքելություն»-ից)

    1 3.57%
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Վարդան Օսկանյան՝ ԲՀԿ-ից)

    0 0%
  • «Բարև Երևան» կուսակցությունների դաշինք (Արմեն Մարտիրոսյան՝ «Ժառանգություն»-ից)

    7 25.00%
  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ-ից)

    15 53.57%
  • «Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցություն (Արմեն Ռուստամյան՝ ՀՅԴ-ից)

    0 0%
  • Հայաստանի հանրապետական կուսակցություն (Տարոն Մարգարյան՝ ՀՀԿ-ից)

    0 0%
  • «Օրինաց երկիր» կուսակցություն (Արմեն Երիցյան՝ ՕԵԿ-ից)

    0 0%
  • Քվեաթերթիկն անվավեր կդարձնեմ

    2 7.14%
  • Չեմ մասնակցելու քվեարկությանը

    3 10.71%
Էջ 14 46-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 683 հատից

Թեմա: Երեւանի ավագանու ընտրություններ 5 մայիսի 2013թ.

  1. #196
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր Րաֆֆին էլ էր ԲՀԿ-ի հետ խոսում, խի՞ մեկդ բան չեք ասում… ու հլա բաղրամյանի վրա էլ գոռում էր "ու՞ր եք ՀԱԿ, Թասհնագցություն և ՓՀԳ"
    Րաֆֆին ԲՀԿ-ի հետ խոսում էր, բայց Լևոնի ու ՀԱԿ-ի նման հետույքը չեր մտնում էն աստիճան զզվելի, որ սիրտ ա խառնում:
    Օրը ցերեկով անամոթավարի ստում էին, թե Բարգավաճը ընտրակաշառք չի բաժանել խորհրդարանական ընտրությունների ժամանակ:Փաստեր կային, ջրին գնաց:
    Բա խի դրա վրա չես ղժղժում...
    Համ ասում էք Րաֆֆին թույլ ա, համ էլ ԻՍԿԱԿԱՆ ԱՎԱԶԱԿՆԵՐԻ գովքը անելով՝ փոխանակ նրանց քննադատեք, մենակ էդ թույլին եք փնովում:Կամ ասեք Հայաստանում ավազակներ չկան, կամ բացատրեք ԲՀԿ-ականների ու ՀՀԿ- ականների տարբերությունը:
    Տենց եք քանդում ավազակապետությունը...
    Վաղը որ Լևոնը ուղիղ տեքստով ասի՝ Քոչարյանն այլևս ավազակ չի, այլ ազնիվ բուրժուա, էլի կվազեք հետևից ու հիացած կծափահարեք:
    Ծափահարեք, ծափահարեք ու Քոչարյանի հետ պայքարեք Րաֆֆու դեմ...
    Վերջին խմբագրող՝ Zodiac: 17.04.2013, 01:12:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (17.04.2013)

  3. #197
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ լսում եմ Չուկի կամ ՈՒստա Հրանտի պես ՀԱԿ-ի համակիրներին, մտածում եմ, կարող ա էս մարդիկ իրոք նոր կարգին որակ բերեն ՀԱԿ-ին ու նորմալ կուսակցություն դառնա, բայց հենց Մեֆի ցինիկ գրածներն եմ կարդում, էդ թեթև հույսն էլ ա կորում:
    Վերջին խմբագրող՝ Zodiac: 17.04.2013, 02:28:

  4. #198
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ լսում եմ Չուկի կամ ՈՒստա Հրանտի պես ՀԱԿ-ի համակիրներին, մտածում եմ, կարող ա էս մարդիք իրոք կարգին որակի բերեն ՀԱԿ-ին ու նորմալ կուսակցություն դառնա, բայց հենց Մեֆի ցինիկ գրածներն եմ կարդում, էդ թեթև հույսն էլ ա կորում:
    մի կարդա…

  5. #199
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Րաֆֆին ԲՀԿ-ի հետ խոսում էր, բայց Լևոնի ու ՀԱԿ-ի նման հետույքը չեր մտնում էն աստիճան զզվելի, որ սիրտ ա խառնում:
    Օրը ցերեկով անամոթավարի ստում էին, թե Բարգավաճը ընտրակաշառք չի բաժանել խորհրդարանական ընտրությունների ժամանակ:Փաստեր կային, ջրին գնաց:
    Բա խի դրա վրա չես ղժղժում...
    Ապեր, արի մի բան հստակեցնենք… ԲՀԿ-ի հետ Րաֆֆու բանակցություններից ոչ ոք ոչինչ չգիտի, որովհետև Րաֆֆու թիմը չի ասել ինչ են խոսել… Խորհրդարանական ընտրությունների ժամանակ այո, ԲՀԿ-ն բաժանել ա կաշառք ու Րաֆֆին եթե մեադրում ա ԲՀԿ-ին ուրեմն պտի փաստերը հավաքեր ու տաներ ԿԸՀ ու հանձներ… ՀԱԿ-ը չի ասել որ ԲՀԿ-ն կաշառք ա բաժանել, բացի առանձին գործիչներից… ՀԱԿ-ի պաշտոնական դիրքորոշումը եղել ա էն որ բոլոր ընտրակաշառք բաժանողները պրտք ա բռնվեն, անկախ կուսակցական պատկանելիությունից…

    Համ ասում էք Րաֆֆին թույլ ա, համ էլ ԻՍԿԱԿԱՆ ԱՎԱԶԱԿՆԵՐԻ գովքը անելով՝ փոխանակ նրանց քննադատեք, մենակ էդ թույլին եք փնովում:Կամ ասեք Հայաստանում ավազակներ չկան, կամ բացատրեք ԲՀԿ-ականների ու ՀՀԿ- ականների տարբերությունը:
    Տենց եք քանդում ավազակապետությունը...
    Վաղը որ Լևոնը ուղիղ տեքստով ասի՝ Քոչարյանն այլևս ավազակ չի, այլ ազնիվ բուրժուա, էլի կվազեք հետևից ու հիացած կծափահարեք:
    Ծափահարեք, ծափահարեք ու Քոչարյանի հետ պայքարեք Րաֆֆու դեմ...
    50 անգամ բացատրեցինք դու էլի նույն բանը գրում ես… խնդիրը ԲՀԿ-ին բուրգից հեռացնելն ա ու իրավական դաշտ բերելն ա… դա մի օրում, մի ընտրություններով չի լինում… ԲՀԿ-ն տենդենց ա դրսևորում իշխանական բուրգից հեռանալու ու մարդը՝ քաղաքական գործիչը պտի անխելք լինի որ դրանից չօգտվի… ավելին, եթե մենք չօգտվենք դրանից ապա արտաքին ուժերը կօգտվեն… խնդիրը ստեղ մենակ իշխանական բուրգը քանդելը չի… ԲՀԿ-ն կարա դրսում նեցուկ ման գա ու դա նենց բան չի որ հնարավոր չի ու չի եղել մեր պատմության մեջ… երբ որ քննադատում եք ԲՀԿ ՀԱԿ համագործակցությունը պետք ա հարցին տարբեր տեսնկյուններից նայել… պրիմիտիվ եք նայում…

    ևս մի բան… ՀԱԿը մտադիր չի ԲՀԿ-ին իրեն միացնի կամ ինքը միանա ԲՀԿ-ին… խոսքը գնում ա համագործակցության մասին որտեղ կատարվում են փոխշահավետ գործարքներ… սա երբեք գաղտնի չի եղել ու միշտ էլ բաց տեքստով ավել ա… եթե ես ստեղ գիտեմ, ապա դուք դա պտի որ ինձնից լավ իմանաք…

    Ավազակապետության կազմաքանդումը՝ դեմոնտաժը հենց սենց ա լինում…

    իսկ ԲՀԿ-ն ինչի՞ պտի ուզենա իրավական դաշտ գա… շատ պարզ պատճառով… եթե դուք համարում եք որ իշխանական բուրգը մի օր պիտի փլուզվի ապա շատ շահեկան ա ցանկացած բուրգի մաս կազմող մեծահարուստի նախքան քնդվելը լինի իրավական դաշտում որպեզի կարողանա իր ամբողջականությունն ու ունեցվածքը պրինականության սահմաններում պահպանի… այսինքն եթե ԲՀԿ-ն հիմա անցնի օրինական դաշտ ու նպաստի սիստեմի քանդմանը նա կարա իրա օրինական ունեցվածքը պահպանի, մինչդեռ եթե մնաս սիստեմի մեջ, ապա փլուզումից հետո դու միանշանակ կորցնում ես առաջին հերթին ազատությունդ և ունեցվածքիդ մեծ մասը… էս սխեման ավելի փոքր ձևով աշխատում ա կրիմինակ արդարադատության մեջ, երբ որ ընդունում ես հանցանքդ, համագործակցում ես՝ պատիժդ մեղմանում ա…

    սա իհարկե ճիշտ ա եթե դուք հավատում եք որ Հայաստանում երբևէ իշխանություն փոխվելու ա…

    իսկ ինչ ա անում Րաֆֆին… ինքն էլ չգիտի… բայց եթե ավելի պարզ ասեմ, պայքարում ա ՀԱԿ-ի դեմ… ամբողջ 5 տարի նա պայքարել ա ՀԱԿ-ի դեմ ու էս վերջին ամիսներին ուղղակի ավելի գրաֆիկ դա ներկայացրեց… հարթակից ուղղակի և անուղղակի ամեն տեսակի ակնարկներով սկսած 2008-ի շարժման բառացի անտեսումից վերջացրած արմեն մարտիրոսյանի ուղղակի ակնարկները ԼՏՊ-ին… սա նրանք արել են շարունակաբար… իսկ Սծյոպիկի անբարոյական հայտարարություննեն ու Րաֆֆիի 2 տարի առաջվա "ծոմը" հենց ՀԱԿ-հանրահավաքի ժամանակ ուղղակի նողկալի ա… ահդուհանդերձ Մարտի 1-ին ՀԱԿ-ն իր հանրահավաքը չեղյալ համարեց Րաֆֆուն չխանգարելու համար… Րաֆֆին երբեք ոչ մի թթու խոսք անգամ չասեց Սերժի հասցեին… բան չենք ասում, բայց թող ընդդիմադիր այլ ուժերի չկպնի եթե էդ ուժերը քեզ բան չեն անում… ու մեղմ ասած բոզություն ա իրա արած սխալներն ու անհաջողությունները բարդել ՀԱԿ-ից ուղարկված սադրիչների վրա…

    …ևս մի անբարոյականություն Րաֆֆու արածներից… էդ տալլաշը հայտարարում ա որ Վեհափառը չպիտի օրհնի Սերժի երդմնակալությունը քանի որ Սերժն ընտրված չի… նախ որևէ մի աշխարհական անձ իրավունք չունի որևէ հոգևորականի ներքաշելու քաղաքական դաշտ… դա ոչ միայն անբարոյականություն ա այլև հակասահմանադրական , որի համար կարծեմ Րաֆֆին էր պայքարում… երբ որ բեմից գոռում ես որ սուտ երդումը քրիստոնեավայել չէ ապա նշանակում ա որ ինչոր այլ կրոնի համար սուտը վայել ա… սրանք զուտ փշրանքներ են նրա անբարոյական կեցվածքից…

    էսքանից հետո եթե ուզում ես Րաֆֆիի ու Վովայի հետ աղոթել Սերժի համար, ձեռիցդ բռնող չկա, կարաս գնաս պատարագ էլ մատուցես, մոմ էլ վառես…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (17.04.2013)

  7. #200
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Բագ, պլիզ, նման բան չի կարող ասվել մի երկրում որտեղ տղամարդիկ ամեն բարև և հաջող տալուց իրար պաչում են:

    Նորմալ էլ պլակատ ա, հասարակ՝ առանց արևելյանեվրոպական բուրժույսկի պոնտերի:
    Է թող պաչվելուց նկարվեին: Նենց չի, որ էլ քննադատելու բան չկա պլակատի վրա եմ կեղտ բռնում, ուղղակի շատ անբնական պոզա ա էլի: Ասենք դու կյանքիդ մեջ ուրիշ տղամարդու հետ դրանից արած կա՞ս:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.04.2013), keyboard (17.04.2013), Mephistopheles (17.04.2013), murmushka (17.04.2013), Աթեիստ (17.04.2013)

  9. #201
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, լավ են անում, թող անեն: Թող ինչքան կարան Րաֆֆիին ոչնչացնեն ու չեզոքացնեն ու ԲՀԿ-ի մեծ ու տաք քամակը մտած գնան ընտրություններին:
    Ո՞վ:

  10. #202
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրը ցերեկով անամոթավարի ստում էին, թե Բարգավաճը ընտրակաշառք չի բաժանել խորհրդարանական ընտրությունների ժամանակ:Փաստեր կային, ջրին գնաց:
    Բա խի դրա վրա չես ղժղժում...
    Ես գտնում եմ, որ այս գրածդ է «անամոթ սուտ»: Ցիտիր, փլիզ, մեջբերում արա, տեսնենք էդ որտեղ են տենց բան ասել: Զոյային մեջ չբերես, դա գիտեմ ու կրկնեմ, որ մենք ինքներս ենք «թռել դեմքին»:

    Էս արդեն որերորդ դեպքն ա, Զոդիակ ախպեր, որ սենց օդի մեջ կեղծ մեղադրանքներ ես ներկայացնում: Չինֆորմացվածների համար կուտ ա, կուտեն, կգնա: Նույն մեթոդն ա, ինչ միշիկյան լրատվամիջոցներում ա: Պատահականությու՞ն, թե՞ դիտավորություն:

    Խնդրում եմ ներկայացրու փաստեր: Չեմ խնդրում, պահանջում եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #203
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Միշիկյան լրատվամիջոցները որո՞նք են, ԲՀԿ-ինը որո՞նք են, ՀԱԿ-ինը որո՞նք են, Ժառանգությա՞նը որոնք են, Դաշնակցությանը որո՞նք են, լրիվ անկախները որո՞նք են- խնդրում եմ դասակարգի, կուրսի լինենք:
    .......................................

    Զոյան ասեց, էդ հեչ, հետո մենք «թռանք դեմքին»: Դու լավ պետք է գիտենաս, որ նման դեպքերը հաճախ քաղաքականության մեջ պատահական չեն, մեսիջներ են, իսկ ֆոնային , ոչ ցցուն հերքումը ուղղակի մեթոդ է:Թե կարծու՞մ էս, որ էդ նույն Զոյայի ու հետն էլ Գուրգեն Եղիազարյանի դեպի Րաֆֆին ուղղված թունոտ ուդառներն էլ էին պատահական, ու ՀԱԿ-ի կենտրոնական պոլիտիկայից դուրս:
    Քաղաքականության մեջ նման տիպի խոսքերը հետո ինչքան էլ կիսաբերան հերքես, մեկ ա, նստվածքը մնում է:
    .............................

    Կեղծ մեղադրանքը ո՞րն ա, Չուկ, հենց էս գրածներդ ուշադիր կարդա, ինքդ կտեսնես, որ ինքդ քեզ հակասում էս:
    Համ խոստովանում էս, որ հա, ճիշտ ա, այդպիսի ամոթալի բան եղել է , ՀԱԿ-ի պատգամավորի ՝ Զոյայի բերանից նման ամոթալի խոսքեր եղել են, համ էլ մեղադրում ես, թե ես օդի մեջ կեղծ մեղադրանքներ եմ ներկայացնում:
    Չե՞ս գտնում, Չուկ ախպեր, որ նման հակասական մտքերը մի տեսակ անտրամաբանական են ու ծիծաղելի:
    Խնդրում եմ ընդունիր պահանջիդ անհեթեթությունը , քանի որ ինձնից քո պահանջած փաստը ինքդ արդեն մատնաշել ես : Չեմ խնդրում, պահանջում եմ, Չուկ ախպեր :

  12. #204

    Բացարձակապես: Նախ Զոյան պատգամավոր չէ, երկրորդ նրա մասնավոր կարծիքը չի կարելի վերագրել ՀԱԿ-ին, ավելին, ես գիտեմ որ խոսակցությունը ավելի հնուց կա, իսկ Զոյայի հարցազրույցը մի քանի օրվա ա: Ես գտնում եմ, որ դու դիտավորյալ այս ֆորումում մեսիջներ ես գեներացնում, որոնք մարդկանց շեղում են: Ճիշտ էնպես, ինչպես միշիկյան լրատվամիջոցները, որոնք կարծում եմ, որ հրաշալի գիտես որոնք են, ինչպես և գիտես, թե որոնք են ԲՀԿ-ին, որոնք ՀԱԿ-ինը, ինչպես և գիտես, որ անկախ լրատվամիջոց, ցավոք, չկա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #205
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացարձակապես: Նախ Զոյան պատգամավոր չէ, երկրորդ նրա մասնավոր կարծիքը չի կարելի վերագրել ՀԱԿ-ին, ավելին, ես գիտեմ որ խոսակցությունը ավելի հնուց կա, իսկ Զոյայի հարցազրույցը մի քանի օրվա ա: Ես գտնում եմ, որ դու դիտավորյալ այս ֆորումում մեսիջներ ես գեներացնում, որոնք մարդկանց շեղում են: Ճիշտ էնպես, ինչպես միշիկյան լրատվամիջոցները, որոնք կարծում եմ, որ հրաշալի գիտես որոնք են, ինչպես և գիտես, թե որոնք են ԲՀԿ-ին, որոնք ՀԱԿ-ինը, ինչպես և գիտես, որ անկախ լրատվամիջոց, ցավոք, չկա:
    Այո,այդ խոսակցությունը ավելի հնուց կա, Չուկ ջան, գիտես ինչի՞:
    Որովհետև հնուց ՀԱԿ-ը որդեգրել է ամեն տեսակի աչքակապություններով ԲՀԿ-ի կեղտերը քողարկելու կուրս: Միասնական Շտաբի քաղաքական կուրսը հիշի: Բազմաթիվ լրագրողներ ուղիղ տեքստով հարցնում էին ՀԱԿ-ի անդամներին ԲՀԿ-ի կեղտերի մասին, ու հստակ պատասխանների փոխարեն ստանում էին միայն կիսաբերան խուսափողական ոճի բառեր...
    ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
    Ուզում ես հավատա, ուզում ես՝ ոչ, բայց ես իրոք անկեղծ չգիտեմ լրատվամիջոցների հովանավորողներին, և էդ հարցը իրոք ինձ շատ է հետաքրքրում: Միգուցէ այդ ինֆորմացիան իմ և շատերի աչքերը բացի, ավելի լավ հասկանանք ինչն ինչոց է...
    Նորից խնդրում եմ քո պատկերացումները ներկայացնել այս հարցի վերաբերյալ:
    Կրկնում եմ հարցս, և շատ շնորհակալ կլինեմ, եթե չես զլանա պատասխանել:
    ........
    Միշիկյան լրատվամիջոցները որո՞նք են, ԲՀԿ-ինը որո՞նք են, ՀԱԿ-ինը որո՞նք են, Ժառանգությա՞նը որոնք են, Դաշնակցությանը որո՞նք են, լրիվ կամ համեմատաբար անկախները որո՞նք են- խնդրում եմ դասակարգի:
    Կանխապես շնորհակալ եմ:

  14. #206
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո,այդ խոսակցությունը ավելի հնուց կա, Չուկ ջան, գիտես ինչի՞:
    Որովհետև հնուց ՀԱԿ-ը որդեգրել է ամեն տեսակի աչքակապություններով ԲՀԿ-ի կեղտերը քողարկելու կուրս: Միասնական Շտաբի քաղաքական կուրսը հիշի: Բազմաթիվ լրագրողներ ուղիղ տեքստով հարցնում էին ՀԱԿ-ի անդամներին ԲՀԿ-ի կեղտերի մասին, ու հստակ պատասխանների փոխարեն ստանում էին միայն կիսաբերան խուսափողական ոճի բառեր...
    ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
    Ուզում ես հավատա, ուզում ես՝ ոչ, բայց ես իրոք անկեղծ չգիտեմ լրատվամիջոցների հովանավորողներին, և էդ հարցը իրոք ինձ շատ է հետաքրքրում: Միգուցէ այդ ինֆորմացիան իմ և շատերի աչքերը բացի, ավելի լավ հասկանանք ինչն ինչոց է...
    Նորից խնդրում եմ քո պատկերացումները ներկայացնել այս հարցի վերաբերյալ:
    Կրկնում եմ հարցս, և շատ շնորհակալ կլինեմ, եթե չես զլանա պատասխանել:
    ........
    Միշիկյան լրատվամիջոցները որո՞նք են, ԲՀԿ-ինը որո՞նք են, ՀԱԿ-ինը որո՞նք են, Ժառանգությա՞նը որոնք են, Դաշնակցությանը որո՞նք են, լրիվ կամ համեմատաբար անկախները որո՞նք են- խնդրում եմ դասակարգի:
    Կանխապես շնորհակալ եմ:
    Միասնական շտաբի գործունեության ժամանակ եղել է ընդամենը մի բան. մեր սիրելի լրագրողները կպել էի ԲՀԿ-ի ընտրակաշառքներից, երբ նույն պահին շատ ավելի ակնառու ընտրակաշառքներ էին բաժանվում ՀՀԿ-ի կողմից: Հնչած հարցին պատասխանն եղել է այսպես. ցանկացած ընտրախախտում անթույլատրելի է, ով որ արել է, պետք է պատժվի, անկախ նրանից կլինի ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգ թե ով: Բայց նաև կոչ է արվել շտաբի դեմ գործունեություն չծավալելու համար անդրադառնալ ոչ թե միայն ԲՀԿ-ին, այլև ՀՀԿ-ին: Ընդամենն այսքանը:

    Լրատվամիջոցների մասին. նորից չեմ հավատում, որ այդքան խորացած լինելով չիմանաս: Ամեն դեպքում ներկայացնեմ էն, ինչ «խոսում են» (բնականաբար ապացուցել չեմ կարող):

    ՀՀԿ - 1in.am, lragir.am, tert.am, news.am, lurer.com (որի խմբագիրը, սակայն, մինչև վերջերս ժառանգ Դավիթ Սանասարյանն էր, հիմա չգիտեմ), blognews.am, slaq.am, ասում են, որ նաև 168.am, hraparak.am

    ԲՀԿ - 7or.am, zham.am, top-news.am

    ՀՅԴ - yerkir.am, report.am

    ՀԱԿ - ilur.am, chi.am

    Ինչքանը որ հիշեցի: Անկախ լրատվամիջոց ըստ էության չկա: Չնայած ոմանք կասեն armtimes.com, aravot.am, բայց էնքան էլ էդպես չի, ամեն մեկը կոնկետ գիծ է տանում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zodiac (17.04.2013)

  16. #207
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    սիրել-չսիրելու հարց չի ապեր, ԲՀԿ-ն իշխանական հենասյուն ա… եթե իրա դեմ էլ պայքարես, հետ կգնա իշխանության մոտ… նայի Սիրիան, Լիբիան… դրանց մոտ իշխանությունը ճեղքեր տվեց ու քանդվան… տենց ա… ինչքան շատ անջատվեն էնքան լավ…
    Հավայի համեմատություն .... ոչ մի կապ չունեցող Հայաստանի հետ ...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (17.04.2013)

  18. #208
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ ասելիք չես ունենում, բլթցնե՞լն ա մնում
    Միշտ էսպես ա, երբ կոնկրետ ինչ-որ տվյալ ա բերվում, փաստ ա բերվում, անցնում ա էժանագին վիրավորանքների, փաստարկված պատասխանի բացակայությանը ու նման բաների: Գնել, քե՛զ սազական չի էդ ոճը Չէ որ դու կարող ես փաստարկված խոսել, դու էն ոչխարի հոտի նման չես, որ ասելիք չի ունենում ու անցնում ա սենց գնահատականներին:
    Իմ բլթոցները ձեր բլթոցների համեմատ չերչիլյան քաղաքական վերլուծություններ են: Ու շնորհակալության ոչխարի հոտի հետ համեմատելու համար: Գերադասում եմ լինել ազնիվ ոչխար, քան իրան շատ խելացի գայլի տեղ դրած հավ:

    Ապեր, արի ես քեզ կետ առ կետ ասեմ, թե ես, որպես կողքից նայող, ու որպես բացարձակ ոչ շահագրգիռ կողմ, ինչ եմ տեսնում.

    - Հայաստանում էսօր մենակ փողոցում ա որոշվում, թե ինչ ա ուզում ժողովուրդը: Ընտրությունները ինչպես գիտենք ոչ մի բանի մասին են:
    - Մնացած բոլոր անդկուլիսային հարաբերություններն ու պայմանավորվածությունները ժողովրդի հետ կապ չունեն, անունը ոնց ուզում ես դիր, քաղաքականություն, շախմատ, դոմինո, շաշկի, մոնոլիտի քանդել, ասֆալտ փռել, պողոս, պեդրոս:
    - ՀԱԿ-ը ԱԺ ընտրություններից առաջ հայտարարեց, որ ԱԺ մտնելուց հետո հանրահավաքային պայքարը չի դադարեցնելու:
    - ԱԺ ընտրություններից հետո մենք ՀԱԿ-ի ոչ մի հանրահավաք չենք տեսել:
    - Փոխարենը տեսել ենք ՀԱԿ-ի անհասկանալի հարաբերություններ ԲՀԿ-ի հետ, որի դետալները ոչ մեկս չգիտենք: Սա սկսում ա շատ նմանվել մնացած բոլոր իշխանական ուժերի հարաբերություններին - ՀՀԿ/ԲՀԿ, ՀՀԿ/ՕԵԿ, ՀՀԿ/Դաշնակ .... : ՀԱԿ-ը հարաբերվում ա էն ԲՀԿ-ի հետ, որին ՀԱԿ-ը մի երկու տարի առաջ մեղադրում էր բոլոր մահացու մեղքերի մեջ: Դու դա կարաս դա ոնց ուզում ես բացատրես, բայց քո բացատրությունները գոնե իմ համար համոզիչ չեն:
    - ԱԺ ընտրություններից հետո մենք փողոցում տեսել ենք մի հոգու, էտ Ժառանգությանն ա:
    - Ժառանգության առաջնորդը իրա ելույթներում ու գործողություններում եղել ա անհասկանալի, անկանխանտեսելի, շատ դեպքերում ակտիվորեն հատել ա էշության սահմանը:
    - Ժառանգության փողոցում հայտնվելուց հետո տեսել ենք ՀԱԿ-ի ու Ժառանգության փոխադարձ գզվռոտց: Թե ով ա առաջինը սկսել կամ առաջինը հարձակվել ոչ մեկս հիմա չենք կարա ասենք, բայց եթե կարանք ասենք էլ, իմ համար լրիվ մեկ ա: Փաստը նրանում ա, որ երկու ընդդիմության ներկայացուցիչները, որոնք մյուս «ընդդիմություններից» (դաշնակ, ԲՀԿ) տարբերվում են նրանով, որ մինչև հիմա ֆորմալ իշխանության մաս չեն կազմել, լծվել են իրա գզելուն:

    Հիմա ես չեմ, դու ես ... ասա, ի՞նչ մտածեմ:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (17.04.2013), Ձայնալար (17.04.2013), Ներսես_AM (17.04.2013)

  20. #209
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրես, Չուկ ջան, հետաքրքիր ցուցակ էր:
    Համեմատաբար անաչառներն իմ պատկերացմամբ
    http://www.azatutyun.am/,
    http://www.a1plus.am/am,
    http://www.galatv.am/home.html
    http://lurer.com/
    http://hetq.am/arm/

    որոշ վերապահումներով՝
    http://www.armtimes.com/
    http://civilnet.am/
    http://www.tert.am/am/
    Հետաքրքիր ֆենոմեն են ՝ http://www.1in.am/arm/index_.html և http://www.lragir.am/armsrc/home.html
    Ընդհանուր ցցուն հակա-ԲՀԿ ական և մասամբ հակա-ՀԱԿ-ականությունը զարմանալիորեն զուգակցված են հակա-ՀՀԿ ականությամբ:Հաճախակի շատ հետաքրքիր նյութեր կան նրանց մեջ:
    Մնացածի հետ համաձայն եմ:
    Երևի դու ավելի ինֆորմացված ես, ես ուղղակի աշխատում եմ տարբեր բազմազան ,թեկուզ իրարամերժ աղբյուրներից օգտվելով՝ այդ թվում ակումբից ստացված ինֆորմացիան համադրել իմ կյանքի տեսածին և իմ կարծիքը ձևավավորել:Այլ ելք չունեմ:
    Վերջին խմբագրող՝ Zodiac: 17.04.2013, 15:08:

  21. #210
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ բլթոցները ձեր բլթոցների համեմատ չերչիլյան քաղաքական վերլուծություններ են: Ու շնորհակալության ոչխարի հոտի հետ համեմատելու համար: Գերադասում եմ լինել ազնիվ ոչխար, քան իրան շատ խելացի գայլի տեղ դրած հավ:

    Ապեր, արի ես քեզ կետ առ կետ ասեմ, թե ես, որպես կողքից նայող, ու որպես բացարձակ ոչ շահագրգիռ կողմ, ինչ եմ տեսնում.

    - Հայաստանում էսօր մենակ փողոցում ա որոշվում, թե ինչ ա ուզում ժողովուրդը: Ընտրությունները ինչպես գիտենք ոչ մի բանի մասին են:
    - Մնացած բոլոր անդկուլիսային հարաբերություններն ու պայմանավորվածությունները ժողովրդի հետ կապ չունեն, անունը ոնց ուզում ես դիր, քաղաքականություն, շախմատ, դոմինո, շաշկի, մոնոլիտի քանդել, ասֆալտ փռել, պողոս, պեդրոս:
    - ՀԱԿ-ը ԱԺ ընտրություններից առաջ հայտարարեց, որ ԱԺ մտնելուց հետո հանրահավաքային պայքարը չի դադարեցնելու:
    - ԱԺ ընտրություններից հետո մենք ՀԱԿ-ի ոչ մի հանրահավաք չենք տեսել:
    - Փոխարենը տեսել ենք ՀԱԿ-ի անհասկանալի հարաբերություններ ԲՀԿ-ի հետ, որի դետալները ոչ մեկս չգիտենք: Սա սկսում ա շատ նմանվել մնացած բոլոր իշխանական ուժերի հարաբերություններին - ՀՀԿ/ԲՀԿ, ՀՀԿ/ՕԵԿ, ՀՀԿ/Դաշնակ .... : ՀԱԿ-ը հարաբերվում ա էն ԲՀԿ-ի հետ, որին ՀԱԿ-ը մի երկու տարի առաջ մեղադրում էր բոլոր մահացու մեղքերի մեջ: Դու դա կարաս դա ոնց ուզում ես բացատրես, բայց քո բացատրությունները գոնե իմ համար համոզիչ չեն:
    - ԱԺ ընտրություններից հետո մենք փողոցում տեսել ենք մի հոգու, էտ Ժառանգությանն ա:
    - Ժառանգության առաջնորդը իրա ելույթներում ու գործողություններում եղել ա անհասկանալի, անկանխանտեսելի, շատ դեպքերում ակտիվորեն հատել ա էշության սահմանը:
    - Ժառանգության փողոցում հայտնվելուց հետո տեսել ենք ՀԱԿ-ի ու Ժառանգության փոխադարձ գզվռոտց: Թե ով ա առաջինը սկսել կամ առաջինը հարձակվել ոչ մեկս հիմա չենք կարա ասենք, բայց եթե կարանք ասենք էլ, իմ համար լրիվ մեկ ա: Փաստը նրանում ա, որ երկու ընդդիմության ներկայացուցիչները, որոնք մյուս «ընդդիմություններից» (դաշնակ, ԲՀԿ) տարբերվում են նրանով, որ մինչև հիմա ֆորմալ իշխանության մաս չեն կազմել, լծվել են իրա գզելուն:

    Հիմա ես չեմ, դու ես ... ասա, ի՞նչ մտածեմ:
    Ես կակռազ չէի համեմատել քեզ ոչխարի հոտի հետ, այլ ասել էի, որ դու իրանցից չես ու քեզ սազական չի էդ ոճը: Այ էս ոճը սազական ա

    Օք, ձյաձ: Ինչ-որ տեղ ճիշտ ես: Իսկապես ԱԺ-ից հետո մենք հրապարակային պայքար չենք տարել, հատուկենտ համապետական միջոցառումներ են եղել: Բայց սա ուներ իրա պատճառը՝ ցավալի պատճառը: Մասնավորապես նոր թափ առավ դաշինքի պառակտման գործընթացը, ունեցանք համակիրների որոշակի կորուստ, չհասկացվածություն պատնեշ գոյացավ: Ու իհարկե ստեղ մեղք ունի ՀԱԿ-ը: Փաստերն իրենց անունով կոչելուն երբեք դեմ չեմ: Ավելին, էն, ինչ-որ ուզում էինք, հասնել մեծ կոնսոլիդացիայի նախագահական ընտրություններում՝ փաստացի տապալվեց: Թե ինչու՞, դեմ չեմ քննարկել, բայց էս գրառմանս համատեքստում հետաքրքիր չի, ուղղակի արձանագրում եմ:

    Ժառանգները էս ամեն ինչի արդյունքում շահող կտրոն ունեցան: Չեմ հեգնում, նորից փաստ եմ արձանագրում: Եթե էնպես լիներ, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն էլ թեկնածություններ առաջադրած լինեին, զարգացումներն այլ ընթացք էին ունենալու: Մասնավորապես էն մոտ 600000 ձայնը, որը գնացել էր Սերժիկին դեմ, իհարկե որոշակի, ասենք մի 100000-ով ավելանալու էր, բայց բաշխվածությունը միանշանակ փոխվելու էր, կես միլիոնը դժվար թե գնար Րաֆֆիին: Արդյունքում ժառանգները ստացան մեծ շանս ընդդիմադիր շարժում սկսելու, ինչն իհարկե դրական երևույթ ա: Բայց թե ոնց էդ շանսն օգտագործվեց, ականատես եղանք իրար հետ (խոսքը, բնականաբար, պաշտոնական թվերի մասին է, ոչ թե իրական):

    Էս ամբողջ ընթացքում միայն մեկ օր էր, որ ՀԱԿ-ը պետք է ինքն էլ լիներ փողոցում՝ մարտի 1-ին: Դա պլանավորված էր դեռ մինչև ընտրությունները: Բայց դե տեսանք, որ ժառանգությունն ու Րաֆֆին եթե ոչ միտումնավոր, ապա իրենց անհոդաբաշխ քաղաքականության պատճառով դա տապալեցին: Սրա մասին էլ ենք խոսել, սա էլ անցնենք:

    ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն որպես այդպիսին այսօր ինչքան կա, գիտենք: Մնացած փոքր հանդիպումներ, բաները, եղանակ ստեղծող ու էական չեն: Ըստ էության բավական թափանցիկ քաղաքականություն է գնում: Բայց ես քեզ դրանում չեմ կարող հիմա համոզել, այնպես որ դեռ էլի սպասենք զարգացումներին այս հարցում:

    Իսկ եզրափակեմ ընդամենը քեզ հրավիրելով ապրիլի 30-ին մեր՝ ՀԱԿ-ի հանրահավաքին, Ազատության հրապարակում: Հուսամ, որ սա եզակի հանրահավաք չի լինի, այլ կլինի մի նոր ընթացքի սկիզբ: ԲԱյց դե դա լիքը բաներից ա կախված:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 17.04.2013, 15:11:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 14 46-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավոր Ամանոր, 2013թ.
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 13.01.2013, 12:53
  2. Մայիսի 30-ին ընտրություններ Վրաստանում
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.05.2010, 20:03
  3. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 11.09.2008, 22:33
  4. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 172
    Վերջինը: 25.11.2007, 04:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •