Chuk-ի խոսքերից
Երեկ Լևոնի ելույթը լսելուց մտածում էի, որ հիմա «վայրահաչոցի» նոր չափաբաժին ա սկսվելու: Չսխալվեցի:
Մի քանի արձանագրում անեմ.
1. Կոնգրեսը շարունակում է մնալ միակ ուժը, որ պաշտոնապես ճանաչել է Րաֆֆիի հաղթանակը: Բոլոր նրանք, ովքեր էսօր դոշ են տալիս ու գոռգոռում, թե ինչի՞ է Լևոնը (ինչպես նաև Լևոնի համախոհները) հեգնել Րաֆֆուն, թող բարի լինեին նույն կերպ դոշ տալ ու գոռգոռալ, թե Րաֆֆին (ինչպես նաև իր թիմակիցները) իր ելույթներում ինչու՞ էր հեգնում Լևոնին ու Կոնգրեսին: Թե՞ իրանց կարելի ա, մեզ՝ չէ:
2. Կոնգրեսը հերթական անգամ, այս անգամ Տեր-Պետրոսյանի շուրթերով հայտնել ա իր պատրաստակամությունը համագործակցել նաև նույն Ժառանգության հետ, բայց լուրջ հարցերով: Մասնավորեցնեմ, լուրջ հարցեր նշանակում ա մասնավորապես, որ չես հայտարարում դիակիս վրայով, հետո ծոմ պահում, հետո որոշում որ դիակը ժամանակավրեպ ա, հետո հայտարարում Բաղրամյան 26 գնալու մասին, հետո գնում Ծիծեռնակաբերդ ու սենց շարունակ: Լուրջ հարց նշանակում ա, որ մշակում ես կոնկրետ քաղաքական ուղեգիծ, համախոհներիդ հայտնում դրա մասին ու դրանով գնում, այլ ոչ թե կազմակերպում «քաղաքական ֆորումներ», իսկ հետո բանախոսների բոլոր խոսացածների վրա թքած ունենում, անտեսում բոլոր առաջարկները ու անում էն, ինչ անելու էիր, գնում Ծիծեռնակաբերդ, ժողովրդին թողնելով մլիցեքի բերանին, աղոթելու:
3. Բուրժուադեմոկրատական հեղափոխության մտքին կարող ենք համաձայն լինել կամ չլինել, հավատալ կամ չհավատալ, քննադատել ու նշել դրա անհնարինությունը, կամ հակառակը գովել ու նշել հնարավորությունները, բայց եկեք գոնե ազնվություն ունենանք խոստովանելու, որ այս պահին Կոնգրեսը միակ քաղաքական ուժն է, որը հստակ նշել է, թե ինչպես է պատկերացնում ընթացքը՝ այդ թվում քաղաքացուն հնարավորություն տալով կողմնորոշվել, այդ ուժի հե՞տ է, թե՞ ոչ, գնու՞մ է այդ ուղով, թե՞ ոչ: Եթե համեմատելու լինեմ մյուս ուժերի հետ (ասենք ժառանգների, նախախորհրդարանի և այլն), ապա պետք է նշեմ, որ սրանց դեպքում ուղղակի չգիտես թե ինչ են ուզում, ինչ են պատկերացնում: Կոնգրեսի դեպքում գիտես ու կարող ես ընտրել իրենց հետ լինելը կամ չլինելը:
4. Բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին Տեր-Պետրոսյանը և Կոնգրեսից այլոք առաջին անգամ չի, որ խոսում են, ու այս պահին գյուտ արած հակադարձումները (ինչպես ասենք Ստյոպիկ Սաֆարյանն է ասում), եմ կարող այլ կերպ անվանել, քան «առիթավորվել», որովհետև գաղափարը վաղուց է դրված շրջանառության մեջ:
5. Կոնգրեսը աստիճանաբար դառնալու է լրջագույն կուսակցությունը Հայաստանում: Մենակ էն, որ իշխանության մեջ չեղող կուսակցությանը մոտ երկու հազար մարդ է անդամագրվում, արդեն ցույց է տալիս, թե ինչքան ուժեղ թիմ է հավաքվում, մարդկանց, ովքեր իսկապես վճռական են պայքարելու հարցում, սկզբունքային են, կողմնորոշված են: Ես, համենայն դեպս չեմ հիշում որևէ այլ դեպք ՀԱյաստանի նորանկախ պատմության մեջ, որ ընդդիմադիր կուսակցությանն այդքան մարդ անդամակցի: Խոսքը հենց անդամակցելու, ոչ թե սոսկ համակիրների մասին է: Կոնգրեսի համակիրների քանակը անհամեմատ շատ է:
Կոնգրեսի ճանապարհը երկար ու դժվար է լինելու: Ես կարծում եմ, որ տարիներ կանցնեն, մինչև կկարողանանք այն իսկապես ուժեղ կուսակցություն սարքել: Բայց Կոնգրեսին անդամագրվածները պատրաստ են էդ ճանապարհին: Էսքանն էի ուզում ասել, բանավեճի մեջ մտնել չեմ պատրաստվում, անիմաստ համարելով:
Էջանիշներ