Dayana-ի խոսքերից
Նայի, ես Հայաստանում ունեի աշխատանք, վաստակում էի միջինից բարձր, կարող էի ինձ թույլ տալ գնել լավ մեքենա, գուցե նույնիսկ տուն, բայց ամեն տարի, ինչ-որ առանց ածականի չբնութագրվող մեկը, իրա առանց ածականի չբնութագրվող նստավայրից հայտարարում է, որ իմ տան գույքահարկը ավելացել է, որի մասին ես հեչ պարտադիր չի, որ տեղյակ լինեի, որի վրա տուգանք է եկել, ու էդ տուգանքի վրա էլ էլի տուգանք է եկել, մի խոսքով ես քաղաքապետարանին պարտք եմ մեկ միլիոն դրամ, ու եթե չվճարեմ, երեք օր հետո ինձ դատական ծանուցագրով կկանչեն դատարան, տուգանքի թղթերը մեկ ու կես միլիոն դրամով կտան ձեռքս ու ճանապարհ կդնեն: Այսինքն ապառնիով չէ, հենց էդպես էլ անում են: Մտածելով, որ գրողի տարածները թող էս մի միլիոն դրամն էլ լափեն, գնում եմ քաղաքապետարան ու վճարում էդ գումարը, ու պարզվում ա, որ պիտի վճարելուց նախապես հարցնեի, թե արդյո՞ք ոչ մի դրամ տուգանքանման, թղթի, սպասեցնելու ու տենց մի ախմախ երևույթի հարկ չեմ բաց թողել, որը եքզել ֆայլի երկրորդ շիթում ա, ու եթե ես հասարակ մահկանացու որակի ապահովման ինժիներ, դասատու կամ սվարչիկ եմ, ես երբեք գլխի չեմ ընկնի, որ նման կռիսություն կարող է պատահած լինի, ու օ հրաշք, 3 ամիս անց ինձ մի 2-3 հարյուր հազար ավել տուգանք է գալիս, տուգանքի ոչ ճիշտ վճարման համար:
Հիմա դու ինձ բացատրի էլի, ի՞նչ կապ ունի ես զբաղված եմ, թե՞ պատի տակ նարդի եմ խաղում, եթե էդ իմ գիշեր-ցերեկ զբաղված աշխատելու դեպքում անգամ, եղանակ են գտնում, որ կաշիս քերթեն, էլ չասեմ, որ իմ սեփական մեքենայի համար ամորտիզատոր եմ գնում, 30 $ արժողությամբ չինական խլամ, որովհետև չունեմ հնարավորություն գնելու օրիգինալ ու թանկարժեք ամորտիզատոր, իսկ ինձ մաքսայինում էդ խլամի համար 200$ հարկ մուծել են տալիս, էն դեպքում, երբ նույն մեքենայի սրահում օրիգինալ ամորտիզատորը 150 $ արժի:
2008-ին ես իմ կոտրած ձեռքով ընտրել եմ ՍՍ-ին, հա, որովհետև ալտերնատիվա չէի տեսնում սուտասան պապպին, բայց դա չի նշանակում, որ ես գոհ եմ իրենից կամ դժգոհ չեմ իրենից, ու չէի գիտակցում, որ ինքն էլ ա սուտ խոսում, բայց ես պատկերացնում եմ, որ եթե իմ ընտրած նախագահին վաղը, այսինքն արդեն այսօր ասում եմ վերջ, ես էլ քեզ չեմ ուզում, գնա, հաջող, ինքը պիտի գնա, ոչ թե տեղում տնկվի ու մնա: Ես գիտակցում եմ, որ էն ինֆանտիլ Րաֆֆին ու իրա կողքի մի խումբ շոպլիկները ամենքը մի լավ թիքա իր համար ա ուզում, բայց ես հավատում եմ, որ եթե ես եմ իրենց ընտրել, ես էլ իրենց պիտի չընտրեմ: Երևի դա իդեալական տարբերակ ա, ու էդ տարբերակը երբեք չի աշխատելու, երևի ես սխալ եմ, բայց դեռևս 92-93 թվականին, իմ երջանկահիշատակ պապն ասել էր. «ո՜նց կարող է նախագահը չաշխատել, ո*ին կտանք, դուրս կանենք, մենք չե՞նք իրեն ընտրել», ես էլ երևի տենց մնացել եմ դեռ էդ խոսքերի ազդեցության տակ:
Ես գտաել եմ աշխարհի ամենաախմախ ալտերնատիվ տարբերակը ու իմ երկրից գնացել, ու ամեն օր երազիս տունս եմ տեսնում, ծնողներիս եմ տեսնում, իմ երկրի արևն եմ տեսնում, ու ամեն երեկո (ու էդ հեչ չափազանցված չի) կարոտից լաց լինելով եմ քնում:
Հիմա ես ի՞նչ անեմ, ասա ինձ, գնամ կրակել սովորե՞մ, թե՞ չէ:
Էջանիշներ