Դիվ ջան, ես լրիվ հասկանում եմ թե դու ինչ ես ասում: Ինձ արդեն սկսում ա թվալ, թե ես ու դու նույն բանն ենք ասում, ուղղակի տարբեր կերպ, գուցե տարբեր ժամանակներում: Ես գիտեմ, որ դու ինձանից ոչ պակաս ես կարոտում էդ հողը, որ ինձանից ոչ պակաս ես ցավում բոլոր էն մարդկանց համար, ովքեր գիշեր-ցերեկ դաշտում լոլիկ են մշակում ու վերջում սկի խոպան գնալու տոմսի գումարը չեն կարողանում գնտել, որ իրենց երեխեքը երբեք նոր հագուստի երես չեն տեսնում, այլ ուրիշի մաշածներն են հագնում, գիտեմ, որ դու էլ ես նույն հեքիաթների իրականացած տարբերակն ուզում, ուղղակի դու հույսդ կտրել ես, գուցե իսկ ես դեռ հավատում եմ հեքիաթներին իրականացմանը, և ոչ միայն ՀՀ ապագայի, այլ իմ անձնական ապագայի համար:

Ես երևի էս թեմայից գնամ. քաղաքականությունն աղջկա խելքի բանը չի, ես ավելի լավ ա գնամ կոշիկ, նասկի, թաշկինակ թեմաներում գրեմ: