Դիվ ջան, էստեղ էլ են կթում, հենց մենակ լույսի ու ջրի վարձով, ես դա հասկանում եմ, ուրիշ կերպ էլ են կթում, որ ես չեմ տեսնում, բայց բոլորը ունեն հնարավորություն կոշիկ հագնելու, իսկ Հայաստանում չունեն: Ես կողմ եմ, որ եթե մարդն ուզում է աշխատել, գտնում է տարբերակ, եթե ուզում է, սովից չի մեռնում, բայց վայն եկել ու տարել է էդ կշտությունը: Ես չեմ հարգում մի երկրի, որտեղ ինժիները կանաչի է վաճառում, նկարիչը պատ է ներկում, խոհարարը թութուն է ցանում, հողագործը խոպան է մեկնում ՝ շինարարություն անելու... չեմ հարգում էն երկրին, որի 3-րդ կամ 4-րդ մեծության քաղաքներում կանաչի ու միրգ վաճառողից ու խոպան գնացողից բացի ուրիշ մասնագիտություն չկա, իսկ նույն ժամանակ մայրաքաղաքում չգիտես ովքեր, որ իրենց քաղաքի անվանումը սխալ են գրում, ֆերարի ու բենթլի են քշում: Ես ո՞նց հարգեմ մի երկրի ու նրա կառավարության, որ հանրային հեռուստատեսությամբ ամեն տարի փող են մուրում դրսում ապրող հայերից, որ իբր ինչ-որ ճանապարհ են սարքելու, թունել կամ չգիտես էլ ինչ, իսկ իրականում դրա արդյունքը միայն իրենց ավտոտնակներն ու վիլլաներում են երևում: Ես ախր ո՞նց հարգեմ էդ երկրին, էդ կառավարությանը, որ չգիտես որտեղից ու որ երկրներից ու համաշխարհային բանկերից միլիոններ են պարտք անում ու կուլ տալիս, ու վերջում էլ խեղճ քաղաքացի, գնա ռուսաստանում պատ շարիր, հունաստանում երեխայի հետույք լվաց, որ գաս էդ երկրին աղբի վարձ վճարես, ամեն առավոտ քո ձեռքով աղբը 300 մետր տանես լցնես կեղտոտ ամանի մեջ, հետո էլ դա քո ձեռքով վառես, որ հարևանությամբ թափառող կատուները չքանդեն ու ամբողջ բակով մեկ տան: Ու հա, Աֆրիկայի հետ կապված, մեր երկրում, որ ջուրը սարերից գլգլալով հոսում ա ամեն տեղ, մաքուր ջրի կարոտ գյուղեր ու ավաններ կան, որոնց նույն ծրագրերի շրջանակներում են «ցուցադրում» այսպես կոչված միջազգային հանրությանը, որ մեզ օգնեք, 3կմ խողովակ պիտի գցենք, որ այսինչ գյուղը ջուր ունենա ու խմելու ջրի համար 3կմ ովքեվ կողքի գյուղ չգնա:
Ես երևի թեմայից արդեն շատ եմ շեղվում, էդ բարևների շրջանակում չեմ, ուղղակի ես լավ տարբերակ չեմ գտնում, դրա համար էլ ուրիշների բարևներին ու հաջողներին եմ փորձում հավատալ:
Էջանիշներ